Օրվա լրահոսը
Հոգեբան. «Ինքնասպանության դիմող անձինք ուշադրության կարիք ունեն»
Մասնագետի կարծիքով ինքնասպանության դիմող անձը ագրեսիվության վեկտորն ուղղում է ինքն իր դեմ: «Վանաձորի հոգեբանական վերականգնողական կենտրոն» հ/կ նախագահ, հոգեբան Արծվի Հարությունյանի կարծիքով՝ մարդը դիմում է ինքնասպանության այն ժամանակ, երբ շրջապատը, իրավիճակը կամ մարդկանց փոխելն անզոր է: «Այդ դեպքում ագրեսիվության վեկտորն ուղղում է իր դեմ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է հոգեբանը: Նա նկատում է, որ ինչպես սպանությունների,
Գարեգին Չուգասզյանը` ռուսերենը աշխատանքային լեզու դարձնելու առաջարկի մասին. «Դա մշակութային դիկտատ է» (Տեսանյութ)
«Դրան վերաբերվում եմ` որպես մշակութային դիկտատ»,-Aravot.am-ի հարցին` ինչպե՞ս է վերաբերվում ռուսերենը աշխատանքային լեզու դարձնելու առաջարկին, այսպես պատասխանեց Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանը: Հիշեցնենք, որ այդպիսի առաջարկով էր հանդես եկել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Այս կապակցությամբ Գարեգին Չուգասզյանը նկատեց, որ «մեծապետական մշակութային դիկտատ է ընթանում» և շարունակեց. «Այստեղի` երևանյան մանկլավիկները, ոչ միայն ծառայում, այլև նախաձեռնում են նման
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հերթական անգամ հերքում է Հաջիի մասին լուրերը
Օրեր առաջ, թե տեղական, թե արտերկրի որոշ զանգվածային լրատվամիջոցների համար հատուկ ներկայացրել էինք ՀՖՖ պարզաբանումը՝ կապված Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզչի հետ՝ հատուկ նշելով, որ «Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզչի՝ ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան լրատվամիջոցներում ժամանակ առ ժամանակ հայտնվող անունները, լրատվամիջոցների հաստատական վերնագրերով նյութերը այս կամ այն մարզչի մասին, իբր ՀՖՖ-ին մոտ կանգնած աղբյուրներից
Հայաստանում հոգեկան առողջության խնդիր ունեցող մարդկանց պետք է օգնություն ցուցաբերվի համայնքային մակարդակով
«Բաց հասարակության հիմնադրամներ– Հայաստան» կազմակերպությունը իր՝ «Արևելք– արևելք» ծրագրի շրջանակներում 10 երկրներից Հայաստան է հրավիրել հոգեկան առողջության հետ կապված մասնագետների՝ հոգեկան առողջության միջազգային գիտաժողովին մասնակցելու, ինչպես նաև համագործակցելու նպատակով։ Ինչպես այսօր «Մեդիա կենտրոն» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ նշեց «Արևել ք– արևելք» ծրագրի «Հանրային առողջության» ծրագրի համակարգող Անահիտ Պապյանը՝ 2013 թվականից սկսել է մշակվել ռազմավարություն՝
Hurriyet. Արա Գյուլերը վառել է իր աշխատանքը` ի հիշատակ Սեբաստիայի սպանդի զոհերի
Թուրքիայում ապրող հայ լուսանկարիչ Արա Գյուլերը այլ արվեստագետների հետ նոյեմբերի 19-ին իր աշխատանքներից է վառել՝ ի հիշատակ 1993թ. Սիվասի (Սեբաստիա) սպանդի զոհերի և որպես բողոք՝ մեղավորներին չբացահայտելու դեմ: Գրում է «Հյուրիեթ» թերթը: Սեբաստիայի ահաբեկչությունից 35 մարդ է կենդանի այրվել, որոնց մեծ մասը ալեւի մտավորականներ են եղել: Նույն քանակի արվեստագետներ էին հավաքվել այս միջոցառմանը: «Այս դեպքը
404.54 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Նոյեմբերի 22-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 6,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 404.54 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 404.5 դրամ:
Վրաստանը հիասթափված է Ուկրաինայի որոշումից, ԵՄ-ն հիշեցնում է Հայաստանի բացթողումները
«ԵՄ-ն հարգում է ՀՀ-ի՝ ինքնիշխան պետության իրավունքը՝ Մաքսային միության անդամակցման վերաբերյալ»,-այսօր «Վարշավայից դեպի Վիլնյուս. խաչմերուկներում՝ Հայաստան և Վրաստան» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան: Շարունակելով՝ նա շեշտեց. «ԵՄ-ն ՀՀ-ին շարունակում է աջակցել այն ոլորտներում, որոնք ուղղված են մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովմանը, որոնց վերաբերյալ որոշ օրենսդրական նախաձեռնությունների իրականացման առումով
Շտապօգնության խմբի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հետաքննություն է կատարվում
Նոյեմբերի 21-ին, ժամը 01.25-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Երևանի Սասունցի Դավթի նրբանցքի տներից մեկը, որտեղ տան բնակիչը հարձակվել է բժիշկների վրա, դանակով սպառնացել և քաշքշուկ ստեղծել: Մեկնած օպերատիվ խմբին շտապօգնության ենթակայանի բժշկուհին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 01.17-ին, շտապօգնության խումբը հիվանդ կնոջը բուժօգնություն
«Էրիքսոն»-ը շահագրգռված է ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Էրիքսոն» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տեղական ներկայացուցչության ղեկավար Յան Քամփբելին: Կառավարության ղեկավարը կարևորել է «Էրիքսոն»-ի գործունեությունը մեր երկրում և նշել, որ այն նպաստում է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի զարգացմանը: «Էրիքսոն»-ի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ ընկերությունը շահագրգռված է ընդլայնել իր գործունեությունը մեր երկրում և այժմ դիտարկում է նոր նախագիծ: Վարչապետը
Մենք չենք թռնում, մենք թռցնում ենք. Վարդան Ղուկասյանը՝ իրենց ընտանիքի արտագաղթելու շուրջ լուրերի մասին. «Առաջին լրատվական»
Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարելիք այցին Գյումրին առանձնահատուկ ոգևորությամբ է պատրաստվում: Ամենուրեք ասֆալտապատման, մաքրման աշխատանքներ են: Վերանորոգվում է նաև Դրամատիկական թատրոնի շենքը, որտեղ պետք է անցկացվի Հայ–ռուսական տնտեսական ֆորումը, ինչի համար էլ հենց Պուտինն այցելելու է Գյումրի: Գյումրիում տիրող աժիոտաժի և առհասարակ Պուտինի այցի շուրջ «Առաջին լրատվական»–ը զրուցեց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ: – Պարոն
ՀՀ կառավարությանը դատի է տալու միջազգային ատյանում (Տեսանյութ)
Սփյուռքահայ գործարար Էդմոն Խուդյանը որոշել է դատի տալ Հայաստանի կառավարությանը: Այսօր ինտերնետ-կապի միջոցով «Հենարան» ակումբում լրագրողներին ասաց Էդմոն Խուդյանը: Նա, այլեւս հույս չդնելով Հայաստանի արդարադատության համակարգի վրա, մտադիր է իր խնդիրը լուծել միջազգային ատյանի միջոցով. պարոն Խուդյանը մոտ ժամանակներս հայց կներկայացնի ԱՄՆ-ում գործող ներդրումների միջազգային կենտրոն (ICSID- Centre fot Settlement of investment disputes): «Այս հարկադրված
Ուկրաինայում պեղումների ժամանակ հայ զինվորի մասունքներ են հայտնաբերվել
Ուկրաինայի Վոլինսկի մարզի Կլեվեցկ գյուղի մոտակայքում իրականացված պեղումների ժամանակ հայտնաբերվել են անհայտ զինվորների մասունքներ: Որոնողական աշխատանքները թույլ են տալիս ենթադրել, որ այդտեղ ամփոփված են նաև 1925 թ. ծնված Սերգեյ Հարությունի Աղասյանի մասունքները: Սերգեյ Աղասյանը պատերազմից առաջ բնակվել է Երևանում, զորակոչվել է 1944 թվականին և նույն տարվա հուլիսին զոհվել Կովելյան ճակատամարտում: Սերգեյ Հարությունի Աղասյանի հարազատներին կամ
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ճեպազրույցը լրագրողների հետ
– Հարց. Պարոն նախարար, Հայաստանը մասնակցելու է Վիլնյուսի գագաթաժողովին և արդյոք հայտնի՞ է Հայաստանի պատվիրակության կազմը։ – Պատասխան. Բոլոր մանրամասները պատշաճ ժամկետներում և պատշաճ կարգով կհայտնվեն։ – Հարց. Այսինքն անորո՞շ է … – Պատասխան. Որոշված է, բայց կհայտնվի համապատասխան ժամկետներում։ – Հարց. Իսկ ի՞նչ է սպասվում, ի՞նչ պետք է կնքի Հայաստանը։ – Պատասխան. Ես արդեն
Քննարկվել են հայ-քուվեյթյան հարաբերությունների զարգացման ուղղությունները
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Էլ-Քուվեյթի նահանգապետ Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Ահմադ ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ Տիգրան Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Էլ-Քուվեյթի նահանգապետի այցը մեր երկիր կխթանի հայ-քուվեյթյան հարաբերությունների ամրապնդմանը: «Վերջին շրջանում մեր երկկողմ ծրագրերը նոր թափ են ստանում: Հայաստանը շահագրգռված է Քուվեյթի հետ փոխգործակցության ընդլայնման և վերամշակող ձեռնարկությունների ստեղծման ու ներդրումային այլ
Ավելին, քան աղքատությունը (Տեսանյութ)
«Շիրակ կենտրոնը» շուրջ մեկ ամիս է՝ վառելափայտ է բաժանում Գյումրու տնակային ավաններում ու կիսախարխուլ շենք-շինություններում բնակվող անօթևան և սուղ կարիքի մեջ հայտնված ընտանիքներին:Վառելափայտի բաժանման մասին տեսանյութերի պատրաստմամբ և հրապարակմամբ կազմակերպությունն առաջին հերթին հետապնդում է աղքատության մեջ գտնվող ընտանիքների ապրելակերպը ներկայացնելու խնդիր: Բնականաբար, անապահով ընտանիքներին միայն հագուստ, կոշիկ ու վառելափայտ տրամադրելով հնարավոր չէ հոգալ նրանց գոնե
Վարդան Բոստանջյան. «Հրապարակում կարող են կազինո բացել» (Տեսանյութ)
«2014 թվականին, ովքեր 37 միլիարդ դրամը գերազանցող ներդրում կկատարեն Հայաստանի տնտեսության մեջ, իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության հրապարակում կազինո բացել»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը: «Փողը տալիս ես, ինչ ուզում անում ես՝ այդպես է մեր երկրում»,-ասաց պարոն Բոստանջյանը, հավելելով, որ հնարավոր է մեծահարուստ օտարերկրացիները, որոնց համար 100 միլիոն դոլարը մեծ
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Ա.Հովհաննիսյանի պարզաբանումը ՀՀ-ում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանին փոխանցվող տարածքների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանը տեղաբաշխված է տարբեր կետերում, որոնք կոչվում են ռազմական ավաններ: Ռուսաստանյան ռազմակայանի վերաբերյալ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց ի վեր ռազմակայանի տեղաբաշխման կետերի ցանկում, Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման ուղղությամբ ռազմակայանի խնդիրների փոփոխությամբ պայմանավորված, մի քանի անգամ փոխվել են նաև ռազմակայանի տեղակայման կետերը: Մասնավորապես, առաջիկայում «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ավիաբազայի արդիականացման և
«Ի՞նչ կա այստեղ հապճեպ կամ անսպասելի»
«Ինձ համար դա անսպասելի չէր: Եվ այս մասին ես ասել եմ «Իրավունք» թերթին դեռ մեկ տարի առաջ տված՝ «Արեւմուտքը ճնշելու է Սերժ Սարգսյանին, որը վարում է Ռուսաստանի հետ մերձեցման քաղաքականություն» հարցազրույցում: Եթե ուշադիր, ոչ մակերեսային հետեւենք արտաքին քաղաքականությանը, ակնհայտ է դառնում ռուսական ուղղության գերակայությունը՝ 1992 թվականից: Շեղումներ եղել են, բայց գլխավոր ուղղությունը միշտ էլ եղել
Միակ երկիրը, որն ապահովում է ԼՂՀ անվտանգությունն ու անկախությունը, ՀՀ-ն է
«Առավոտ»-ի զրուցակիցն է ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար, ԼՂՀ Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը: – Օրերս Վիեննայում կայացավ Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումը՝ տեւական ընդմիջումից հետո։ Հայտնի է, որ համանախագահները պետք է առաջիկայում կազմակերպեն աշխատանքային հանդիպումներ ԱԳ նախարարների հետ դեկտեմբերի 5-6-ը Կիեւում, ինչպես նաեւ նրանք ծրագրում են այցելել տարածաշրջան մինչեւ տարվա վերջ: Պարոն Մայիլյան,
ԼՂ հարցում Արեւմուտքը կգնա՞ արկածախնդրության
Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը չի բացառում այդ տարբերակը – Երկու օր առաջ՝ երկու տարվա ընդմիջումից հետո, կայացավ նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի հերթական հանդիպումը: Երկամյա ընդմիջման ընթացքում Ադրբեջանի նախագահի շուրթերից բավականաչափ ռազմատենչ հայտարարություններ հնչեցին, սահմանային միջադեպեր եղան, մարդիկ զոհվեցին: Վերջին հանդիպմանը, որը ՀՀ նախագահը որակեց «նորմալ», կրկին միջադեպ հաջորդեց՝ Տավուշի մարզի հատվածում: Մի կողմից՝
Միկրոբիզնեսին հարկերից ազատելով՝ արտագաղթն էլ կկանգնի
Փոքր բիզնեսին արտոնություններ տալը, մինչեւ անգամ հարկերից ազատելը, տնտեսագետների ու այդ բիզնեսի ներկայացուցիչների կարծիքով՝ կփրկի ոչ միայն հազարավոր ընտանիքներին, այլեւ տնտեսության համար մեծ օգուտ կլինի: Փոքր բիզնեսին հարկերից ազատելը հատկապես կարեւոր է մարզերում, քանի որ այստեղ ծայրահեղ լուրջ է զբաղվածության, աշխատատեղերի խնդիրը, ու հենց մարզերից է արտագաղթի մեծ մասը: Վերջերս լրագրողները պետական եկամուտների կոմիտեի նախագահի
Դպրոցների անկառավարելի ու անվերահսկելի տնօրենների մասին
Երեւանի Համո Սահյանի անվան թիվ 70 հիմնական դպրոցի տնօրեն Հերմինե Շափաղաթյանի առեւտրային գործունեության մասին վերջերս ահազանգել եմ քաղաքապետին, որի արդյունքում տնօրենը ստացել է խիստ նկատողություն, իսկ 2011-2012 ուստարում դպրոցում հայտնաբերված խախտումների համար նախազգուշացվել է ԿԳ նախարարության կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանի կողմից: Ավելացնեմ, որ դպրոցի ուսուցիչների հայտարարության համաձայն՝ նրանց անկանոն տրվող աշխատավարձից պահվում են
Տիգրան Սարգսյանը` 2018 թ. նախագահ, Նարեկ Գալստյանը` ՍԴՀԿ ատենապետ
«Ոչ մի անսպասելի բան տեղի չի ունեցել, մենք ապրում ենք մի երկրում, որտեղ իշխանության է եկել ավազակապետության մի ռեժիմ, որը իր շահերը սպասարկելու համար պատրաստ է ամեն ինչի: Մենք պայքարել, ամեն ինչ արել ենք, ցույց տալու համար, թե ինչպիսի ռեժիմի հետ գործ ունենք: Ուզում եմ ասել բոլոր միամիտներին, եթե իհարկե այդպիսիք կան, թե կարծում են,
Սայաթ Նովայի բնակիչներին նույնպես սպառնացել են հազարավոր դոլարների տուգանքներով (Տեսանյութ)
Կառուցապատողները բնակիչների դեմ պայքարելու միջոց են գտել` տույժ ու տուգանքի են ենթարկում Սայաթ Նովա 10, 12 հասցեներում իրականացվող շինարարության դեմ պայքարող բնակիչներին կառուցապատող «Լարկո գրուպ» ընկերությունը սպառնացել է Կոմիտաս 5 հասցեի բնակիչների պես տույժ ու տուգանքների ենթարկել, եթե չդադարեցնեն իրենց բողոքներն ու շարունակեն խոչընդոտել շինարարության ընթացքին: Ընկերությունը փաստաբանի միջոցով գրություն է ուղարկել բնակիչներին, որի բովանդակությունը
Դատավորի ծանր աթոռը
Եվ երբ Նահապետը հարմար տեղավորվեց ջրաղացի եւ դարբնոցի միջեւ, նայեց, երկար նայեց իր դիմաց նստածներին ու ասաց. – Ես հիմա ձեզ կասեմ բաներ, որ հույս ունեմ՝ չեք մոռանա. – Շնորհքը գնահատելու համար գնահատելու շնորհք պիտի ունենաս: Մշտական ընկեր չես կարող լինել, եթե քո խնդիրը օրվա հացի հետ է կապված: Ոչ մի իրականություն անշարժ չէ, քանի
Ազգային արժույթի ներդրման 20-ամյակի կապակցությամբ մի խումբ գործիչներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի կողմից
Հայաստանի Հանրապետության ազգային արժույթի ներդրման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում պարգևատրել է մի խումբ գործիչների: Մասնավորապես, Տիգրան Սարգսյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրել 1993թ. ֆինանսների նախարար Լևոն Բարխուդարյանին և 1994-1998թթ. ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Բագրատ Ասատրյանին: ՀՀ վարչապետի հուշանվերով են խրախուսվել ՀՀ ԿԲ նախկին նախագահ Իսահակ Իսահակյանը, հայկական դրամի գրանիշի համահեղինակ Կարեն
«Էնքան կձգձգեն, որ արդեն էս կիսակառույցն էլ կդառնա ավերակ». 4 տարի է՝ դադարեցրել են դպրոցի շինարարությունը
«Առավոտ» օրաթերթը 2011 թվականի հունիսի 11-ին անդրադարձել էր Արարատ քաղաքի Ոսկու կորզման ֆաբրիկայի (ՈԿՖ-ի) բանավանում նոր կառուցվող դպրոցի շինարարությանը: Այն սկսվել էր 2007 թվականին եւ դադարեցվել 2009-ին: Սա բնակչության մտահոգությունն էր առաջացրել, քանի որ շինարարության համար բյուջեից բավական շատ գումար էր ծախսվել: 2011 թ. «Առավոտն» անդրադարձել էր խնդրին. այն ժամանակ քաղաքաշինության նախարարության շինարարության քաղաքականության բաժնից
«Գյումրին այն քաղաքն է, որը Նիկոլայ ցար ու Մարգարետ Թետչեր է հյուրընկալել»
Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավարը` Վլադիմիր Պուտինի այցի մասին Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի կարծիքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը մի շարք դրական հետեւանքներ է ունենալու Հայաստանի, հատկապես Գյումրու զարգացման համար: Ըստ նրա՝ գյումրեցի իշխանավորներն ամեն ինչ անելու են հայ-ռուսական տնտեսական ֆորումի ռուս մասնակիցներին գործընկերներ դարձնելու ուղղությամբ: «Երեկվանից արդեն իսկ նախապատրաստական աշխատանքներ ենք
Կալանքը փոխարինվեց չհեռանալու մասին ստորագրությամբ
ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության ավագ դատախազ, մեղադրանքը պաշտպանող դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արմեն Աֆանդյանը Կոտայքի մարզի դատարանում հրաժարվեց նաեւ Հովհաննես Հովհաննիսյանի մեղադրանքից, առաջադրեց նոր մեղադրանք, եւ ապա միջնորդեց, որ նրա կալանքը փոխարինվի քաղաքից չհեռանալու մասին ստորագրությամբ: Ինչպես տեղեկացրել էինք, ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժինն Առինջ գյուղի գերեզմանաքարի վրա փորագրող Հովհաննես
Լյուդմիլա Սարգսյան. «Ընդդիմադիր պատգամավորական թիմը ընդվզելու է»
Այսօր «Փաստարկ» ակումբում ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, անդրադառնալով կենսաթոշակային բարեփոխումներին, մասնավորապես, պարտադիր կուտակային համակարգին, ասաց, որ Հայաստանում երբեք չի ընդունվում մի օրենք, որն ի նպաստ մեր ժողովրդի է: «Մենք մշտապես ականատես ենք եղել, թե ինչպես է մեր բյուջեն թալանվում, իսկ հիմա արդեն քաղաքացու միջոցով են դա անում` այն էլ օրենքով պարտադրված, այսինքն, ժողովուրդը այսօր էլ