Օրվա լրահոսը

Վիեննայի հանդիպումը ամերիկյան քաղաքականության մարտավարական հաջողությունն էր. «Հայոց աշխարհ»

Բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնումը ժամանակավորապես նվազեցնում է պատերազմի վտանգը, ապահովում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերի շարունակումը

Շանթը դասական քաղբանտարկյալ է. «168 ժամ»

Հիշո՞ւմ եք «Զգուշացիր ւսվտոմեքենայից» կինոնկարը, որտեղ Դետոչկինը ֆորմալ առումով մեղավոր էր, բայց նաև անմեղ էր, քանի որ պայքարում էր հանուն հասարակության։ Թող ինձ Շանթը ների այս համեմատության համար, բայց ֆորմալ իմաստով նա գուցե մեղավոր է, բայց նա պայքարել է բոլորիս փոխարեն, ու հիմա բոլորը պետք է պայքարեն նրա ազատության համար։

Սեղմե՞լ է արդյոք Սերժ Սարգսյանը Իլհամ Ալիեւը ձեռքը. չի սեղմել, է, հետո՞. «Ազգ»

Բայց, պարզվում է, որ երբ հայկական լրատվամիջոցներն ասում են` «ձեռքսեղմում չի եղել», նկատի ունեն ոչ թե հանդիպման մեկնարկը, քանի որ այդ ժամանակ որեւէ լրագրող չի եղել սրահում, որպեսզի արձանագրի` ձեռքսեղմումը, այլ հանդիպման ավարտը:

Հովհաննես Սահակյանը` Լևոն Զուրաբյանին. «Ընդդիմությունը ինքնահաստատվելու խնդիր ունի»

«Երբ իրենք իրենց մեջ խնդիր ունեն, երբ ՀԱԿ-ում 5-6 պատգամավոր կա, ամեն մեկն իր ամբիցիաներն ունի, չեն կարողանում երկխոսել, ընդդիմադիր խմբակցություններն իրար մեջ խնդիր ունեն և խնդիրը կապում են իշխանության հետ, ուստի այստեղ իրականությունը ներկայացնելու խնդիր կա»:

Դրսում սուրճն էժանանում է, Հայաստանում՝ ոչ. «Ժողովուրդ»

Սուրճի միջազգային շուկայում վերջին 2 տարիներին գների աստիճանական իջեցում է արձանագրվել, օրինակ՝ արաբիկա սուրճի 1 ֆունտի (453 գրամ) դեկտեմբերյան բորսային արժեքն իջել է մինչեւ 1 դոլար (1 կգ-ն 2,2 դոլար) ինչը վերջին տարիների նվազագույն ցուցանիշն է։ Սակայն դա որեւէ կերպ չի անդրադարձել հայկական շուկայում վաճառվող սուրճի գնի վրա։ Իսկ թե ինչու, սուրճ արտադրող կամ ներկրող

«Ներքին կահավորումը՝ ղազախական աուլի մոտիվներով»։ «Հայկական ժամանակ»

Դրա հեղինակը ծանուցում է, որ վաճառվում է բնակարան Դիմիտրով փողոցում՝ վերանորոգված Մաքսային միության չափանիշներին համապատասխան. «Կահույքը՝ բելառուսական, իսկ կենցաղային տեխնիկան՝ ռուսական արտադրության:

Մահվան ելքով վրաերթ Երևանի Դավիթ Բեկի փողոցում

Նոյեմբերի 20-ին, ժամը 21.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Դավիթ Բեկի փողոցում վրաերթի է ենթարկել 1958 թ. ծնված Բորիս Բիլյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն:   ՀՀ ոստիկանություն

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Էնրիկե Էդուարդո Ալվեսի հետ

Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մայրաքաղաք Բրազիլիայում հանդիպեց Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Էնրիկե Էդուարդո Ալվեսի հետ: Ողջունելով ԱԺ նախագահին եւ շնորհակալություն հայտնելով իր հրավերը ընդունելու եւ պաշտոնական այցով Բրազիլիա ժամանելու համար` պարոն Ալվեսը բարձր գնահատեց երկու երկրների բարեկամական կապերի ներկա մակարդակը եւ համոզմունք հայտնեց, որ ԱԺ նախագահի պաշտոնական այցը

Սպանություն Ջրվեժում. ոստիկաններն արագ բացահայտեցին հանցագործությունը

Նոյեմբերի 20-ին, ժամը 16.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի ծակած-կտրած թափանցող վերք» ախտորոշմամբ Բանավան թաղամասից բուժօգնության է տեղափոխվել 1996 թ. ծնված Կարեն Մարգարյանը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 16.45-ի սահմաններում, Ջրվեժի Բանավան թաղամասում, վիճաբանության ժամանակ, անհայտ անձը սուր կտրող-ծակող գործիքով Կ. Մարգարյանին պատճառել է

Արծվիկ Մինասյան. «Այո՛, ԱՊՊԱ-ն էլ է հակասահմանադրական». «Ժողովուրդ»

Եթե ժամանակին մի հակասահմանադրական քայլ արվել է, դա չի նշանակում, որ պետք է շարունակել։

Ավարտվեց «Վերադարձի» դասական երաժշտության 7-րդ փառատոնը

Նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ «Վերադարձի» 7-րդ փառատոնի փակման համերգը: Համերգի ընթացքում դաշնակահար Վահագն Պապյանն և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կատարեցին Ս. Ռախմանինովի «3-րդ կոնցերտը դաշնամուրի համար» և Պ. Չայկովսկու «4-րդ սիմֆոնիան»: «Վերադարձի» դասական երաժշտության 7-րդ փառատոնը մեկնարկել էր հոկտեմբերի 29-ին: Փառատոնի ընթացքում տեղի են ունեցել վեց համերգներ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: Նրան մասնակցել են

Պայքարողներին «կուրացրել» է այն փաստը, որ 5% պետք է խնայեն. «Հրապարակ»

Ըմբոստանում են նրանք, ովքեր բարձր աշխատավարձ են ստանում՝ 500 հազար դրամ եւ ավելի, որոնք ամենաշատն են օգտվելու այս բարեփոխումներից։

«Էրեբունի» օդանավակայանը կդաոնա ռուսական ռազմակայանի սեփականությունը. «Հայկական ժամանակ»

Ակնհայտ է, որ սա մեր կառավարության նվերն է Վլադիմիր Պուտինին, նրա՝ դեկտեմբերի 2-ին Հայաստան կատարելիք այցելության առթիվ։

Էրազմուս Մունդուս կրթաթոշակային ծրագրին միացան Սլավոնական և Լեզվաբանական համալսարանները

Նոյեմբերի 20-ին Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում կայացավ  Էրազմուս Մունդուս կրթաթոշակային ծրագրի տեղեկատվական օրը: Միջոցառման ընթացքում կրթաթոշակի գործընկեր համալսարանի ներկայացուցիչներն ուսանողներին ներկայացրեցին ծրագրի ընդհանուր նկարագիրը և ընթացիկ ծրագրերը: Էրազմուս Մունդուս կրթաթոշակային ծրագիրը ձևավորվել է 2007 թվականին և ֆինանսավորվում է Եվրոպական կոմիսիայի Կրթական և մշակութային կազմակերպության կողմից: Ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորում է ուսանողների ուսումը Եվրոպայում: Նրան կարող են դիմել

Ի՞նչն է իրականում եղել Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի պատճառը. «Ժամանակ»

 «Առաջին լրատվական»–ի զրուցակիցն է Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:   – Պարոն Բաղդասարյան, վթարի 3D մոդելավորված տարբերակն արդյո՞ք արդեն պատրաստ է: Երբ կտեսնենք այն: – Առաջինը ձեզ եմ փոխանցում: Խնդիրը կայանում է նրանում, որպեսզի մենք կարողանանք ամբողջությամբ մոդելավորել, մոդելավորման ժամանակ բախվել ենք նրան, որ չափսերը և դեպքի վայրի դրության արձանագրության մեջ նախանշված տվյալները, որոնք մենք վերցրել

Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննությունը վերսկսվել է. «Հրապարակ»

Ինչ-որ տեղ սա աբսուրդ է, նոյեմբերի 13-ին հայտնում են նախաքննության ավարտի մասին եւ մի քանի օր հետո վերսկսում են։

Ինչո՞ւ Շանթ Հարությունյանը դատաբժշկական փորձաքննության չի ենթարկվել (Տեսանյութ)

Շանթին հոգեբուժարան են տարել, որպեսզի դատարանում չպատասխանեն այն հարցին, թե ինչպես է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ծեծել նրան: Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն ասում է. «Եթե Վլադիմիր Գասպարյանը հրաժարվի եւ ասի, որ նման դեպք չի եղել, ապա առաջանում է հարց՝ եթե պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եւ իրավապաշտպան Արթուր Սաքունցը հայտարարում են, որ Շանթն իրենց ասել է, որ նման դեպք

Աշոտ Աղաբաբյան. «Ամեն ինչ կանեմ, որ դուք վերանաք որպես լրագրող». «Հրապարակ»

Հատված հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի հարցազրույցից: – Չե՞ք կարծում, որ աշխարհում բոլորովին այլ ստանդարտներ են գործում, օրինակ՝ միջին եվրոպացու աշխատավարձը 1000 դոլարից ավելի է, մեզ մոտ եկող տարի աշխատավարձի բարձրացում է նախատեսվում հուլիսի 1-ից։ – Հա, ի՞նչ ա եղել, տարբեր երկրներում տարբեր ժամանակներ են կիրառվել, հետո քեզ չի՞ թվում, որ դու ինձ արդեն շատ հարցեր

ՍԴՀԿ-ն կոչ է անում մասնակցել «Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնին

Կոչ Համայն Հայութեան Սիրելի Հայրենակիցներ, Յառաջիկայ շաբաթ, Նոյեմբեր 28 ին պիտի կայանայ Հայաստանի Համահայկական Հիմնադրամի 16-րդ տարեկան հեռուստամարաթօնը՝ “Դէպի Արցախ” խօսուն նշանաբանով: Հեռուստամարաթօնի և անոր զուգընթաց այլ դրամահաւաքներէն գոյացած հասոյթը պիտի ուղղուի՝ մեր ժողովուրդի համար չափազանց կարևոր ռազմավարական նշանակութիւն ունեցող Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի շինութեան: Արցախի հիւսիսային հատուածը Հայաստանին կապող այս զարկերակը ոչ միայն պիտի նպաստէ Արցախի

ԹՈՒՄԱՆՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Ախ էսպես էլ գիժ ամիս, Մարդու հանգիստ չի տալիս: Առավոտը՝ պայծառ օդ, Իրիկուն՝ Շանթ ու որոտ:

Հրդեհ հիվանդասենյակում

Նոյեմբերի 21-ին, ժամը 04.25-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ֆուչիկի փողոցի թիվ 30 հասցեում՝ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի 5-րդ հարկում: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կենտրոնի 605-րդ սենյակում: Ամբողջությամբ այրվել է մեկ մահճակալ՝

Գյուղապետը մեղադրվում է կանանց նկատմամբ բռնի գործողություններ կատարելու մեջ

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Այգեձոր համայնքի ղեկավար, 1968թ. ծնված Սասուն Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. օգոստոսի 12-ին իր աշխատասենյակում  մանկապարտեզի վճարի հետ կապված հարցի շուրջ քաշքշուկի  մեջ է մտել նպաստի տեղեկանք վերցնելու նպատակով գյուղապետարան եկած  Գեղեցիկ Գրիգորյանի հետ, որի ժամանակ  Գ. Գրիգորյանի մազերից քաշելով՝ բռնի գործողություններ է կատարել վերջինիս նկատմամբ:

«ՀՔԾ որոշումը համարում եմ չհիմնավորված»․ Նիկոլ Փաշինյան

2013 թվականի նոյեմբերի 7-ին ԱԺ պատգամավորի իմ լիազորությունների շրջանակներում գրությամբ դիմել էի ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով քննության առնելու համար այն տեղեկությունները, որ ս/թ նոյեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ում ինձ փոխանցել էին նոյեմբերի 5-ի գործի շրջանակներում ձերբակալված Շանթ Հարությունյանը եւ Վարդան Վարդանյանը: Վերջիններս ինձ հայտնել էին, որ նոյեմբերի 5-ի երեկոյան ՀՀ

Եթե Մաքսային միության անդամները հավասար իրավունքներ ունեն

«Եթե պաշտոնապես Մաքսային միության  անդամները  հավասար իրավունքներ ունեն, ապա պետք է իրավունք ունենան պաշտոնական փաստաթղթերը ստանալ իրենց պետական լեզուներով: Ինչը արվում է Եվրամիությունում»,- կարծում է «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներին» նախաձեռնության անդամ Արամ Ապատյանը: Նրա համար անհասկանալի են Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրացման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկիի  պնդումները, թե պետք

Glendale News Press. Արարատը բարձրացած 13-ամյա տղայի քաջագործությունը

Նրանից երեք օր պահանջվեց, սակայն Սեպուհ Օշականը հասավ Արարատի գագաթին՝ ի դեմս բարձրության նկատմամբ վախի, սառցե փոթորիկի և ուժեղ հոգնածության: Գրում է «Գելնդեյլ Նյուզ փրես» թերթը 13 տարեկանում Արարատը լեռը բարձրացած պատանու մասին: Երբ Սեպուհը Երևանում էր, նրան առաջարկեցին բարձրանալ լեռը: Սեպուհից պահանջվում էր միայն թույլտվություն ստանալ իր ծնողներից, որը նրանք միանգամից տվեցին: «Իհարկե, դրա

Ֆիննախը կասկածի տակ է դրել նախագահի, վարչապետի ու Հովիկ Աբրահամյանի անվտանգությունը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի համար սննդի ձեռքբերման կեցության եւ տրանսպորտային սպասարկման համար նախատեսված պետական գնումները ֆինանսների նախարարությունն ուզում է իրականացնել, այսպես ասած` «գաղտնի ռեժիմով»: Սրա համար ֆիննախն առաջարկում է լրացում կատարել «Գնումների մասին» եւ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքներում: Ըստ կառավարության կայքէջի, վաղը նիստում

Ինչո՞ւ Կարեն Եսայանի սպանության մեջ մեղադրվող Անիի նախկին ոստիկանապետի որդուն դատարան չեն բերում

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայանալու էր  Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու` Կարեն Եսայանի սպանության գործով դատավարությունը, որը երեկ տեղի չէր ունեցել ամբաստանյալ Հարություն Սարգսյանին  մայրաքաղաքից Գյումրի չտեղափոխելու պատճառով: Այսօր ևս դատական նիստը չկայացավ` այն նույն պատճառաբանությամբ, թե փչացել է  դատապարտյալներին տեղափոխող մեքենան: Սակայն  դատարանի միջանցքում մեզ տեղեկություններ հասան այն մասին, որ թեև դատապարտյալների  մեքենան

Արթուր Աբրահամը սիրում է արագընթաց մեքենաներ վարել

Հարցին, թե ի՞նչ մակնիշի մեքենաներ է սիրում եւ իր ավտոպարկում ի՞նչ մեքենաներ ունի, Արթուր Աբրահամը «Ուրբաթ» մամուլի ակումբում կայացած մամուլի ասուլիսում պատասխանեց. «Չեմ սիրում ավտոմեքենաներ գովաբանել: Բայց սիրում եմ արագընթաց ավտոմեքենաներ՝ BMW, «Մերսեդես», «Ֆերրարի»: Բոլորից էլ ունեմ: Գերմանիայում իմ զարգացրած ամենաբարձր արագությունը եղել է 332 կմ/ժամ: Եղել է, որ նաեւ տուգանվել եմ: Բայց Հայաստանում խախտումներ

Vesti.az. Հայերի և ադրբեջանցիների մասին Շենգելայայի ֆիլմում հայ դերասաններ չեն լինի

20 տարվա ընդմիջումից հետո վրացի ռեժիսոր Էլդար Շենգելայան նոր ֆիլմ է նկարում հայերի, վրացիների և ադրբեջանցիների մասին: Ֆիլմի աշխատանքային անունն է «Կովկասյան եռյակ»: Այս առիթով ադրբեջանական «Վեստի.ազ» լրատվականը զրուցել է  ռեժիսորի հետ: Հարցազրույցը ներկայացնում ենք որոշ կրճատումներով: – Էլդար Նիկոլաևիչ, ինչի՞ մասին է նկարահանվող ֆիլմը: – Ֆիլմն ադրբեջանցիներին և հայերին կոչ է անում խաղաղություն հաստատել:

«ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակը ՀՀ ղեկավարության հետ համաձայնության են եկել»

«Ռուսերենը Մաքսային միության աշխատանքային լեզու չի կարող լինել, այն հակասում է Հայաստանի Սահմանադրությանը»,- ասաց  «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը՝ «Aravot.am»-ի հետ զրույցի ընթացքում: Հիշեցնենք, որ ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրացման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին  կարծիք էր հայտնել, որ «Եվրասիական միությունում ռուսաց լեզուն պետք է դառնա, եթե ոչ

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031