Օրվա լրահոսը
ՀՔԾ-ում քրեական գործ հարուցելը մերժվել է՝ ԱԺ պատգամավոր Ն. Փաշինյանի գրությամբ նկարագրված հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Հատուկ քննչական ծառայությանը գրություն է ուղարկել այն մասին, որ 2013թ նոյեմբերի 6-ին այցելելով ՀՀ ոստիկանության «Ձերբակալվածների պահման վայր», հանդիպել է 2013թ նոյեմբերի 5-ին Երևանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ձերբակալված անձանց հետ, որոնցից Շանթ Հարությունյանն իրեն հայտնել է ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից իր նկատմամբ բռնություն կիրառելու, սպառնալիքներ հնչեցնելու
Ոչինչ բացարձակ չկա
Ընկերներիցս մեկը «Քոմեդի քլաբի» մի դրվագ է ներկայացրել: Ոմն Սեմյոն Սլեպակով կատարում է իր երգը, որն, ըստ էության, միգրանտների մասին է: Երգի սյուժեն հետեւյալն է. ռուս աղջիկն ուզում է ամուսնանալ «Խաչիկի», այսինքն՝ հայի հետ, իսկ երբ նրա երազանքն իրականացվում է, «Խաչիկը» դրսեւորում է արեւելյան վայրագ եւ հետամնաց դեսպոտիզմը՝ իր ողջ գունագեղությամբ: Մի կողմ թողնենք, թե
Տիգրան Սարգսյանը և Միխայիլ Մյասնիկովիչը քննարկել են հայ-բելառուսական տնտեսական կապերի հետագա զարգացմանն առնչվող հարցեր
Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչին: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների ներկա ընթացքից և կարևորել դրանց շարունակական խորացումը: ՀՀ կառավարության ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ Բելառուսի վարչապետի հետ նախորդ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններն իրականություն են դառնում: Տիգրան Սարգսյանի
Վարդան Պետրոսյանը ցուցմունք է տվել ու ասել , որ հրաժարվում է մասնակցել քննիչ Հակոբյանի քննչական գործողություններին. Panorama.am
Այսօր վաղ առավոտյան դերասան Վարդան Պետրոսյանը, որն այժմ կալանքի տակ է գտնվում, ցուցմունք է տվել, որտեղ նշել է, որ ինքը հրաժարվում է մասնակցել վթարի կապակցությամբ հարուցված քրեական գործով անցկացվելիք քննչական գործողություններին, որոնք կատարվում են քննիչ Հայկ Հակոբյանի գլխավորությամբ: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: «Վարդան Պետրոսյանն այսօր առավոտյան իր ցուցմունքում գրեց, որ
Լեւոն Զուրաբյանի կարծիքով Տիգրան Սարգսյանի կառավարությունը պետք է «ինքնահրկիզվի» (Տեսանյութ)
Նոյեմբերի 5-ին ՀԱԿ խորհրդարանական խմբակցությունը հարցապնդում է ներկայացրել կառավարությանը`«Համատարած եւ համակարգված կոռուպցիա» վերտառությամբ: Դեկտեմբերի 3-ին այն կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում: Խոսքը բյուջեի ծախսերի եւ եկամուտների թալանի, վարչապետի օֆշորային սկանդալի, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ունեցվածքի, արագաչափերի տեղադրման հետ կապված կոռուպցիոն երեւույթների, որոնց մեջ, ըստ մամուլի հրապարակումների նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր`Ալեքսանդր
Թեւան Պողոսյան. «Կենսաթոշակային բարեփոխումներ անհրաժեշտ են, բայց օրենքում բացեր կան»
«Հայելի» ակումբում ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը եւ «Ժառանգության» պատգամավոր Թեւան Պողոսյանը, խոսելով կենսաթոշակային բարեփոխումներից, նկատեցին, որ ներկայիս կենսաթոշակային համակարգը անբավարար է: Թեւան Պողոսյանն ասաց. «Այո, Հայաստանին անհրաժեշտ է կենսաթոշակային համակարգի բարեփոխում, այնպես չի, որ համակարգը լավն է, եւ պետք չի ոչինչ անել, սակայն այս օրենքում կան բացեր, եւ մենք ուզում ենք մեկ տարով հետաձգել, որպեսզի
ՀԱԿ հարցապնդումը կառավարությանը. Ինչո՞ւ արձանագրված համակարգային կոռուպցիայի դեպքերը չեն դարձել կառավարության քննարկման առարկա
Ս.թ. նոյեմբերի 5-ին Հայ Ազգային Կոնգրես խմբակցությունը ՀՀ Կառավարությանն է ուղարկել հարցապնդում, որը ներկայացված է ստորև. Հայաստանի Հանրապետության կառավարությանը ՀՀ Ազգային Ժողովի «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցության ՀԱՐՑԱՊՆԴՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ, ՀԱՄԱՏԱՐԱԾ ԿՈՌՈՒՊՑԻԱ Հայ Ազգային Կոնգրեսն իր պաշտոնական փաստաթղթերում բազմիցս արձանագրել է Հայաստանի պետական իշխանության ամբողջական կոռումպացվածությունը։ Դա մանրամասն ներկայացված է մասնավորաբար 2011 թ. ամռանը իշխանության հետ
ՀՅԴ-ն հակառակություն չունի Մաքսային միության հետ, չգիտի թե ինչ է այն իրենից ներկայացնում
«Պարզ չէ թե ինչ պայմաններում ենք միանալու Մաքսային միությանը: Մեզ համար խնդիր է Ղարաբաղի հարցը: Անորոշություն է Մաքսային միության միանալու հարցը, քանի որ, ոչ միայն Ղարաբաղի հարցում վստահություն չկա, այլեւ պարզ չէ, թե Հայաստանին ինչ պարտավորություններ են սպասվում»,- այսօր այս մասին «Փաստարկ» ակումբում ասաց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ներկայացուցիչ Կիրո Մանոյանը՝ խոսելով
Կարինե Աճեմյան. «Չի կարելի երկու երկրներին դնել նույն հարթության վրա, երբ մեկը խաղաղությունից է խոսում, մյուսը՝ պատերազմից»
Թեւան Պողոսյանը հակադարձեց, որ «Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի մասին ակնարկում էր տիկին Աճեմյանը, ոչ թե խմբակցության նախաձեռնությունն էր, այլ մեկ հոգու՝ Զարուհի Փոստանջյանի:
Ալեքսանդր Սիրունյան.«Բա Խաչիկի ձեռքն ինչո՞ւ չէիք բռնում, բա որ իրո՞ք կպներ Հայրիկյանի գլխին» (Տեսանյութ)
Նա ուշադրություն հրավիրեց դեպքից տասներկու օր հետո՝ փետրվարի 13-ին կատարված նկարահանման որոշ դրվագների վրա, որտեղ Հայրիկյանը ցույց է տալիս իր վերքերը: Պարոն Սիրունյանը կասկածի տակ դրեց այն, որ «լուսանկարում պատկերվածը մեկուկես սմ-ոնց վերք է, ինչպես պնդում էին դատավարության ընթացքում»:
Մինչ հեղափոխությունը`պայքարի բանալին, ըստ Լեւոն Զուրաբյանի
Նախկին ընտրական ցիկլում կատարված ընտրակեղծիքները ժողովրդին պարզ ապացուցեցին, որ ստեղծված է ընտրական կեղծարարությունների այնպիսի մեքենա, որը կանխում է ընտրություններով ՀՀ-ում իշխանափոխություն իրականացնելը: Այսօր այս մասին «Հայացք» մամուլի ակումբում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Ու քանի որ այս ամենի արդյունքում հասարակությունը հիասթափության եւ ապատիայի մեջ է, բանախոսը նաեւ դրանով է պայմանավորում այն, որ ՀԱԿ-ը հիմա
Կիրո Մանոյանը` Սարգսյան- Ալիեւ հանդիպման մասին. «Ոչինչ չասող հանդիպում էր»
Այսօր «Փաստարկ» ակումբում ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ներկայացուցիչ Կիրո Մանոյանը խոսելով տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ ասաց, որ դրանք լավատեսություն են ներշնչում, եւ մեզ համար կարող են բարենպաստ պայմաններ ստեղծվել, սակայն դրանց ֆոնին արցախյան հարցի կարգավորման համար առաջընթաց չի լինի: Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Վիեննայում հանդիպմանը՝ Կիրո Մանոյանն այն դրական համարեց,
Գյուղացիները պնդում են, որ ակտիվիստները իրենց խաբել են, հեռախոս խոստացել ու չեն տվել (ֆոտոշարք)
Գյուղացիները պատմեցին, որ ակտիվիստների ակցիային գնացել են, որովհետեւ կաշառել են իրենց. «Երեխեքին խաբել էին, ասել ` հեռախոս կտանք, հետո երեխեքը մեզնից էին հարցնում` բա հեռախոսն ուր ա, ասել են `կտանք»:
Ուսանողները պիտի շնորհակալություն հայտնեն «դեղին գլխարկավորներին». «Չորրորդ իշխանություն»
Հասկանալի է, չէ՞, թե ինչ «հասարակական ակտիվության» մասին է խոսքը։ Կարելի է, օրինակ, կարմիր գլխարկներ հագնել եւ գոռալ «Սամվել-բարեգործ», կարելի է մոտակա մարզերից այծեր, ավանակներ եւ այլ ընտանի կենդանիներ բերել Մաշտոցի պուրակ եւ այլն:
«Ինչու է ամեն տարի «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի հետ թյուրընկալում առաջանում». ԿԳՆ-ն տարակուսած է
Միաժամանակ հարկ ենք համարում տեղեկացնել, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար մարմինների կողմից պաշտոնական առաջարկի դեպքում` ՀՀ ԿԳ նախարարությունը պատրաստակամ է համագործակցել:
Երիտասարդները չեն պատրաստվում լքել գյուղը
«Երիտասարդական ակումբների դաշնություն» ՀԿ-ն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում իրականացնում է «Մեկնարկ» ծրագիրը։ Այն դրամաշնորհի է արժանացել «Գյուղական համայնքի բնակչության հետաքրքրություններին և պահանջներին համապատասխան ծրագրերի իրականացում, որոնք կնպաստեն գյուղից չհեռանալուն և կընձեռեն գյուղում գործելու հնարավորություն» անվանակարգում։ Երիտասարդական ակումբների դաշնությունը նոյեմբերի 13-17-ը կազմակերպել էր 5-օրյա սեմինար
Լալա Մնացականյան. «Արդեն բոլոր խավերն են անհանգիստ, նյարդայնացած». «Ժողովուրդ»
Չեմ հանդիպել մի մարդու, ով մինչեւ վերջ հուսահատված ու զզված չլինի, եւ ինչ-որ տեղ նաեւ կասկածներ ունեմ, որ սա դիտավորյալ է արվում, որպեսզի դատարկվի Հայաստանը եւ «գուբերնյայի» կարգավիճակ ստանա:
Գլխավոր ձեռքբերումը բանակցությունների վերսկսումն է
Ըստ քաղաքագետի՝ այս հանդիպման գլխավոր ձեռքբերումն այն է, որ Ալիեւին երկու տարի անց վերադարձրին բանակցությունների սեղան:
Ադրբեջանը Ղարաբաղի հարցով պիտի ոչ թե Հայաստանի հետ բանակցի, այլ Մաքսային միության. «Չորրորդ իշխանություն»
Եվ այսպես, երեկ Վիեննայում տեղի ունեցավ Սարգսյան-Ալիեւ հանդիպումը։ Թե կոնկրետ ինչի շուրջ են բանակցել նրանք՝ բնականաբար, գաղտնի է պահվում, բայց մի հանգամանք, այնուամենայնիվ, տարօրինակ է. հանդիպմանը նախորդած մի քանի օրերին Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական ուժերը, եւ առաջին հերթին՝ ՀՀԿ-ն, ինչպես նաեւ Ղարաբաղի իշխանությունները, միահամուռ քարոզում էին, որ այդ հանդիպումից որեւէ ակնկալիք չպետք է ունենալ, լուրջ
Հայաստանում Ֆեյսբուքը «անպատասխանատո՞ւ», թե՞ ազդեցիկ հարթակ է
Հիմա Ֆեյսբուքը դարձել է տաքսու վարորդների նման, որոնք ամեն ինչից խոսում են:Բայց այս ամենաթողությունը պիտի սահմանափակել, որ տեղեկատվությունը չխեղաթյուրվի, որ մարդկանց չվիրավորեն:
Հայկ Քոթանջյան. Ինտեգրային փոխլրացման ռազմավարական ուղենիշների մասին՝ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարվելիք այցի եւ Վիեննայի ու Վիլնյուսի գագաթաժողովների նախօրեին
Մոսկվայի ՄՄՀՊԻ(Հ)-ի գիտխորհրդի դահլիճում 2013 թ. նոյեմբերի 18-ին Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի Խոսնակ Վալենտինա Իվանովնա Մատվիենկոյի նախագահությամբ տեղի ունեցավ նրա ղեկավարած Ինտեգրային ակումբի նիստը` «Պատմական արմատների ընդհանրությունը` որպես Եվրասիական միության կայացման գործոն» թեմայով: Ակումբի նիստում ելույթ ունեցան` Ինտեգրային ակումբի Նախագահ Վալենտինա Իվանովնա Մատվիենկոն, Ռուսաստանի ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (համալսարան) ռեկտոր Անատոլի
Սանկտ Պետերբուրգում կայացել է Հայաստանի և Ղազախստանի վարչապետերի հանդիպումը
Մեկնարկել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն: ԱՊՀ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր առավոտյան Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Ղազախստանի վարչապետ Սերիկ Ախմետովին: Հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկել են հայ-ղազախական հարաբերությունների զարգացման հեռանկարները: Մասնավորապես, արծարծվել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ուղղությամբ փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկկողմ տնտեսական
Անվանի գրող և կինոդրամատուրգ Կիմ Բակշին այցելել է ՀՀ սփյուռքի նախարարություն
Նոյեմբերի 19 –ին ՀՀ սփյուռքի նախարարություն է այցելել մոսկովյան անվանի գրող և կինոդրամատուրգ Կիմ Բակշին, որը հանդիպում է ունեցել նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանի և Վահե Ջիլավյանի հետ: Հայտնի սցենարիստը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին է նվիրել Արցախի մասին պատմող իր յոթերորդ գիրքը: Կիմ Բակշին Հայաստանում հայտնի է նախ և առաջ որպես Մատենադարանի մասին հայտնի 20
Ըստ Վարդան Սեդրակյանի կնոջ՝ իր ամուսնուն հետապնդում են. «Ժողովուրդ»
Դե ասե՛ք՝ ո՞վ կարող է այդքան դաժան պատիժ սահմանել, եթե ոչ իշխանությունները։
Արման Թաթոյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արման Թաթոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ: Արման Թաթոյան Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ և ծննդավայր 1981 թվականի դեկտեմբերի 18, ք. Երևան Կրթություն 1998 – 2002 թթ.- ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ՝ Իրավագիտության բակալավր 2002 – 2004 թթ.- ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ՝ Իրավագիտության մագիստրոս 2004 – 2007 թթ.- ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ՝ Քրեական դատավարության
Ապօրինի ծառահատում` Դեբեդ գյուղի անտառից
Նոյեմբերի 19-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում ահազանգ է ստացվել, որ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով, առանց համապատասխան փաստաթղթերի, փայտանյութ են տեղափոխում: Մեկնած օպերատիվ խումբը Սպիտակի Ս. Ավետիսյան փողոցից ոստիկանության բաժնի տարածք է տեղափոխել նշված ավտոմեքենան` բեռնված փայտանյութով: Մեքենայի վարորդը` 1992 թ. ծնված Բաղարբեկ Ռ.-ն, փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել` հայտնելով, որ այն կտրել է
Զորի Բալայան. «Ոնց կարելի է այդպես համը հանել». «Հայկական ժամանակ»
Նամակը դու կարդացե՞լ ես, բալիկ ջան։ Համոզված եմ, չես կարդացել, եթե կարդացած լինեիր, դու այս հարցերը չէիր տա։
Մարտիրոսյանը խոշտանգում է Երևանի ծառերը
Քաղաքապետարանի ևս մեկ պաշտոնյա օրինախախտ է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Մարտիրոսյանը եզակի դաժան, ապօրինի և ոչ կոմպետենտ վերաբերմունք է ցուցաբերում քաղաքի երկարամյա ծառերի հանդեպ։ Այս օրերին Երևանի բոլոր հատվածներից ահազանգեր են ստացվում Երևանի բարդիների խոշտանգումների կամ անթույլատրելի էտումների մասին։ Վերջին տարիներին բազմաթիվ բուսաբանության մասնագետներ գրավոր եզրակացություններ են ներկայացրել, որ տարվա ցուրտ ժամանակ նման խորը
Մրցանակները կվերադարձնե՞ն ի նշան բողոքի. «Հայկական ժամանակ»
Տեղեկատվական տեխնոլոգիաների երիտասարդ մասնագետները, ովքեր միավորվել են «Ընդդեմ կենսաթոշակային 5 տոկոս պարտադիր վճարի» քաղաքացիական նախաձեռնության մեջ, մտածում են Սերժ Սարգսյանից ստացած իրենց մրցանակները հետ վերադարձնելու մասին ի նշան բողոքի։ Այս մասին մեր զրույցում երեկ հայտնեց նախաձեռնության անդամ, «Սինոփսիս» տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի աշխատակից Դավիթ Հովհաննիսյանը։ Նախաձեռնությունը արդեն մի քանի օր է, ինչ փակ քննարկումներով փորձում է
Արևելյան գործընկերության երրորդ գագաթածողովը լրագրողների համար հանդիպման կիզակետում
Լրագրողների համար վեցերորդ ոչ պաշտոնական հանդիպումը տեղի ունեցավ ԵՄ կենտրոնում,երեքշաբթի` նոյեմբերի 19-ին: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան լրագրողներին տեղեկացրեց 2013թ. նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության երրորդ գագաթաժողովի մասին: ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեայի խոսքերով,Վիլնյուսի գագաթաժողովը կլինի արդյունքների գագաթաժողով: «Գագաթաժողովը մեզ և գործընկեր երկրներին հնարավորություն է տալիս ամփոփել Արևելյան գործընկերության մեկնարկից հետո ձեռք բերած