Օրվա լրահոսը

Թումանյանի՝ Դսեղի թանգարանի վարիչ. «Միկոյանի ու Բաղրամյանի առաջ գյուղացիները սեղաններ էին բացում»

Ըստ Ռոզա Ղազումյանի, թեւավոր խոսք կա՝ երբ մեկը մեկին լավ է ընդունում, ասում են՝ ոնց որ Միկոյանը մտնի Սանահին: Հովհաննես Թումանյանի Դսեղի թանգարանի վարիչ Ռոզա Ղազումյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ, թե երբեւէ Թումանյանի կինը՝ Օլգան, թույլ տված չլինի, որ Անաստաս Միկոյանը ներս մտնի Երեւանի թանգարան: Ինչ վերաբերում է Դսեղի թանգարանին, տիկին Ռոզան

Աֆրիկյանների ակումբի շենքի ապամոնտաժումը շարունակվում է (Տեսանյութ)

Չնայած Մշակույթի նախարարությունը հայտնել էր, որ Աֆրիկյանների ակումբի շենքում սկսված շինարարությունը ապօրինի էի, պետական ատյանի կողմից այդ մասին թույլտվության չկա, այսօր առավոտվանից շենքի շինարարական աշխատանքները վերսկսված են:   Մեզ հետ զրույցում «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Սոնա Ասատրյանն ասաց, չնայած նախարարության որոշմանը, ապամոնտաժումը շարունակում է. «Ինչպես տեսնում եք, դա իրենց չի հետաքրքրում»: Շինարարության

«Դեմ առ դեմ». Անի Գեւորգյան եւ Ավետիք Իշխանյան

Այսօր ժամը 17.00-ին «Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ հարցազրույց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի եւ «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գեւորգյանի հետ: Թեման՝ ոստիկանների եւ քաղաքացիների բախումները: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը:

Արամ Մանուկյան՝ անբարոյականների եւ գողերի մասին (Տեսանյութ)

«Եթե գողերը գողությունից են խոսում, անբարոյականները՝ անբարոյականությունից, չի նշանակում, որ մաքրվում են»,- հայտարարեց աութոտրենինգ արած, ապա նոր ասուլիսի եկած ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը այսօր՝ «Հայացք» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ: Մինչ այդ նրան «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը հարց էր հղել ՀՀ երկրորդ նախագահի երեկվա հոդվածի մասին, որում արտահայտված դրույթները մեկը մեկին բռնում էին ոչ իշխանական

Հրացան, փամփուշտներ և կանեփի թփեր

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներն օրերս Արաքս գյուղին հարակից հողատարածքում գտնվող վագոն-տնակից հայտնաբերել են Մկրտիչ Մ.-ին պատկանող «ԻԺ» տիպի մմ 16 տրամաչափի ողորկափող որսորդական հրացան` առանց համապատասխան թույլտվության, որսորդական հրացանի 16 մմ տրամաչափի 3 փամփուշտ, որոնցից մեկը` կրակված: Տնակին հարակից ջրատարի ափից հայտնաբերվել են կանեփի 12 թփեր, որոնք տեղում ոչնչացվել են: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում

Երիտասարդներն իրենց բիզնես-նախագծերով կաշխուժացնեն ՀՀ սահմանամերձ շրջանները

Գյումրիի, Վանաձորի, Իջևանի, Թալինի երիտասարդները զարգացնում են ձեռնարկատիրական հմտությունները: «Շենացրու գյուղդ» ծրագիրն իրականացնում է «Բարեկամություն» կրթամշակութային ՀԿ-ն` ՀԵՀ-ի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում: Սահմանամերձ գյուղական համայնքների 18-30 տարեկան շուրջ 80 երիտասարդներ մասնակցում են «Ձեռներեցության հմտություններ» խորագրով 5-օրյա դասընթացների: Երիտասարդները ծանոթանում են ձեռներեցությանը և բիզնես պլանավորմանը, ստանում ժամանակի կառավարման, թիմային աշխատանքի,

«Համակերպվել եմ այս պայմաններին». ասում է աղքատության մեջ բնակվող անօթևան կինը. «Շիրակ կենտրոն» (Տեսանյութ)

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները շարունակում են ներկայացնել Գյումրիում, ավելի քան քառորդ դար, վագոն-տնակներում բնակվող ընտանիքների ապրելակերպը: Այսօր կազմակերպության աշխատակիցներն այցելեցին և գործընկերների աջակցությամբ ձեռք բերված օգնությունը բաժանեցին վագոն-տնակներում բնակվող միայնակ տարեցներին: Ներկայացվող տեսանյութը մի կնոջ մասին է, ով բնակվում է ծայրահեղ աղքատ պայմաններում, թեև շատ վաղուց ընդգրկված է պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևանների հերթացուցակում, սակայն

Պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Քաղաքացի Քրիստինե Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի և 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ քաղաքացի Քրիստինե Մ.-ի հաղորդման` իր անչափահաս դստեր կողմից դանակահարություն կատարելու դեպքի առթիվ նախապատրաստվող նյութերի ընթացքն հօգուտ իրենց լուծելու և քրեական պատասխանատվության չենթարկելու համար ՀՀ ոստիկանության

Հայաստանում տեղադրվելու է Միխայիլ Կալաշնիկովի արձանը. «Ազատություն» ռ/կ

Ռուսաստանի Հարավային զինվորական օկրուգի՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմակայանում տեղի է ունեցել լեգենդար զինագործ-կոնստրուկտոր, Ռուսաստանի հերոս, գեներալ-լեյտենանտ Միխայիլ Կալաշնիկովի արձանի հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը: Այդ մասին հաղորդում է ԻՏԱՌ – ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությունը: Կալաշնիկովի 2 մետր 87 սանտիմետրանոց քարե արձանն այսպիսի տեսք է ունենալու՝ Կալաշնիկովի ձեռքերի ափերում՝ աղավնի, իսկ արձանի պատվանդանին՝

«Աշոտ Սուքիասյանը պատրաստվում է ցուցմունք տալ». galatv.am

Օֆշորային սկանդալում գլխավոր դերակատար համարվող Աշոտ Սուքիասյանը համաձայն չէ իրեն վերագրված արարքներին, հանցագործություններին ու քրեական գործերի հետ: Նա գտնում է, որ իր բացակայության ժամանակ շատ բան են բարդել իր վրա եւ դրանք պարզաբանման կարիք ունեն: ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Աշոտ Սուքիասյանի փաստաբան Յուրիկ Խաչատրյանը: «Նախաքննական մարմինը դատարան մտավ միջնորդությամբ՝ հաստատելու համար կալանավորումը: Մեկ նիստ է

Մոտ 65 հազար մարդ աշխատանք է փնտրում (Տեսանյութ)

64 900 մարդ այս տարվա հունիսի 1 -ի դրությամբ աշխատանք է փնտրում Հայաստանում: Նրանց մեծամասնությունը՝ 46 600-ը կին է, 15 800-ը՝ երիտասարդ: Այս մասին այսօր «Հայացք» ակումբում տեղեկացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը: Նախորդ տարվա համեմատ աշխատանք փնտրողների թիվը նվազել է 6,5%-ով: Աշխատանք փնտրողներին պետք չէ շփոթել գործազուրկների

Ոստիկանության Կենտրոնի բաժնի ընդունարանում բռնության են ենթարկել Սարգիս Գեւորգյանին. «Չորրորդ իշխանություն»

Ավելի ուշ ե՜ւ «ՉԻ» լրագրողը, ե՛ւ ոստիկանների կողմից բռնության ենթարկված քաղաքացիները հանցագործության մասին հաղորդում ներկայացրին ոստիկանության Երեւանի վարչություն։

Գողություն ավտոնորոգման կետից

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Ջանֆիդա գյուղից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1972 թ. ծնված Մուշեղ Պ.-ին: Պարզվել է, որ նա հունիսի 19-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Արաքս գյուղում գտնվող անվադողերի վերանորոգման կետից գողացել է 2 անվադող` անվահեծերով` պատճառելով 50.000 դրամի նյութական վնաս: Կատարվում է հետաքննություն: ՀՀ ոստիկանություն  

Ստեփան Սաֆարյան. «ՀՀ-ի քաղաքական դաշտը կատարյալ լճացված վիճակում է հայտնվել». «Ժողովուրդ»

Ու այս առումով խոսել միայն «Ժառանգության» պրոբլեմների մասին՝ ճիշտ չէ, բոլորն էլ արդյունք չարձանագրելու իրողություն ունեն։

Ծեծ և սպանության սպառնալիքներ

Հունիսի 22-ին, ժամը 21.00-ին, 1965 թ. ծնված Սանամ Մ.-ն ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 18.00-ին, Արցախի փողոցում գտնվող հյուրանոցի դիմաց, վիճաբանության ժամանակ, 1969 թ. ծնված Վլադիմիր Վ.-ն քարով 2 անգամ հարվածել է իր գլխին, ապա հրել-գցել է գետին, ոտքերով հարվածներ հասցրել, ինչից հետո նստել են նրա վարած ավտոմեքենան, գնացել կրկեսի

Ցուցարարների վրայով «կատոկով անցնելու» հրահանգը կարող էր իջեցվել միայն նախագահականից. «Չորրորդ իշխանություն»

Սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը փորձում է վերականգնել իշխանական համակարգի ներսում փոքր-ինչ խարխլված իր դիրքերը, եւ ինչպես միշտ՝ հենվում է ոստիկանության վրա։

Բնակարանագողը գրքի միջից 12.000 դոլար է գողացել

Օրերս ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1993 թ. ծնված Սերգեյ Հ.-ի վարձակալած բնակարանի մուտքի դռան փականը կոտրելով` ննջասենյակի պահարանի գրքերից մեկի միջից գողացել են 12.000 դոլար: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1995 թ. ծնված Կարեն Ա.-ն, որը բերման է ենթարկվել բաժին: Գողոնն առգրավված է:

Նախարար Գաբրիել Ղազարյանը դիմավորել է Եվրոպայի առաջնությունից հաղթանակով վերադարձած երիտասարդ ըմբիշների հավաքականին

Այսօր լուսադեմին հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Լեհաստանի Կատովիցե քաղաքից, որտեղ անցկացված Եվրոպայի երիտասարդական առաջնությունում նվաճել է երկու ոսկե եւ մեկ բրոնզե մեդալ, վերադարձավ Երեւան: Ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանի սաներից Լեհաստանի մրցագորգում չեմպիոնի կոչումը նվաճել են 66 կգ քաշային Հրանտ Կալաճյանը եւ 69 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը, իսկ Կարեն Աբգարյանը (96 կգ քաշային կարգ) արժանացել է

Աշոտ Գրիգորյան. չնայած ոչ մի փոփոխություն չենք տեսնում հին և նոր կառավարությունների գործունեության միջև, այնուամենայնիվ որոշվեց շարունակել ԵՀՄՖ բարի ավանդույթը

ԵՀՄՖ մամլո քարտուղարությունը տեղեկացնում է, որ երեկ ավարտվեց ԵՀՄՖ նախագահության կողմից հերթական անգամ կազմակերպված եվրոմիության տարածաշրջանի գործարարների և ներդրողների այցելությունը Հայաստան: Տեղի ունեցան բազմակի հանդիպումներ ու քննարկումներ, որոնց արդյունքում ձեռք բերվեցին պայմանավորվածություններ և կնքվեցին փոխշահավետ պայմանագրեր: Ամփոփելով արդյունքները` ԵՀՄՖ նախագահ դոկ Աշոտ Գրիգորյանը նշեց, որ չնայած նրան, որ մենք ոչ մի փոփոխություն չենք տեսնում հին

Մեկնարկը «նշանավորվեց» զրոներով

Հայաստանցի ծանրորդ, 69 կգ քաշային Ժորժ Եղիկյանը Կազանում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում պոկում վարժությունն սկսեց 130 կիլոգրամով ու երեք մոտեցումներում էլ չկարողացավ բարձրացնել իր ու մարզիչների պատվիրած քաշը: Ստանալով զրո՝ Ժորժը դուրս մնաց մեդալների համար պայքարից: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ առաջնության կայքէջի

Ոստիկանությունը ապահովում է Աֆրիկյանների ակումբի քանդման աշխատանքների անխափան շարունակությունը

Մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության գործակալությունը երեկ որոշում էր կայացրել, որ այդ աշխատանքներն ապօրինի են, քանի որ ներկայացված փաստաթղթերի փաթեթը թերի է եւ պետք է անհապաղ դադարեցնել աշխատանքները: Չնայած դրան, աշխատանքները երեկ շարունակվել են եւ վերսկսվել են այսօր առավոտյան ժամը 9-ից: Այս պահին ակտիվիստները ահազանգեցին ոստիկանություն, որը մեկ ժամ հետո ներկայացավ դեպքի վայր՝ ցուցմունքներ վերցնելու: Միաժամանակ

Լրագրողի հավեսն ու Հմայակ Հովհաննիսյանի հալը. պարզվում է դատի են տալիս՝ խոսքերը նույնությամբ գրելու համար

Հիմա իմ գործընկերներին զգուշացնում եմ, որ նրա հետ հարցազրույցից հետո անպայման վերջում հարցնեն, կարող է մարդը էդ պահին պամֆլետն է ուզում զարգացնել Հայաստանում:

Օմբուդսմենի արձագանքը ոստիկանության և ցուցարարների միջև երեկվա բախումներին

Մեր անհանգստությունն ենք հայտնում երեկ Սարյան փողոցում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ: Ոստիկանի կողմից հասարակական կարգ պահպանելը չի նշանակում ծեծել քաղաքացիներին, իսկ պաշտոնեական պարտականությունները կատարելիս սեփական հույզերով առաջնորդվելը վկայում է ցածր պրոֆեսիոնալիզմի մասին: Հետևաբար, համարժեք քայլեր ենք ակնկալում հավաքի մասնակիցների վրա անհամաչափ ուժ կիրառած բոլոր ոստիկանների նկատմամբ: Միաժամանակ, հավաքի որոշ մասնակիցներ ևս անթույլատրելի վարքագիծ են դրսևորել:

Ինչ ուզեն՝ կանե՞ն. այդպես չէ. NEWS.am

Փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը NEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` երթեւեկության տուգանքներին ուղղված գնահատականներին: – Պարոն Հովհաննիսյան , Ռոբերտ Քոչարյանը այսօրվա իր հարցազրույցում ի թիվս այլ ոլորտների անդրադարձել է տուգանքների «հայկական տարբերակին» նշելով, որ դրանք անհամադրելի են նվազագույն աշխատավարձի չափին եւ համեմատություն անելով եվրոպական երկրների հետ: 2-րդ նախագահի այս գնահատականի մասին ի՞նչ

Ռոբերտ Քոչարյանն ընդգծում է իր առնչությունը 12 կետանոց պահանջագրի զգալի մասին. «Ժողովուրդ»

Ինչ վերաբերում է այս հարցազրույցում Քոչարյանի հնչեցրած գնահատականներին՝ ապա դրանք գրեթե հարյուր տոկոսով արդարացի են, սակայն ինչպես եւ նրա բոլոր հայտարարությունները գնահաւոելու դեպքում՝ դարձյալ բախվում ենք հարցին, իսկ ո՞վ է ասողը։

«Հայաստանի ճակատագիրը Ռուսաստանի ձեռքերում է». «Ա1+» (տեսանյութ)

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության ժամկետը կորոշի Ռուսաստանը։ Մայիսի 29-ին Սերժ Սարգսյանի նշած օրը միայն առաջարկ էր՝ վստահ են հայ քաղաքագետները։ Ըստ Ռուբեն Մեհրաբյանի՝ «սեպտեմբերի 3-ից սկսած Հայաստանն իր լիազորություններից կամավոր զրկվել է՝ թողնելով այդ ամենը միմիայն Ռուսաստանի հայեցողությանը»։ «100 տոկոս որոշում է Ռուսաստանը, ուղղակի իրենք Ուկրաինան մարսելով են զբաղված, թվում է, թե թուլացել են,

Չափազանց մեծ է հավանականությունը, որ շուտով ՀՀ կառավարությունը չեղյալ հայտարարի Որոտանի վաճառքի գործարքը.«Հայկական ժամանակ»

Էներգետիկ օբյեկտների եւ ընդհանրապես ՀՀ խոշորագույն ձեռնարկությունների վաճառքի այլ գործարքների համեմատ սա ավելի վատը չէ։

Մայրաքաղաքի բուժհաստատություններում բնակիչների նկատմամբ պետք է ցուցաբերվի պատշաճ վերաբերմունք

Մայրաքաղաքի բուժհաստատությունների գործունեությանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և մայրաքաղաքի բուժհաստատությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: Մեկ անգամ ևս շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոնի կապակցությամբ` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հույս է հայտնել, որ հաջորդ տարի այս օրը ոլորտի ձեռքբերումները կրկնակի կգերազանցեն ներկայիս ցուցանիշները: Անդրադառնալով ոլորտում առկա խնդիրներին ու առաջիկա ծրագրերին`

«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» դատապարտում է ոստիկանների նման ոչ օրինական գործելաոճը

Հայտարարություն 23.06.2014թ.-ին, ժամը 13.50-ի սահմաններում «Կանխենք էլեկտրաէներգիայի թանկացումը» ակցիայի ժամանակ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիմաց ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև տեղի են ունեցել բախումներ: Արդյունքում, ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիների, այդ թվում Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ Արա Կարագյոզյանի նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվել և գործադրվել բռնություն: Արդյունքում մի շարք քաղաքացիներ անօրինական կերպով բերման են ենթարկվել

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031