Օրվա լրահոսը

Սուրեն Գեւորգյան. «Չենք կարող գյուղացիական մակարդակի վրա պետությունը կառուցել»

Այսօր «Կոնգրես» հյուրանոցում կայացավ հանրային քննարկում-ներկայացում «Նոր որակի հայկական պետության ձեւավորման եւ զարգացման ռազմավարական հայեցակարգի նախագծի սոցիալ-տնտեսական ոլորտը» թեմայով: Նոր որակի հայկական պետության ձեւավորման եւ զարգացման ռազմավարական հայեցակարգը համազգային եւ պետական քաղաքական-ծրագրային փաստաթուղթ է, որում համակարգված ձեւով ներկայացվում են ներպետական, համազգային եւ միջազգային մակարդակներում անհատի, ընտանիքի, համայնքի, հասարակության, պետության եւ համայն հայության հոգևոր-մշակութային առողջացման ու

Մայր Տաճարում կատարվեց հոգեհանգստյան պաշտոն Դամասկոսի Սրբոց Թարգմանչաց ճեմարանի անմեղ զոհերի համար

Նոյեմբերի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ս. Պատարագի ավարտին կատարվեց հոգեհանգստյան արարողություն` Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցուն կից գործող Ազգային Սրբոց Թարգմանչաց ճեմարանի մոտ նոյեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով զոհված հայ երեխաների համար:  Մինչ հոգեհանգիստը հավուր պատշաճի խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանը, ով սրտի մեծ ցավով ու կսկիծով

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ավստրիա

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն: Նոյեմբերի 19-ին Վիեննայում տեղի կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաև Ավստրիայի Նախագահ Հայնց Ֆիշերի հետ:   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

«Դատապարտյալների հիվանդանոցից» Արա Դիլանյանին չբերեցին դատարան

ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում, դատավոր Կարինե Ղազարյանի նախագահությամբ, այսօր նշանակվել էր Արա Դիլանյանի եւ Խաչիկ Հակոբյանի վերաքննիչ բողոքների քննությունը: Արա Դիլանյանը, որը ինքնասպանության փորձ էր կատարել, երբ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրան դատապարտել էր 4 տարվա ազատազրկման, այնուհետեւ ինքնավնասման փորձը կրկնել էր հիվանդանոցում, անկողնուց ընկնելով եւ կոտրվածք ստանալով, դատարան չէր բերվել: Նրա առողջական վիճակը

Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը վատացել է. Նրան տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց

Երեւան-Եղվարդ ճանապարհին տեղի ունեցած հոկտեմբերի 20-ին վթարի հետեւանքով կալանավորված եւ «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխված հայտնի դերասան Վարդան Պետրոսյանին այսօր՝ նոյեմբերի 18-ին տեղափոխել են «Քանկոր» սիրտանոթային բժշկության կենտրոն: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: Փաստաբանը նշեց, որ դերասանի առողջական վիճակը վատացել էր, սրտի հետ կապված խնդիրներ ունի, որոնք նախկինում եւս առկա

«Կանաչ սահման». բնապահպանական միջոցառում զորամասում

2013 թ. նոյեմբերի 16-ին «Վալլեքս» խմբի ընկերությունների նախաձեռնությամբ կազմակերպվեց ծառատունկով ուղեկցվող հերթական բնապահպանական երիտասարդական միջոցառումը, որն այս անգամ կրում էր «Կանաչ սահման» խորագիրը: Մասնակցում էին ՀՀ առաջատար բուհերի ուսանողներ, Լոռու մարզի երիտասարդության ներկայացուցիչներ, Երկրապահ կամավորական միության անդամներ և այլ շահագրգիռ անձիք՝ ընդհանուր թվով՝ մոտ 140 մարդ: Մինչ ծառատունկի իրականացման վայր՝ սահմանային զորամաս ժամանելը՝ միջոցառման մասնակիցներն

«Շանթը ոչ թե գիժ է, այլ խենթ»

Այս պահին Շանթ Հարությունյանի մի խումբ համակիրներ՝ ի պաշտպանություն նրա, հավաքվել են ԱԱԾ շենքի դիմաց: «Շանթ Հարությունյանը ոչ թե գիժ է, այլ խենթ, որը չի ցանկանում բռնապետական ռեժիմում  ապրել եւ դուրս եկավ բռնապետության դեմ»,- ասաց ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի նախաձեռնության անդամ Վարդան Հարությունյանը: Նրա խոսքով՝ սեպտեմբերի 3-ին Մաքսային միությանը միանալու մասին ՀՀ նախագահի հայտարարությունից հետո

«Ազգի փրկություն» կուսակցությունը դադարեցնում է իր գործունեությունը

Այսօր «Հայելի» ակումբում Թալինի տարածաշրջանի ջոկատի հրամանատար, «Ազգի փրկություն» կուսակցության նախագահ Սարգիս Կարապետյանը հանդես եկավ կուսակցության փակման մասին հայտարարությամբ: «2004  թվականին հավաքելով մարտական ընկերներ, մտավորականներ՝ ստեղծեցինք մի ուժ, որ կարողանա հայ ժողովրդին հանել այս վիճակից: Մեր համագումարը որոշել էր Հայաստանում հաստատել արդարություն, այն դարձնել հարուստ երկիր, քանի որ սա հայ ժողովրդի կամքն է»,- ասաց Սարգիս

Դատական դեպարտամենտի նախկին ղեկավարը կալանավորվել է

«ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի  նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը կալանավորվել է։ «Փաստինֆո»-ի ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, դատարանը բավարարել է  քննիչի միջնորդությունը եւ նրա նկատմամբ որպես  խափանման միջոց կիրառել կալանքը՝ երկու ամիս ժամկետով։ Նա մեղադրվում է  ինչպես աշխատանքի ընդունելու համար խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ, այնպես էլ` դատական կարգադրիչների համակարգում աշխատավարձերի յուրացման գործով։ Ինչպես ավելի

Լեւոնական կողմնորոշում ունեցող ազատամարտիկը չի ընդունել Սարգիս Կարապետյանի օգնությունը

Ես որոշեցի ետ վերադարձնել իմ մեդալները`«Անդրանիկ Օզանյան», մեդալ «Արիության» համար եւ այլն:

Երեւանը մինչեւ փետրվարը պատրաստ կլինի Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական տարածքին անդամակցելու պայմանագրի ստորագրմանը

Լեոնիդ Սլուցկին անդրադարձավ Մաքսային միության շրջանակներում համագործակցության ձեւաչափին եւ այս համատեքստում կարեւորեց ռուսերենի իմացության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլերը, կրթամշակութային կենտրոնների զարգացումը:

Մեսրոպ Մովսիսյան. «Ես լսում էի Հրայր Թովմասյանին և հասկացա, որ արդեն հասել են աբսուրդի»

«Ելնելով իր ասածից՝ ստացվում է, որ եթե այսօր վերջանա մեր պայմանագրային հարաբերությունը «Արմնուզի» հետ, ապա դա նորից նշանակում է, որ խոսքի ազատությունը վտանգվա՞ծ է, եթե Հրայր Թովմասյանը համարում է, որ հիմա այն անվտանգ պայմաններում է»:

Ոստիկանության պաշտոնյայի կինը հաղորդում է տվել այն մասին, որ ամուսինն իրեն ծեծել է

Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածով քաղաքացի Ն. Գ.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ: Ըստ քաղաքացու հաղորդման, 2013 թվականի հոկտեմբերի 1-ին և 2-ին կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է ամուսնու՝ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի հատուկ գումարտակի հրամանատարի հետ, որի ընթացքում վերջինս ձեռքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական

Լեոնիդ Սլուցկի. եվրասիական ինտեգրումը պետք է դառնա ժողովրդական նախագիծ

Նոյեմբերի 17-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի եւ ՌԴ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկու համատեղ մամուլի ասուլիսը, որտեղ ամփոփվեցին երկու հանձնաժողովների համատեղ նիստի արդյունքները: Արտակ Զաքարյանը նշեց, որ երկու երկրների խորհրդարանների պատմության մեջ առաջին անգամ է նման համատեղ նիստ անցկացվում:

2014 թվականի հունվարի 1-ից աշխատավարձերը 6.6 – 13%-ով կրճատվելու են (Տեսանյութ)

2014 թվականի հունվարի մեկից 6.6 – 13%-ով կրճատվելու են փաստացի աշխատավարձերը: Դրանք գնալու են կուտակային ֆոնդ, որպեսզի մարդիկ ունենան բարեկեցիկ ծերություն: Բայց եթե օրենքը գործի՝ կհասցնի ահռելի մեծ վնասներ: Համենայնդեպս, այդպես են կարծում «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնության անդամներ Հայկ Ավետիսյանը եւ Հարություն Աղլամազյանը: Այսօր «Հենարան» մամուլի ակումբում խոսելով այդ խնդիրներից, նախաձեռնության անդամներն ասացին.

Հայաստանը ցանկանում է հնարավորինս արագ ավարտել ՄՄ անդամակցության գործընթացը

«Ազատություն» ռադիոկայան. Երեկ Երևանում տեղի է ունեցել Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և Ռուսաստանի պետական եվրասիական ինտեգրացման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի համատեղ նիստը։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր մեկնում է Ռուսաստանի մայրաքաղաք, որտեղ իր ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ, ի շարս այլ հարցերի, կքննարկի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը։ Այդ մասին «Ազատություն»

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ Նախագահին՝ Կազանում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կազանում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ, որը տասնյակ մարդկային զոհերի պատճառ է դարձել: Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն է հայտնել «Թաթարստան» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի ուղևորների մահվան կապակցությամբ և խնդրել վշտակցության ու զորակցության անկեղծ խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին և մտերիմներին:   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

Կդադարեցվի Ավան վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. նոյեմբերի 19-ին ժամը 07.00-ից մինչև նոյեմբերի 20-ը ժամը 19.00-ն Էրեբունի վարչական շրջանում, բացառությամբ Արցախ պողոտայի, կդիտարկվեն ժամանակացույցի խախտումներ, իսկ բարձրահարկ շենքերի վերին հարկերում՝ ջրի ճնշման տատանումներ: Իսկ պլանային աշխատանքների հետ կապված, ս.թ. նոյեմբերի 20-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Ավան վարչական

Ըստ ստացված հաղորդումների` ոստիկանի մասնակցությամբ կատարվել է խուլիգանություն

Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով ոստիկան Հ. Ղ.-ի, քաղաքացիներ Ա.Ա.-ի և Ա.Ե.-ի հաղորդումների հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ: Ըստ նյութերի` 2013թ նոյեմբերի 3-ին Ա. Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը` ժամը 22-ի սահմաններում, իր ծանոթ Կ.-ն երկու անծանոթ տղամարդկանց հետ ծեծի է ենթարկել իրեն, որից

Վերջապես ե՞րբ են երիտասարդ ընտանիքների համար նախատեսված բազմաբնակարանային շենքերը կառուցվելու Կապանում

Ինչպես պատասխանատուներն էին տեղեկացրել՝ առաջին շենքի շինարարությունը պետք է ավարտվեր 2012 թվականի նոյեմբերին, սակայն 2013թ.-ի նոյեմբեր ամիսն էլ շուտով կվերջանա, բայց Կապանի լողավազանի տարածքի շինհրապարակում նույնիսկ շենքի առաջին հարկն էլ չի կառուցվել:

Քննարկում են զանգվածային գործադուլներ եւ հանրահավաքներ անցկացնելու տարբերակը

«Եթե դա շատ լավ բան է, մարդիկ կհասկանան եւ իրենց կամքով կներդնեն այդ գումարները: Ուստի, պարտադիր բաղադրիչը պետք է հանել: Սխալ է, մարդուց, ով հիմա լավ չի ապրում, նրանից պետությունը պարտքով փող վերցնի, որպեսզի հետո վերադարձնի, այն էլ, վերադարձի երաշխիքներն էլ չկան»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում իրենց կարծիքը բարձրաձայնեցին «Ընդդեմ կենսաթոշակային 5 տոկոս պարտադիր վճարի»

«Ապրում ենք իսկական դժոխքում». գյումրեցի անօթևան կին (Տեսանյութ)

«Շիրակ կենտրոն». Անահիտ Սահրադյանն իր երկրորդ կարգի հաշմանդամ աղջկա և 3 տարեկան թոռնիկի հետ ապրում է մի փոքրիկ, խարխուլ ու խոնավ տնակում: Նրանց տնակը երկրաշարժից անմիջապես հետո տեղադրվել է Գյումրի գետակի հարևանությամբ գտնվող մի ճահճոտ տեղանքում:Այդ պատճառով տնակի հատակն ամբողջովին փտել է, և այդտեղից առնետներ են անարգել ելք ու մուտք անում: Նրանց ընտանիքը երկրաշարժին թեև

Մերժում ստանալուց հետո դանակահարել է աղջկան, ապա ինքնասպանություն գործել

Նոյեմբերի 16-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևանի Նոր Արեշի 17-րդ և 8-րդ փողոցների անկյունում գտնվող իր տուն է մտել արյունլվա մի անծանոթ աղջիկ, իսկ մյուս անծանոթն ընկած է փողոցում: Նույն օրը, ժամը 19.30-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ

Պատանիներն ու երիտասարդները պայքարում են ծխելու դեմ

Նոյեմբերի 15-17-ը «Հայաստանի ազգային սկաուտական շարժում «ՀԱՍԿ»» հասարակական կազմակերպությունը Ծաղկաձորում անցկացրեց «Երիտասարդները՝ հանուն գիտակցված ընտրության» ծրագիրը։ Այն իրականացվում էր ՀԵՀ-ի` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթի շրջանակներում` «Ծխախոտի վնասակար ազդեցության մասին տեղեկատվության ճիշտ մատուցման կազմակերպում» անվանակարգում։             Հանդիպման ընթացքում 15-25 տարեկան 80 պատանիների և երիտասարդների հետ ինտերակտիվ մեթոդով անցկացվեցին սեմինարներ։

Ժողովրդական մենախոսությունների պիկերը

Կիրակի օրվա տաքսիստը հենց սկզբից ինձնից խնդրեց Պուտինի հեռախոսի համարը: Նա նպատակ ուներ զանգահարելու Վլադիմիր Վլադիմիրովիչին եւ խնդրելու, որ նա վերականգնի Խորհրդային միությունը կամ, վատագույն դեպքում, Հայաստանը ներառի Ռուսաստանի կազմի մեջ:

Հայաստանում ռուսերենի կարգավիճակի մասին ՌԴ ներկայացուցիչների շեշտադրումները տարակուսանքի տեղիք են տալիս. Նիկոլ Փաշինյան

Թերթ.am. Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետդումայի՝ Անկախ Պետությունների Համագործակցության գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի հետ երեկ տեղի ունեցած նիստին կարծիք հայտնեց, թե Հայաստանում ռուսերենի կարգավիճակի մասին ՌԴ ներկայացուցիչների շեշտադրումները տարակուսանքի տեղիք են տալիս: «Ո′չ մի բանի մասին այդքան շատ չխոսվեց,

ՄՄ անդամակցության վերաբերյալ հայ-ռուսական խորհրդարանական հանձնաժողովները հանդես եկան հայտարարությամբ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը և ՌԴ Պետդումայի՝ Անկախ Պետությունների Համագործակցության գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեն երեկ համատեղ նիստ անցկացրին և հանդես եկան հայտարարությամբ: Ըստ հայտարարության՝ կողմերը նշում են Մաքսային Միության Հայաստանի միանալու և Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու, 2013թ.-ի հոկտեմբերի 24-ին Մինսկում Հայաստանի նախագահի ու ՄՄ երկրների ղեկավարների կողմից Եվրասիական

«Dasaran.am-ը պատրաստվում է ծառայության»

Նոյեմբերի 18, Երևան․ «Dasaran.am» կրթական ծրագիրը և «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ` շուտով մեր սիրելի աշակերտներին կներկայանան նոր նախաձեռնությամբ՝ «Dasaran.am-ը պատրաստվում է ծառայության» խորագրով: Նախաձեռնության նպատակն է «Dasaran.am» կրթական հարթակի միջոցով մեր աշակերտների շրջանում բարձրացնել Հայաստանի զինված ուժերի մասին իրազեկությունը՝ խթանելով բանակ-հասարակություն կապը` սկսած դպրոցից:  Մասնավորապես, նախատեսվում է «Dasaran.am»-ի

Վարշավայում մեդալները հասու չեղան

Լեհաստանի մայրաքաղաքում ավարտված շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականներն անմասն մնացին մեդալներից: Մեր երկու թիմերը վերջին օրն էլ մրցանակային տեղ զբաղեցնելու հնարավորություն պահպանում էին: Բայց դրա համար հարկավոր էր հաղթել մրցակիցներին: Սակայն երկուսն էլ եզրափակիչ տուրում ոչ-ոքի խաղացին: Արդյունքում Հայաստանի տղամարդկանց ընտրանին՝ 2:2 խաղալով Ադրբեջանի հետ, թիմային 13 միավոր վաստակեց, նույնքան, որքան,

Լրահոս
Հերոսի ծննդյան օրն է

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031