Օրվա լրահոսը
Ընդունած որոշման համար մարզպետարանը 3 տարի անց դատի է տվել Բագրատաշենի ավագանուն
Խնդիրն առնչվում է Բագրատաշենում շուկա գործարկելուն 2013թ. սեպտեմբերի 9-ին Տավուշի մարզպետարանը Վարչական դատարանի Սեւանի նստավայր հայց է ներկայացրել ընդդեմ Բագրատաշենի գյուղական համայնքի ավագանու: Ըստ «Դատալեքս» կայքի` վարչական հայցով մարզպետարանը պահանջում է անվավեր ճանաչել Բագրատաշեն համայնքի ավագանու 2010թ. ապրիլի 27-ի թիվ 04 նիստի թիվ 20-Ա որոշումը, լուծել որպես այդ որոշման իրավական հետեւանք հանդիսացող, 2010թ. մայիսի
Թանգարանային գործերը վտանգված են (Տեսանյութ)
Փիլիսոփա եւ գեղանկարիչ Շոթա Խաչատրյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ստիպված է ազատել այն տարածքը, որտեղ շուրջ 10 տարի ստեղծագործել է: Այժմ նա չգիտի, ինչպես վարվել մոտ 200 գեղանկարչական եւ շուրջ 300 գրաֆիկական աշխատանքների հետ: Նկարիչը պատրաստ է իրեն տարածք տրամադրելու դեպքում փոխհատուցել գեղանկարներով, որոնք, ըստ հեղինակի, թանգարանային գործեր են: Նկարչի ժամանակավոր կացարանում ազատ տեղաշարժվելու
Ինչո՞ւ վերընտրվեց Իշխան Զաքարյանը. ներիշխանական զարգացումնե՞ր, թե՞փորձված թանը անփորձ մածունից լավն էր
Այսօր 88 կողմ, 13 դեմ քվեարկության արդյունքներով Իշխան Զաքարյանը վերընտրվեց Վերահսկիչ պալատի նախագահ: Իշխան Զաքարյանի վերընտրման հարցը վերջին օրերին քննարկման լուրջ թեմա էր դարձել: Նշենք, որ այս հարցի կապակցությամբ դիրքորոշումները միանշանակ չէին: Օրինակ` իշխող կուսակցության դաշտից ի պաշտպանություն Զաքարյանի տարբեր կարծիքներ էին հնչում: Մասնավորապես այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանն ասաց. «Ենթադրենք
Հեռարձակել ավագանու նիստերը եւ լրացնել վավերացվող պայմանագրերի շարքը
Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամներ Ա. Բախշյանը, Ս. Սաֆարյանը, Գ. Բաղդասարյանը նոյեմբերի 11-ին շրջանառության մեջ են դրել որոշման նախագիծ Երեւանի ավագանու Կանոնակարգում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին: Նախագծով առաջարկվում է քաղաքապետարանի պաշտոնական կայքում հեռարձակել Երեւանի ավագանու հրապարակային նիստերը: Առցանց հեռարձակումը թեեւ չի կարող փոխարինել քաղաքացիների՝ ավագանու նիստերին ֆիզիկապես մասնակցելու օրենքով ամրագրված իրավունքին, այդուհանդերձ այդ
Ալեքսանդր Արզումանյան. «Ո՞ւմ ձեռքում է հայրենասիրության մետրը»
«ԼՂՀ անկախության ճանաչման մասին» «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ներկայացրած նախագիծը քննարկվում էր խորհրդարանի կիսադատարկ դահլիճում: Դա ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանին հիմք տվեց ենթադրել, որ պատգամավորների համար այս հարցն անկարեւոր է այն իմաստով, որ այն «արհեստական» հարց է: «Ես չեմ ուզում քննարկել, թե ինչու այս օրինագիծը բերվեց Ազգային ժողով: Ինձ թվում է՝ ճիշտ ժամանակին
Յուրի Վարդանյան. «Եթե հավաքական հրավիրվելու արժանի մարզիկ լինի, երկրի ղեկավարի մակարդակով խնդիրը կլուծվի»
Սպորտի ոլորտում Հայաստանի եւ Ուրուգվայի համագործակցության առիթով Հայաստանում գտնվող Ուրուգվայի զբոսաշրջության եւ սպորտի նախարար, տիկին Լիլիամ Քեշիշյանի հետ հանդիպման ավարտին Aravot.am-ը Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանին հարցրեց, թե հնարավո՞ր է` Ուրուգվայում բարձրակարգ հայ մարզիկ լինելու դեպքում նրան հրավիրել Հայաստանի ազգային հավաքական: «Շատ կուզեի, որ այդպես լիներ: Բայց իմ վեց ամիսների փորձով համոզվել
ԵՊՀ ուսանողներն այցելեցին Արցախ
Նոյեմբերի 7-ից 10-ը Մայր բուհի ուսանողները ԵՊՀ ՈՒԽ-ի նախաձեռնությամբ և Ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի, ՈՒԳԸ-ի աջակցությամբ հերթական անգամ այցելեցին Արցախ: Նրանք պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ նախ եղան Կովսական քաղաքում, որտեղ ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անվան համար 1 միջնակարգ դպրոցում կազմակերպեցին հուշ-ցերեկույթ: Հնչեցին ռազմահայրենասիրական երգեր ու կատարվեցին պարեր, երկու հայկական պետությունների երիտասարդների միավորումից հայրենասիրական
«Ժառանգությունը» Արեւմտյան Հայաստանի հողերն էլ է պահանջելու
Խորհրդարանում ՀՀ-ի կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին Զարուհի Փոստանջյանի առաջարկած նախագիծն արժանացավ գրեթե բոլոր խմբակցությունների բացասական գնահատականին: Դրական արտահայտվեցին միայն ՀՅԴ-ն եւ Նիկոլ Փաշինյանը: Այս իրողությունը, հավանաբար, բարկացրեց տիկին Փոստանջյանին, քանի որ խմբակցության անունից նրա ելույթն ակնհայտ նյարդային էր: Համարյա բղավելով՝ նա մեղադրեց իշխանություններին հայրենիքը վաճառելու, պատմական հողերը թշնամիներին տալու, ոչ հայամետ փաստաթղթեր ստորագրելու եւ
Ստեղծվել է Փաստաբանական դպրոցի ուսումնական գործընթացի որակի գնահատման հանձնաժողով
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ, «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի (այսուհետ՝ Փաստաբանական դպրոց) խորհրդի նախագահ Արա Զոհրաբյանի նախաձեռնությամբ Փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդի 05.11.2013թ. որոշմամբ դպրոցում ստեղծվել է Ուսումնական գործընթացի որակի գնահատման հանձնաժողով՝ հինգ անդամի կազմով։ Կառավարման խորհրդի որոշմամբ Հանձնաժողովի նախագահ է նշանակվել իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Սիմոն Բաբայանը։ Խորհրդի նախագահ Արա Զոհրաբյանի որոշմամբ Հանձնաժողովի անդամներ են
Մեկնարկեց PEMPAL ծրագրի 26-րդ քառօրյա աշխատաժողովը
Նոյեմբերի 12-ին Երևանում մեկնարկեց PEMPAL (Պետական ծախսերի կառավարում-նախնական ուսուցման աջակցում) ծրագրի հանրային հատվածի ներքին աուդիտորների համար նախատեսված 26-րդ քառօրյա աշխատաժողովը, որին մասնակցելու և ՀՀ ներքին աուդիտի փորձին ծանոթանալու համար Հայաստան են ժամանել թվով 30 ներկայացուցիչներ տարբեր երկրներից (Խորվաթիա, Հունգարիա, Մոլդովա, Սլովենիա, Գերմանիա, Ուկրաինա, Ռուսաստան, Վրաստան, Ղրղըզստանի Հանրապետություն): Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները կքննարկեն ներքին աուդիտի մեթոդաբանությանը և
Համագործակցությունն առանց համատեղ հավաքների, հնարավոր չէ
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում Յուրի Վարդանյանի եւ Ուրուգվայի զբոսաշրջության եւ սպորտի նախարար տիկին Լիլիամ Քեշիշյանի հանդիպումից հետո լրագրողները նախարարներին հարցրին, թե սպորտի ոլորտում համագործակցության շրջանում Հայաստանում եւ Ուրուգվայում համատեղ ուսումնամարզական հավաքներ նախատեսվո՞ւմ են եւ Հայաստանի մարզաբազաները թույլ տալի՞ս են հյուրընկալել Ուրուգվայի մարզական պատվիրակություններին: «Այն, ինչ մենք պայմանավորվում ենք, առանց փոխայցելությունների, համատեղ ուսումնամարզական հավաքների
405.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Նոյեմբերի 12-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 650,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.25 դրամ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ
Հետախուզվողին հայտնաբերեցին բուժկենտրոնում` ստացիոնար բուժում ընդունելիս
Նոյեմբերի 11-ին, ժամը 19.50-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքում հայտնաբերել են ստացիոնար բուժման մեջ գտնվող, 1970 թ. ծնված Սամվել Ա.-ին, որը հոկտեմբերի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, այն է` սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն
Հայաստանն ու Ուրուգվայը կխորացնեն համագործակցությունը սպորտի և զբոսաշրջության ոլորտներում
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության զբոսաշրջության և սպորտի հայազգի նախարար Լիլիամ Քեշիշյանի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանն ու Ուրուգվայն ունեն քաղաքական փոխըմբռնման բարձր մակարդակ, մասնավորապես, կարևորելով Ուրուգվայի կողմից՝ աշխարհում առաջինը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու փաստը: «Ուրախ ենք, որ մեր հայրենակցուհին բարձր պաշտոն է զբաղեցնում մեր բարեկամ երկրում
Հայաստանը եւ Ուրուգվայը կհամագործակցեն սպորտի ոլորտում
Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ուրուգվայի զբոսաշրջության եւ սպորտի նախարար Լիլիամ Քեշիշյանին այսօր ընդունեց նախարար Յուրի Վարդանյանը: Նա ուրուգվայցի իր հայ գործընկերոջը պարգեւատրեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության անվանական ոսկե ժամացույցով: Հանդիպման ավարտին նախարարները լրագրողներին տեղեկացրին, որ երկու երկրների միջեւ սպորտի ոլորտում համագործակցելու պայմանավորվածություններ են ձեռք բերվել եւ որ փաստաթուղթը կստորագրվի այսօր` կառավարությունում: Յուրի Վարդանյանն
Մկրտիչ Մինասյան. «Կարեն Կարապետյանի հետ ես ընկեր եմ եղել ու շարունակում եմ լինել»
«Ես երբեք որևէ մեկի ծառան չեմ եղել ու չեմ լինելու, ես ընկեր եմ մարդկանց հետ»,- Aravot.am-ի հարցին` ինչո՞ւ հավատարիմ չմնացիք ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանին, մինչդեռ ժամանակին նրա թիմից էիք համարվում, այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Պարոն Մինասյանը, շարունակելով միտքն, ասաց. «Ես մարդկանց հետ ընկերություն եմ անում և շարունակում եմ անել,
«Ճանաչումը լավ առիթ կլինի Ադրբեջանի համար՝ ձերբազատվելու Մինսկի խմբի ձևաչափից»
«Հայաստանը չպետք է այս փուլում ճանաչի Ղարաբաղի անկախությունը: Խոսքը դե յուրե ճանաչելու մասին է, որովհետև դե ֆակտո մենք վաղուց ճանաչել ենք Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը, մեր հարաբերությունները կառուցվում են որպես երկու իրավահավասար սուբյեկտների հարաբերություններ: Ավելին, պետք է ասեմ, որ 100 պայմանագրեր կան երկկողմանի, որոնք կարգավորում են երկու կողմերի հարաբերությունները»,- այսօր խորհրդարանում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար
Երիտասարդական կազմակերպությունները՝ մեկ հարկի տակ
Նոյեմբերի 12-ին կառավարության նիստերի դահլիճում մեկնարկեց «Հայացք ապագային» խորագրով երիտասարդական կազմակերպությունների էքսպո-համաժողովը։ Այն կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Ցուցահանդեսի բացմանը ներկա էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նա շրջեց տաղավարներով, ծանոթացավ երիտասարդական կազմակերպությունների գործունեությանը, զրուցեց երիտասարդական ոլորտի ներկայացուցիչների հետ։ Լրագրողների հետ զրույցում կարևորելով վերջիններիս աշխատանքը՝ Տիգրան Սարգսյանը բարձր գնահատեց «Փրկություն» հասարակական կազմակերպության գործունեությունը՝ ուղղված անապահով ընտանիքների
Աճել է ՃՏ պատահարների, զոհերի ու տուժողների քանակը
Այս տարվա 9 ամիսների ընթացքում արտակարգ պատահարների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է եղել 514 դեպքով: Այս մասին այսօր «Ելակետ» ակումբում ասաց արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը: Նրա ներկայացմամբ`2013 թվականին գրանցվել է 8 507 արտակարգ պատահար: Բավականին աճել է նաեւ ճանապարհատրանսպորտային պատահարների եւ թունավորումների թիվը:
Հովհաննես Սահակյանը՝ Զարուհի Փոստանջյանին. «Ուզում եք ցույց տալ, որ ՀՀ ԱԺ-ն դեմ է Արցախի անկախությանը»
«Ես ուզում եմ հասկանալ` ունե՞ք նոր փաստարկներ, որ կրկին այս օրինագիծը քննարկվում է: Եթե՝ ոչ, ապա ես պետք է անեմ մեկ հետևություն, որ ընդամենը աշխարհին փորձում եք ցույց տալ, թե ՀՀ ԱԺ-ն դեմ է Արցախի անկախությանը: Եվ դուք ակտիվանում եք հենց այն ժամանակ, երբ այս պահին, օրինակ, Ադրբեջանի նախագահը քննարկումներ է ունենում Թուրքիայում նախագահի և
Գլխավոր մրցավարին կանչել են Հատուկ քննչական ծառայություն
Ջրագնդակի հայկական դաշնության եւ ՀԱՕԿ-ի կողմից կազմակերպված Ջրագնդակի Հայաստանի պատանեկան առաջնության ժամանակ «Տիտան» թիմի ներկայացուցիչ Գագիկ Հովհաննիսյանը հարվածել էր խաղի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար, միջազգային մեծ ճանաչում ունեցող Ռուբեն Եսայանին: Ջրագնդակի հայկական դաշնության որոշմամբ՝ «Տիտան» թիմը մարզչի եւ ներկայացուցչի անվայել պահվածքի պատճառով հեռացվել էր մրցումներից: Ինչպես տեղեկացրել էինք, ոստիկանության Մաշտոցի բաժնում բացատրություններ էին տվել
ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի ճանաչման մասին նախագծի քննարկումները սկսվեցին
Այսօր խորհրդարանը սկսեց քննարկել նաեւ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» Զարուհի Փոստանջյանի հեղինակած օրենքի նախագիծը, որի քննարկումը հեղինակը համարել էր անհետաձգելի: Իր խոսքում տիկին Փոստանջյանն այսպես հիմնավորեց իր ներկայացրած նախագիծը. «Այս օրինագիծը ներկայացվել է 2007թ-ին և գտնում ենք, որ այսօր էլ այդ պահը` ճանաչել ԼՂՀ, արդիական ու կարևոր է: Հատկապես հաշվի առնելով այն մարտահրավերները, որ
Բեռնատարը բախվել է «ԲՄՎ»-ին և վրաերթի ենթարկել վարորդին
Նոյեմբերի 11-ին, ժամը 18.20-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է Երևանի Արցախի և Արին-Բերդի փողոցների խաչմերուկում կայանված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի և վրաերթի ենթարկել նույն ավտոմեքենայի 39-ամյա վարորդին, ինչի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Կարևորվեց հայ-իտալական հետագա համագործակցությունը
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունեց Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին, ով ավարտում է իր դիվանագիտական գործունեությունը Հայաստանում: Իտալիայի դեսպանը նախարարի հետ հանդիպման ընթացքում ընդգծեց, որ թեև իր դիվանագիտական գործունեությունն ավարտվում է, սակայն անձնական ամուր կապեր ունի Հայաստանի հետ: «Կարող եմ ասել, որ Հայաստանում ապրած այս տարիները մեծ հնարավորություն ընձեռեցին հայացք գցել
Բորիս Նավասարդյան. «Իշխանության հետ երկխոսությունը այսուհետ վարում ենք միայն մեր կողմից ընդունված օրակարգով»
Նոյեմբերի 8-10-ը Աղվերանում կայացավ «Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի անելիքները Արեւելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովից առաջ եւ հետո» թեմայով սեմինար, որտեղ ելույթ ունեցան Հայաստանի փոխարտգործնախարար Զոհրապ Մնացականյանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը, «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ծրագրի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը, փորձագետ Վահագն Ղազարյանը,
Դամասկոսի Ազգային Ս. Թարգմանչաց ճեմարանում զոհվածների համար հոգեհանգիստ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
Նոյեմբերի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Վանական խորհրդի նիստի ժամանակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեծ ցավով անդրադարձավ Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցուն կից գործող Ազգային Սրբոց Թարգմանչաց ճեմարանի մոտ նոյեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությանը, որի հետևանքով զոհվել են մարդիկ, այդ թվում երեխաներ: Նորին Սրբությունը խստորեն դատապարտեց կրթական հաստատության հանդեպ
«Չի կարելի քաղաքի մեջտեղ փետերն առած մարդկանց տփես»
«Ի՞նչ հեղափոխություն, ինչի՞ց, Հայաստանից հեչ դուրս եկե՞լ եք, սաղ տեղերն ընտի՞ր ա, հլա ասա տենամ, որտե՞ղ ա լավ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հարցին հարցով պատասխանեց ԱԺ ՀՀԿ-ական գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով Շանթ Հարությունյանի ակցիային: Դիտարկմանը, որ մեր երկրի իրավիճակի մասին ենք հիմա խոսում, Սեյրան Սարոյանը հակադարձեց. «Քու իրավիճակում ի՞նչ վիճակ ա, հլը մի հատ
Պետք չէ շահարկել Արցախի գործոնը` սեփական որոշումները հիմնավորելու համար. Մասիս Մայիլյանը Մաքսային Միության և Ղարաբաղի հիմնախնդրի մասին (Տեսանյութ)
Երևանի մամուլի ակումբի վիդեո բլոգ. Վերջին շրջանում առավել հաճախ են դարձել քննարկումները, որոնցում Արցախի հիմնախնդիրը կապվում է Մաքսային միության շուրջ տեղի ունեցող զարգացումների հետ: Մաքսային միությանը միանալու որոշումը հիմնավորվում էր, ի թիվս այլ գործոնների, անվտանգության գործոնով, այսինքն անուղղակիորեն` ղարաբաղյան խնդրի առկայությամբ: Իրավիճակն էլ ավելի խճճվեց Մինսկի հանդիպումից հետո, որի ժամանակ ղարաբաղյան հիմնախնդիրը շոշափվեց, այսպես ասենք, Հայաստանի
Տիգրան Սարգսյանը ծանոթացել է երիտասարդական կազմակերպությունների գործունեությանը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում մեկնարկել է «Հայացք ապագային» խորագրով երիտասարդական կազմակերպությունների էքսպո-համաժողովը, որը կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային օրերին նվիրված միջոցառումների շրջանակներում անցկացվող ցուցահանդես-համաժողովում առանձին տաղավարներով ներկայացված են երիտասարդական ոլորտում գործունեություն ծավալող ավելի քան 60 կազմակերպություններ՝ Երևանից և մարզերից։ Վարչապետը ՀՀ երիտասարդական հիմնադրամի նախագահ Կարեն Ավագյանի
Սեյրան Սարոյան. «Ասենք, Իշխանի տունն էլ ծախինք կերանք, հետո՞»
Այսօր խորհրդարանում, ՎՊ նախագահի պաշտոնում Իշխան Զաքարյանի վերանշանակման քվեարկության ժամանակ, ԱԺ ՀՀԿ-ական գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանից լրագրողները հետաքրքրվեցին` ինչպե՞ս է վերաբերվում նրան, որ Իշխան Զաքարյանը շքեղ առանձնատուն ունի, ինչի մասին ընդդիմադիրներն անընդհատ հիշատակում են: «Այ մարդ, ընչի՞ եք էդքան նախանձում, մարդ եղեք»,- ասաց նա: Լրագրողները շարունակեցին` հարցնելով, թե իր կարծիքով՝ որտեղի՞ց Իշխան Զաքարյանին այդ ունեցվածքը: