Օրվա լրահոսը
Սրբազանի անխնա քննադատությունը` սահմանամերձ Խարկով գյուղի դատարկվելու կապակցությամբ (ֆոտոշարք, տեսանյութ)
Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը պատարագ մատուցեց Անիի ավերակներից ընդամենը մեկ ձորով բաժանված Խարկով կամ վերջերս անվանափոխված Նոր Շեն գյուղի խոնարհված եկեղեցում: Գյուղը փաստացի գտնվում է Շիրակի մարզի վարչական սահմաններում, սակայն իսպառ դատարկվել է սահմանային ռեժիմի պատճառով, տարիներ շարունակ ռուս սահմանապահները բնակիչներին արգելել են առանց հատուկ թույլտվության հարազատներին ու բարեկամներին
«Մերսեդես-Բենց»-ից գողություն կատարողը` ոստիկանությունում
Մայիսի 8-ին ոստիկանությունում հաղորդում էր ստացվել Երևանի «Հաղթանակ» զբոսայգու մոտից Արմեն Ա.-ին պատկանող «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայից գողություն կատարելու մասին: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1983 թ. ծնված Գարիկ Գ.-ն, որը բերման է ենթարկվել: Գողոնը առգրավված է: Կատարվում է նախաքննություն: ՀՀ ոստիկանություն
Սամվել Ալեքսանյանն էլ «մոլ» կունենա
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, հավանաբար, ծանր է տարել, որ Երեւանում նրա ընտանիքին պատկանող առեւտրի կենտրոններից՝ «Երեւան Սիթիներից» ավելի մեծ «մոլ»-եր են բացվել: Ուստի նա որոշել է «մոլ»-երի մեջ էլ լինել խոշորը: 2016-ին կբացվի «Մալաթիա մոլը». այն լինելու է 5 հարկանի հսկայական շինություն, որի 2 հարկերը ստորգետնյա են լինելու: Այս «մոլը» հաստատ դատարկ տաղավարներ չի ունենա,
Հայաստանում բացվեց Շվեդիայի դեսպանություն
ՀՀ ԱԳ նախարարը հուսով է, որ դա կնպաստի հայ-շվեդական առեւտրատնտեսական հարաբերությունների խորացմանը Երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում ՀՀ արտաքին գործոց նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Շվեդիայի առեւտրի նախարար Էվա Բյորլինգը՝ ՀՀ-ում Շվեդիայի դեսպան Դայան Յանսի ընկերակցությամբ, ազդարարեցին Հայաստանում Շվեդիայի դեսպանատան բացումը՝ միաժամանակ նշելով Շվեդիայի ազգային տոնը: ՀՀ արտաքին գործոց նախարարը եւ Շվեդիայի առեւտրի նախարարը ոչ թե կտրեցին ժապավենը,
«Հողը պատկանում է ապագային, եկե՛ք պաշտպանենք այն կլիմայի ազդեցությունից»
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձն Անապատացման դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ Հողային ռեսուրսների դեգրադացիան, որը տեղի է ունենում կամ սաստկանում կլիմայի փոփոխության պատճառով, ոչ միայն վտանգ է կենսամիջոցների համար, այլև սպառնալիք՝ ուղղված խաղաղությանն ու կայունությանը: Նախազգուշացնող նշանները պարփակված են անասնապահությամբ ու հողագործությամբ զբաղվող՝ ավելի բերրի հողերի համար մրցակցող ֆերմերների հակամարտությունում և սակավացող ջրային ռեսուրսների համար համայնքների
«Դու քաղաքական ուժ չես, դու մանկլավիկ ես, ԿԳԲ-ի մասնաճյուղ ես»
Պարույր Հայրիկյանը՝ քառյակին «Երբ Հայաստանը կանգնած է ԵՄ-ի ճանապարհով գնալու կամ Մաքսային միություն, Եվրասիական միություն մտնելու ճանապարհին, ու այդ քաղաքական ուժերը հավաքվում են՝ իրենց օրակարգում այդ հարցը չկա, նրանք պարզապես քաղաքական ուժեր չեն: Ես սա ասում եմ՝ որպես Հայաստանում քաղաքական բազմակուսակցականության հիմնադիր առաջամարտիկ: Իրենց այս դրսեւորումը եւս մեկ անգամ ապացուցում է իմ ճշմարտացիությունը, որ հայաստանյան
Դմիտրի Կիսելյովին լուրջ չեն վերաբերվում, բայց հավուր պատշաճի ընդունո՞ւմ են
«Սա մեկ բաժակ ջրում փոթորիկ էր, ու մեր ոչ իշխանական գործընկերներն աշխատեցին իրենց դիվիդենդները քաղել ու ըմբոշխնել այդ թեման, շատերը թեմա չունեին, ու այդ առումով Կիսելյովը ժամանակին էր եկել»
Թող հրապարակեն մանրամասները
«Կարծում եմ՝ բոլորովին հարկ չկա ողբերգություն սարքել մի լրագրողի հետ հանդիպումից: Իհարկե, մեր երկրի արժանապատվությունը վիրավորող ցանկացած քայլ պետք է հակահարված ստանա, ինչպես որ լինում է բոլոր այս կարգի հանդիպումներում եւ բոլոր ատյաններում: Համոզված եմ, որ ռուս լրագրողի հետ հանդիպմանը եւս հակահարված եղել է ԱԺ փոխնախագահի կողմից, պարզապես չեմ հասկանում, թե ինչո՞ւ պաշտոնական լրատվամիջոցները, այդ
Վարչապետը երբ կամենա՝ «Որոտան» կասկադի գործարքը լուծարել կտա
Հովիկ Աբրահամյանի վարչապետ դառնալուց հետո ավելի հաճախ է խոսվում «Որոտան» ՀԷԿ-երի համալիրի վաճառքի գործարքը խափանելու մասին, ընդ որում՝ խափանելու դրդապատճառը ոչ միայն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին այս հիդրոկասկադի վաճառքի հարցում «սխալ հանելն է», այլեւ «Որոտանը» ամերիկացիներից վերցնելն ու ռուսներին տալը: Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 29-ին ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» (Contour Global) ընկերությունը Հայաստանի կառավարության հետ
Լիտվայի դեսպանը՝ Ծառուկյանի բարեգործությունների մասին
Այսօր ՄԱԱ ակումբում Aravot.am-ը ՀՀ-ում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասից հետաքրքրվեց՝ վերջերս Դուք հանդիպել եք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ եւ ըստ ԲՀԿ-ի տարածած հաղորդագրության, ասել եք, որ շատ եք լսել Գագիկ Ծառուկյանի բարեգործությունների մասին: Մեր հարցին, թե կոնկրետ ո՞ր բարեգործությունները նկատի ունեք, ի՞նչ եք լսել՝ դեսպանը պատասխանեց. «Ես հանդիպել եմ ե՛ւ առաջին
Հարկ է անվերապահորեն իրատեսական դարձնել «պատշաճ ծանուցման» ինստիտուտը
Վարչական տուգանքների բազմապատկման վերաբերյալ օրենսդրության իրավաչափությունը ներկայումս հանրության ավելի ու ավելի լայն հատվածներ են գնահատում, մեղմ ասած, խիստ վիճահարույց: Հաշվի առնելով, որ խնդրին առնչվող օրենսդրական ակտերը ժամանակին քննարկվել են նաեւ Սահմանադրական դատարանում, պարզաբանումներ ստանալու համար դիմել ենք ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ամբիոնի վարիչ, «Սահմանադրական իրավունքի կենտրոն» խորհրդի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանին: Վարչական տուգանքի չափերը
Հայկական պատվիրակության դեմ Բաքվում ցույց է եղել. Haqqin.az
Ադրբեջանական այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» մի խումբ անդամներ բողոքի ցույց են անցկացրել Բաքվում գտնվող հայկական պատվիրակության դեմ, հայտնում է «Հաքքին.ազ»՝ հղում անելով «Ենի Մուսավաթ»-ին: Ցույցը տեղի է ունեցել «Four Seasons» հյուրանոցի մոտ, որտեղ մնում են հայ պատվիրակները: Ոստիկանությունը ցրել է ցույցը և վերցրել բոլոր պաստառները: ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի «Ռոզ Ռոթ» սեմինարին մասնակցելու համար Հայաստանից
«Սա պաշտոնական Բաքվի հերթական փորձն էր՝ ճնշում գործադրելու Հայաստանի եւ Մինսկի խմբի համանախագահների վրա»
Վերջին շրջանում Հայաստան- Նախիջեւան/Ադրբեջան սահմանին հակառակորդի հնչեցրած կրակոցները «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության նախագահ Էդգար Խաչատրյանի կարծիքով՝ աննախադեպ էին: «Հրադադարի ռեժիմի կնքելուց հետո Հայաստան – Նախիջեւան/Ադրբեջան սահմանի վրա ադրբեջանական կողմի ակտիվությունն իրոք աննախադեպ էր: Այս գործողությունների հետեւանքով, ցավոք, արձանագրեցինք երկու զոհ»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է կազմակերպության նախագահը: Համաձայն ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության` հունիսի 5-ին, հայ-ադրբեջանական
Արտակ Զեյնալյան. Ոստիկանությունը որոշել է անձանց ազատությունից զրկել, հետո նոր մտածել, թե ինչի՞ համար
Արտակ Զեյնալյանի կարծիքով՝ Աֆրիկյանների ակումբի շենքի համար պայքարող ակտիվիստների գործում ոստիկանության գործողություններն օրինաչափ չեն
Առավոտցիներ. «Առավոտը» աշխատատուն էր, ոչ թե աշխատավայր»
«Թող առավոտները խաղաղ բացվեն «Առավոտում»,- «առավոտցի» Ռուզան Արշակյանը շնորհավորում է «Առավոտին» «Մեծ ակնածանքով մտա «Առավոտի» խմբագրություն: «Առավոտ» օրաթերթում աշխատատեղ ստանալը լուրջ լրագրողական դաշտում նույնն էր, ինչը ասենք՝ ամերիկյան կինոաշխարհում «Օսկար» ստանալը՝ եւ մասնագիտական կարողությունների, եւ պատասխանատվության առումով»,- «առավոտցի» Ռուզան Արշակյանն այսպես է հիշում 2002-ի այն ամառային օրը, երբ առաջին անգամ մտավ «Առավոտ» օրաթերթի խմբագրություն: Այստեղ
Գյումրու վագոն-տնակներում առնետների ահից վախենում են գիշերները քնել
Ներկայացվող տեսանյութը երեք մանկահասակ երեխաներով, խարխուլ տնակում, վարձով բնակվող երիտասարդ ընտանիքի մասին է: Գյումրու վագոն-տնակներում բնակվող հարյուրավոր այլ ընտանիքների նման, այս ընտանիքը նույնպես ստիպված է պայքարել ոչ միայն ցրտի և խոնավության, այլ նաև առնետների դեմ, որոնք վխտում են տնակային ավաններում: Օգնություն տրամադրելու և տեսանյութ պատրաստելու նպատակով նրանց տնակ այցելած «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներին երեխաների մայրը պատմել
«Սիրով ենք արարում մեր երաժշտությունը»
Երգչուհի Կարինե Առուստամյանը՝ The Band երաժշտական խմբի մասին Երգչուհի Կարինե Առուստամյանը The Band երաժշտական խումբն իր լավագույն ձեռքբերումներից է համարում: Երազել է այնպիսի խումբ ունենալ, որի երաժիշտները կապրեն երաժշտությամբ, սրտացավ կլինեն եւ չեն վերաբերվի երաժշտական խմբին միայն որպես գումար վաստակելու միջոց: The Band-ի երաժիշտներն են Նիկ Էգիբյանը (վոկալ), Հովսեփ Երեմյանը (վոկալ, ստեղնաշարային գործիքներ), Համլետ Շաղոյանը
ՖԻՖԱ-ն Ֆրանց Բեկենբաուերին որակազրկել է 90 օրով
Այս օրերին ֆուտբոլային կյանքով ապրող աշխարհում հետաքրքիր իրադարձություններ են կատարվում ոչ միայն Բրազիլիայի խաղադաշտերում: Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը 90 օրով որակազրկել է գործկոմի նախկին անդամ, ԳՖՀ-ի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, լեգենդար ֆուտբոլիստ, 68-ամյա Ֆրանց Բեկենբաուերին: Պատճառը՝ ՖԻՖԱ-ի ղեկավար կազմում 2022 թվականի աշխարհի առաջնության կազմակերպիչ երկրի ընտրության հետ կապված կոռուպցիոն սկանդալի հետաքննության հետ համագործակցելուց հրաժարվելն
Հայ շախմատիստները մեկնում են Դուբայ
Հայաստանցի շախմատիստներ, գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը եւ Զավեն Անդրիասյանը կմասնակցեն հունիսի 15-ից 21-ը Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվելիք շախմատի արագ եւ կայծակնային խաղի աշխարհի առաջնություններին: Սակայն մինչ այդ մեր ազգային հավաքականի առաջատար Արոնյանն իր հնարավորություններից ցածր հանդես եկավ Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտված գերմրցաշարում: Ամփոփիչ աղյուսակում մեր առաջատար շախմատիստը ինը հնարավորից 4,0 միավորով պայքարն
Մի շարք ապրանքատեսակների գներ կթանկանան
«Հոսանքի բարձրացումը բարձրացնելու Է նաև ապրանքատեսակների գները՝ հացից սկսած մինչև այլ ապրանքատեսակներ: Այնինչ սոցիալական պետություններում սովորաբար փորձում են իջեցնել ծառայությունների գները, որ ապրանքատեսակների գները ևս իջնեն»,-այսօր «Հայելի» ակումբում հոսանքի սակագնի թանկացման որոշմանը դեմ խոսելով՝ այսպիսի կարծիք հայտնեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Ըստ նրա՝ հոսանքի սակագնի թանկացման հիմնավորումները «մեղմ ասած՝ համոզիչ չեն» և
ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ
Հունիսի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությանը ընդունեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի եւ Արցախի խորհրդարանների միջեւ կապերի հետագա զարգացմանը եւ խորացմանը, ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել է ՀՀ եւ ԼՂՀ Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը՝ գոհունակությամբ
Վրաերթ կատարած և փախուստի դիմած կին վարորդը ներկայացել է ոստիկանություն
Հունիսի 15-ին, ժամը 11.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Հ. Հակոբյան փողոցի թիվ 4 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 60-ամյա կնոջ և դիմել փախուստի: Վրաերթի ենթարկվածը ստացել է մարմնական վնասվածքներ և տանը շտապօգնության կողմից ստացել բուժօգնություն: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է 31-ամյա մի քաղաքացուհի` «Մազդա 316» մակնիշի ավտոմեքենայով: Նա
Հրատարակվել է Գևորգ Սկևռացու «Մեկնութիւն Գործոց առաքելոց» մեկնողական երկը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել 13-րդ դարի Կիլիկյան Հայաստանի մեծագույն մտածող, եկեղեցական և քաղաքական գործիչ Գևորգ վարդապետ Սկևռացու «Մեկնութիւն Գործոց առաքելոց» մեկնողական երկը: Աշխատասիրությամբ Հասմիկ Բադալյանի և խմբագրությամբ Գևորգ Տեր-Վարդանյանի հրատարակված այս բարձրարժեք մեկնությունը կարևորագույն տեղ է գրավում հայ աստվածաբանական գրականության
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 13-ից 16-ը)
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 13-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 32 դեպքից բացահայտվել է 27-ը, խարդախության 7 դեպքից` 6-ը, խուլիգանության` 3, յուրացման` 2, ավազակային հարձակման, ապօրինի ծառահատման և մաքսանենգության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 11 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 9, գողության` 4,
Մեկնարկեց «Արի տուն» 2014թ ծրագիրը
Հունիսի 16-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2014թ ծրագրի առաջին փուլի բացման արարողությունը: Ծրագրի մասնակիցներին ողջունեց և բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա շնորհակալություն հայտնեց երեխաների ծնողներին, ուսուցիչներին, վարչական շրջանների պատասխանատուներին, հյուրընկալ ընտանիքներին, կարևորեց նրանց դերը «Արի տուն» ծրագրի կայացման գործում: Նախարարը կոչ արեց այս հնարավորությունն
Վրաստանում կայացել են Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները
Հունիսի 15-ին Վրաստանում կայացան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ընդհանուր առմամբ ընտրություններն անցել են հանգիստ մթնոլորտում, և Կենտրոնական Ընտրական հանձնաժողովը չի գրանցել ընտրական գործընթացի զանգվածային ու սիստեմատիկ խախտումների մասին տեղեկություններ: Մինչդեռ ընտրությունների ամբողջ օրվա ընթացքում տարբեր ընտրատեղամասերից տարբեր տեսակի խախտումների մասին տեղեկություններ էին լինում, որոնց մեջ կային նաև այնպիսիք, որոնց պատճառով մի քանի ընտրատեղամասերում դադարեցված
Ռուս պատգամավորներն է՞լ են մտահոգված ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքով (Տեսանյութ)
ՀՀ Ազգային ժողովի եւ Ռուսաստանի դաշնության դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական կողմի իշխանական անդամներն այսօր խորհրդարանում ամփոփեցին հանձնաժողովի վերջին նիստի արդյունքները: Հանձնաժողովի նախագահ Հերմինե Նաղդալյանն ասաց, որ իր համար շատ դրական էր, որ հանձնաժողովի ընդդիմադիր անդամները բավական ակտիվ են եղել: Օրակարգային հարցերից դուրս քննարկվել են նաեւ քաղաքական, ռազմաքաղաքական, մասնավորաբար, տարածաշրջանի սպառազինությանը վերաբերվող հարցեր:
Հետխորհրդային իրականությունը և ՀՀ ժամանակակից ՀՀ Սահմանադրական իրավունքի հիմնախնդիրները (Պատմաքաղաքական-իրավական համառոտ վերլուծություն ու առաջարկություններ ). սահմանադրական փոփոխություններին ընդառաջ
(Կամ ինչու՞ պետք է ոչ ասել օլիգարխիական իշխանության ներկայացրած Սահմանադրությանը՝ կամ Սահմանադրական փոփոխությունների նախագծին) Հայտնի է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո հետխորհրդային բոլոր երկրներն անցան կապիտալիստական կամ այսպես կոչված շուկայական սոցիալ-տնտեսական և դրա վրա խարսխված բուրժուա-դեմոկրատական հարաբերությունների՝ կարգերի: Հայտնի դրական միտումների՝ բազմակարծություն, իրավունքի գերակայություն և այլ սկզբունքների ձևական-իրավական հռչակման հետ մեկտեղ նման անցումը բերեց նաև մի
Նպատակային սոցիալական վճար` կուտակային վճարի փոխարեն. «Փաստինֆո»
Լավատեղյակ աղբյուրներից «Փաստինֆո» գործակալությանը հայտնի է դարձել, որ սահմանադրական դատարանի որոշումից հետո վարչապետի կողմից ստեղծված աշխատանքային խումբն առաջարկում է նախկին կուտակային վճարի փոխարեն սահմանել նպատակային սոցիալական վճար: Այսպես, անցած մեկ-մեկուկես ամիսների ընթացքում վարչապետի կողմից ստեղծված աշխատանքային խումբը լուրջ աշխատանք է տարել սահմանադրական դատարանի որոշումներից բխող կենսաթոշակային օրենսդրության բարելավման ուղղությամբ՝ վերլուծելով բազմաթիվ սցենարներ և միաժամանակ ուսումնասիրելով
Փոխվարչապետն ու Հայաստանում Շվեյցարիայի դեսպանը քննարկեցին մարզային ծրագրերի աջակցությանն առնչվող հարցեր
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Գասերին: Զրուցակիցները քննարկեցին երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Փոխվարչապետն արդյունավետ համարեց Շվեյցարիայի կառավարության աջակցությամբ Հայաստանի մարզերում իրականացված ծրագրերը՝ մասնավորապես առանձնացնելով սոցիալական բնակարանաշինության, գյուղական համայնքների, զբոսաշրջության զարգացման ուղղություններով կատարված աշխատանքները: Նա նաեւ շնորհակալություն հայտնեց Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության (SDC) կողմից Հայաստանի


















































