Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է ավելի թանկ էլեկտրաէներգիա գնվել, եթե կար էժանը

Ինչո՞ւ Երեւանի ՋԵԿ-ից չի վերցվել էլեկտրաէներգիան, որտեղ գներն ավելի մատչելի են գները`այս հարցն այսօր խորհրդարանում, էլեկտրաէներգիայի գների թանկացման առիթով կազմակերպված լսումների ժամանակ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին ուղղեց ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Սակագնի բարձրացման պատճառների մասին խոսելիս Ռոբերտ Նազարյանը նշել էր գոյացած պարտքի մարումը, իսկ պարտքը գոյացել է մի քանի պատճառներով, որոնցից մեկն

Վարորդները գոհ են նոր ավտոճանապարհից

Լենինգրադյան փողոցը Ծովակալ Իսակովի պողոտային միացնող ընդամենը մի քանի օր շահագործվող նոր ավտոճանապարհն արդեն հասցրել է արժանանալ ոչ միայն ավտովարորդների, այլև մայրաքաղաքի ողջ բնակչության, նաև հյուրերի բարձր գնահատականին: Նոր ճանապարհով երթևեկող վարորդներին հատկապես գոհացնում է հանգամանքը, որ քաղաքի մի հատվածից մյուսը գնալու համար այլևս ստիպված չեն լինի անցնել մայրաքաղաքի երթևեկությամբ առանց այդ էլ ծանրաբեռնված կենտրոնով.

Գյուղապետի որդին դեռ փախուստի մեջ է

Աղջիկ փախցնող անհաջողակներից մեկը հայտնաբերվել է

Գողություն` գողության հետևից

Օրերս ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1977 թ. ծնված Արմեն Գ.-ին: Նա խոստովանել է, որ ապրիլին, գիշերը ժամը 23.00-ից 24.00-ն ընկած ժամանակահատվածում, ցանկապատի վրայից մտել է Արշակունյաց փողոցի տներից մեկի բակ, գողացել մետաղյա խողովակներ, որից հետո Արշակունյաց փողոցի թիվ 278 հասցեի մոտից նստել է «Օպել» մակնիշի տաքսի ավտոմեքենա և ուղևորվելով

Բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արմեն Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ կալանավոր Արմեն Գ.-ի հաղորդման` 2013 թվականի դեկտեմբերին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի բաժնում ոստիկանները տեղեկություններ կորզելու նպատակով բռնություն են գործադրել իր նկատմամբ` ձեռքերով

Էլ ավելի է հեշտանում Հայաստանը հայաթափելու ծրագիրը. «Ժողովուրդ»

Իսկ որ այդպիսի ծրագիր առկա է, կասկածից դուրս է:

Ոստիկանության Գորիսի վետերաններին դեռ չեն պատասխանել

ՀՀ Ոստիկանապետ գեներալ – լեյտենանտ Վ. Ս. Գասպարյանին Հարգելի Ոստիկանապետ 2014թ. Ապրիլի 8-ին Ոստիկանության Գորիսի վետերանների անունից նամակով տեղեկացվել է Ձեզ այն մասին,որ Ոստիկանության Գորիսի վետերանների խորհուրդը, վետերանները խստագույնս դատապարտում են Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Վ. Ավագյանի և Կապանի բաժնի նախկին պետ Վ. Գևորգյանի կողմից ս/թ ապրիլի 7-ին իրենց ծառայողական դիրքն ի չարը գործադրելու,ինչպես

Դուբայում հայաստանցիներից լավագույնը Սերգեյ Մովսիսյանն է

Դուբայում մեկնարկած կայծակնային շախմատի աշխարհի առաջնության առաջին օրը խաղացվել է հինգ տուր: Հայաստանի չորս ներկայացուցիչներից առայժմ լավագույնը գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանն է, որն իր անվան դիմաց գրանցել է 4,0 միավոր եւ ընդամենը կես քայլ է զիջում առաջատարների եռյակը ձեւավորած Յան Նեպոմնյաշչիին, Սերգեյ Կարյակինին եւ Ֆաբիանո Կարուանային: Լեւոն Արոնյանն ունի 3,0, Գաբրիել Սարգսյանը՝ 2,5, Զավեն Անդրիասյանը՝ 1,5

Միակ նպատակը ժամանակ շահելն ու օրեցօր թափ հավաքող «Դ!եմ եմ» շարժման դիմադրությունը կոտրելն էր «Հայկական ժամանակ»

Ըստ աշխատանքային խմբի ներկայացրած առաջարկների, պարտադիր կուտակային մասհանումների փոխարեն կներմուծվի նոր հարկատեսակ, որը կկոչվի «նպատակային սոցիալական վճար» կամ ուղղակի՝ սոցվճար։ Թե ումից որքան սոցվճար պետք է գանձվի, հաշվարկվելու է ճիշտ նույն կերպ, ինչպես հաշվարկվում էր օրենքի նախկին՝ հակասահմանադրական ճանաչված դրույթներով։ Այսինքն, նպատակային սոցիալական վճարը կկազմի անվանական աշխատավարձի 5 տոկոսը։ Եվս 5 տոկոս կվճարի պետությունը, բայց

Անդրանիկ Քոչարյան. Իշխանությունն ու ոչ իշխանությունը կառավարվում են Կրեմլից. «168 ժամ»

«Նախ պետք է իրերը կոչել իրենց անուններով. Հայաստանի իշխանությունը և ընդդիմությունը ոչ թե համակարծիք են արտաքին քաղաքական հարցերում, այլ կառավարվում են մեկ արտաքին կենտրոնից` Կրեմլից»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարության, անվտանգության զարգացման հայկական կենտրոն» հ/կ-ի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` խոսելով արտաքին քաղաքական հարցերի շուրջ Հայաստանի իշխանության և ոչ իշխանության համերաշխության մասին: «Իսկ մեկ կենտրոնից կառավարվելը բերում

Խոշոր հրդեհ Ստեփանակերտում

Ինչպես հայտնում են ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից` հունիսի 16-ին ժամը 13.37-ին ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության կենտրոնական ահազանգման կենտրոնի կառավարման կետում Ստեփանակերտի փրկարարական վարչության ահազանգման կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտի Ազատամարտիկների 36 հասցեում` Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի միջին մասնագիտական կրթական ծրագրերի կենտրոնի շենքի

Հուշարձան-շենքն իր տեղը կգտնի մի նախագծում, որի ճակատագիրն անորոշ է. «Ա1+»

Աֆրիկյանների ակումբի շենքը շուտով կապամոնտաժեն ու կտեղափոխեն։ Ապամոնտաժում են երկու պատճառաբանությամբ շինությունն անմխիթար վիճակում է, բացի այդ, հուշարձան-շենքն իր տեղը կգտնի «Հին Երևան» նախագծում։ «Ա1+»-ն այս առնչությամբ զրուցել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի հետ։ – Պարոն Սուքիասյան, դեռևս հունվար ամսին դուք ասուլիսով էիք հանդես եկել՝ ասելով, որ «Հին Երևան» նախագծի համար գումարներ նախատեսված չեն։

Պարտադիր բաղադրիչը մնում է, ընդամենը փոխվում է դրա անունը. «Հայկական ժամանակ»

Հովիկ Աբրահամյանի վարչապետության սկիզբը նշանավորվեց նրանով, որ նա հետքայլ արեց կուտակային կենսաթոշակային «բարեփոխումների» իշխանության նախաձեռնությունից։ Եթե Հովիկ Աբրահամյանի կառավարության հանդեպ ինչ-որ դրական նշույլներ կային, ապա դրանք պայմանավորված էին հենց կուտակայինի հարցում Աբրահամյանի հայտարարություններից։ Սակայն, այդ փուչիկն էլ պայթեց։ Շաբաթ օրը վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպում է ունեցել խորհրդարանական խմբակցությունների հետ եւ ՀՀ Սահմանադրությանը հակասող «Կուտակային կենսաթոշակների

Վադիմ Դուբնով. Կիսելյովն ընդամենը հետևանք է` բավական վառ և էկզոտիկ. «168 ժամ»

«Կարծում եմ` պարոն Կիսելյովն այստեղ ընդամենը հետևանք է` բավական վառ և էկզոտիկ: Այդուհանդերձ, նա հետևանքն է այն ամենի, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում, իսկ այդ վիճակը ստեղծվել է դեռ Կիսելյովից առաջ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովը` անդրադառնալով Դմիտրի Կիսելյովի կողմից Երևանում արված հայտարարություններին: Դուբնովի կարծիքով` Հայ-ռուսական խորհրդարանական բարեկամության

Իմ 13 պահանջները իշխանություններից

Նախորդ շաբաթ ոչ իշխանական քառյակի պահանջները, իմ կարծիքով, բավականաչափ ռադիկալ չէին, եւ ես կփորձեմ լրացնել այդ բացը՝ հարցին մոտենալով ավելի ամբողջական ձեւով: 1. Մինչեւ սեպտեմբերի 1-ը հասնել Ադրբեջանի ամբողջական եւ լիակատար կապիտուլյացիային եւ նրա կողմից ԼՂՀ ճանաչմանը: Հետագա երկու ամսում բանակցություններ վարել Ադրբեջանի կազմում մնացած տարածքները վերադարձնելու մասին: 2. Մինչեւ սեպտեմբերի 1-ը ՀՀ-ին միացնել Արեւմտյան

56 միլիոնի գողության գործով դատավճիռը կայացվեց

Աշոտ Առուշանյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիպարիտ Սիմոնյանն այսօր Aravot.am-ին ասաց, որ դատավճիռը բողոքարկելու է ամբողջությամբ:

Արտակ Զեյնալյան. Պարտադիր բաղադրիչը հարկատեսակի վերածելը հակասահմանադրական չէ. «Հրապարակ»

Իսկ որ սոցիալական ապահովությունը պետք է արվի, եւ դա պետք է արվի հարկատուի հաշվին, դա նորմալ է, հակասահմանադրական չէ:

ԱՍԵԿՈՍԵ

Արեւադարձային տկլոր դեմոկրատիան եւ հյուսիսային շնասահնակներով դեմոկրատիան սիամական երկվորյակներ են: ՎԱՉԵ ԵՓՐԵՄՅԱՆ

Դատապարտյալը բողոքել է Օմբուդսմենին, որ իրեն ստիպել են ստորագրել ուրիշի ցուցմունքի տակ

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալը, դիմելով Օմբուդսմենին, հայտնել է, որ ոստիկանության աշխատակիցներն իրեն խաբեության ու շանտաժի միջոցով ստիպել են ստորագրել քննիչի կողմից գրված ցուցմունքի տակ: Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի միջամտությամբ դատապարտյալի հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն: Պաշտպանը բարձր է գնահատում գործին ընթացք տալու Ոստիկանության պատրաստակամությունն ու նախաքննական մարմնի

Հայկ Կյուրեղյանի մարմնի վնասվածքները պարտակել չեն կարող

Ոստիկանության մեկ այլ աղբյուր, որը չցանկացավ ներկայանալ, վնասվածների առաջացումը կապում է Հայկին բերման ենթարկելու ժամանակ իրականացրած գործողությունների հետ:

Մահացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գևորգյանը

Այսօր վաղ առավոտյան երկարատև ծանր հիվանդությունից հետո վախճանվել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գևորգյանը: Սամվել Վոլոդյայի Գևորգյանը ծնվել է 1948 թ. հոկտեմբերի 2-ին Հայաստանի Թալինի շրջանի Զառնջա գյուղում: 1965թ. ավարտել է Էջմիածին քաղաքի թիվ մեկ դպրոցը արծաթյա մեդալով և նույն տարում ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետ: 1970թ. ավարտելով համալսարանը աշխատել է Թալինի շրջանի

Դավիթ Հարությունյան. Կառավարությունը քառյակի 12 պահանջներից եւ ոչ մեկն էլ չի ընդունելու. news.am

Դավիթ Հարությունյանի խոսքով՝ կառավարությունն ունի իր օրակարգը եւ դրանով շարժվում է առաջ:

Շենքից քաղաքացի է ընկել

Հունիսի 16-ին, ժամը 18.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրազի փողոցի թիվ 48 շենքի 5-րդ հարկից քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է շտապօգնություն:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 8-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչ Ս. Չ.-ը (ծնվ. 1991 թ.) ընկել է 8-րդ հարկից, ինչից, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով

Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին գտնվել է

Հունիսի 16-ին, ժամը 18.49-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Սևանավանքի Սուրբ Առաքելոց և Սուրբ Կարապետ Եկեղեցիների մոտակայքում կորել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ալին (ծնվ. 1974թ.). անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները եկեղեցու մոտակայքում, քնած, հայտնաբերել են Մուհամմադ Տրեզային (ծնվ. 1974թ.):  

Հանդիպել են ՕԵԿ-ն ու ՀՀԿ-ն

Այսօր` հունիսի 16-ին, ընտրական բարեփոխումների նպատակով քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնելու շրջանակներում, տեղի ունեցավ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորներ Հեղինե Բիշարյանի և Հովհաննես Մարգարյանի հանդիպումը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստը Սահակյանի, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի և ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի հետ: Հանդիպման մանրամասների վերաբերյալ Replik.am-ի թղթակիցը զրուցեց Հեղինե Բիշարյանի հետ, ով նշեց, որ

Հաջորդը կարող է ապամոնտաժվել Գառնու տաճարը (Տեսանյութ). «Ա1+»

Աֆրիկյանների տան առաջին քարը արդեն գետնին է հայտնվել։ Շենքի կառուցապատող Առաքել Աֆրիկյանի ժառանգը՝ Արմեն Աֆրիկյանը, դեմ է հուշարձանի ապամոնտաժմանը։ Տարածքում աշխատող բանվորները, թեև չցանկացան տեսախցիկի առաջ խոսել, սակայն հաղորդեցին, որ Աֆրիկյանների տան ապամոնտաժումը կսկսվի հենց վաղը։ Ձեռքերը ծալած չեն պատրաստվում նստել նաեւ հուշարձան-շենքի պաշտպանության համար պայքարողները։ Միաժամանակ «Պաշտպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնությունը իշխանությունների հետ որևէ

Հակոբ Ինջիղուլյանի հարազատները գնալու են նամակի ջնջած տողերի հետքերով

Ադրբեջանում հայտնված հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարազատները պատրաստվում են առաջիկա օրերին «Կարմիր խաչի» հայաստանյան գրասենյակից պարզել, թե ինչու են Հակոբի ուղարկած վերջին նամակից որոշ տողեր ջնջված: Հակոբի եղբայր Հարություն Ինջիղուլյանը Aravot.am-ին ասաց, որ ներկա պահին «Կարմիր Խաչի» հայաստանյան գրասենյակի երկու ղեկավար Հայաստանում չեն ու ինքը որեւէ կերպ այս պահին չի կարող ճշտել.«Նա, ով մեզ ընդունեց

«Ինձ թվում է, թե ես եթերային մի գործիքի առաջ եմ նստած». սանթուրահար

Հայաստանի հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի գեղ. ղեկավար և դիրիժոր Սեդրակ Երկանյանին միշտ մտահոգել է բուն հայկական սանթուր ունենալու խնդիրը. «Այն գործիքը, որը մեր դպրոցներում և ուսումնարաններում օգտագործում են, ցիմբալն է: Սանթուրի նման է, բայց շատ սահմանափակ ձայնածավալով ու աղքատիկ տեմբրային հնարավորություններով,- ասում է Ս. Երկանյանը:- Մենք շատ էինք ուզում ունենալ բուն հայկական սանթուր և Մշակույթի

Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին Հայաստանը մերժել էր Մաքսային միության գաղափարը

Սեպտեմբերի 3-ից հետո, երբ պարզ դարձավ, որ Հայաստանն անդամակցելու է Մաքսային միությանը, հայաստանյան քաղաքական դաշտում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնության դեմ հատուկենտ քաղաքական, հասարակական գործիչներ հանդես եկան: Մինչդեռ 1994-1996թթ., երբ արդեն իսկ ի հայտ էր եկել Մաքսային միության ստեղծման գաղափարը, 1992-1997թթ. Մաքսային վարչության ղեկավար Երջանիկ Աբգարյանը հրապարակայնորեն դեմ է արտահայտվել Հայաստանի անդամակցության հնարավորությանը: Երջանիկ Աբգարյանի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031