Օրվա լրահոսը

Վահե Ավետյանին ու ընկերներին ծեծողներն անմեղ են. պնդում են նրանց հարազատները (Տեսանյութ)

Այսօր Բաղրամյան 26-ում «Հարսնաքարի» գործով մեղադրյալների հարազատները բողոքի ակցիա են անցկացրել` պահանջելով անմեղ մարդկանց չդատել:

Ոստիկանության ներկայացուցիչը չէր բերել Կիվիրյանի գործով իրեղեն ապացույց վրանը

Ոստիկանության ներկայացուցիչը նշեց, որ Ոստիկանության կենտրոնական բաժանմունքում գտնվող վրանը փաթեթավորված չէ

«Գազի հանձնաժողովը» դեռ որոշում չունի

Այսօր խորհրդարանում տեղի է ունեցել «գազի հանձնաժողովի» նիստը, որը կշարունակվի նաեւ վաղը: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովն այսօր վերջնական եզրակացության չի հանգել, վաղը հավանաբար վերջնական եզրակացություն կլինի: Հիշեցնենք, որ հանձնաժողովը, որը գործում է մի քանի ենթահանձնաժողովներով, ուսումնասիրելու է «ՀայՌուսգազարդի» վաճառքի գործարքը, գազի սակագնի, կորուստներին վերաբերող եւ այլ հարցեր: Հանձնաժողովը

Վթարից 15 օր անց կոմայի մեջ է

Ուրցի գնացածների մեքենան անսարք է եղել

«Այնպես չէ, որ պարտադիր կուտակայինը հարկատեսակ դարձրին ու վերջ»

Կառավարության ներկայիս առաջարկությունները «պարտադիր կուտակայինում», ըստ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի, ներկայիս տեսքով կյանքի չեն կոչվի. պայքարելու են մինչեւ օրենսդրությունից հանվի պարտադիր բաղադրիչը

Մանրամասներ կենսաթոշակային նոր օրենքի վերաբերյալ

Հունիսի 15-ին տեղի է ունեցել կենսաթոշակային բարեփոխումների օրենսդրական փաթեթը Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշմանը համապատասխանեցնելու համար ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստը: Կենսաթոշակի համակարգի իրազեկման կենտրոնի տեղեկատվության համաձայն՝ ընդունվել են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մեխանիզմները փոփոխելու մոտեցումներ, որոնք դրվել են քննարկման: Նիստի ժամանակ ընդունված փաստաթղթում ուրվագծված սխեման մասնավորապես առաջարկում է հետևյալ մոտեցումները. 1. 2014 թվականի

Քառյակի երեք բացառությունները կուտակայինի մասով (Տեսանյութ)

«Ավելի լավ է դուք կամավոր լքեք աշխատասենյակը, քան պարտադրված»

Վերացվել է «Ձյան փաթիլներ» ԱԿ-ի կողմից «Պաղպաղակ մուլտիկ» և «Պաղպաղակ կլասիկ» արտադրատեսակների արտադրության արգելանքը

Ինչպես նշվել է ավելի վաղ, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. մայիսի 30-ի որոշումով արգելվել էր «Ձյան փաթիլներ» ԱԿ-ի կողմից «Պաղպաղակ մուլտիկ», «Պաղպաղակ 0,5 փաթեթով», «Պաղպաղակ կլասիկ» և «Պաղպաղակ մանկական» արտադրատեսակների արտադրությունը, այնուհետև Ծառայության պետի2014թ. հունիսի 12-ի որոշումով մասամբ վերացվել էր արգելանքը՝ միայն «Ձյան փաթիլներ» ԱԿ-ի կողմից «Պաղպաղակ 0,5 փաթեթով» և «Պաղպաղակ մանկական»

Ինչո՞ւ 200 ընտանիք ունեցող գյուղից մնաց ընդամենը մեկ բնակիչ, այն էլ` 78 տարեկան (Տեսանյութ)

Անիի ավերակներից ընդամենը մեկ ձորով բաժանված, սակայն Շիրակի մարզի վարչական սահմաններում գտնվող Խարկով գյուղի նախկին բնակիչները, որոնց մեծ մասը տարիների ընթացքում տեղափոխվել են բնակության հարևան Բագրավան գյուղ, Aravot.am-ի հետ զրույցում շատ նեղվեցին հարազատ գյուղ մտնելու համար գործող սահմանային ռեժիմից: Նրանց ասելով, իրենք հոգնել են ամեն անգամ իրենց ծննդավայր մտնելու համար հատուկ թույլտվություն ձեռք բերելուց: Ըստ

Այնպես չէ, որ ընդդիմությանը բանի տեղ չենք դնում. Գալուստ Սահակյան. 1in.am

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի համոզմունքն է՝ «պարտադիրը» պետք է մնա: Նա այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում՝ հավելելով, որ չգիտի, թե հետագայում այդ կապակցությամբ ինչ որոշում կկայացվի: Ինչ վերաբերում է ոչիշխանական ուժերի ներկայացրած՝ 12-կետանոց պահանջներին, Սահակյանն ասաց, որ դրանց մի մասն իրենց ծրագրում էլ կա, և եթե նույնիսկ ինչ-որ կետեր կատարվեն, ապա նրա համար չէ,

Արմեն Սմբատյան. «Միշտ երազել եմ, որ մեր Երևանը դառնա փառատոների քաղաք…»

Ավարտվեց Արամ Խաչատրյանի անվան 10-րդ հոբելյանական միջազգային մրցույթը

Ոստիկանները պարզեցին` ծառից վայր չէր ընկել

Հունիսի 14-ին, ժամը 00.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային պատի, ծնկի հոդերի շրջանի սալջարդ և քերծվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1992 թ. ծնված Նարեկ Հ.-ն և հայտարարել, որ վնասվածքները ստացել է ծառից վայր ընկնելու հետևանքով: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հունիսի 13-ին, ժամը 19.30-ին, Նարեկ Հ.-ն «ՎԱԶ-2105» մակնիշի

Ոստիկանության քննիչը բռնաբարության գործը կողմնակալ է քննել, բռնաբարողին էլ` sms-ներ ուղարկել (Տեսանյութ)

Այսօր Բաղրամյան 26-ի դիմաց կանանց բռնությունների դեմ պայքարող հասարակական կազմակերպությունների կոալիցիան բողոքի ակցիա է անցկացրել: Նախագահական նստավայրի դիմաց նրանք բռնաբարված կոնկրետ մի կնոջ՝ Հասմիկի, շահերն էին պաշտպանում: Տուժող կնոջ փաստաբան Նոնա Գալստյանը իր պաշտպանյալի գործը համառոտ ներկայացրեց նաեւ քաղաքացիների եւ նամակների ընդունման բաժնի պետին՝ Աիդա Ասատրյանին: «Հետաքրքրվեց՝ գործն ինչ ընթացք է ստացել, հետո ասաց մեր

FILA-ն դառնում է UWW

Դուբրովնիկում կայացել է Ըմբշամարտի միացյալ ոճերի միջազգային ֆեդերացիայի (FILA) բյուրոյի նիստը, որտեղ որոշվել է փոխել կազմակերպության լոգոտիպը եւ անունը: Այսուհետեւ աշխարհում սպորտային ըմբշամարտի զարգացումով կզբաղվի United Worl Wrestling (UWW) կազմակերպությունը: Այս քայլը պայմանավորված է համընդհանուր բրենդ ստեղծելու անհրաժեշտությամբ` այն բանից հետո, երբ FILA-ն անցած տարի մեծ ջանքերի գնով կարողացավ պահպանել օլիմպիական կարգավիճակը: Նոր կազմակերպության լոգոն

Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում՝ Հունիսի 17-20-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, 21-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան` 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 17-19-ին էապես չի փոխվի, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով: Երևանում՝ Հունիսի 17-20-ին գիշերվա առաջին կեսին

ԳԹԿ բաժնի պետ. «Դիմորդը հեռացվել է քննասենյակից»

Ամենաշատը բողոքարկվել է Հայոց լեզու եւ գրականություն առարկայի քննության արդյունքը, ամենաշատ բացակայել են օտար լեզվից:

Անվավեր են ճանաչվել Կութ համայնքի ղեկավարի ընտրության արդյունքները

Թիվ 23 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի` 2014թ. հունիսի 13-ի որոշմամբ` անվավեր են ճանաչվել հունիսի 8-ի Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի ղեկավարի ընտրության արդյունքները: Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի ղեկավարի ընտրության վերաքվեարկությունը նշանակված է 2014 թ. հունիսի 29-ին` թեկնածուների նույն կազմով:  ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայություն

Մեծ բողոքի ակցիա՝ Հրազդանում. «Միկա ցեմենտ»-ի աշխատակիցները գործադուլ են հայտարարել. armlur.am

Այսօր առավոտյան «Միկա-ցեմենտ» ընկերության 300-ից ավելի աշխատակից բողոքի մեծ ակցիա էր կազմակերպել գործարանի բակում: Ինչպես արդեն հայտնել է armlur.am-ը, աշխատողները սպառնացել էին, մինչև հունիսի 15-ն իրենց աշխատավարձերը չմարելու դեպքում, շարունակել բողոքը ավելի մեծ թափով: Նրանք պահանջում են 7 ամսվա իրենց աշխատավարձը: Գործարանի ներկա տնօրինությունն անտարբեր էր բակում կատարվող իրադարձությանը: Այս անգամ, սակայն, աշխատողներին էին միացել

«10 մանեթը ո՞նց կարաս մի մանեթի մեջ տեղավորես». «Ա1+» (տեսանյութ)

Էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացումը զայրացրել է Մասիս քաղաքի բնակիչներին: Քաղաքացիների մեծ մասի կարծիքով՝ այսօր հասարակության սոցիալական վիճակն այնքան ծանր է, որ նույնիսկ մեկ դրամի թանկացման դեպքում իրենք խնդիրներ կունենան։ «Չորս դրամով թանկացնում են, իրանք միլիոններ են աշխատում, մենակ իրենց գրպանների մասին են մտածում,ո՞վ ա ժողովրդի համար մտածում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը: Նա ստեղծված

«Մասնագիտական կողմնորոշում և կարիերայի ուղղորդում» թեմայով դասընթաց` Վանաձորում

Հաշմանդամություն ունեցող վանաձորցի մի քանի երեխաների ծնողներ իրազեկվեցին, թե ինչպես երեխաներին ուղղորդեն մասնագիտություն ընտրելիս:

Պնևմակոկային պատվաստումները կկանխեն մանրէային թոքաբորբերն ու մենինգիտները

2014 թվականի սեպտեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետության պատվաստումների ազգային օրացույցում կներդրվի պնևմակոկային պատվաստանյութը, որի արդյունավետության մասին վկայում է աշխարհի փորձը։ Պնևմակոկային հիվանդությունների համաճարակաբանության և պատվաստումների վերաբերյալ անցած շաբաթ տեղի ունեցավ ազգային խորհրդակցություն ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանի նախագահությամբ։ Մասնակցում էին Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների, Հիվանդությունների վերահսկման և

Հնարավոր է՝ քառյակի 12 կետերն ավելանան

«Ի՞նչ է նշանակում վերջնագիր, վերջնագիրը ո՞րն է: Եկեք դեպքերը ժամանակից շուտ չհասունացնենք: Ամեն ինչ պետք է ճիշտ հաշվարկել»,-Aravot.am-ի հարցին` ինչո՞ւ քառյակի 12 կետերում սկզբունքային հարցեր չեն ընդգրկվել և ըստ էության վերջնագիր չի ներկայացվել կառավարությանը, այսպես պատասխանեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Հիշեցնենք, որ հունիսի 10-ին ոչ իշխանական չորս ուժերը`ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն», հրապարակեցին

Ավազակային հարձակում կատարողը ձերբակալվել է

Հունիսի 16-ին, ժամը 00.45-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ Նար-Դոսի փողոցի թիվ 30 հասցեում մի մարդ մտել է խանութ և շտապ անհրաժեշտ է ոստիկանության օգնությունը: Մեկնած օպերատիվ խումբը պարզվել է, որ 1966 թ. ծնված Մարտուն Մ.-ն կատարել է ավազակային հարձակում: 1957 թ. ծնված Ռուզաննա Ա.-ն ժամը 02.35-ին հաղորդում է տվել, որ նույն օրը,

Շահեն Մեղրյանի խոսքը

1992 թ. հունիսի 13-ին ռուսական 23-րդ դիվիզիան հայաթափեց և ադրբեջանցիներին հանձնեց Շահումյանի շրջանը: Այս հարցի շուրջ խոսելու և Շահումյանում զոհվածներին հիշատակին տուրք տալու նպատակով հունիսի 13-ին «Հունիսի 13» նախաձեռնությունը Նախախորհրդարան ազգային-քաղաքական նախաձեռնության գրասենյակում կազմակերպել էր լսումներ, որին մասնակցում էին ազատամարտիկներ, շահումյանցի ականատեսներ, հասարակական-քաղաքական գործիչներ: Լսումների ժամանակ ցուցադրվեց նաև տեսանյութ, որտեղ հնչում է Շահումյանի շրջանի հրամանատար,

Կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված, ս. թ. հունիսի 18-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի շենքի, Դավթաշեն 3-րդ զանգվածի 30, 31 համարների, Դավթաշեն 4-րդ զանգվածի, Ձոր 1, 2 թաղամասերի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում

Ալեքսանդր Գվոզդևը նշեց, որ Գագիկ Ծառուկյանի մասին տպավորությունները կենդանի լեգենդների հիշողություններում երբեք չեն խամրում

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց «Հոկեյի լեգենդներ» աշխարհահռչակ ակումբի նախագահի խորհրդական Ալեքսանդր Գվոզդևի հետ: Ջերմ ու անմիջական զրույցի ընթացքում Ալեքսանդր Գվոզդևը ՀԱՕԿ նախագահին փոխանցեց լեգենդար հոկեիստների ողջույններն ու բարեմաղթանքները՝ տեղեկացնելով, որ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպելու է եկել կարևոր առաքելությամբ: Ալեքսանդր Գվոզդևը նշեց, որ Գագիկ Ծառուկյանի մասին տպավորությունները կենդանի լեգենդների հիշողություններում երբեք չեն

Հանձնարարվել է խստորեն վերահսկել մայրաքաղաքում ընթացող ասֆալտապատման աշխատանքների որակը

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարվել է մայրաքաղաքում ընթացող ասֆալտապատման, այդ թվում նաև բակային տարածքներում իրականացվող աշխատանքների հետ կապված, խստորեն վերահսկել որակի ապահովումը և տեղերում վերացնել ի հայտ եկած թերությունները: «Երևան Ջուր» «Երևան գազ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ինչպես նաև այլ կազմակերպությունների կողմից ընթացիկ աշխատանքների կատարման, ինչպես նաև վթարների վերացման աշխատանքների շրջանակում խիստ

Ձեր լուռ համաձայնությամբ Ալիևը ոչնչացնում է ժողովրդավարությունը. Յունուսը՝ ՆԱՏՕ-ի սեմինարին. Contact

Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը բողոքի ցույց է անցկացրել Բաքվում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի «Ռոզ Ռոթ» սեմինարի ժամանակ, փոխանցում է «Կոնտակտ» լրատվականը: «Fours Seasons» հյուրանոցում հունիսի 16-ին «Հարավային Կովկաս. մարտահրավերներ և հեռանկարներ» մեկնարկած ժողովի ընդմիջմանը Յունուսը միջոցառման մասնակիցներին է բաժանել Ադրբեջանում տեղի ունեցող բռնաճնշումների դեմ ԽԺԻ-ի հայտարարության տեքստը, իսկ նրա աջակիցները պարզել են «Ազատություն

Սրբազանի անխնա քննադատությունը` սահմանամերձ Խարկով գյուղի դատարկվելու կապակցությամբ (ֆոտոշարք, տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել ենք,  երեկ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը պատարագ մատուցեց Անիի ավերակներից ընդամենը մեկ ձորով բաժանված Խարկով կամ վերջերս անվանափոխված Նոր Շեն գյուղի խոնարհված եկեղեցում: Գյուղը փաստացի գտնվում է Շիրակի մարզի վարչական սահմաններում, սակայն իսպառ դատարկվել է սահմանային ռեժիմի պատճառով, տարիներ շարունակ ռուս սահմանապահները բնակիչներին արգելել են առանց հատուկ թույլտվության հարազատներին ու բարեկամներին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031