Օրվա լրահոսը
Հովիկ Աբրահամյանի համոզելու կարողություններն ու ԲՀԿ-ի շանսերը` ըստ քաղաքագետի
Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը կարծիք հայտնեց, որ վարչապետ ընտրեցին մի այնպիսի անձի, որը համոզելու բավականին մեծ պրոֆեսիոնալիզմ ունի: «Դա նորություն չէ, միշտ էլ իշխանությունները դիմել են Հովիկ Աբրահամյանի այդ շնորհքին, որպեսզի բանակցությունների մեջ մտնեն ԲՀԿ-ի հետ, երբ որ պետք է եղել, բաց դա նորմալ իրավիճակում: Հիմա այլ իրավիճակ է»,-ասում է քաղաքագետը: Ըստ նրա,
«Սերժ Սարգսյանի զինակիցները նրան երբեք չեն դավաճանել՝ ի տարբերություն Տեր-Պետրոսյանի». Համլետ Հարությունյան
Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը iLur.am-ի հետ զրույցում վարչապետի հրաժարականի մասին խոսելիս հնարավոր մարտի 1-ի հետ կապված հարցին պատասխանել էր, որ այս անգամ դա բացառված է, քանի որ հիմա Սերժ Սարգսյանը հայտնվել է միջազգային «իզգոյի» վիճակում, որի ճակատագիրն այլեւս ոչ ոքի չի մտահոգում։ Բացի այդ, ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, 2008-ին Սարգսյանն իր աչքի առջեւ դեռեւս չուներ Կադաֆիի,
«Նախկինում ոստիկանը քաղաքացուն կարող էր ասել, որ այսինչ տեղում մի կանգնիր…». «Մեդիալաբ»
Ըստ մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանի՝ 2009-2010թթ. սկիզբ առած քաղաքացիական նախաձեռնությունները խնդիր ունեն քաղաքացիական շարժում ձևավորելու, որն էլ իր հերթին կստեղծի կլանայինից քաղաքացիական իշխանության անցնելու նպաստավոր դաշտ: Մշակութային մարդաբանը՝ վերլուծելով հաջողություն արձանագրած երկու՝ Մաշտոցի պուրակի և 100-ի շարժումը, իր հետազոտությունում հանգել է եզրակացության, որ Հայաստանում առկա է երկու՝ քաղաքացիական և կլանային տիպի իշխանություններ, և վերջինի հետ
Թեմի առաջնորդը մկրտելու եւ պսակելու համար սակագներ է սահմանել
Հայտարարությունը փակցված է Իջեւանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում
Սերժ Սարգսյանը ակնարկել է պարտադիր կուտակայինից կամավոր համակարգի անցո՞ւմը
«Դեմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանը նոր կառավարությունից ակնկալում է իրենց բարձրացրած եւ հրատապ լուծում պարունակող երկու խնդիրը: ՊԵԿ-ի ձեւաթղթից հանել պարտադիր կուտակային դաշտի պարտադիր լրացման պայմանը եւ կառավարությունը հստակ հայտարարությամբ հանդես գա, որ գործատուները չեն տուգանվի, եթե փոխանցումներ չկատարեն եւ ՍԴ որոշման վերջին համաձայն, եթե քաղաքացին չի ցանկանում փոխանցումներ արվեն, ուրեմն չպետք է արվեն:
Դավիթ Քոչարյանը ԲՀԿ խմբակցության քարտուղարին մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել
«Ես չգիտեմ, թե ԱԺ –ին ինչ բովանդակությամբ դիմում է ներկայացրել Դավիթ Քոչարյանը: Կոնկրետ խմբակցությանը, նա ներկայացրել է դիմում, որը ես, որպես խմբակցության քարտուղար, փոխանցեմ ԱԺ նախագահին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Դավիթ Քոչարյանի` Նաիրա Զոհրաբյանին փոխանցած դիմումում գրված է. «Մեծարգո նախագահ, խնդրում եմ դադարեցնել իմ` ՀՀ ԱԺ պատգամավորի լիազորությունները` իմ դիմումի
Տեր-Պետրոսյան. «Սերժիկը, Սաշիկը, Մուկը… ովքե՞ր են այդ ողորմելիները, տվեք վզներին, շպրտեք Հայաստանից». (Տեսանյութ)
Քիչ առաջ ՀԱԿ-ը հրապարակեց Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ նշանակվելու մասին իր մոտեցումը: Այնտեղ կոնկրետ Հովիկ Աբրահամյանի դեմ ոչինչ չկա, միայն կասկածի տակ է առնվում ՀՀԿ-ի՝ վարչապետ նշանակելու իրավունքը: Իրականում ՀԱԿ-ի կարծիքը Հովիկ Աբրահամյանի մասին ծանոթ է բազմաթիվ հանդիպումներից, ելույթներից ու հանրահավաքներից: ՀԱԿ-ի տարբեր անդամներ թե՛ 2008-ի նախագահական, թե՛ 2012-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարավներին մշտապես Հովիկ Աբրահամյանին պահել
Դորա Սերվիարյան-Կյուն. «Արամ Խաչատրյանը պատմություն ունի»
«Քաղաքը շատ մութ էր, բայց հացն անասելի համեղ էր: Նույնիսկ մոմի վրա ճաշ եփեցին ինձ համար»,- անվանի դաշնակահարուհի Դորա Սերվիարյան-Կյունն այսպես է հիշում իր առաջին այցելությունը Հայաստան: «Դա 1992 թվականին էր, իսկ հիմա Երևանը բավականին փոխվել է, և երիտասարդները, հատկապես աղջիկները, շատ են գեղեցկացել»,- ասաց դաշնակահարուհին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Այո, Դորա Սերվիարյան-Կյունը կրկին
«Հայաստանը պարփակվելու է միայն ՄՄ երկրների շրջանակում». «Մեդիալաբ»
Հայաստանում Ռուսաստանից անկախ, եվրոպամետ քաղաքական ուժի ստեղծման հեռանկարն օբյեկտիվ է: Այդ հնարավորությունը քաղաքագետ Աղասի Ենոքյանը տեսնում է: Ես կարծում եմ , որ շատ մոտ ապագայում Հայաստանում կձեւավորվի այդ ուժը»,-«Մեդիալաբին» ասում է Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը: Քաղաքագետի խոսքով, ներկայումս Հայաստանում եւ գործող իշխանությունը, եւ ընդդիմությունը ձգտում են դեպի Մաքսային Միություն:
56 միլիոն դրամի գողության գործով ապացույցները դեռ հետազոտվում են
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ երրորդ նիստն է, որի ժամանակ հետազոտվում են Աշոտ Առուշանյանի եւ Էդգար Կարաքեշիշյանի դեմ հարուցված քրեական գործում առկա ապացույցները:Այսօր հրապարակվեցին ՀՀ վերաքննիչ քրեական դատարան ներկայացված Աշոտ Առուշանյանի եւ խափանման միջոցը փոխելու 4-րդ օրն ինքնասպան եղած , կասկածյալ Արտաշես Գալուստյանի հետ առերեսման արձանագրությունը: Այդ առերեսման
Հովիկ Աբրահամյանը օլիգարխներին կծառայեցնի՞ երկրի զարգացմանը
«Հովիկ Աբրահամյանը կրկնակի տնտեսագետ է»,-Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասին: Պարոն Մանասերյանը խոսելով նոր վարչապետի կառավարման ձիրքից, նշեց, որ բացի բուն կրթությունից, կարեւոր է այն, որ Հովիկ Աբրահամյանը բավականին լուրջ կենսափորձ ունի, եւ դա չի կարելի անտեսել տնտեսության կառավարման գործում. «Պետք է
Չեմպիոնական գոտու պաշտպանության մարտին պատրաստվող աշխարհի չեմպիոնին դուրս են հրավիրել դահլիճից` չթողնելով մարզվել
Այսօր «Peoplemeter» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում Արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը եւ նրա սանը` ProFC- վարկածով աշխարհի չեմպիոն Դավիթ Խաչատրյանը, պատմեցին օրերս Դոնի Ռոստովում կայացած հայ մարտիկի եւ ռուսաստանցի Իգոր Եգորովի մենամարտի մասին, որտեղ Դավիթը ոչ միայն պաշտպանեց իր չեմպիոնական գոտին, այլեւ մրցակցից վերցրեց «Grand Prix 2012»-ի չեմպիոնական գոտին: Հպարտությամբ ասելով, որ իրենք ամեն բան
ՀԱԿ. Ոչ թե մերժում ենք վարչապետի կամ որեւէ նախարարի անձը, այլ` կառավարություն ձեւավորելու հանրապետականների կեղծված մեծամասնության իրավունքը
Հայաստանում ստեղծված է բարդ քաղաքական իրավիճակ: Չորս խորհրդարանական ուժերի՝ Հայ Ազգային Կոնգրեսի, Բարգավաճ Հայաստան կուսակցության, Ժառանգության եւ Հայ Յեղափոխական Դաշնակցության վերջնագրի շնորհիվ՝ Սերժ Սարգսյանը ստիպված էր պարտադրել վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը: Ապրիլի 13-ին Սերժ Սարգսյանը նոր վարչապետ է նշանակել Հովիկ Աբրահամյանին: Այս կապակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսի մոտեցումները հետեւյալն են. Հայաստանի իշխանությունների մեղքերի եւ ձախողումների համար
Հայոց ցեղասպանության բանաձևի շուրջ թուրք-ամերիկյան քննարկումներ Անկարայում. «Ամերիկայի ձայն»
Անկարայում Միացյալ Նահանգների դեսպան Ֆրենսիս Ռիչարդոնեն և Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Ալի Շահինն այսօր հանդիպել են փակ դռների հետևում` քննարկելով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից հինգշաբթի օրը ընդունված, Հայոց ցեղասպանությունը ճանաչող 410 բանաձևի հարցը: «Սա շատ լավ զրույց էր»,- Շահինի հետ հանդիպման ավարտին հայտարարել է ամերիկացի դեսպանը` հրաժարվելով այլ մանրամասներ հաղորդել:
ՀՀ վարչապետի փոփոխությունը լավ կյանքի հույսեր չի արթնացնում վանաձորցիների շրջանում
Նրանք կարծում են, որ երկրին անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ:
Նրանք խուսափեցին խոսել Հովիկ Աբրահամյանի մասին
Արդեն երկու օր է հասարակական-քաղաքական մի շարք գործիչներ, նույնիսկ տնտեսագետներ, խուսափում են ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելու փաստի առիթով որեւէ մեկնաբանություն անել: Չեն ցանկանում խոսել նույնիսկ, մինչ այս ակտիվ մեկնաբանություններով հանդես եկող քաղաքական գործիչները: Հովիկ Աբրահամյան վարչապետից ոչ լավն են ասում, ոչ վատը` պարզապես չեն ցանկանում որեւէ կարծիք հայտնել: «Չեմ ուզում ոչ մի
Ստեփանակերտի վթարային երկու շենքերի բնակիչներին բնակարաններ կտրվեն
Այսօր Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը ընդունեց Ստեփանակերտի Գրիգոր Լուսավորիչ փողոցի 5 և 7 վթարային շենքերի բնակիչներին: Հանդիպմանը մասնակցում էին նաև ոլորտի պատասխանատու մի շարք պաշտոնյաներ: Հանդիպման ժամանակ քննարկվեցին այդ շենքերում գրանցված ընտանիքներին բնակարաններով փոխհատուցելու հետ կապված հարցեր: Ա. Հարությունյանը ներկայացրեց ընդհանուր սկզբունքները, որոնց հիման վրա որոշվելու է տրվող բնակարանների մակերեսը: Գործադիրի ղեկավարը հավելեց, որ
ՀՀ ՔԾԽ-ն իր կողմից մատուցվող ծառայությունները կգնահատի եվրոպական մոդելով
Նախորդ շաբաթ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդում անցկացվեց սեմինար-վերապատրաստումների շարք` մատուցվող հանրային ծառայությունների ընդհանուր գնահատման համակարգի կիրառման հայաստանյան մասնագիտացված խումբ ստեղծելու նպատակով: Սեմինարներին մասնակցում էր շուրջ երկու տասնյակ ներկայացուցիչ ինչպես ՀՀ ՔԾԽ աշխատակազմից, այնպես էլ պետական կառավարման տարբեր մարմիններից: Վերջիններս, սեմինարի ընթացքում ձեռք բերված հմտությունների հիման վրա ընդգրկվելու են հանրային ծառայությունների որակի գնահատման նոր մոդելի կիրառման
Մեկնարկել են Հայաստանի ուսանողական 15-րդ մարզական խաղերը
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը մասնակցել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների 15-րդ հանրապետական մարզական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը: Ա. Աշոտյանը, ողջունելով և հաջողություն մաղթելով մրցաշարի մասնակիցներին, բացման խոսքում նշել է, որ ուսանողական խաղերն արդեն դառնում են ավանդական.«Այս խաղերը միավորել են 3000 ուսանողի՝ 20 բուհից, ովքեր մրցելու են 11 մարզաձևերում: Շատ կարևոր
Պոլիտեխնիկի նախկին ռեկտոր Արա Ավետիսյանի գործունեության վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժվել է. NEWS.am
Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի՝ Պոլիտեխնիկի նախկին ռեկտոր Արա Ավետիսյանի չարաշահումների վերաբերյալ ոստիկանության քննչական մարմնում կատարվող ուսումնասիրությունները ավարտվել են: Քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնել են ոստիկանության լրատվական ծառայությունից: Հիշեցնենք, որ մարտի 17-ին Արա Ավետիսյանը ազատվեց ռեկտորի պաշտոնից, որին հաջորդեցին իր կատարած չարաշահումների ու կոռուպցիոն գործարքների մասին հրապարակումներ,
«Դեմ եմ»-ը իշխանությանը չի նյարդայնացնի. Հակոբ Հակոբյան
«Իրենք չեն նյարդայնացնի. Իշխանությունները միշտ էլ գտնվում են նյարդայնացած վիճակում»:
Դերենիկ Դումանյանը նախազգուշացրել է
Հանրապետության բժշկական կազմակերպություններում իրականացվել է մշտադիտարկում` ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի 2013 թվականի դեկտեմբերի 18-ի N3274-Ա հրամանի պահանջների կատարման առումով: Հրամանի համաձայն` բժշկական կազմակերպությունները պետք է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստացող քաղաքացիներին տրամադրեն իրազեկման թերթիկ, ինչը ՀՀ առողջապահության նախարարության և բժշկական կենտրոնի միջև կնքված պետական պատվերի տեղադրման պայմանագրի պարտադիր կետերից մեկն
Մասնավորի կողմից արդեն իսկ 40 օբյեկտների մուտքերում կառուցվել են թեքահարթակներ
Նախկինում կառուցված օբյեկտների մուտքերը հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար հարմարեցնելու նպատակով սեփականատերերի կողմից թեքահարթակների կառուցման աշխատանքների վերաբերյալ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ գույքագրումից և մասնավոր կառույցների հետ ձեռք բերված պայմանավորվածություններից հետո արդեն իսկ 40 օբյեկտների մուտքերում ներկառուցվել են թեքահարթակներ: Աշխատանքներում ակտիվորեն ներգրավված են նաև շահառու կազմակերպությունները: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
Շիրակի մարզի ջրագծերն անհետացան Հովիկ Աբրահամյանի ձեռքո՞վ. ՀԱԿ վարչության անդամի դիտարկումները
Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ վարչության անդամ Հարություն Ուռուտյանը, գնահատելով Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելու փաստը, հիշեց Շիրակի մարզի մի քանի գյուղերի բնակիչներից մոտ 8-9 տարի առաջ հնչող այն դժգոհությունները, թե խորհրդային տարիներից մնացած չուգունե թանկարժեք խողովակաշարերը անհետացել են այն ժամանակվա տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի ձեռքով: «Ես չեմ ընդունում իր անձը, նա անօրինական իշխանության մի մաս
Ցերեկույթ՝ նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Համո Սահյանի 100-ամյակին (Տեսանյութ)
Ապրիլի 14 – ին լրացավ հայ մեծանուն բանաստեղծ Համո Սահյանի 100- ամյակը: Այս առիթով Հայաստանի Ազգային գրադարանի դահլիճում տեղի ունեցավ ցերեկույթ, որի ընթացքում ելույթ ունեցան գրականագետներ Դավիթ Գասպարյանը, Դավթյանը և երգահան Սասուն Պասկևիչյանը, որը ներկայացրեց իր գրած երգերը՝ հիմնված Սահյանի բանաստեղծությունների վրա: Միջոցառմանը ներկա էին նաև Սամվել Ալեքսանյանը, Համո Սահյանի քույրը՝ Սեդա Գրիգորյանը, ասմունքող Անուշ
Ընթացքի մեջ են շախմատի նոր դպրոցների կառուցման աշխատանքները
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ ընթացքի մեջ են Արաբկիր, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա և Նոր Նորք վարչական շրջաններում շախմատի դպրոցների ստեղծման աշխատանքները: Այդ նպատակով ամբողջությամբ պատրաստ են նախագծանախահաշվային բոլոր փաստաթղթերը: Որոշ տեղերում արդեն մեկնարկել են շինարարական բուն աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատանքները կազմակերպել այնպես, որ նոր
Տիգրան Կարապետիչ. «Նենց ես ասում` ոնց որ Հովիկ Աբրահամյանը Երուսաղեմից ա եկել»
Aravot.am-ի հարցին, թե նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն արդյոք այն հարմար թեկնածուն էր, կարո՞ղ է կառավարությունը ղեկավարել, տնտեսությունը ոտքի կանգնեցնել, «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանն այսպես արձագանքեց. «Դուք նենց եք ասում, ոնց որ Հովիկ Աբրահամյանը Երուսաղեմից ա եկել, ինքը փոխվարչապետ էլ է եղել, շտաբի պետ էլ է եղել, անող լիներ, կաներ էլի՞: Իշխանությունը կիսեցին, էլի առանց
ՀՀ նորանշանակ վարչապետն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Ապրիլի 14-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետության նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Հանդիպմանը Նորին Սրբությունն իր օրհնությունն ու շնորհավորանքները բերեց տիար Հ. Աբրահամյանին ՀՀ վարչապետի պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` արդյունաշատ իրագործումներ մաղթելով նրան Հայրենիքի բարօր կյանքի կերտման առաքելության մեջ: Ամենայն Հայոց Հայրապետն իր խոսքում անդրադարձավ
Էդուարդ Շարմազանովը` ԱԺ նախագահի պաշտոնակատար
Հովիկ Աբրահամյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրությունն արդեն ուղարկվել է կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը: ԱԺ նախագահի պարտականություններն, ըստ ԱԺ կանոնակարգի, կկատարի քվեարկության ժամանակ ամենաշատ ձայները հավաքած փոխնախագահը: Տվյալ դեպքում` Էդուարդ Շարմազանովը: Դեռ հստակ չէ`Էդուարդ Շարմազանովն այնուհետ կմնա՞ ԱԺ նախագահի պաշտոնում, քանի որ,

















































