Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզի ջրագծերն անհետացան Հովիկ Աբրահամյանի ձեռքո՞վ. ՀԱԿ վարչության անդամի դիտարկումները

Ապրիլ 14,2014 17:43

Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ վարչության անդամ Հարություն Ուռուտյանը, գնահատելով Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելու փաստը, հիշեց Շիրակի մարզի մի քանի գյուղերի բնակիչներից մոտ 8-9 տարի առաջ հնչող այն դժգոհությունները, թե խորհրդային տարիներից մնացած չուգունե թանկարժեք խողովակաշարերը անհետացել են այն ժամանակվա տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի ձեռքով: «Ես չեմ ընդունում իր անձը, նա անօրինական իշխանության մի մաս կազմող, կոռումպացված վարչապետ պետք է լինի: Ինչքան որ ես եմ հիշում, իմ հիշողությունը չի դավաճանում, Շիրակի մարզի ջրատար խողովակները իր ձեռքով այստեղից տարան ու չգիտեմ ուր ու ինչ կատարվեց այս խողովակների հետ: Նույն ձևով տարան Մարալիկի 2-րդ գծի խողովակները. քաղաքապետի ու այսօրվա իշխանությունների ձեռքով թալանվեց ու վաճառվեց: Իսկ այն վարչապետը, ով արդեն իսկ մինչև կոկորդը խրված է կոռուպցիա մեջ, էլ ինչպե՞ս պայքարի կոռուպցիայի դեմ, եթե նա ԱԺ-ում էլ չփայլեց, նույն գործունեությունն էր ծավալել, էլ ի՞նչ պիտի անի մեր պետության համար: Մեր պետության հիմքերը պիտի շարունակի խարխլել»,-ասաց մեր զրուցակիցը:

Հարություն Ուռուտյանը Հովիկ Աբրահամյանին բնութագրելիս հիշեց նաև մեկ այլ փաստ. վերջինս տարածքային կառավարման նախարար եղած ժամանակ ամեն ինչ անում էր, որ Շիրակի մարզի ու նաև Վանաձորի մի քանի քաղաքների ու գյուղերի ՀՀԿ-ական ղեկավարներ նորից վերընտրվեին իրենց պաշտոնում: «Ամեն կերպ օգնում էր թե գյուղապետերին, թե քաղաքապետերին, միայն թե իրենց համակիրները լինեին: Օրինակ` 2007 թվականին, երբ ես իմ թեկնածությունն էի ուզում առաջադրել Մարալիկի քաղաքապետի պաշտոնում, Հովիկ Աբրահամյանը, խիստ անհանգստացած իմ այս մտադրությունից, եկավ երկու օր մնաց Արթիկում և իմ վրա գործ սարքեցին, գործ հարուցեցին, թե իբր ես անօրինական ճանապարհով եմ ուզում դառնալ քաղաքապետ, որ ես ունեմ երկու անձնագիր: Իմ հնարավորությունները բնականաբար շատ էին, ինքը կանխեց իմ առաջադրումը, որպեսզի իր ՀՀԿ-ականին նորից կարգի քաղաքապետ, սա պիտի որ լավ հիշեք, այս փաստը բազմիցս լուսաբանվեց», -հիշեց Հարություն Ուռուտյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    անօրինական իշխանության մի մաս կազմող, կոռումպացված վարչապետ???

    Ինքն է ,որ կա էլի…. Այս համակարգում ուրիշ էլ ով` եթե ոչ այդ տեսակը????

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930