Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկել են Հայաստանի ուսանողական 15-րդ մարզական խաղերը

Ապրիլ 14,2014 18:13

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը մասնակցել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների 15-րդ հանրապետական մարզական խաղերի բացման   հանդիսավոր արարողությանը: Ա. Աշոտյանը, ողջունելով և հաջողություն մաղթելով մրցաշարի մասնակիցներին, բացման խոսքում նշել է, որ ուսանողական խաղերն արդեն դառնում են ավանդական.«Այս խաղերը միավորել են 3000 ուսանողի՝ 20 բուհից, ովքեր մրցելու են 11 մարզաձևերում: Շատ կարևոր է, որ մասնակիցների թիվն ու աշխարհագրությունը տարեցտարի ընդլայնվում է. բացի մայրաքաղաքային բուհերից, նաև մարզային բուհերն ու Արցախի պետական համալսարանն են մասնակցում: Ուսանողական մարզական խաղերը դարձել են առողջ ապրելակերպի խորհրդանիշ: Ձեր օրինակը պետք է լավ իմաստով վարակիչ լինի, որպեսզի  առողջ ապրելակերպի մշակույթը դառնա նպատակ և կյանքի ավանդական կերպ բոլոր ուսանողների համար»,- դիմելով մասնակիցներին՝ նշել է Ա. Աշոտյանը: Շեշտելով, որ Հայաստանի լավագույն ուսանող –մարզիկները տպավորիչ  արդյունքներ են դրսևորել նաև  միջազգային ասպարեզներում՝ Ա. Աշոտյանը  վստահեցրել է, որ  ՀՀ ԿԳՆ-ն պատրաստ է ապահովել բոլոր պայմանները, որպեսզի այդ հաջողությունները լինեն շարունակական:

Հայաստանի ուսանողական մարզական խաղերը կազմակերպել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:

 

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930