Լրահոս
Օրվա լրահոսը

Ցերեկույթ՝ նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Համո Սահյանի 100-ամյակին (Տեսանյութ)

Ապրիլ 14,2014 17:37

Ապրիլի 14 – ին լրացավ հայ մեծանուն բանաստեղծ Համո Սահյանի 100- ամյակը: Այս առիթով Հայաստանի Ազգային գրադարանի դահլիճում տեղի ունեցավ ցերեկույթ, որի ընթացքում ելույթ ունեցան գրականագետներ  Դավիթ Գասպարյանը, Դավթյանը և  երգահան Սասուն Պասկևիչյանը, որը ներկայացրեց իր գրած երգերը՝ հիմնված Սահյանի բանաստեղծությունների վրա: Միջոցառմանը ներկա էին նաև Սամվել Ալեքսանյանը,  Համո Սահյանի քույրը՝ Սեդա Գրիգորյանը, ասմունքող Անուշ Գասպարյանը, որը հանդիսատեսին ներկայացրեց Սահյանից մի քանի բանաստեղծություն, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը և այլք:

Բոլորը իրենց ելույթների ընթացքում կիսվեցին Սահյանի հետ կապված հիշողություններով, ներկայացվեցին բանաստեղծից տեսանյութեր և նկարներ: Գրադարանի միջանցքում ցուցադրված էին Սահյանի ստեղծագործությունները, թարգմանությունները, գրքերը:

PrevPhoto
NextPhoto

Սիրարփի ԶՈՐԻԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930