Օրվա լրահոսը
Ավարտական վերջին զանգին քաղաքապետարանը շրջանավարտներին հրավիրում է Ազատության հրապարակ
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է մշակույթի և տուրիզմի, հանրակրթության, սպորտի և երիտասարդության, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Երևանի քաղաքապետարանի կատարած և ընթացիկ ծրագրերի եռամսյակային ամփոփումը և նախանշել 2014 թվականի անելիքները։ Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ չնայած տարվա առաջին եռամսյակը սովորաբար համեմատաբար պասիվ է լինում, Երևանի քաղաքապետարանը հոգացել է երևանցիների համար մշակութային ու
РИА Новости. Ռուսաստանը Ուկրաինայի իշխանություններին չի ճանաչում, բայց օգնում է տնտեսությանը
Կիևի իշխանություններին չճանաչելու հետ հանդերձ, Ռուսաստանը շարունակում է սուբսիդավորել Ուկրաինայի տնտեսությունը, սակայն այդպես հավերժ շարունակել հնարավոր չէ, հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 9-ին կառավարության նիստի ժամանակ: Փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ինչպես հայտնի է Եվրոպայի մեր գործընկերները ճանաչում են Կիևի այժմյան իշխանություններին, սակայն Ուկրաինային ոչ մի օժանդակություն չեն ցուցաբերում: Ոչ մի դոլար, ոչ մի
«Տեր-Պետրոսյանի տեսակետը սահմանափակվում է մի քանի հոգու ցանկությամբ». Համլետ Հարությունյան
«Բոլորս գիտենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսքի վարպետ է եւ, հատկապես, քաղաքական խոսքի վարպետ, որ բավականին ճկուն ձեւով կարողանում է ցանկալին իրականության տեղ ներկայացնել՝ բավականին վստահ եւ թվացյալ ճշմարտությամբ»,- Aravot.am-ի հետ զրույցում ապրիլի 9-ին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանն այսպես մեկնաբանեց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ iLur.am-ին տված գնահատականները՝ վարչապետի հրաժարականի հետ կապված: Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել էր,
Փախստականներին նոր բնակարան չեն տա. նվեր կտան հանրակացարանների սենյակները
1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած եւ ՀՀ քաղաքացիություն ստացած փախստականներին ոչ թե նոր բնակարաններով կապահովեն, այլ նրանց կսեփականաշնորհեն այն հանրակացարանների սենյակները, որտեղ 20 տարուց ավել նրանք բնակվում են: Կառավարության վաղվա նիստում այս մասին կհայտարարի պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը: Համաձայն կառավարության որոշման, սեփականաշնորհման ենթակա հանրակացարաններն են Վարդաշեն 6-րդ փողոցի 68 ա, Վարդաշեն 6-րդ փողոցի
Տիգրան Մալխասյանն ու Տիգրան Պետրոսյանն ազատվել են աշխատանքից
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանի հրամանով ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Մալաթիա-Սեբաստիա բաժանմունքի պետ Տիգրան Մալխասյանը և նույն բաժնի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժանմունքի պետ Տիգրան Պետրոսյանն ազատվել են աշխատանքից: ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Շենգավիթ բաժանմունքի պետ Գևորգ Մաթևոսյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժ: ՀՀ արդարադատության
ՀԱԿ-ը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման առաջարկ է ստացել
«Առաջարկ եղել է եւ կլինի պատասխան: Երբ որ կլինի`մենք կհրապարակենք մեր պատասխանը, մի րոպե չկասկածեք»,-այսօր քառյակի ընդմիջված քննարկման ընթացքում լրագրողների հետ զրույցում պատասխանելով Aravot.am-ի հարցին, ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նա հավելեց, որ պատասխանի ժամկետների մասին որեւէ խոսակցություն չկա ու իրենք կպատասխանեն այն ժամանակ, երբ խմբակցության նիստ կգումարվի: Զուրաբյանն ասաց, որ հիմա էլ կարող
Լեւոն Զուրաբյան. «Քառյակի մոտեցումներում էական տարբերություններ կան»
Քառյակը դեռ որոշում չունի հետագա անելիքների մասին: Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Հիշեցնենք, այսօր ժամը 14.00-ից ՀԱԿ խմբակցությունում ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» ներկայացուցիչները քննարկում են հետագա համատեղ անելիքները: Քննարկումն ընդհատվել է «Ժառանգության» հանրահավաքի պատճառով: Ընդմիջված նիստն այսօր կշարունակվի: Նիստի տեղի եւ ժամի մասին հարցերն անպատասխան մնացին: Լեւոն Զուրաբյանն
Վիրահայոց թեմը հարգեց ապրիլի 9-ի զոհերի հիշատակը
Ապրիլի 9-ին, Թբիլիսիի Հավլաբար թաղամասում, Սբ.Էջմիածին եկեղեցուն կից տարածքում, Վիրահայոց թեմի հոգևոր դասի, թեմի պաշտոնեության և հավատացյալների կողմից ծաղիկներ դրվեցին 1989 թվականի ապրիլի 9-ին Թբիլիսիում տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին հայ ժողովրդի կողմից կանգնեցված խաչքարին: Վրաստանի անկախության համար զոհված խաղաղ ցույցի մասնակիցների հոգու խաղաղության համար Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և հոգևոր
415.52 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Ապրիլի 9-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 415.52 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 415.55 դրամ: NASDAQ OMX Armenia
Վարդան Ղուկասյանի դստեր հարսանիքին Քավոր Հարութից վրեժ լուծելու մասին խոսք չի՞ գնացել (Տեսանյութ)
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու` Վահե Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Նա մեղադրվում է ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղբոր երեխաների կնքահոր` քավոր Հարութի սպանությունը պլանավորելու մեջ: Ըստ մեղադրանքի, Վահե Ղուկասյանը փորձել է ապօրինի կերպով ձեռք բերված հրազենից ապօրինաբար շատերի կյանքին վտանգ սպառնացող միջոցով կյանքից զրկել Հարություն
Պետական գանձարանում 1 միլիարդից ավել ոսկի, արծաթ ու թանկարժեք քարեր ունենք
Այս տարվա հունվարի դրությամբ մեր երկրի պետական գանձարանում կա 224.6 միլիոն դրամի ոսկի, 5 միլիոն դրամի արծաթ, 49.7 միլիոն դրամի պլատին: Այս մասին տեղեկանում ենք ֆինանսների նախարարության` կառավարությանը ներկայացրած հաշվետվությունից, որը հրապարակված է կառավարության նիստի օրակարգում: Այն, վաղը կառավարությանը կներկայացնի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: Ըստ նույն աղբյուրի, պետական գանձարանում գտնվող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես
«Հետքը» հեղինակային իրավունքի խախտման հայցեր է ներկայացրել դատարան
Դատարանում է լրատվամիջոցի հայցն ընդդեմ մեկ այլ լրատվամիջոցի՝ հեղինակային իրավունքի խախտումները վերացնելու և փոխհատուցում վճարելու պահանջով: Սա, թերևս, լրատվամիջոցների միջև առաջին դատական վեճն է՝ հեղինակային իրավունքների խախտման վերաբերյալ: Այսպես, հայցվոր «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Գրիշա Բալասանյանը տեղեկացրեց, որ «Առաջին լրատվական» ՍՊԸ-ի «Առաջին» բլոգը «Հետքի» հեղինակային երկու հոդվածներ վերցրել ու առանց պատշաճ հղման տեղադրել է
Երկխոսության հրավեր՝ սոցապ նախարարությունից
Հայտնում ենք, որ ՀՀ վարչապետի 2014թ. ապրիլի 3 թիվ 282-Ա որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն իրականացնում է ՀՀ սահմանադրական դատարանի որոշումից բխող անհրաժեշտ աշխատանքներ: Մասնավորապես, հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը և որոշման մեջ արձանագրված իրավական դիրքորոշումները` հնարավորին սեղմ ժամկետում շրջանառության մեջ կդրվի համապատասխան օրենքների նախագծերի փաթեթ` այն ներկայացնելով հանրային քննարկման: Հաշվի առնելով աշխարհում
ՎՊ. Պետգնումներով շաքարավազը Մալաթիայի մանկապարտեզին ավելի էժան են մատակարարել, քան Դավիթաշենի
Վերահսկիչ պալատը (ՎՊ) 2013 թվականի պետական գնումների ոլորտում կատարած ուսումնասիրությունների արդյունքում բազմաթիվ խախտումներ է արձանագրել: Ըստ ՎՊ հաշվետվության, պատվիրատու հանդիսացող պետական գերատեսչության ներկայացուցիչները խտրական վերաբերմունք են ցույց տվել եւ որոշ ընկերությունների թույլ են տվել կնքել բարձր գներով պայմանագրեր, որոնց արդյունքում պետական միջոցները չեն տնտեսվել, իսկ որոշ անձիք ստացել են գերշահույթ: Այսինքն, ինչպես գրված է ՎՊ
Ցուցարարները Տիգրան Սարգսյանին ճանապարհեցին սուլոցներով (Տեսանյութ)
Նալբանդյան փողոցը փակած «Դեմ եմ»-ի երիտասարդների պահանջները հենց փողոցում լսեց նխկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Մենք ձեզ հրավիրում ենք երկխոսության, պատրաստել ենք ձեզ համար առաջարկություններ, եւ աշխատանքային խումբը պատրաստ է ձեզ լսել ու պատասխանել ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին: Հիմա խնդրում եմ, որ բոլորով բարձրանանք ֆինանսների նախարարության դահլիճ, այնտեղ կարող է տեղավորվել հարյուր մարդ: Չենք կարող հրապարակում
Առաքել Միրզոյան. «Աշխարհի առաջնությունում ինձ պետք է միայն ոսկի»
Իսրայելում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության տղամարդկանց 77 կգ քաշայինների մրցապայքարում Հայաստանը ներկայացրին Առաքել Միրզոյանն ու Տիգրան Գ. Մարտիրոսյանը: «B» խմբում հանդես եկած Առաքել Միրզոյանը երկամարտի 322 (147+175) արդյունքով զբաղեցրեց առաջին տեղը: Ուժեղագույնների խմբում Տիգրան Գ. Մարտիրոսյանը պոկեց 157 կգ, հրեց 185 կգ եւ երկամարտում իր անվան դիմաց գրանցելով 342 կիլոգրամ` բավարարվեց չորրորդ տեղով: Իսկ Առաքելը
Հարբած ամուսինը սպառնացել է «վնասել» կնոջը եւ երկու դուստրերին (Տեսանյութ)
Այսօր՝ ապրիլի 9-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ ամուսնու՝ Լևոն Աղաբեկյանի կողմից դանակահարված Սիրանույշ Աղաբեկյանի վերաքննիչ բողոքի դատական քննությունը: Դատավարությանը ամբաստանյալ Լեւոն Աղաբեկյանը չներկայացավ, դատախազ Մարտիրոսյանը փոխանցեց, որ տեղեկություն չկա, թե որտեղ է գտնվում ամբաստանյալը , եւ որ ոստիկանությունը չի կարողացել նրան հայտնաբերել: Տուժող Սիրանույշ Աղաբեկյանի խոսքերով էլ, ամբաստանյալը մինչեւ օրս իրեն հետապնդում է
Ատրճանակ, փամփուշտներ, նռնակ…
Ապրիլի 5-ին, ժամը 11.20-ին, մի քաղաքացուց ոստիկանության Արագածի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին, քանդված գազալցակայանի մոտ, զենք-զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է ատրճանակ, 5.45 մմ տրամաչափի 41 փամփուշտ և 2 նռնակ, մեկը` պայթուցիչով: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: ՀՀ ոստիկանություն
13 երկրի մշակույթը՝ բժշկական համալսարանում
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանն ապրիլի 9-ին անցկացրին «Բարեկամություն» խորագրով ծրագիրը։ Այն բժշկական համալսարանի ավանդական ծրագրերից է, իրականացվում է 2003 թվականից։ ԵՊԲՀ-ում անցկացված միջոցառման ընթացքում բուհում սովորող արտասահմանցի ուսանողները ներկայացրին իրենց երկրների մշակույթը՝ երգն ու պարը, խոհանոցը, ազգային հագուստը։ Ինչպես տեղեկացրեց բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի փոխնախագահ Անի Ռափյանը, «Բարեկամությունը» բուհի
«Գազպրոմը» ոչ մասնագիտական հայտարարությունները չի մեկնաբանում
Այսօր՝ ապրիլի 9-ին՝ մամուլի ասուլիսի ընթացքում, «Ներազգային ազատագրական շարժում» քաղաքացիական նախաձեռնության անդամները հայտարարեցին , որ վաղը՝ ապրիլի 10-ին, պատրաստվում են բողոքի ակցիա անցկացնել՝ «Գազպրոմից» պահանջելով գազի գնի վերանայում եւ գանձված գումարների փոխհատուցում: Քաղաքացիական նախաձեռնության անդամները իրենց խոսքում մեղադրեցին «Գազպրոմին» գրպանահատության մեջ եւ հայտարարեցին, որ ընկերությունն ամբողջ ժողովրդի առաջ պետք է պատասխան տա: Aravot.am-ը փորձեց ճշտել «Գազպրոմ
Առեւանգվողը պատմեց, թե ինչպես է փոխգնդապետը բեռնախցիկ տեղափոխել իրեն
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ապրիլի 8-ից սկսվեց ՌԴ զինվորական բազայի փոխգնդապետ Գեւորգ Մարտիրոսյանի եւ նրա որդու՝ ինտելեկտուալ կենտրոնի տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Փոխգնդապետի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել՝ գտնվում է հրամանատարության հսկողության տակ: Զինվորականին ու նրա որդուն պաշտպանում են 3 փաստաբաններ՝ Անի Թորոսյանը, Լեռնիկ Հովհաննիսյանն ու Հունան
Յուրի Վարդանյանը «Զվարթնոց» օդանավակայան կգնա միայն օլիմպիական եւ աշխարհի չեմպիոններին դիմավորելու
Այսօր ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում աչքի ընկած մարզիկների եւ մարզիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Յուրի Վարդանյանն անդրադառնալով մեր մարզիկներին պատշաճ դիմավորելու հետ կապված հարցին` ասաց. «Յուրաքանչյուր հայ քաղաքացի իրավունք ունի իր պարտքը համարել` խրախուսել մեր մարզիկներին: Հատկապես միջազգային ասպարեզներում հաջողություններից հետո, նաեւ գնա օդանավակայան, դիմավորի, ջերմ խոսքեր ասի: Ես շատ
Արման Մկրտումյանը Արմավիրի մարզում ներկայացրեց նորանշանակ դատավորին.dataran.am
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ապրիլի 9-ին, ձևավորված ավանդույթի համաձայն, Վճռաբեկ դատարանի քրեական, քաղաքացիական և վարչական պալատների նախագահների, Դատական դեպարտամենտի և Արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավարների մասնակցությամբ, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորներին ու աշխատակազմին ներկայացրել է նորանշանակ դատավոր Էդգար Հովհաննիսյանին: Վերջինս Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր է նշանակվել
Անկախության ձեռք բերման ճանապարհին. 1989թ.ի ապրիլի 9. armenian-community.ge
Մարդկության ամբողջ պատմությունն ապացուցում է, որ ազատությունն ու անկախությունը կարելի է ձեռք բերել միայն պայքարի ճանապարհով: Այլ բան տրված չէ: Եվ միայն նա, ով կգիտակցի և կընդունի այդ պարզ ճշմարտությունը, անկախ դառնալու հնարավորություն կստանա: 1989թ.ի ապրիլի 9-ին, 25 տարի առաջ Թբիլիսիի Ռուսթավելի մայրուղու վրա կատարվեց մի իրադարձություն, որը փաստացիորեն Վրաստանի անկախության հռչակման հիմքը դրեց: 1989թ.-ի
ԱՊՀ երկրների միջազգային և հանրապետական «Գրքարվեստ» մրցույթի դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն
Ս. թ. ապրիլի 9-ին, ժամը 15։00-ին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Կոմիտասի սրահում տեղի է կունեցել «Գրքարվեստ» հանրապետական և միջազգային մրցույթների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են հրատարակիչներ, գրողներ, արվեստի գործիչներ: Միջոցառման ընթացքում հնչել են Կոմիտասի ստեղծագործությունները, ցուցադրվել Մարտիրոս Սարյանի գրքային ձևավորումները։ «Գրքարվեստ» հանրապետական և միջազգային մրցույթների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը բացման
Ստեփան Մարգարյան. «Մենք որևէ մեկի հետ խաղերի մեջ չենք մտել երբեք»
«Մենք քառյակով կորոշենք մեր անելիքները այս իրավիճակում, քննարկում ենք այդ հարցերը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանն`անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի այսօրվա հարցազրույցին: Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր տված հարցազրույցում կարծիք էր հայտնել, որ ապրիլի 28-ին նախատեսված հանրահավաքները պետք է կայանան ու այդ դեպքում ընդդիմությունը կարող է իշխանափոխության հասնել: Ստեփան Մարգարյանը նշեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է,
Կոնգրեսականներն անդրադարձել են Քեսաբի ճգնաժամին՝ Կապիտոլյան բլուրում անցկացված ասուլիսի ժամանակ. «Ամերիկայի Ձայն»
ԱՄՆ-ի կոնգրեսական Ադամ Շիֆի գլխավորությամբ Կապիտոլյան բլուրում անցկացվել է կոնգրեսականների մամուլի ասուլիս, որի մասնակիցները դատապարտել են Սիրիայում հայկական պատմական Քեսաբ քաղաքի բնակիչների վտարումը
Մահվան ելքով պատահար Ապարանում
Ապրիլի 9-ին, ժամը 09.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել նշված փողոցի թիվ 18 հասցեում գտնվող դեղատան մուտքի աստիճաններին, ինչի հետևանքով վարորդը` 1954 թ. ծնված Արարատ Դիլբարյանը, տեղում մահացել է, իսկ 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Տիգրան Սարգսյանը եկել է ցուցարարների մոտ (Տեսանյութ, ֆոտոշարք)
Այս պահին ֆինանսների նախարարության դիմաց ցույց անող «Դեմ եմ»-ի ակտիվիստների մոտ է եկել վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը, որը կրկնեց երկխոսության առաջարկը: «Մենք հրավիրում ենք ձեզ երկխոսության, որովհետեւ պատրաստել ենք առաջարկություններ եւ աշխատանքային խումբը պատրաստ է լսել ձեր առաջարկությունները: Ֆինանսների նախարարության դահլիճում կարող է տեղավորվել 100 հոգի, առանձնացրեք ձեր միջից 100 մարդու եւ անցնենք քննարկելու հարցերը:
«Վարչապետ փնտրեք Եվրոպայում, Ամերիկայում». Աշոտ Գրիգորյան (Տեսանյութ)
«Մենք կոնֆլիկտի մեջ ենք արտաքին գործերի նախարարության հետ, քանի որ թե Եվրոպայում, թե այլուր մեր Հայաստանի Հանրապետության վարած քաղաքականությունը հաճախ լրացնում են եվրոպահայ, սփյուռքահայ կազմակերպությունները»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը: Նա մտահոգ է հատկապես Ցեղասպանության ճանաչման հարցում մեր պետության վարած քաղաքականության պատճառով, նկատում է, որ թուրքերը վախով էին


















































