Լրահոս
Օրվա լրահոսը

Առաքել Միրզոյան. «Աշխարհի առաջնությունում ինձ պետք է միայն ոսկի»

Ապրիլ 09,2014 17:21

Իսրայելում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության տղամարդկանց 77 կգ  քաշայինների մրցապայքարում Հայաստանը ներկայացրին Առաքել Միրզոյանն ու Տիգրան Գ. Մարտիրոսյանը:

«B» խմբում հանդես եկած Առաքել Միրզոյանը երկամարտի 322 (147+175) արդյունքով զբաղեցրեց առաջին տեղը: Ուժեղագույնների խմբում Տիգրան Գ. Մարտիրոսյանը պոկեց 157 կգ, հրեց 185 կգ եւ երկամարտում իր անվան դիմաց գրանցելով 342 կիլոգրամ` բավարարվեց չորրորդ տեղով: Իսկ Առաքելը ընդհանուր հաշվարկով 10-րդն էր:

Պայքարից հետո Aravot.am-ի հետ զրույցում Առաքել Միրզոյանն ասաց. «Իմ մրցելույթից ոչ գոհ եմ, ոչ` դժգոհ: Սա Լոնդոնի օլիմպիական խաղերից եւ վնասվածքներից հետո իմ առաջին մուտքն էր մրցահարթակ: Այնքանով է լավ, որ այսօր արդեն ամեն բան լավ է: Իսկ արդեն աշխարհի առաջնությունում ինձ համար պետք է միայն ոսկի լինի: Ինչպես ասում են` լավ է ուշ, քան` երբեք»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930