Օրվա լրահոսը

ԲՀԿ եւ ՀՀԿ պատգամավորներն իրար հաճոյացան (Տեսանյութ)

«Բացի այն, որ 6,2% տնտեսական աճի փոխարեն ստացվեց 3,5%, տնտեսական բոլոր ցուցանիշները ձախողվել են»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նրա դիտարկմամբ` խնդիրը ոչ թե 3,5% է, այլ. «Թե տնտեսական աճի դանդաղման օբյեկտիվ պատճառը ո՞ր մասն է, եւ ո՞ր մասն է կառավարման անարդյունավետության հետեւանք. այսինքն` եթե չլիներ այս կառավարությունը, լիներ այլ կառավարություն`վստահության քվեով»: Քննադատելով

Ըստ «Դեմ եմ»-ի ավտոերթի մասնակցի՝ վարչապետն ուզում է թուլացնել իրենց պայքարը (Տեսանյութ)

    Մարտի 22-ին Ազատության հրապարակում «Դեմ եմ» նախաձեռնության հավաք-երթի մասին այսօր նախաձեռնության անդամներն իրազեկեցին Հանրապետության հրապարակից մեկնարկած ավտոերթի ընթացքում:   Մեկ ժամ Հանրապետության հրապարակում, մեկ ժամ էլ Աբովյան պուրակի շրջակայքում նրանք իրազեկեցին առաջիկա երթի մասին եւ կենսաթոշակային պարտադիր կուտակային օրենքի պարտադիր բաղադրիչի վտանգների մասին իրազեկող թռուցիկներ բաժանեցին քաղաքացիներին:   Ակտիվիստների իրազեկման ակցիան Հանրապետության հրապարակում

«Հայ-թուրքական արձանագրությունների հետ կանչումը չպետք է հետաձգել»

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Հայկազուն Ալվրցյանը: Ըստ բանախոսի՝ այս հարցում հապաղելը կարող է վտանգ լինել Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի առթիվ իրականացվող իրադարձությունների համար: «Այնտեղ կետ կա, որ կասկածի տակ է դնում ցեղասպանությունը,- ասում է նա եւ ավելացնում, որ գուցե միջազգային հանրությունն էլ ուշադրության արժանացնի դա,- այսինքն, ի՞նչ ցեղասպանության մասին

ԵՃՇՊՀ-ն և ՀՊՃՀ-ն իրարից անջատող երկրորդ հարկի վերջին պատը քանդվեց

2014թ.-ի  մարտի 20-ին ժամը 12:00 ԵՃՇՊՀ-ն և ՀՊՃՀ-ն իրարից անջատող երկրորդ հարկի վերջին պատը քանդվեց, այսուհետ ազդարարելով երկու համալսարանների խորը համագործակցության և ինտեգրման մասին: «Այսօր վերջապես վերականգնվեց պատմական ճշմարտությունը և երկու համալսարանների շենքը «լիաթոք շնչեց»: Արհեստական ստեղծած պատերը չեն կարող նպաստել բուհական համակարգի զարգացմանը»,- իրենց ուսանողական տարիները վերհիշելով իրար հետ զրույցում նշում էին ԵՃՇՊՀ-ի և

Ադրբեջանահայ փախստականներ. «ՀՀ կառավարությունը մեզ ոչնչացրել է» (Տեսանյութ)

Ստելլա Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ չի ցանկանում ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել ու ոչ էլ ցանկանում է հայոց լեզու սովորել: Այնուհետև պատճառաբանեց. «Ես այս երկրում ոչ մի լավ բան չեմ տեսել: Ես ուզում եմ Հայաստանից գնալ»:

Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումը քառապատկվել է

2014 թվականի մարտի 20-ի  դրությամբ Հայաստանի Հանրապետությունից ,նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3312.64 –ի  դիմաց ,արտահանվել է 11406.03 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն: Այն հիմնականում առաքվել է ՝Վրաստանի Հանրապետություն- 8815.58 տոննա, Ռուսաստանի Դաշնություն- 2486.97 տոննա, Իրաք-  66.72 տոննա, Արաբական Միացյալ Էմիրություններ –  36.60 տոննա,  Ուկրաինա-  0.16 տոննա:  ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

Ստյոպա Սաֆարյանը չի հավատում, որ Պուտինին Սերժ Սարգսյանն իր նախաձեռնությամբ է զանգել

«Պաշտոնական Երեւանը՝ Սերժ Սարգսյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում ասել է ավելին, քան կարելի էր»,- մարտի 20-ին Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանն այսպես գնահատեց նախագահ Սերժ Սարգսյանի զրույցը  Վլադիմիր Պուտինի հետ՝ Ղրիմի հանրաքվեի մասին: Ըստ պարոն Սաֆարյանի, «Ընդհանուր առմամբ Հայաստանի դիրքորոշումը պետք է լինի այն, որ մենք կոչում ենք ինքնորոշման կամարտահայտություն, այն, որը

Արգենտինահայ կոմպոզիտոր և խմբավար Ժան Ալմուխյանը պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով

Մարտի 18-ին Արգենտինայում ՀՀ դեսպանության հովանու ներքո և Հայաստանեաց առաքելական եկեղեցու Արգենտինայի և Չիլիի թեմի ազգային վարչության կազմակերպությամբ Բուենոս Այրեսի Հայ կենտրոնի «Սիրանույշ» սրահում տեղի ունեցավ արգենտինահայ հայտնի կոմպոզիտոր և խմբավար Ժան Ալմուխյանի մեծարման երեկոն։ Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը և Հայ կենտրոնի վարչության անդամ Վարդիվար Մանուկյանը։ Կոմպոզիտորի հեղինակած

Զարզանդը չէր հարվածի առանց Սուրիկ Խաչատրյանի թույլտվության

Լավ կլիներ, որ Ավետիք Բուդաղյանի ալկոհոլի փոխարեն կամ դրա հետ միասին գոնե հարց տալ նրա որդու արյան մեջ հետագայում հայտնաբերված թմրամիջոցի առկայության մասին:

Հայ ուսանողը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի երիտասարդ դեսպան

Մարտի 17-ին հայտնի դարձավ, որ հայազգի Շավարշ Գևորգյանը ընտրվել է՝ որպես Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային ՅՈՒՆԻՍԵՖ-ի երիտասարդ դեսպան: Յունիսեֆ-ի երիտասարդ դեսպանների ծրագրի շրջանակներում ամեն տարի աշխարհի ամենատարբեր ծայրերից ընտրվում են երիտասարդական ոլորտի ակտիվ մասնագետներ, որպեսզի խորհրդատվական և իրավական աջակցություն տան երեխաներին: Աշխարհում ցանկացած երեխա ունի կրթություն ստանալու և արժանապատիվ կյանքով ապրելու իրավունք, սակայն ամեն օր 61

РИА Новости. Կիևը չպետք է շտապի Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ մտցնելու հարցում. Յացենյուկ

Ուկրաինայի իշխանությունները Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ և արտասահմանյան անձնագիր մտցնելու հարցում չպետք է շտապեն, հայտնել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը: Փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Այստեղ պետք է յոթ անգամ չափել ու մեկ անգամ կտրել, – ասել է Յացենյուկը մարտի 20-ին Բրյուսելում, – դժվար թե նման նախաձեռնությունը արդյունավետ լինի Ուկրաինայի կողմից Ռուսաստանի վրա ազդեցություն գործելու տեսանկյունից»:

Ե՞րբ կլինի չորս ուժերի պարտությունն, ըստ Լյուդմիլա Սարգսյանի (Տեսանյութ)

«Ես կարծում եմ, որ շատ լավ ու կարեւոր պրոցես է երկրում տեղի ունենում եւ նույնիսկ զարմացած եմ, որ այդքան ընդդիմախոսներ կան»,- այսօր «Իրատես դե ֆակտո» մամուլի ակումբում անդրադառնալով չորս քաղաքական ուժերի որոշմանը` կառավարությանն անվստահություն հայտնելու մասին, ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, Վերակազմյալ սոցիալ- դեմոկրատական կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Հակադարձելով այս առիթով հնչած բոլոր քննադատություններին, պատգամավորն ասում

24.tv. Պատգամավոր Տյագնիբոկը պահանջել է հետ կանչել Հայաստանում Ուկրաինայի դեսպանին

«Մի քանի երկրներ են հայտնվել, որոնք ճանաչել են Ղրիմի հանրաքվեն: Մասնավորապես՝ Հայաստանն ու Ղազախստանը: Դրա համար կոչ եմ անում անհապաղ հետ կանչել մեր դեսպաններին», – ասել է պատգամավորը:

Քաղաքական ֆեյքերն ընդդեմ լրատվական ֆեյսերի

Բաց նամակ Մարկ Ցուկերբերգին Ողջույն, Մարկ կամ ինչպես քեզ ընկերաբար կոչում են՝ Ցուկի: Չես նեղանում, չէ՞, որ սենց եմ դիմում, չէ՞ որ Ցուկի ասելով, միեւնույն է, ես քեզ իրական եմ ընդունում եւ չեմ համարում, թե դրա տակ ֆեյք է թաքնված… Տես, է, գրեցի ֆեյք ու հիշեցի, թե ինչի համար եմ էս նամակը նախաձեռնել, թե չէ

Զինծառայողներին չեն ծանոթացնում իրենց բժշկական փաստաթղթերին

«Մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները Հայաստանի զինված ուժերում» զեկույցը ներկայացնելիս` իրավապաշտպան Արթուր Սաքունցը անդրադարձավ հարցման ենթարկվածների պատասխանների ամփոփմանը, որոնք վերաբերել էին բուժսպասարկման եւ բուժօգնության որակին: Հարցման մասնակիցներից յուրաքանչյուր 6-ից 1-ը հայտնել էր մինչ զորակոչը ունեցած առողջական խնդիրների մասին, իսկ ծառայության ընթացքում առողջական խնդիրներ են ունեցել մոտ կեսը: Ի դեպ, իրավապաշտպանի այն մեկնաբանությանը, թե մինչ զորակոչը պատշաճ

«Նախ գտեք ձեր Ռամզեսին»

Խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերին առաջարկում է ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը – Խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը երեկ որոշում կայացրեցին կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը ապրիլի 28-ի քառօրյայի օրակարգ մտցնելու մասին: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ որոշմանը, ՀՀԿ-ում դա խուճապի առիթ կտա՞, մանավանդ, որ վերջին խորհրդարանական ճեպազրույցներում ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն ասաց, որ իշխանությունից արդեն բեկորներ են

«Անգամ Ղրղըզստանն է «զադնի» տալիս, իսկ մենք շտապում ենք» (Տեսանյութ)

Տնտեսագետ, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը եւ Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը, այսօր «Հայացք» ակումբում, պատասխանելով «Առավոտի» հարցին՝ աշխարհը չի՞ ցանկանում Ռուսաստանի անընդհատ ահագնացող ախորժակի դեմն առնելու որեւէ միջոցներ գտնել, ասացին. «Արդեն իսկ մեխանիզմը գործի է դրվել, արդեն սկսվել է աշխատել բումերանգի էֆեկտը եւ վաղ թե ուշ Ռուսաստանը, եթե

Ղրիմի անկախացումը Ղարաբաղի ստատուս քվոյի փոփոխության վրա չի ազդի (Տեսանյութ)

«Ռուս-ուկրաինական հակամարտությունը հերթական անգամ Արեւմուտք-Ռուսաստան ուժի ցուցադրում է, մարդակային ամբողջ պատմության մեջ մենք նորից տեսանք, որ ուժն է ծնում իրավունք, եւ բացի ուժից, այլ լուծող խնդիր չկա: Այսինքն` այլ կատեգորիաներ, որ մենք սին մտածել ենք, երազախաբ ենք լինում շատ-շատ բաների հետ կապված: Պարզապես ուժն է որոշիչ»,-այսօր «Հայելի» ակումբում նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Վարդան

Ստեփան Գրիգորյան. Չի կարելի համեմատել Լեռնային Ղարաբաղը եւ Ղրիմը (Տեսանյութ)

Ըստ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի՝ չի կարելի որեւէ զուգահեռ անցկացնել Լեռնային Ղարաբաղի եւ Ղրիմի միջեւ: «Ղրիմում պարզ անեքսիա էր, դասական անեքսիա, որը ոչ մի կապ չուներ ինքնորոշման հետ: Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի, Կոսովոյի դեպքում նորմալ ինքնորոշում էր, տարիների պայքար, տարիների պրոցես, իսկ Ղրիմում ոչ մի շարժում չկար, բերեցին մի քանի օրում, արագացված կարգով դրեցին զորքերը եւ շատ

«Հայրենասիրությունը քիչ է, որ գան այստեղ բիզնես սկսեն»

Ասում է սփյուռքահայ գործարարը,  որը հենց հայրենասիրությունից դրդված է եկել ու բիզնես ծավալել Մի ժամանակ ՀՀ իշխանությունները Հայաստանը շենացնելու ու ներդրումներ անելու կոչով սփյուռքահայերին բերեցին, ու կարծես թե սկզբում այդ կոչն աշխատեց: Տարիներ առաջ շատ սփյուռքահայեր եկան ու մեզ մոտ բիզնես սկսեցին. ոմանք հաջողություն ունեցան, հետո ոմանք հիասթափված հեռացան, ոմանք «քցվեցին», օրինակ՝ Էդմոն Խուդյանը, որը

Կին տնօրենը չի ընդունում իր մեղքը

«Էյ Էլ Ջի Թի» ՍՊ ընկերության տնօրեն Լիանա Ղազարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ գլխավոր դատախազության սեփականության եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունը: ՍՊ ընկերության տնօրենը մեղադրվում է այն բանի համար, որ նա 2006-2009թթ. զբաղվել է շահույթ հետապնդող գործունեությամբ, գովազդային ծառայությունների մատուցման վերավաճառքով: Սակայն անձնական շահերից ելնելով՝ պետության նկատմամբ ունեցած հարկային պարտավորությունների մասին, տնտեսական

Մարտի 24-ից կգործարկվեն երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության նոր արագաչափ սարքեր

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2014 թ. մարտի 24-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝ 1. Մ-2 «Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության

Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել Մուրադ Մուրադյանին և Արարատ Աղասյանին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Սանկտ-Պետերբուրգի գիտությունների և արվեստների ակադեմիայի թղթակից անդամ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանին և Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախկին նախագահ, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր, «Գյումրի-վերածնունդ» բարեգործական-հասարակական կազմակերպության նախագահ, Փարիզ, Գյումրի և Երևան քաղաքների

Բանաստեղծն «անցել» է բիզնեսի

Աշոտ Գաբրիելյանը՝ գրական «հնարամտությունների» մասին Բանաստեղծ Աշոտ Գաբրիելյանը գրական մամուլում հանդես է գալիս 2000-ականների սկզբից, ունի հրատարակած 3 ժողովածու՝ «Հրեշտակներն ասեղի ծայրին», «Հավատացեք, քանի որ չեք հավատալու» եւ «Գրպանի բանաստեղծություններ»: Մասնագետների բնութագրմամբ՝ նրա պոեզիան իր գրչակիցներից տարբերվում է հրապարակային կրքոտությամբ, միեւնույն ժամանակ քնարական պատկերներով: Շուրջ մեկ տարի է՝ Աշոտ Գաբրիելյանի մասին խոսելիս էլ կեսկատակ-կեսլուրջ ասում

Քաղաքագետն ու տնտեսագետը միակարծիք են՝ պետք չի՛ շտապել մտնել Մաքսային միություն (տեսանյութ)

Մաքսային միությունը Հայաստանին ոչ մի լավ բան չի խոստանում՝ գների կտրուկ բարձրացում, տոտալիտար համակարգ, արտագաղթ, աշխարհի այլ երկրների հետ հարաբերությունների լարում… Այսպիսի կարծիքի էին «Հայացք» ակումբի այսօրվա հյուրերը՝ Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը և Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Ստեփան Գրիգորյանը բերեց, մասնավորապես, մեքենաների օրինակը. ըստ նրա՝ դրանց գները

Արթուր Բաղդասարյան. Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունն էական առաջընթաց է գրանցել

Այսօր Երևանում SPECTRUM Ռազմավարական Վերլուծության Կենտրոնը կազմակերպել էր «ՆԱՏՕ և Հարավային Կովկաս՝ ռազմավարական մոտեցումներ տարածաշրջանի անվտանգությանը» միջազգային կոնֆերանսը: SPECTRUM ՌՎԿ նախաձեռնած քննարկումը վերաբերում էր Հարավային Կովկասի և հարևան պետությունների անվտանգությանը վերաբերող կարևոր հարցերին: Կոնֆերանսին մասնակցում էիրն Հայաստանի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի և Բելգիայի փորձագետներ և հետազոտողներ: Ելույթների հիմնական թեմաներն էին անվտանգության

«Չէի ցանկանում, որ ինձ ճանաչեն որպես նկարիչ Մինասի զավակ»

Ասել է Նարեկ Ավետիսյանը՝  գերմանացի արվեստաբանին տված հարցազրույցում Այս տարվա փետրվարի 20-ից մայիսի 4-ը Գերմանիայի Սաքսոնիա-Անհալտ երկրամասի Մորիթցբուրգի Արվեստի թանգարանում «Մշակույթների երկխոսություն» կազմակերության նախաձեռնությամբ եւ իրականացմամբ, Սաքսոնիա-Անհալտ երկրամասի եւ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունների հետ համագործակցության արդյունքում ներկայացվում է «Մինաս եւ Նարեկ Ավետիսյան. մոդեռնը եւ ավանգարդը Հայաստանում» լայնածավալ ցուցահանդեսը: Վերջինիս շրջանակներում, ազգությամբ գերմանուհի, արվեստագիտությունների թեկնածու Մարի-Քրիստին

ՀՀԿ-ականն ու ԲՀԿ-ականը համակարծիք են` տրանսֆերտները կնվազեն (Տեսանյութ)

Ռուս-ուկրաինական հակամարտությունը Հայաստանի տնտեսության վրա բացասական ազդեցություն կթողնի: Այսօր «Հայելի» ակումբում նման տեսակետ հայտնեցին ԱԺ ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանն ու ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը: Երկու բանախոսներն էլ միակարծիք են` նախ տրանսֆերտների կրճատում կլինի՝ թե Ռուսաստանից, եւ թե Ուկրաինայից եկող: Պարոն Այվազյանի ներկայացմամբ`«Մեր տարեկան տրանսֆերտները 2,4 միլիարդ են, որի մոտ 60%-ը Ռուսաստանից է գալիս, ֆինանսական հոսքերը,

Թշնամիների եւ «հինգերորդ շարասյան» մասին

«Կովկասյան բարոմետր» հասարակական կազմակերպությունը հարցում է անցկացրել Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում՝ պարզելու համար, մասնավորապես, թե ո՞ր պետություններին են այդ հանրապետությունների բնակիչները համարում թշնամի: Արդյունքները սպասելի էին: Ադրբեջանցիների 90 տոկոսը թշնամի է համարում մեզ՝ հայերիս, մենք մեր ատելությունը բաժանում ենք ադրբեջանցիների (66%) եւ թուրքերի (28%) միջեւ: Հայաստանում կան 1% մարդիկ, ովքեր թշնամի են համարում Ռուսաստանը: Վերջինս

Սամվել Բալասանյանն ընդունեց Առաջին համահայկական ձմեռային խաղերի մեդալակիրներին

Այսօր` մարտի 20-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Առաջին Համահայկական Ձմեռային խաղերի մասնակից գյումրեցի մեդալակիր մարզիկներին: Քաղաքապետը նախ շնորհավորեց մարզիկներին, միաժամանակ հույս հայտնելով, որ այս ձեռքբերումները լավագույն խթան կհանդիսանան հետագա հաջողությունների համար: Պատասխան խոսքում հավաքականի մարզիչ Սլավիկ Սարգսյանը բարձր գնահատեց մարզիկների ցույց տված հաջողությունները: Ըստ նրա, Գյումրին լավագույնս առանձնացել է` սկսած մարզիկների վարպետությունից մինչև մարզահագուստ,

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031