Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ուսանողը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի երիտասարդ դեսպան

Մարտ 20,2014 15:28

Մարտի 17-ին հայտնի դարձավ, որ հայազգի Շավարշ Գևորգյանը ընտրվել է՝ որպես Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային ՅՈՒՆԻՍԵՖ-ի երիտասարդ դեսպան:

Յունիսեֆ-ի երիտասարդ դեսպանների ծրագրի շրջանակներում ամեն տարի աշխարհի ամենատարբեր ծայրերից ընտրվում են երիտասարդական ոլորտի ակտիվ մասնագետներ, որպեսզի խորհրդատվական և իրավական աջակցություն տան երեխաներին:

Աշխարհում ցանկացած երեխա ունի կրթություն ստանալու և արժանապատիվ կյանքով ապրելու իրավունք, սակայն ամեն օր 61 միլիոն երեխա մոռացության է մատնվում: Առաջիկա երիտասարդ դեսպանների քննարկմանը ամեն երկրի դեսպան կառաջարկի իր ծրագիրը, որը նպատակաուղղված է խթանելու երեխաների շրջանում կրթության հասանելիությանը:

Հիմնական խնդիրը կայանում է նրանում, որպեսզի յուրաքանչյուր երեխա այցելի դպրոց, յուրաքանչյուր երեխայի համար հասանելի լինի վաղ կրթությունը և որպեսզի յուրաքանչյուր երեխա աջակցություն ստանա ճիշտ կառավարվող և բոլոր անհրաժեշտ ռեսուրսներով հագեցած կրթության համակարգից:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի երիտասարդ դեսպանի հիմնական առաքելությունը կայանում է ստեղծելու մի աշխարհ, որտեղ երեխաները պաշտպանված, առողջ, բարեկեցիկ կյանքով կապրեն և ի վիճակի կլինեն բացահայտելու իրենց ամբողջ պոտենցիալը:

Շավարշի կարծիքով ժամանակակից բոլոր մարտահրավերներին համազոր հակահարված կարող են տալ միայն երիտասարդ առաջնորդները, ովքեր ամեն օր աշխարհի տարբեր անկյուններում պայքարում են ստեղծելու ավելի լավ աշխարհ՝ աշխարհ, որտեղ ոչ մի երեխա չի արթնանա սովից կամ ցավից: Յունիսեֆ-ի երիտասարդ դեսպանը մոտակա ժամանակներս ծրագրում է իրականացնել խմբաֆինանսավորման մեկնարկային մի ծրագիր, որը իր տեսակի և մասշտաբների մեջ կլինի աննախադեպ:

 Սիրարփի ԶՈՐԻԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31