Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՃՇՊՀ-ն և ՀՊՃՀ-ն իրարից անջատող երկրորդ հարկի վերջին պատը քանդվեց

Մարտ 20,2014 16:05

2014թ.-ի  մարտի 20-ին ժամը 12:00 ԵՃՇՊՀ-ն և ՀՊՃՀ-ն իրարից անջատող երկրորդ հարկի վերջին պատը քանդվեց, այսուհետ ազդարարելով երկու համալսարանների խորը համագործակցության և ինտեգրման մասին:

«Այսօր վերջապես վերականգնվեց պատմական ճշմարտությունը և երկու համալսարանների շենքը «լիաթոք շնչեց»: Արհեստական ստեղծած պատերը չեն կարող նպաստել բուհական համակարգի զարգացմանը»,- իրենց ուսանողական տարիները վերհիշելով իրար հետ զրույցում նշում էին ԵՃՇՊՀ-ի և ՀՊՃՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմը` ներկա լինելով այդ պատմական պահին:

ՀՊՃՀ-ի և ԵՃՇՊՀ-ի ճեմասրահ իրարից անջատող առաջին պատը քանդվեց 2012թ. հունվարի 18-ին` ԵՃՇՊՀ-ի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի և ՀՊՃՀ-ի նախկին ռեկտոր Արա Ավետիսյանի համատեղ որոշմամբ:

«Այսօրվանից երկու համալսարանների տարածքները`լաբորատորիանները, լսարանները, դպրոցները, սպորտային դահլիճը, մի խոսքով ամենը ծառայելու է երկու համալսարանների ուսանողների կրթության զարգացման համար:»,- իր խոսքում ասաց ՀՊՃՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը:

 

ԵՃՇՊՀ-ի մամլո քարտուղար Ժասմեն Վիլյան

20.03.2014թ.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31