Լրահոս
Օրվա լրահոսը

«Անգամ Ղրղըզստանն է «զադնի» տալիս, իսկ մենք շտապում ենք» (Տեսանյութ)

Մարտ 20,2014 14:44

Տնտեսագետ, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը եւ Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը, այսօր «Հայացք» ակումբում, պատասխանելով «Առավոտի» հարցին՝ աշխարհը չի՞ ցանկանում Ռուսաստանի անընդհատ ահագնացող ախորժակի դեմն առնելու որեւէ միջոցներ գտնել, ասացին. «Արդեն իսկ մեխանիզմը գործի է դրվել, արդեն սկսվել է աշխատել բումերանգի էֆեկտը եւ վաղ թե ուշ Ռուսաստանը, եթե կանգ չառնի, մեծ խնդիրների առջեւ է կանգնելու: Արդեն իսկ տասնյակ երկրներ միացել են Ռուսաստանի դեմ սանկցիաներին: Ռուսաստանը կամաց-կամաց մեկուսանում է աշխարհից, իսկ մենք պատրաստվում ենք միանալ այդ մեկուսացված սիստեմին»:

Նրանք նաեւ նկատեցին, որ Ռուսաստանը բազմազգ եւ բազմաթիվ խնդիրներ ունեցող երկիր է, եւ եթե շարունակի իր բոլոր հարեւանների, ինչպես նաեւ իր երկրի տարածքում բնիկ ազգերի հետ խնդիրներ ստեղծել եւ չփնտրել լուծման ուղիներ, Արեւմուտքը, որ հրաշալի տիրապետում է դեմոկրատական շարժումներ ստեղծելու եւ խորացնելու «շնորհքին», կսկսի ներսից Ռուսաստանի դեմ աշխատել եւ կամաց-կամաց այդ մեխանիզմը, աշխատելով, կբերի Ռուսաստանի քանդմանը:

Այս պարագայում նրանք չեն ընկալում Հայաստանի «կոմերիտական ոճով» «միշտ պատրաստ» ասելը եւ շտապողականորեն Մաքսային միություն ձգտելը. «Դանդաղեցրեք, մի՛ շտապեք, անգամ Ղրղըզստանը ասեց Ռուսաստանին՝ մենք քաղաքական որոշում ընդունել ենք, որ միանալու ենք Մաքսային միությանը, բայց առայժմ տնտեսական խնդիրներ ունենք, մի քիչ սպասեք, մի քիչ փող տվեք, իսկ մենք վազելով ենք ուզում մտնել: Այդ երկիրը սկսել է «զադնի» տալ, իսկ մենք շտապում ենք, ո՞ւր, ինչի՞…»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31