Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել Մուրադ Մուրադյանին և Արարատ Աղասյանին

Մարտ 20,2014 14:01

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Սանկտ-Պետերբուրգի գիտությունների և արվեստների ակադեմիայի թղթակից անդամ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանին և Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախկին նախագահ, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր, «Գյումրի-վերածնունդ» բարեգործական-հասարակական կազմակերպության նախագահ, Փարիզ, Գյումրի և Երևան քաղաքների պատվավոր քաղաքացի Մուրադ Մուրադյանին:

Շնորհավորելով բնակարանների տրամադրման կապակցությամբ` քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել նրանց անձնական ներդրումը ինչպես հայ մշակույթի, այնպես էլ Երևանի զարգացման գործում. «Արդեն երկրորդ տարին է, ինչ hանրապետության Նախագահի առաջարկությամբ մենք բնակարաններ ենք հանձնում մեր ճանաչված ու վաստակաշատ քաղաքացիներին, ովքեր դրա կարիքն իսկապես ունեն: Վստահեցնում եմ, որ սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս քաղաքականությունը լինելու է շարունակական և, տա Աստված, մենք այնքան հնարավորություններ ունենանք, որ այս խնդիրն ունեցող վաստակաշատ մեր համաքաղաքացիներին օր առաջ ապահովենք սեփական տանիքով»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Մուրադ Մուրադյանն ու Արարատ Աղասյանն էլ, շնորհակալություն հայտնելով իրենց վաստակը գնահատելու համար, նշել են, որ քաղաքային իշխանության սույն որոշումն իրենց համար իսկապես հաճելի ու երկար սպասված անակնկալ էր։

Նշենք, որ Երևանի ավագանին մարտի 19-ին գումարած նիստում որոշում էր կայացրել Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանները տրամադրել Արարատ Աղասյանին և Մուրադ Մուրադյանին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31