Օրվա լրահոսը

Դոլարի փակման գինը կազմել է 406 դրամ

Դեկտեմբերի 28-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 10,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.13 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406 դրամ:   NASDAQ OMX Armenia

Զավեն Անդրիասյանը բաժանում է 1-5-րդ տեղերը

Գրոնինգենում ընթացող շախմատի ամենամյա տարեվերջյան փառատոնում Հայաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը վեց տուրից հետո 5,0 միավորով բաժանում է 1-5-րդ տեղերը: Էլինա Դանիելյանը 4,5 միավորով 12-րդն է, Տիգրան Սիմոնյանը 3,5-ով՝ 32-րդը:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Ազատություն»․ «Լևադա կենտրոնը» տարվա մարդ է հռչակել Վլադիմիր Պուտինին

Ռուսաստանյան «Լևադա» կենտրոնը երկրորդ տարին անընդմեջ տարվա մարդ է հռչակել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Առաջին հնգյակի մեջ են նաև Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Էդվարդ Սնոուդենը և Միխայիլ Խոդորկովսկին: Պուտինին տարվա մարդ են համարել հարցվածների 26 տոկոսը: Երկրորդ տեղում Սերգեյ Շոյգուն է (7 տոկոս):   Մանրամասները՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում

ԱԺ նախագահը դատապարտում է եւ կպատժի տնտեսագիտականի ռեկտորին

Այսօր Aravot.am-ը ԱԺ նախագահ, Հայաստանի տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանին խնդրեց գնահատական տալ օրերս տնտեսագիտականում ծագած սկանդալին, որի ժամանակ բուհի ուսանողները ուսխորհրդի անդամների դրդմամբ ու ռեկտոր Կորյուն Աթոյանի ամենաթողությամբ փակել էին լրագրողների մուտքը, որպեսզի խափանեն քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանության լուսաբանումը: Այդպիսով նրանք խոչընդոտեցին լրագրողների մասնագիտական գործունեության իրականացմանը: ԱԺ նախագահն Aravot.am-ին ասաց, որ այդ

ՀՀ գյուղատնտեսության նախարարի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

 Ամանորի և  Սուրբ  Ծննդյան  տոների  առթիվ  ջերմորեն  շնորհավորում  եմ  ագրարային ոլորտի  բոլոր  ներկայացուցիչներին՝  հողագործներին,  գիտնականներին , վերամշակողներին և բոլոր նրանց, ովքեր հողը Հայրենիք են  դարձնում, աշխատանքը՝ բարիք, ծրագրերը ՝ երկիրը շեն պահող իրականություն: Այսօր, առավել քան երբևէ, կարևոր է  իր հողի  ու արմատների հանդեպ նվիրվածությունը վերածել  ապրեցնող գործի, մնայուն ազգային արժեքի, իր տանը, օջախին  և

Արամ Հակոբյանը նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը

ՄԱԷ-ի Ալ-Էյն քաղաքում այսօր ավարտվող շախմատի 8-18 տարեկանների աշխարհի պատանեկան առաջնության եզրափակիչ տուրում հայաստանցի Արամ Հակոբյանը սեւ խաղաքարերով 25-րդ քայլում ոչ-ոքի արեց Նիդերլանդների ներկայացուցիչ Ռոբի Կեվլիշվիլու հետ եւ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը: Արամը վաստակեց 9,5 միավոր եւ անհասանելի դարձավ մրցակիցների համար: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ   Լուսանկարը՝ armchess.am-ի  

Հովիկ Աբրահամյանը չխնայեց կառավարությանը

Այսօր խորհրդարանում, ամանորյա ընդունելության ընթացքում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց նաեւ լրագրողների մի քանի հարցերի: Անդրադառնալով «գազային» համաձայնագրին եւ, մասնավորապես, ընդդիմադիրների այն պնդումներին, թե գազի գնի փոփոխությունը հասարակությունից գաղտնի է պահվել, ԱԺ նախագահը նշեց. «Ասում են՝ ինչի՞ են մեզանից գաղտնի պահել, ի՞նչ  գաղտնի, 2011 թվականից ընթացել են բանակցություններ, եւ ասել ենք, որ գազի գինը կբարձրանա,

Շանթ Հարությունյանի եւ մնացած ձերբակալվածների հարազատները պահանջում են տեսակցությունների ու զանգերի արգելքի վերացում

«Շատ ավելի լուրջ հանցագործությունների դեպքերով են թույլատրվում տեսակցություններ եւ հեռախոսային խոսակցություններ, իսկ Շանթ Հարությունյանն եւ իր ընկերները ընդհանրապես հանցանք չեն գործել. նրանց ողջ գործունեությունը տեղի է ունեցել հանրության աչքի առաջ, որեւէ խնդիր չկա՝ նրանք քաղբանտարկյալներ են»:

Շանթ Հարությունյանի կալանքը երկարացվեց, և նա հանդես եկավ հայտարարությամբ

Շանթ Հարությունյանի կալանքը երկարացվեց երկու ամսով: Դռնփակ դատական նիստում նա հանդես է եկել հայտարարությամբ, մասնավորապես. «Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանողին դատում են Հայաստանի Հանրապետության անունից: Սա ողբերգությունն է հայ ժողովրդի: Ճիշտ այսպես էլ ԿԳԲ-ի պադվալներում ոչնչացրել են Գարեգին Նժդեհին և հայ ժողովրդի լավագույն զավակներին: Ահա այսպես պարզ է դառնում, թե ինչու է հայ ժողովուրդը գտնվում

«Բանավեճի ակումբը» ամփոփել է առաջին խաղաշրջանի արդյունքները

Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերով խորհրդի անդամ «Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» հասարակական կազմակերպության առաջարկությամբ անցկացված «Բանավեճի ակումբն» ամփոփել է առաջին խաղաշրջանի արդյունքները։ Կազմակերպիչների խոսքով՝ «Բանավեճի ակումբը» միջազգային պրակտիկա ունեցող խաղ է, որի արդյունքում երիտասարդները, մասնակցելով բանավեճ-քննարկումներին, վարժվում են գրագետ բանավիճելու տեխնոլոգիաներին։ «Թեմաները, որոնք երիտասարդները քննարկում են, տարաբնույթ ուղղվածության ամենաարդիական, հասարակական հնչեղություն ստացած հարցեր, նաև պատմական

«Թեքահարթակների կառուցում» ծրագրի հասցեների մինչմրցութային ցուցակը ներկայացվելու է քաղաքապետին

Երևանի քաղաքապետին կից առողջապահության, սոցիալական հարցերի և սպորտի խորհրդի նիստը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը։ Նիստի օրակարգային հարցը վերաբերել է 2014 թվականին Երևան քաղաքում թեքահարթակների կառուցման մինչմրցութային հարցերի հաստատմանը։ «Նախորդ տարի Երևանի քաղաքապետի ներկայացմամբ Երևանի ավագանին  հաստատեց բյուջե, որտեղ 20 մլն դրամ հատկացված էր մայրաքաղաքում թեքահարթակների կառուցմանը։ 2014 թվականի արդեն հաստատված բյուջեում, դարձյալ

Թողել է հավաքականը՝ հանուն հղի կնոջ

Աշխարհի նախկին N1 ռակետ Ռոժե Ֆեդերերը որոշել է «Դեւիսի Գավաթ 2014»-ի շրջանակներում Շվեյցարիայի հավաքականի կազմում չմասնակցել Սերբիայի հետ մրցամարտին: Դրա փոխարեն «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 17-ակի հաղթողը կօգնի իր հղի կնոջը, որը պատրաստվում է լույս աշխարհ բերել իրենց երրորդ զավակին: «Ես պիտի ավելի շատ ժամանակ հատկացնեմ կնոջս, որը հղիության չորրորդ ամսում է», – հայտարարել է 32-ամյա

Կենսաթոշակները կվճարեն հունվարի 3-ին

2014թ. հունվարի կենսաթոշակները կսկսեն վճարվել հունվարի 3-ին, օրվա երկրորդ կեսին Երևանում, հունվարի 4-ին ամբողջ հանրապետությունում: Կենսաթոշակի վճարումները կվերսկսվեն հունվարի 8-ից:   Հայփոստ ՓԲԸ 

Շանթ Հարությունյանի կալանքի գործով դատարանը խորհրդակցական սենյակում է

ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ինեսսա Պետրոսյանը հայտնեց, որ ավարտվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Շանթ Հարությունյանի կալանքը երկարացնելու մասին միջնորդության քննարկումը: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը խորհրդակցական սենյակում է: Նույն դատարանի դատավոր էդիկ Ավետիսյանի մոտ մեկ ժամից ավելի է չի սկսվում Լիպարիտ Պետրոսյանի, Ալբերտ Մարգարյանի, Միսակ Առաքելյանի, Անուշավան Գրիգորյանի, Վահե Մկրտչյանի կալանքը երկարացնելու

Առողջապահության նախարարի ամանորյա ուղերձը

Սիրելի՛ բուժաշխատողներ, հարգելի հայրենակիցներ, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Չխախտելով ավանդույթը` ցանկանում եմ առանձնահատուկ հիշել զինվորական մեր բժիշկներին, ովքեր հոգ են տանում հայ զինվորի առողջության մասին։ Եվս մեկ տարի պատմության գիրկն է անցնում։ Այն մեզ համար լարված աշխատանքի տարի էր: Բուժաշխատողների մեր մեծ բանակի զօր ու գիշեր նվիրված

Խաչիկ Ասրյանի շնորհավորում է Ամանորը և Սուրբ Ծնունդը

Արցախյան փառավոր հերոսամարտ հաղթանակած քրիստոնյա հայ ժողովուրդ՝ մեր հայրենիքի արժանապատիվ քաղաքացիներ,  «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության, 300 մասնաճյուղերի ղեկավարների, Կազմակերպության 35.000 անդամների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ հայկական բարձրավանդակում և Երկիր մոլորակի տարբեր անկյուններում բնակվող մեր հայրենակիցների գալիք Ամանորը և Սուրբ Ծնունդը: 2014 թվականին մաղթում եմ Ձեզ է՛լ ավելի վստահություն, նվիրվածություն, աշխատասիրություն, պատասխանատվություն

«Կողմնորոշման տարի». Սիվիլիթաս հիմնադրամի 2013-ի տարեկան զեկույցը

Սիվիլիթաս հիմնադրամի 2013-ի տարեկան զեկույցը կրում է «Կողմնորոշման տարի» խորագիրը: Սա հիմնադրամի արդեն վեցերորդ տարեկան զեկույցն է, որն ամփոփում է անցնող տարում Հայաստանում և նրա շուրջ տեղի ունեցող քաղաքական, տնտեսական և այլ զարգացումները: Հիմնադրամի տարեկան զեկույցներն ամփոփումից բացի՝ կանխատեսում են հաջորդ տարվա հեռանկարներն ու առաջարկում լուծումներ: Ահա թե ինչ լուծում էր առաջարկում մեկ տարի առաջ Սիվիլիթաս

Վրաստանը տուգանքներ է սահմանում Ստալինին հուշարձաններ կանգնեցնելու համար. «Ամերիկայի Ձայն»

Գործող օրենքում փոփոխությունների իրականացման անհրաժեշտություն է ծագել Վրաստանում Իոսիֆ Ստալինի արձանների վերականգնման դեպքերի պատճառով: Վրաստանի խորհրդարանը երկրում գործող «Ազատության խարտիա» օրենքի փոփոխություններ է ընդունել, որոնց համաձայն կոմունիստական կամ ֆաշիստական խորհրդանշաններ տարածող անձանց նախատեսվում է զգուշացնել, ապա, խախտումը կրկնելու դեպքում՝ տուգանել մոտ 600 դոլար կազմող գումարով: Ըստ «Ամերիկայի Ձայն»– ի, Վրաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչները, որոնք հեղինակել են

Մեծ հայրենականի 94-ամյա վետերանին և նրա կնոջը ՀՀ քաղաքացու անձնագրեր հանձնվեցին

1921 թ. ծնված Վազգեն Հովհաննիսյանը կնոջ` Լուսյա Հովհաննիսյանի հետ ավելի քան 17 տարի ՌԴ-ում անցկացնելուց հետո, ի վերջո, վերադարձել են հայրենիք և մոտ երկու տարի է, ինչ ապրում են մայրաքաղաքում գտնվող իրենց բնակարանում: Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած և պատերազմի ողջ թոհուբոհով անցած մեծ հայրենասերը` Վազգեն Հովհաննիսյանը, 94 տարեկանում Հայաստանի քաղաքացի դառնալու և ՀՀ քաղաքացու անձնագիր

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը վայր է դրել մանդատը

Պատգամավոր Թեւան Պողոսյանը այսօր իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ վայր է դնում մանդատը, սակայն նախընտրում է չխոսել պատճառների մասին: Նա գրել է. « Հայտնում եմ բոլորին, որ այսօր ես պատգամավորական մանդատս վայր դնելու մասին դիմումս եմ ներկայացրել Ազգային Ժողովի նախագահին: Ասեմ, որ որոշումս վաղուց էի կայացրել, պարզապես սպասում էի քաղաքական տարվա ավարտին՝ թեժ քաղաքական

Թուրքիայի ոստիկանությունը ցրել է վարչապետի հրաժարականը պահանջող ցուցարարներին. «Ամերիկայի Ձայն»

Թուրքիայում դատարանն ուրբաթ օրն արգելափակել է երկիր կառավարության կողմից կաշառակերության գործերով հետաքննություն հարուցելու կանոններում փոփոխություն կատարելու փորձերը Ըստ «Ամերիկայի Ձայն»– ի, Թուրքիայի ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարականը պահանջող ցուցարարների դեմ: Ստամբուլում ուրբաթ օրը երկրի մի քանի քաղաքից, այս թվում՝ Անկարայից ժամանած՝ Թուրքիայի վարչապետի դեմ բողոքի ցույցին մասնակցած

Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքը և մի շարք այլ օրենքներ

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ

Առողջապահության նախարարությունը զգուշացնում է

Ամանորյա օրերին սննդային թունավորումներից զերծ մնալու համար ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է. սննդամթերք գնելիս հատուկ ուշադրություն դարձնել պահպանման պայմաններին և ժամկետներին: Աղցանները հարկավոր է պատրաստել քիչ քանակներով և միայն մատուցելուց առաջ համեմել մայոնեզով և թթվասերով, բացի այդ պետք է զերծ մնալ տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից, իսկ օգտագործելու դեպքում պահածոյի պարունակությունը անհրաժեշտ է կաթսայի մեջ

Կենտրոնի դատարանը կալանավորեց հանցագործ աշխարհում հայտնի Թևոսիկին. shamshyan.com

shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննիչը միջնորդություն էր ներկայացրել նշված դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություն Կայարանցի Թևոսիկի նկատմամբ: Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Գոհաբանական մաղթանք Ամանորյա գիշերը

Ամանորյա գիշերը` ժամը 24:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կկատարվի գոհաբանական մաղթանք: Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական համակարգ

Ավելի հասկացված լինել աշխարհում

Դեկտեմբերի 16-21-ը Ֆրանսիայի կառավարության «Նորիա» ծրագրի շրջանակներում Փարիզում էին Աժ պատգամավոր Մարգարիտ Եսայանը և աշխատակազմի երկու աշխատակից: «Նորիա» ծրագիրը գործում է մի շարք երկրներում, այդ թվում Հայաստանում և ներառում է ֆրանսերենի  ուսուցում գործադիր իշխանության ներկայացուցիչների, ԱԺ պատգամավորների և աշխատակազմի համար: Դեկտեմբերի 1-ին ավարտված ծրագրի արդյունքների ամփոփումն էլ այցի նպատակն էր: Քննարկումների արդյունքում ֆրանսիական կողմը համաձայնել

Թումանյանի, Դիլիջանի, Գորիսի և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Թումանյանի, Դիլիջանի, Գորիսի և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00 -ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել: Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման աշխատանքներ` անվտանգ

Գյումրու քաղաքապետարանի ամանորյա անակնկալը` լրագրողներին (ֆոտոշարք)

Այսօր Գյումրու ավագանու տարեվերջյան նիստն էր, քննարկվելու էր  քաղաքի գլխավոր փաստաթուղթը` 2014 թվականի բյուջեն: Լրագրողները բնականաբար ճիշտ  ժամին ներկայացել էին քաղաքապետարանի նիստերի դահլիճ`  լուսաբանելու: Նրանք անակնկալի  եկան` տեսնելով մի մեծ տորթ, որտեղ պատկերված էին Գյումրու տեղական ու հանրապետական լրատվամիջոցների  անվանումները: Հրուշակագործը կարողացել էր պահպանել  անգամ թերթերի տառատեսակները: Հայտնի դարձավ, որ այդ նախաձեռնության հեղինակը Գյումրու քաղաքապետ Սամվել

«Բա չամաչեցի՞ք դուք, ո՞ւր է իմ 20 հազարը».Գագիկ Ծառուկյանի ամանորյա նվերից չօգտված կին

Այսօր Գյումրու ավագանու նիստի ավարտից հետո նիստերի դահլիճ ներս մտավ մի տարեց կին` բավական կոպիտ տոնով Սամվել Բալասանյանից ու ավագանու անդամներից հաշիվ պահանջելով, թե ինչո՞ւ իրեն ԲՀԿ առաջնորդի բաժանած 20 հազար դրամը չի հասել: Սամվել Բալասանյանը, ամենայն հավանականությամբ, զայրանալով այս կնոջ հարցադրումից կամ միգուցե դիմելու կոպիտ տոնից, նեղվեց ու բացարձակապես չարձագանքելով դուրս եկավ: Իսկ ավագանու

12-ամյա Արամ Հակոբյանին կես միավոր է բաժանում աշխարհի չեմպիոնությունից

Ալ-Էյնում ավարտվում է շախմատի աշխարհի պատանիների առաջնությունը: Մինչեւ 12 տարեկանների խմբում հանդես եկող Արամ Հակոբյանը նախավերջին՝ 10-րդ տուրում, հերթական հաղթանակը տարավ եւ 9,0 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Շնորհալի պատանուց աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելու համար պահանջվում է վաղը կայանալիք եզրափակիչ տուրում ընդամենը չպարտվել:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031