Լրահոս
Օրվա լրահոսը

«Թեքահարթակների կառուցում» ծրագրի հասցեների մինչմրցութային ցուցակը ներկայացվելու է քաղաքապետին

Դեկտեմբեր 28,2013 14:36

Երևանի քաղաքապետին կից առողջապահության, սոցիալական հարցերի և սպորտի խորհրդի նիստը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը։ Նիստի օրակարգային հարցը վերաբերել է 2014 թվականին Երևան քաղաքում թեքահարթակների կառուցման մինչմրցութային հարցերի հաստատմանը։

«Նախորդ տարի Երևանի քաղաքապետի ներկայացմամբ Երևանի ավագանին  հաստատեց բյուջե, որտեղ 20 մլն դրամ հատկացված էր մայրաքաղաքում թեքահարթակների կառուցմանը։ 2014 թվականի արդեն հաստատված բյուջեում, դարձյալ Տարոն Մարգարյանի ներկայացմամբ, 40 մլն դրամ է հատկացված ծրագրին։ Վստահ եմ, որ քաղաքապետարանի այս մոտեցումը շարունակական է լինելու, և արդյունքը տարեցտարի ավելի ակնառու կլինի»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը։

Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը ներկայացրել է մի քանի մշտադիտարկումների ու քննարկումների արդյունքում ձևավորված ցուցակը, որն ընդգրկում է մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների այն փողոցների մայթերի ու շինությունների 175 հասցեները, որտեղ 2014 թվականին թեքահարթակներ են կառուցվելու։

Երևանի քաղաքապետին կից առողջապահության, սոցիալական հարցերի և սպորտի խորհրդի անդամները քվեարկությամբ միաձայն հաստատել են մինչմրցութային նախնական ցուցակը քաղաքապետին ներկայացնելու առաջարկը։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031