Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանը տուգանքներ է սահմանում Ստալինին հուշարձաններ կանգնեցնելու համար. «Ամերիկայի Ձայն»

Դեկտեմբեր 28,2013 12:31

Գործող օրենքում փոփոխությունների իրականացման անհրաժեշտություն է ծագել Վրաստանում Իոսիֆ Ստալինի արձանների վերականգնման դեպքերի պատճառով:

Վրաստանի խորհրդարանը երկրում գործող «Ազատության խարտիա» օրենքի փոփոխություններ է ընդունել, որոնց համաձայն կոմունիստական կամ ֆաշիստական խորհրդանշաններ տարածող անձանց նախատեսվում է զգուշացնել, ապա, խախտումը կրկնելու դեպքում՝ տուգանել մոտ 600 դոլար կազմող գումարով:

Ըստ «Ամերիկայի Ձայն»– ի, Վրաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչները, որոնք հեղինակել են օրենքում իրականացված փոփոխություններն ասել են, թե գործող օրենքում փոփոխությունների իրականացման անհրաժեշտություն է ծագել Վրաստանում Իոսիֆ Ստալինի արձանների վերականգնման դեպքերի պատճառով:

Փոփոխությունների համաձայն, կոմունիստական և ֆաշիստական խորհրդանիշներն արմատախիլ անելու մասին որոշումների ընդունմամբ կզբաղվի Վրաստանի ներքին գործերի նախարարության կազմում ստեղծված հատուկ հանձնաժողովը, որի աշխատանքում ներգրավված կլինեն Վրաստանի խորհրդարանական ֆրակցիաների ներկայացուցիչները:

Արմեն Հովհաննիսյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031