Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչիկ Ասրյանի շնորհավորում է Ամանորը և Սուրբ Ծնունդը

Դեկտեմբեր 28,2013 13:25

Արցախյան փառավոր հերոսամարտ հաղթանակած քրիստոնյա հայ ժողովուրդ՝ մեր հայրենիքի արժանապատիվ քաղաքացիներ,  «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության, 300 մասնաճյուղերի ղեկավարների, Կազմակերպության 35.000 անդամների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ հայկական բարձրավանդակում և Երկիր մոլորակի տարբեր անկյուններում բնակվող մեր հայրենակիցների գալիք Ամանորը և Սուրբ Ծնունդը: 2014 թվականին մաղթում եմ Ձեզ է՛լ ավելի վստահություն, նվիրվածություն, աշխատասիրություն, պատասխանատվություն և մեծագույն ու անշրջելի ձեռքբերումներ՝ ի փառս դարերի փորձությունների մեջ սրբագործված հայկական ավանդական Ձեր օջախների և բոլորիս համար բացարձակ արժեք դարձած հայոց անկախ պետականության:

       Խաղաղության, կայունության և մեր հավաքական ուժի հավատամքով թող արծիվ զավակներ ծնեն հայոց մայրերը, որովհետև նրանց բազկի ու մտքի սլացքի մեջ է մեր պետականության  հզորության բանալին:

          Ամանորյա առատ սեղանների շուրջ օրհնեք և անշփոթ լուսաբացներ մաղթեք թշնամու դարանակալ դիպուկահարի դիմաց, հայ ժողովրդի խաղաղության ամեն վայրկյանը իրենց կյանքով պաշտպանող, հատուցող  սահմանապահ, ազնվագույն մեր զավակներին և խոնարհումով ոտքի կանգնեք այն հերոս նահատակների հիշատակի առջև, ովքեր մեզ հայոց պետականության անկախությունը պարգևեցին, վստահելով՝ մեծ և հզոր Հայաստան կերտելու խոստումնալից ապագան:

       Երկիր մոլորակում տեղի ունեցող ներկա մարտահրավերների մեր ժամանակներում, երբ մշտապես վտանգված է  մեր հայրենիքի խաղաղությունը, երբեք չկորցնեք ձեր զգոնությունը՝ մեր ազգային համախմբվածությունը մշտապես պառակտող մեր արտաքին ու ներքին թշնամիների նկատմամբ:

Տեր եղե՛ք մեր բոլոր ձեռքբերումներին: Հայոց պետականության հզորությունը՝ յուրաքանչյուրիս  հզորությունն է:

Մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքներին առողջություն, երկարակեցություն, շարունակական հաջողություններ պետականաշինության գործընթացներում: Մաղթում եմ Ձեզ նաև հայոց լեռներում ճախրող արծիվների անկոտրում ոգի:

Աստված մեզ՝ բոլորիս պահապան:

 

 

 Հարգանքով՝

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական

կազմակերության հիմնադիր նախագահ

Խաչիկ Ասրյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031