Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի ոստիկանությունը ցրել է վարչապետի հրաժարականը պահանջող ցուցարարներին. «Ամերիկայի Ձայն»

Դեկտեմբեր 28,2013 11:43

Թուրքիայում դատարանն ուրբաթ օրն արգելափակել է երկիր կառավարության կողմից կաշառակերության գործերով հետաքննություն հարուցելու կանոններում փոփոխություն կատարելու փորձերը

Ըստ «Ամերիկայի Ձայն»– ի, Թուրքիայի ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարականը պահանջող ցուցարարների դեմ:

Ստամբուլում ուրբաթ օրը երկրի մի քանի քաղաքից, այս թվում՝ Անկարայից ժամանած՝ Թուրքիայի վարչապետի դեմ բողոքի ցույցին մասնակցած ակտիվիստներից մի քանիսը ձերբակալվել են:

Ստամբուլում նույն օրը երթի էին դուրս եկել նաև վարչապետ Էրդողանի կողմնակիցները:

Թուրքիայում կաշառակերության մեղադրանքներով արդեն իսկ ձերբակալվել է ավելի քան 20 մարդ, ներառյալ բարձրաստիճան պաշտոնյաներին և նրանց բարեկամներին: Սկանդալը ստիպել էր վարչապետ Էրդողանին փոփոխություններ իրականացնել իր կառավարության կազմում:

Թուրքիայում դատարանն ուրբաթ օրն արգելափակել է երկիր կառավարության կողմից կաշառակերության գործերով հետաքննություն հարուցելու կանոններում փոփոխություն կատարելու փորձերը:

Հիշեցնենք, որ Թուրքիայում երեքշաբթի օրը հրաժարական ներկայացրած երեք նախարարներից մեկը՝ շրջակա միջավայրի պաշտպանության նախարար Էրդողան Բայրաքաթը հանդես էր եկել Թուրքիայի վարչապետի դեմ:

«Վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի՝ հանուն այս ազգի և երկրի բարեկեցության», – ասել էր նախարարը, որի հայտարարությունը, ըստ վերլուծաբանների, «զրոյացրել է» Թուրքիայի ներքին գործերի և տնտեսության նախարարների հրաժարականով լարվածության նվազեցման հնարավորությունը:

Թուրքիայի վարչապետ Էրդողանն այս շաբաթվա սկզբին խոստացել էր վրեժխնդիր լինել իր հակառակորդների նկատմամբ՝ ասելով, թե «կջարդի նրանց ձեռքերը», եթե նրանք օգտագործեն կաշառակերության հետզհետե ընդլայնվող սկանդալն իր իշխանությունը խարխլելու նպատակով:

Էրդողանն ավելի վաղ «մութ դաշինքների գործ» էր անվանել կաշառակերության հետաքննությունը և խոստացել «ջրի երես հանել» դրանում ներգրավվածներին:

Արմեն Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031