Օրվա լրահոսը

«Բանակցություններ էի վարում ոստիկանների հետ»

Կրկեսի  գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը՝ հին շենքի անհարմարությունների եւ նոր կրկեսի տեսլականի մասին Ճարտարապետներ Վարդանյանի եւ Բելուբեկյանի նախագծով 1962թ. կառուցված  Երեւանի կրկեսի շենքը «իր երգը երգել» էր: Հաստատվեց ճարտարապետ Վահագն Վերմիշյանի նոր կրկեսի շենքի կառուցման նախագիծը եւ հայտարարվում էր, թե աշխատանքները կավարտվեն 2013թ. վերջին: Մի կողմից շուրջ մեկ տարի է՝ զրկված ենք կրկեսային դիտարժան համարներ վայելելու

Ի՞նչ անել, որ տրանսպորտի ուղեվարձը չթանկանա (Տեսանյութ)

Գազի գնի թանկացման հետևանքով արդեն թանկացել է տաքսիների ուղեվարձը և խոսակցություններ կան, որ կթանկանա նաև երթուղային տրանսպորտը: Այս առիթով կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը երեկ հայտարարեց, թե տրանսպորտի նոր գները պարզ կլինեն մի քանի օրից: Aravot.am-ը Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի հետ զրույցում հետաքրքրվեց` սոցիալական պայթյունի վտանգ տեսնո՞ւմ է: Նա պատասխանեց. «Չէի

Բրյուս Սփրինգստինը ձայնագրվում է Թոմ Մորելոյի հետ

Բրյուս Սփրինգստինն արդեն սկսել է աշխատել անցած տարի լույս տեսած Wrecking Ball ձայնասկավառակին հաջորդող ալբոմի վրա: Ի դեպ, ավելի վաղ լեգենդար երաժիշտն աշխատել է Rage Agaisnt The Machine-ի կիթառահար Թոմ Մորելոյի եւ իր E Street Band խմբի մնացած երաժիշտների հետ Սիդնեյի ստուդիաներից մեկում:  Հունիսին Rolling Stone ամսագրին տված հարցազրույցում Սփրինգստինն ասել է. «Մենք մեր կյանքում

Արթուր Բաղդասարյանը կարևորեց FRONTEX-ի հետ համագործակցությունը

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Եվրամիության արտաքին սահմանների կառավարման գործակալության (FRONTEX) Օդային սահմանների դեպարտամենտի ղեկավար Կլաուդիո Կավրեչիչի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել ՀՀ պետական սահմանի անցման կետերում իրականացվող հսկողության, ռիսկերի վերլուծության և տեղեկատվության փոխանակման ընթացակարգերն ուսումնասիրելու ու դրանց արդիականացմանն ուղղված համապատասխան առաջարկություններ մշակելու համար: Ողջունելով հյուրերին Արթուր Բաղդասարյանը նշեց, որ

Հայերի երախտագիտությունը՝ Պյոտր Մեծին

Ռուսաստանում ապրող հայ գործարար Հրաչյա Պողոսյանի աջակցությամբ հունիսի 9-ին Կիրովսկ քաղաքում բացվել է Պյոտր Առաջինի հուշարձանը: Ի դեպ, հունիսի 9-ը կայսեր ծննդյան օրն է: Մի քանի տարի առաջ, երբ Սանկտ Պետերբուրգում նշվել է հայ համայնքի ձեւավորման 300-ամյակը, գործարարը մի շարք արխիվային նյութեր է ուսումնասիրել: Գրեթե բոլոր փաստաթղթերում հիշատակումներ են եղել այն մասին, որ Պյոտր Առաջինը

«Արդյունավետ» քայլեր

Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունը արգելել է ՌԴ 60 քաղաքացիների մուտքը իրենց երկիր:  Պատժվածները այն բժիշկներն են, դատավորներն ու «կլուչնիկները», որոնք այսպես թե այնպես մասնակցել են փաստաբան Սերգեյ Մագնիտսկու սպանությանը:  (Ավելի վաղ նմանատիպ որոշում էր ընդունել ԱՄՆ Կոնգրեսը): Ռուսաստանում ոմանք ուրախացել են՝ այսուհետ այդ մարդիկ, որոնք տանջում,  խոշտանգում են ազատազրկվածներին, իրենց ավելի զգաստ կպահեն, կհասկանան, որ

Էմիլ Բուդաղյան. «Բարձր տեղում մենակ Սուրիկ Խաչատրյանն է եղել, կրակել»

Արտակ Բուդաղյանի հայրը` Էմիլ Բուդաղյանը, առաջիկայում նոր բացահայտումներ է անելու հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գորիսյան առանձնատան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպի մասին: Նա Aravot.am-ին առայժմ պատմեց, որ միջադեպի օրն իր որդիները ոչ թե զինված հարձակվել են Ս. Խաչատրյանի տան վրա, այլ Խաչատրյանները հաշիվ մաքրելու համար նրանց կանչել են իրենց տուն. «Ոչ թե

ՄԱԿ-ի գրասենյակում բացվեց Անապատների և անապատացման դեմ պայքարի տասնամյակին նվիրված ցուցահանդես

Այսօր ՄԱԿ-ի գրասենյակում բացվեց Անապատների և անապատացման դեմ պայքարի տասնամյակին (2010 – 2020) նվիրված ցուցահանդես: Բացման հանդիսավոր արարողությանը հայ նկարիչ Պետո Պողոսյանի ավելի քան 25 արվեստի գործեր ներկայացվեցին ՄԱԿ-ի աշխատակցիներին և արվեստասեր հանրությանը: Ցուցահանդեսում, որը կրում է «Քաղաքային բազմազանություն» վերնագիրը, ցուցադրվեցին Երևանը, Գյումրին և Փարիզը պատկերող ջրաներկ աշխատանքներ: Պետո Պողոսյանի արվեստը գրավեց երիտասարդության, արվեստագետների, միջազգային

Կդադարեցվի ջրամատակարարումը Նուբարաշեն եւ Էրեբունի վարչական շրջաններում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 11-ին ժամը 07.00 – 23.00 կդադարեցվի ջրամատակարարումը. – Նուբարաշեն վարչական շրջանում՝ Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի, 11-րդ փողոցի և 1, 2, 3 նրբանցքների, Ա, Բ, Գ, Դ և այգեգործական Բ թաղամասերի ու հարակից տարածքների, -Էրեբունի վարչական շրջանում՝ Մուշավան և Վերին

Կեսօրից հետո

Սարմեն Ղահրամանյան Արցախյան ազատամարտի նահատակ 32 երիտասարդ խրամորթցիների հիշատակին: «Եւ հաստա՞տ է ձեր ուխտը, Լեռան որդիներ։ Եւ ո՞ւմ եք թողել ձեզ համար, միայն ձեզ համար, հենց ձեզ համար ծնված հրեղեն աղջիկները»։                                                                                                              Մ. Գալշոյան «Ինտերնացիոնալիստ լինելու համար նախ պետք է հայրենիք ունենալ»։                                                                                                                   Դյուամել Ու Լյովան «մեջի կուտակածն» ասաց, ասաց-հանգստացավ, ու մարդկայնորեն-ընկերական՝ ոչ որպես հրամանատար,

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է Ռիգայի աղբավերամշակման գործարանի աշխատանքին

Ռիգա կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ճանաչողական այցով եղել է Ռիգայի «Գետլինի» աղբավերամշակման գործարանում: Նախորդ դարի 70-ական թվականներին Գետլինյան ճահիճները եզերող հատվածում ստեղծված աղբավայրում 1998թ.-ից կառուցվել է աղբավերամշակման գործարան, որն  այսօր համարվում է Եվրոպայի էկոլոգիապես ամենամաքուր աղբավայրերից մեկը: Գործարանի տնօրեն  Իմանտս Ստիրանսը քաղաքապետին մանրամասն ներկայացրել է աղբի վերամշակման ողջ գործընթացը, ինչպես նաև

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ԵՄ հանձնակատարին

Հուլիսի 10-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Երևան ժամանած Եվրոպական միության Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին:             Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ վերջին տարիներին Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցությունը լուրջ առաջընթաց է արձանագրել: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև շնորհակալություն հայտնեց ԵՄ կողմից Հայաստանում բարեփոխումների գործընթացին շարունակական աջակցության համար: Զրուցակիցները

Մանկապղծության համար դատապարտվածը քիմիաթերապիա է ընդունում

Մանկապղծության համար երկարատեւ ազատազրկման դատապարտված, ՀՀ վարչապետի նախկին խորհրդական  Սերոբ Տեր- Պողոսյանը չի տեղափոխվի Ամերիկա ՝ կապված առողջության վատթարացման հետ: Aravot.am-ի հարցին պատասխանելով՝ արդարադատության նախարարության  քրեակատարողական հիմնարկների մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը նաեւ ասաց, որ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, քաղցկեղով տառապող Սերոբ Տեր-Պողոսյանը բուժվում է, իր ժամանակին տարվում է քաղաքային հիվանդանոց՝ քիմիա ընդունելու: Վերջին անգամ կալանավորը

Անահիտ Բախշյանին հաջողվել է պարզել, թե ով է նոր օբյեկտի տերը

10 հուլիսի 2013, Երևան: Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը ս.թ. հուլիսի 2-ին հարցումով դիմել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանին հետևյալ հարցով. Երևանի Տիգրան Մեծի 67 հասցեում գտնվող Կրթության ազգային ինստիտուտի պատին կպած բանջարեղենի կրպակը վերջերս քանդվել է, տեղում շատ արագ տեմպերով հիմքեր են փորվել, ու ինչ-որ շինություն է կառուցվում: Տիկին Բախշյանը խնդրել էր

Կինոյով հետաքրքրված ադրբեջանցիները հրաժարվել են գալ Հայաստան

Eurasiadoc նախագծի շրջանակներում ԵՄ աջակցությամբ հուլիսի 7-ից մեկնարկած՝ «Ոսկե ծիրանի» հետ համատեղ անցկացվող Եվրասիական վավերագրական ֆիլմերի երկրորդ համաժողովի առիթով, ի թիվս այլոց, Հայաստանում է Ardèche Images միջազգային ծրագրերի ղեկավար Ժան-Մարի Բարբը: Նա այսօր ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը կայացած ասուլիսում տեղեկացրեց իրենց նախաձեռնած երկու ծրագրերի մասին, որոնցից մեկն իրականացվել է Սիբիրում, մյուսը՝ Հայաստանում: Վերջինիս տարածաշրանից չի մասնակցել

Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը դեպքի վայրից հայտնաբերել է ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 3 կրակված պարկուճ

Հուլիսի 9-ին, ժամը 22.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի կտրած-ծակած թափանցող վնասվածք» ախտորոշմամբ Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի թիվ 51 տնից բուժօգնության է տեղափոխվել նույն տան բնակիչ, 1979 թ. ծնված Արթուր Գ.-ն, որն ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա վնասվածքն ստացել է ժամը 22.00-ի սահմաններում

Ապամոնտաժելու և դետալները վաճառելու նպատակով ավտոմեքենա փախցնողները ձերբակալված են

Հուլիսի 3-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում էր ստացվել Վեդի քաղաքի Թումանյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան փախցնելու մասին: Ոստիկանության Արարատի մարզային վարչության, Արարատի, Արտաշատի բաժինների և ԼՂՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ՝ նշված ավտոմեքենան փախցնելու կասկածանքով, հուլիսի 9-ին, ժամը 09.00-ին, Արարատ քաղաքի Աղբյուր Սերոբի փողոցից Արարատի բաժին

Տիգրան Սարգսյանը դեռ չի պատասխանել ազատամարտիկներին (Տեսանյութ)

Այսօր «Հենարան» ակումբում ազատամարտիկների իրավունքների ու խնդիրների մասին խոսեցին պահեստազորի փոխգնդապետ Սամվել Եղիազարյանը, պահեստազորի փոխգնդապետ Գեւորգ Տեր-Գեւորգյանը եւ պահեստազորի ավագ լեյտենանտ, երկրորդ խմբի հաշմանդամ Գեղամ Հակոբյանը եւ Կարեն Մելիքբեկյանը: Կարեն Մելիքբեկյանի խոսքով` «Այսօր հայ ազատամարտիկները լուրջ սպասումներ ունեն ՀՀ կառավարությունից, մեկ ամիսը լրացել է, բայց մենք վարչապետ Տիգրան Սարգսյանից դեռ պատասխան չենք ստացել:  Մենք մեր

Գագիկ Ծառուկյանն ու Յուրի Վարդանյանը երեկ հանդիպել են

Aravot.am-ը երեկ տեղեկացրել էր, որ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն ու Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը տեսականորեն կարող են հանդիպել: Մեր տեղեկություններով նրանց հանդիպումը երեկ, այնուամենայնիվ, կայացել է: Սակայն ի՞նչ հարցերի շուրջ են զրուցել, տեղեկություններ չկան:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Ոստիկանները ժամեր անց հայտնաբերեցին տաքսու վարորդի նկատմամբ ավազակային հարձակում կատարողներին

Հուլիսի 9-ին, ժամը 18.00-ին, 1935 թ. ծնված Յուրիկ Դ.-ն ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, իր անձնական օգտագործման «Մերսեդես E-124» մակնիշի տաքսի ավտոմեքենայով «Կասկադ» կոչվող տարածքից երկու անհայտ երիտասարդների տեղափոխել է Մուշավան գյուղ, սակայն գյուղի սկզբնամասում գտնվող ամայի վայրում մեքենայի ետնամասում նստած երիտասարդը ձեռքերով բռնել է իր պարանոցը, իսկ

«Այդ ես չեմ» ֆիլմն արտացոլելու է սիրո տարբեր չափումներ

«Գլխավոր հերսուհին անընդհատ փնտրտուքների մեջ է: Ֆիլմն իմ մանկության մասին էլ է նաեւ, քանզի ես էլ եմ եղել երազկոտ աղջնակ ու անցել այդ կարեւոր տարիքի առավելությունների եւ թերությունների միջով: Իմ ներքին հիշողություններն էին, որոնք երբեք այլեւս հետ չես բերի»,-այսօր «Ոսկե ծիրան» Երեւանի 10-րդ միջազգային կինոփառատոնում միջազգային խաղարկային մրցույթ/հայկական համայնապատկեր մրցույթ անվանակարգում ներկայացրած իր «Այդ ես

Ուշացած պատասխան «ֆուտբոլային դիվանագիտության» ձախողմա՞նը

Նախ արձանագրենք՝ կարո՞ղ էր Ա․ Հովսեփյանը առանց Սերժ Սարգսյանի իմացության նման հայտարարություն անել: Հազիվ թե:

Հրանտ Մարգարյան․ «Վարչապետը պատերազմ է հայտարարել Դաշնակցությանը»

«Ազատություն» ռադիոկայան.  Այդ պատերազմը ավելի շատ Տիգրան Սարգսյանին է վնասելու՝ ոչ Դաշնակցությանը, ասում է կուսակցության Բյուրոյի ներկայացուցիչը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը բացեիբաց ասել է, որ պատերազմ է հայտարարում Դաշնակցությանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց ՀՅ Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Նրա խոսքերով՝ այդ պատերազմի շրջանակներում վարչապետը մամուլում Դաշնակցության մասին «կեղտոտ բամբասանքներ» է պատվիրում: Նշենք, որ մամուլը գրել

«Թեղուտ» ՓԲԸ-ն քննարկում է իր հնարավոր գործողությունները բնապահպան ակտիվիստներին «համարժեք իրավական գնահատականի» ապահովման ուղղությամբ

«Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) տեղեկացնում է, որ Թեղուտի կառուցվող լեռնահանքային համալիրի հարստացուցիչ ֆաբրիկայի ջրամատակարարման խողովակաշարի շինարարական-մոնտաժային աշխատանքների տեղամասերից մեկում 2013 թ. հուլիսի 3-4-ն ընկած ժամանակահատվածում կատարված հողային աշխատանքների ընթացքում՝ աշխատանքներն իրականացնող կապալառու կազմակերպության աշխատակիցների կողմից դիտվել են մարդկային ոսկորներ հիշեցնող ոսկրային մնացորդներ: ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ տվյալ տեղամասում հողային աշխատանքները չեն շարունակվել, և

Երևանցի 46 շնորհալի աշակերտներ մեկնել են Բուխարեստ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, Երևան-Բուխարեստ աշակերտական ճամբար են մեկնել ուսումնական, ինչպես նաև մշակույթի և սպորտի բնագավառներում գերազանց առաջադիմությամբ սովորող երևանցի 46 աշակերտներ։ Երեխաներին Բուխարեստ ճանապարհելիս Երևանի քաղաքապետարանում նրանց հյուրընկալել և բարի ճանապարհ են մաղթել Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը և հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։ Յոթնօրյա ճամբարի ընթացքում հայաստանցի աշակերտները ռումինացի հասակակիցների հետ

Մեքենան բախվել է ծառին

Հուլիսի 10-ին, ժամը 02.24-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրիի Երևանյան խճուղում՝ «Վիլլա Գարի» շինանյութի խանութի մոտ, ավտոմեքենան բախվել է ծառին, տուժածներ չկան, ավտոմեքենայից նկատվում են կայծեր: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի 30 UL 336 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Մ. Գրիգորյան) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից

Վարչապետը որոշել է Արարատյան դաշտավայրի խորքային հորերը կոնսերվացնել

«Արարատյան դաշտավայրում ստեղծվել է լարված իրավիճակ. մարդիկ զրկվում են խմելու եւ ոռոգման ջրից, եւ մենք այդտեղ անհապաղ միջամտելու անհրաժեշտություն ունենք»,- այսօր կառավարության նիստում այսպիսի մտահոգություն հայտնեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետին են դիմել մի շարք բնապահպաններ, հասարակական կառույցներ՝ խնդիր բարձրացնելով, որ Արարատյան դաշտի խորքային հորային ջրերը գնալով նվազում են եւ այն լուրջ խնդիրներ է առաջացնում արարատցիների

Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտա. «ԵվրԱզԵս-ի հետ հարաբերությունները չեն հակասում ԵՄ-ին Ուկրաինայի ինտեգրմանը»

«Համաձայնություն» կենտրոնի եւ Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամի հրավիրած սեմինար-քննարկման թեման էր` «Ուկրաինան` ԵՄ ինտեգրման ճանապարհին»: Զեկույցով հանդես եկավ Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան: Նա պատմական ակնարկ արեց, թե ինչպես է Ուկրաինան հաստատել հարաբերություններ ԵՄ-ի հետ: Դեպի ԵՄ Ուկրաինայի քաղաքացիների տեղաշարժը կարեւորելով՝ դեսպանը նշեց, որ 2007 թվականին է ստորագրվել վիզաների դյուրացման համաձայնագիրը: Ապա

Պիտի ազգովի խնդրենք, որ տրանսպորտն ավելի շատ թանկանա

Փաստորեն, տրանսպորտը թանկանալու է «ի օգուտ ժողովրդի»։ Մենք էլ կարծում էինք՝ ի վնաս ժողովրդի է թանկանալու, բայց բարեբախտաբար՝ Գագիկ Բեգլարյանը ժամանակին ճշտում մտցրեց այս հարցում։

Ֆրանսիայի դեսպան. «Շատերը կնախանձեն մեր համագործակցությանը»

Eurasiadoc նախագծի շրջանակներում ԵՄ աջակցությամբ հուլիսի 7-ից մեկնարկել է Եվրասիական վավերագրական ֆիլմերի երկրորդ համաժողովը, որը կտեւի մինչեւ հուլիսի 15-ը: Եվրասիական վավերագրական ֆիլմերի միջազգային իրադարձությունը միավորում է ավելի քան 60 մասնագետների` ռեժիսորների, պրոդյուսերների և տարածողների Եվրասիայից և Եվրոպայից: Եվրոպական Միության EuropeAid ծրագրի, ինչպես նաև Ֆրանսիայի Ռոն-Ալպ շրջանի աջակցության շնորհիվ 2011թ. ստեղծված Eurasiadoc ծրագրի նպատակը եվրոպական և

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930