Լրահոս
Օրվա լրահոսը

Քանդվել է եզդիական գերեզմանատուն

Հունվար 13,2014 14:41

Ինչպես այսօր տեղեկացանք, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի եզդիական հին գերեզմանատունը քանդվել էˋ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Գրիգորյանի մերձավոր բարեկամ Սերյոժա Գրիգորյանի թեթև ձեռքով:

Գերեզմանատունը քանդվել է, որպեսզի այդ տարածքում գինու գործարանի համար անհրաժեշտ այգի կառուցվի: Եթե այս տեղեկատվությունը վերաբերվեր Ադրբեջանի Հանրապետությանը, ապա մեզ համար դա հասկանալի կլիներ և զարմանքն ու բարկությունը այդքան մեծ չէր լինի: Եզդիների հին գերեզմանատան հետ կատարվել է մի բան, որը բացի սրբապղծություն որակելուց դժվար է այլ բան որակել, քանզի ուրիշի հանգուցյալների հիշատակը չհարգողը չի կարող սեփական հանգուցյալներին հարգել: Գործարար Սերյոժա Գրիգորյանը իր այս քայլով վիրավորում է մի ողջ ժողովրդի և խաղում է Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության հետ: Տարիներ առաջ մենք ականատես եղանք, թե ինչպես է Ադրբեջանի պետական քաղաքականության արդյունքում քանդվում Նախիջևանի հին հայկական գերեզմանատունը, որը և սրբություն էր մեզ համար և մշակութային արժեք ամբողջ աշխարհի համար: Սերյոժա Գրիգորյանի արածը հանցագործություն կլինի համարել ՀՀ պետական քաղաքականություն, սակայն այն որ մի գործարար իր կատարած քայլով վնասում է մի ամբողջ պետության հեղինակություն և վիրավորում այդ պետության հազարավոր քաղաքացիների կարծում ենք հերքել անիմաստ է: Այս կապակցությամբ անհապաղ հրավիրում ենք ՀՀ պետական պատկան մարմինների ուշադրությունը կատարված հանցագործության վրա և պահանջում ենք ,որպեսզի տվյալ անձը վերականգնի եզդի ազգին հասցված վնասը, ինչպես նաև պատասխանատվություն կրի օրենքի առաջˋ սրբապիղծ գործունեության համար:Լիահույս ենք, որ Հայաստանի Հանրապետությունը թույլ չի տալու նման մարդկանց արատավորելու երկրի համբավը: «Սինջար եզդիների ազգային միավորումը» հետամուտ է լինելու այս խնդրին, ինչպես նաև մեր ներկայացուցիչները կլինեն նշված համայնքում և կարձանագրեն տեղի ունեցածը:

«Սինջար եզդիների ազգային միավորում» հ/կ խորհուրդ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031