Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Կառավարությունը հուշանվերների վրա 5.7 մլն դրամ է ծախսել. «Փաստինֆո»

Հունվար 13,2014 14:54

Ըստ «Փաստինֆո»– ի,  Տարեվերջյան հուշանվերների համար ՀՀ Կառավարության աշխատակազմը պետական բյուջեից միայն անցյալ տարվա նոյեմբերին 5.7 մլն դրամ է ծախսել: Սրանք պաշտոնական տվյալներ են, որ հրապարակվել են ՀՀ Կառավարության պաշտոնական կայքում:

Մեկ անձից կատարած գնումների հրապարակումներից պարզ է դառնում, որ, օրինակ, միայն 2013թ. նոյեմբերի 13-ին կառավարության աշխատակազմը 993 600 դրամի պայմանագիր է կնքել «Ագուլիս Մեկ» ՍՊԸ-ի հետ: Այս ընկերությունն, ի դեպ, կոնյակի ֆիրմային խանութ է, որտեղից նույն ամսվա ընթացքում, 3 օրվա պարբերականությամբ, կառավարությունը ևս 3 անգամ գնումներ է կատարել` նոյեմբերի 15-ին` 441 600 դրամի, նոյեմբերի 18-ին` 159 000, նոյեմբերի 21-ին` 993 600 դրամի կոնյակ գնելով:

Բացի վերոհիշյալ «Ագուլիս Մեկ»-ից, կառավարությունը նոյեմբերի 15-ին ևս 392 000 դրամի կոնյակ է գնել նաև «Գրեյթ Սակրա» ՍՊԸ-ից, որն ի դեպ, «Գրեյթ Վելլի» ընկերության ֆիրմային խանութն է:

Դրանից 3 օր անց կառավարությունը ևս 528 000 դրամի հուշանվեր-խմիչք է ձեռք բերել նաև տեղական մեկ այլ արտադրող «Գրեյպ Արմաս» ՍՊԸ-ից: այս ընկերությունը նույնպես գինի- կոնյակ արտադրող տեղական ընկերություն է, որն իր գործունեության 1-2 տարվա ընթացքում արդեն մի քանի անգամ Կառավարության կողմից արժանացել է տարբեր արտոնությունների և կառավարության ղեկավարի այցելությունների:

Ինչևէ, միայն 2013-ի նոյեմբերին կառավարության գնած հուշանվեր- խմիչքների արժեքը, ըստ այս հրապարակումների, փաստորեն գերազանցում է 3 ու կես միլիոն դրամը: Իսկ թե ու՞մ համար են նախատեսված եղել կոնյակի տեսքով այս հուշանվերները և ի՞նչ արժեք են դրանք ունեցել, կառավարությունը չի հրապարակում:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031