Օրվա լրահոսը
Հովիկ Աբրահամյանը կազմակերպել է Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը
Այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը անուղղակի հաստատեց այն լուրերը, որ կազմակերպել է Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը. «Ինչքան լավ բաներ կա ես եմ կազմակերպում»: Հիշեցնենք, որ մամուլում այսօր հրապարակումներ կային այդ մասին: ԱԺ նախագահը հարցով դիմեց լրագրողներին` «Դուք հավատո՞ւմ եք այդ հրապարակմանը» ու ինքն էլ պատասխանեց`«Ես
ՀՀԿ-ականները՝ Րաֆֆու մասին
Հանրապետականում վատ չեն վերաբերվում ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին։ «Ընդդիմության որպես տեսակ նա մեկ քայլ առաջ է,- ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ճշմարիտյանը,-Հայրենասեր է, ուզում է Հայաստանի համար ինչ-որ բան անել»։ Հարցն այն է, թե իր շարժման մեջ ում է ներգրավում նա. «Հրավիրում է տարբեր մարդկանց, որոնց կարելի է քաղաքական դիակներ համարել, գալիս են
Patch. «Թանգարանը կհարգի Հայոց և այլ ցեղասպանությունների զոհերի հիշատակը»
Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել 98 տարի առաջ, սակայն այն խորը նստած է տեղի հայերի հիշողության մեջ: Գրում է «Փեթչ» պարբերականի Վոթերթաուն քաղաքի բաժինը: Ամեն տարի Վոթերթաունում Ամերիկայի հայկական գրադարանն ու թանգարանը նշում են Ցեղասպանության տարելիցն, ինչպես նաև հրավիրում այլ համայնքների ներկայացուցիչների, որոնք նույնպես ցեղասպանություն են վերապրել: Ապրիլի 24-ի փոխարեն թանգարանի միջոցառումը տեղի կունենա կիրակի,
Անահիտ Բախշյան. «Միակ հուղարկավորությունն էր, որին ուրախությամբ մասնակցեցինք» (տեսանյութ եւ ֆոտոշարք)
Նախագահական նստավայրից այսօր մեկնարկած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կեղծ երդման թաղման արարողությունը ավարտվեց Ազատության հրապարակում: «Մեր երկրի սիրելի քաղաքացիներ, ձեր մասնակցությամբ հայտարարում ենք, որ կատարում ենք Հայաստանի 20-ամյա պատմության կուտակված կեղծիքների, կեղծ երդումների, կեղծ օրենքների, կեղծ ընտրությունների արդյունքների եւ դրա բոլոր հետեւանքների հուղարկավորությունը: Միակ անգամն է, որ հուղարկավորության եկել ենք ուրախությամբ, որովհետեւ հայտարարում ենք, որ
Լոռին լավագույն մշակութային մարզն է ՀՀ մասշտաբով
«Art Expo»-ում տարած հաղթանակը կխթանի մարզի մշակութային կյանքի զարգացմանը: Լոռին մարզային «Art Expo» միջհամայնքային մշակութային 2-րդ ցուցահանդեսում լավագույնն է ճանաչվել հանրապետության մասշտաբով: «Art Expo»-ից անմիջապես հետո ես հասկացա, որ մեր մարզում մշակութային կյանքը երբեք երկրորդական-երրորդական պլան չի կարող գնալ, որովհետեւ գործ ունենք մշակույթից հասկացող մարդկանց հետ, եւ դրա վառ ապացույցն էլ այն է, որ
«Արմավիան», ըստ տնօրենի, կործանվեց սխալ մենեջմենթի պատճառով (Տեսանյութ)
Կառավարությանն առաջարկվում է գնել «Արմավիայի» բաժնետոմսերից, կամ էլ փող տալ: Այս հարցերը քննարկվեցին հանրային խորհրդում: «Արմավիա» ավիաընկերության սնանկացման հիմնական պատճառը սխալ մենեջմենթն է, եւ թեեւ վերջերս տարբեր մասնագետների կողմից այս կարծիքը հնչել է, այսօր սա հաստատեց նաեւ «Արմավիայի» տնօրեն Նորայր Բելույանը` հանրային խորհրդում հրավիրված քննարկման ժամանակ: Բացի այս խնդիրը, պարոն Բելույանը նշեց մի քանի
Ի՞նչ էին անում Լյուդմիլա Սարգսյանն ու Գուրգեն Եղիազարյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի շարժման կողքին (Տեսանյութ)
ՀԱԿ պատգամավորը գտնում է, որ ոստիկանությունը վախենալու հիմքեր չուներ: Ապրիլի 9-ի իրադարձությունների օրը, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց ժամը 6-ին նորից հավաքվելու մասին, ինչպես տեղեկացրել ենք, մի խումբ ակտիվիստներ շարժվեցին դեպի Բաղրամյան 26: Ոստիկանները շղթա էին կազմել եւ թույլ չէին տալիս որեւէ փողոցից մուտքը Բաղրամյան: Այդ խուճապային իրադրության մեջ՝ Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկում հանկարծ նկատեցինք ՍԴՀԿ կենտրոնական վարչության
Անհետացել է ՍԴՀԿ ԿՎ անդամը
Aravot.am-ի հետ զրույցում ՍԴՀԿ (իշխանական) ատենապետ Գեւորգ Պերկուպերկյանը հաստատեց այն տեղեկությունները, որ երեկվանից անհետացել է ՍԴՀԿ ԿՎ անդամ, լիբանանի խորհրդարանի նախկին պատգամավոր, լիբանանաբնակ Եղյա Ջերջյանը: Նա տեղեկացրեց, որ կապի մեջ են ՍԴՀԿ լիբանանյան կառույցի հետ եւ տեղեկացել են, որ հարցով զբաղվում են լիբանանի ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները: Այլ մանրամասներ, առայժմ հայտնի չեն, իրենք էլ չեն
«Րաֆֆի Հովհաննիսյանի այցը ՌԴ խելագարության ժանրից է, դժվար է պատկերացնել, որ Պուտինը կընդունի նրան». վերլուծաբաններ
Այսօր հայտնի դարձավ, որ Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կարճատև այցով մեկնել է Մոսկվա: Ենթադրվում է, որ նա վաղը պետք է վերադառնա Հայաստան, քանի որ ապրիլի 12-ի երեկոյան Ազատության հրապարակում հանրահավաք է նախատեսված: Մոսկվա կատարելիք այցի մասին Րաֆֆի Հովհաննիսյանը տեղեկացրել էր ապրիլի 9-ի հանրահավաքում՝ հայտարարելով, որ պատրաստ է գնալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ՝ հետ
76-ամյա տղամարդը մեղադրվում է հարեւանուհու հանդեպ բռնի սեքսուալ գործողություններ կատարելու մեջ
Դրա արդյունքում ծնվել է աղջիկ երեխա: Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի Ալավերդու նստավայրում ապրիլի 2-ից ընթանում է Ալավերդի քաղաքի Էնգելսի փողոցի բնակիչ, 1937 թ. ծնված Բորիս Միխայլովի դատավարությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2009թ. հոկտեմբերին Ալավերդի քաղաքի իր բնակարանում հարեւանուհի Մ.Վ.-ի նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, որի արդյունքում վերջինս
Գաբրիել Սարգսյանը շրջանցեց Վլադիմիր Հակոբյանին
ՄԱԷ-ում ընթացող «Դուբայ Օփեն» 15-րդ միջազգային ավանդական մրցաշարում չորս տուրից հետո 194 մասնակիցներից միայն չորսն ունեն հարյուր տոկոսանոց արդյունք: Վլադիմիր Հակոբյանը, որ մինչ այդ գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, ոչ-ոքի արեց ու նահանջեց միանգամից 5-րդ հորիզոնական: Իսկ մեր ազգային հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը, տանելով չորրորդ անընդմեջ հաղթանակը, լրացուցիչ գործակիցներով ստանձնեց առաջատարի դերը: Հայաստանի ներկայացուցիչները մրցաշարում
HB Independent. «Հրանտ Սևադյան՝ ամերիկյան նվագախմբի հիմնադիրը»
Հրանտ Սևադյանը հիմնադրել է Հանթիգթոն Բիչի սիմֆոնիկ նվագախումբը, որպեսզի լրացնի տեղի երաժշտության ոլորտի բացերը: Գրում է «Հանթինգթոն-բիչ ինդեփենդենթ» պարբերականը: Թեպետ քաղաքը ռոք երաժշտության համար պայմաններ էր ստեղծել, սակայն Սևադյանը ճանաչում էր դասական երաժիշտների, որոնք անգործ էին կամ նվագախումբ գտնելու համար տասնյակ կիլոմետրեր էին անցնում: «Այժմ մարդիկ նվագելու և փորձ ձեռք բերելու հնարավորություն ունեն», – ասել
Նաիրա Զոհրաբյան. «Ես Նոստրադամուսը չեմ, ի տարբերություն ԱԺ-ի 999 պրոբի բազմաթիվ նոստրադամուսների»
ԲՀԿ պատգամավորը զգուշացնում է, որ եթե Մարտի 1-ի հանձնաժողովի քննարկմանը ԲՀԿ-ի դեմ սլաքներ ուղղեն, հարցը քաղաքականացնելու է: «ԲՀԿ-ն կողմ է եւ կողմ է քվեարկելու այս հարցով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը: ԲՀԿ-ի համար կարեւոր է, որ բոլոր այն հարցերը, որոնք այսօր կան հանրության շրջանում՝ Մարտի 1-ի հետ կապված, ստանան իրենց պատասխանները»,- այսօր ԱԺ-ում Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով
Քաղաքաշինության նախարարն այցելեց Սիսակյան 3
Աջափնյակի Սիսակյան փողոցի 3-րդ շենքի իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով ապրիլի 11-ին ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանն այցելեց վերոնշյալ շենք: Նախարար Թադեւոսյանը հանդիպեց շենքի բնակիչների հետ, որոնք մանրամասն ներկայացրեցին ոչ միայն շենքի վթարային վիճակը, այլ նաեւ ջրերի արտահոսքի հետեւանքով առաջացած սանհանգույցի, տանիքի, նկուղի հետ կապված խնդիրները: Խնդիրն ամբողջությամբ ուսումնասիրելու եւ նշյալ հանրակացարանում բնակվող ընտանիքներին անվտանգ
Մարգարիտ Եսայան. «Մարտի 1-ի զոհերի արյունը մեզանից յուրաքանչյուրի խղճի վրա է»
Այսօր ԱԺ-ում քննարկվեց Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը, որի հեղինակն է ՀԱԿ-ը: Քննարկման ժամանակ ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը ՀԱԿ պատգամավորներին հիշեցրեց, որ ժամանակին կոնգրեսի իր հարգելի գործընկերները չէին մասնակցում Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին. «Ես շատ լավ տեսել եմ դա, եւ բոլորն են տեսել: Ես հասկանում եմ, որ հիմա ունեն լայն լիազորություններ, որովհետեւ ներկայացված
Ոչ թե`«Տարոն ջան, սիրուն չի», այլ` «Հասմիկ ջան, սիրուն չի՞»
Տարոն Մարգարյանը` Փակ շուկայի մասին: «Մեր ուշադրության կենտրոնում է նաեւ քաղաքաշինական ծրագիրը: Օրակարգային խնդիր է մեզ համար եղել չորս տարիների ընթացքում: Երեւան քաղաքում մենք ունենք բազում պատմամշակութային հուշարձանային շենքեր, որը պետք է լինի քաղաքային իշխանության կողմից ամենօրյա հսկողության տակ: Եվ մենք պետք է պահպանենք դա` մեր բնակիչների հետ միասին: Ամեն ինչ պետք է
«Առաքելություն» կուսակցությունը՝ Նորագյուղում
Այսօր «Առաքելություն» կուսակցության անդամները՝ ութը հոգով, որոնք մասնակցում են Երեւանի ավագանու ընտրություններին, նախընտրական հանդիպումների շրջանակներում, այցելեցին Երեւանի Նորագյուղ կոչվող թաղամաս: Նորագյուղում ավագանու անդամները ծանոթանացան տեղի խնդիրներին, խոսեցին բնակիչների հետ, բաժանեցին իրենց նախընտրական բուկլետներն ու ու հորդորեցին ընտրել իրենց: Aravot.am-ի հետ զրույցում «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանը նշեց, որ այսօր բնակիչների հետ իրենց առաջին հանդիպումն
Business Wire. «Հայկական խումբը լավագույնն է հանդիսատեսի համար» (տեսանյութ)
Հայկական խումբը մրցանակ է ստացել «Avid and Abbey Road»-ի երաժշտական մրցույթում: Գրում է «Բիզնես Ուայր» պարբերականը: «Ավիդ» և «Էբի ռուոդ» հեղինակավոր ստուդիաների կազմակերպած մրցույթում Նալբանդյան եղբայրների «Եռանկյունի» երգը հանդիսատեսը լավագույնն է ճանաչել: Այն հավաքել է 4 138 ձայն: Երևանյան դուոն, իրենց ոճը վերագրում է «նու ֆանկ, էսիդ ջազ և նեո սոուլ» ժանրերին: Երգի ձայնագրմանը մասնակցել են
Մարգարիտ Եսայանը Մարտի 1-ի նոր հանձնաժողովի «շոուին» եւ «անազնիվ խաղին» չի ուզում մասնակցել
Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի հարցը՝ ԱԺ-ում: ԱԺ-ում այսօր քննարկվեց Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը, որի հեղինակն է ՀԱԿ-ը: Հիմնական զեկուցող Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրեց նախագծի կարեւորությունը, իսկ հարակից զեկուցողն էր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Հանձնաժողովը նախագծին տվել էր դրական եզրակացություն: Դավիթ Հարությունյանը նշեց, որ եթե հանձնաժողովը գործի ոչ թե
4 ամենաանսպասելի բաները, որ երբևէ ընկել են երկնքից
Բոլորս գիտենք, որ երկինքը կարող է մեզ շնորհել անձրև, ձյուն, ձյունախառն անձրև, «ընկնող աստղեր», բայց երբեմն երկնքից ընկնում են նաև այնպիսի բաներ, որ բացի զարմանքից այլ տպավորություն չեն կարող թողնել: Հյուսիսային Կարոլինայի Չեստեր քաղաքում, կաթնային անձրևները սովորական բնույթ էին կրում: Բանն այն էր, որ քաղաքում գտնվում էր «Cremora» սուրճի համար չորացրած կրեմ արտադրող գործարան, որի
Արա Երնջակյանը` «ալտերնատիվ թեկնածուների» մասին (տեսանյութ)
Արվեստագետը զարմանում է, որ Երեւանում քանդված պատեր ու կոյուղիներ կան: Այս նկարն արված է այսօր, Երեւանի Արաբկիր համայնքի Ավետիսյան փողոցի 74, 80 շենքերի ետնամասում: Այսօր այդ շենքերի բակում Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի ցուցակը գլխավորող, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ ավագանու ՀՀԿ-ական թեկնածու-անդամները հանդիպում էին բնակիչների հետ: Կամերային թատրոնի տնօրեն Արա Երնջակյանը Տարոն Մարգարյանին ուղղված
«Հանրապետականները ցույց են տվել իրենց մուսկուլները». Ալեքսանդր Իսկանդարյան
«Արդյունքների համաձայն իրավիճակը չափազանց լավատեսական է: Իրական հակառակորդներ չկային, Րաֆֆի Հովհաննիսյանին չհաջողվեց վերադասավորել իր ձայները: Բոլոր ընտրություննրին տեղի ունեցող քարոզարշավներն ու բողոքի ցույցերն ավանդական են դարձել: Պարտվող կողմը երբեք չի հաշտվում»,-,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Քաղաքական զարգացումները Հայաստանում ՀՀ նախագահի երդմնակալությունից հետո» թեմայի շուրջ նշեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա պնդմամբ մինչ մայիսի
«Ներքաղաքական իրավիճակը կապ չունի ԱՄՆ-ի` Հայաստանին տրվող ֆինանսական օգնությունը կրճատելու հետ»
Թաթուլ Մանասերյան. «Օբամայի վարչակազմը ստանձնել էր բյուջեի դեֆիցիտի կրճատման պատասխանատվությունը»: Հայաստանին տրամադրվող տնտեսական օգնությունը 38 %-ով կրճատելու Ամերիկայի Միացյալ նահանգների մտադրությունը պայմանավորված չէ Հայաստանում ՀՀ նախագահական ընտրություններից հետո ստեղծված ներքաղաքական իրավիճակով: Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Մեր երկրին տրվող օգնության կրճատման մասին տեղեկատվությունը հրապարակված է ԱՄՆ 2014 թվականի բյուջեի նախագծում, որտեղ, Միացյալ
Ազնավուրը ներկա կլինի «Ոսկե ծիրանին»
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց, որ փառատոնը վաղուց էր ցանկանում Շարլ Ազնավուրին հարգանքի տուրք մատուցել, ու հարմար պահը արդեն մոտ է: «Ոսկե ծիրանի» շրջանակներում Ազնավուրի աստղը կբացենք իր անվան հրապարակում: Ժամանակին մտածել էինք, որ ողջ գործիչների աստղեր չենք բացելու, բայց Ազնավուրն անառարկելի մեծություն է, եւ ոչ ոք չի կարող
«Ինձ ավելի շատ կսիրեմ սրանից հետո». Հիասթափված աղջկա պատմություն
«Այն, ինչ ես արեցի, սթրեսի արդյունք էր, ես ինձ ներել եմ դրա համար, բայց նրան չկարողացա ներել»,-ասում է 22-ամյա Սրբուհի Գրիգորյանը: Պատմում է՝ սովորում էր առաջին կուրսում, երբ հանդիպում է Սամվելին՝ Օպերայի հարակից տարածքում: «Ընկերուհիներիս հետ զբոսնում էի, իսկ նա մենակ էր, նկատեցի նրան ու մտածեցի, որ սիմպո տղա է, բայց այլևս ուշադրություն չդարձրեցի և
Մարդը եւ բնությունը. «Գաֆէսճեան»-ում դպրոցականները մասնակից են նոր կրթական ծրագրի (ֆոտոշարք եւ տեսանյութ)
Այսօր «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում մեկնարկեց «Քաղաքը եւ վայրի բնությունը» նոր կրթական ծրագիրը` նախատեսված դպրոցականների համար: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի հանրային կապերի եւ մարքեթինգի տնօրեն Լիլիթ Սոխակյանը, ծրագիրն իրականացվում է «Մեկուսացում. Ուրբանիզացիան հակընթաց բնությանը» ցուցահանդեսի շրջանակում: «Ծրագրի նպատակն է` երեխաներին եւ նրանց ընտանիքներին մոտեցնել արվեստին` ավելի լավ ծանոթացնելով արվեստանմուշներին: Այսօր ծրագրին մասնակցում
ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել
Ապրիլի 11-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:
«Ժառանգության» երիտասարդները կեղծ երդման թաղման արարողություն են անում
Քիչ առաջ նախագահական նստավայրի դիմաց «Ժառանգության» մի խումբ երիտասարդներ ապրիլի 9-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կեղծ երդման թաղման արարողություն են սկսել: Թաղումը անցկացվում է ընդունված արարողակարգով: Կեղծ երդումը նստավայրի առջեւ 3 անգամ պտտելուց հետո, այս պահին շարժվում են դեպի Օպերա: Ակտիվիստները իրենց պարանոցից կախել են նոր Հայաստանի երդման տեքստը եւ «վերջ կեղծիքին» ասելով անցնում են
Բնապահպանները Հյուսիս-հարավ ճանապարհի նախագծի մասին. « Իսկը ծույլիկ ուսանողի գրած կուրսային լինի»
Այսօր Շիրակի մարզպետարանում տեղի գյուղապետերի, բնապահպանների, հնագետների ու շինարարների մասնակցությամբ հանրային լսում էր կազմակերպվել Թալինից միչև Ազատան կառուցվող 45,5 կիլոմետր երկարությամբ ճանապարհի նախագծի կամ այսպես ասած ՇՄԱԳ-ի`շրջական միջավայրի ազդեցության գոտիավորման փաստաթղթի մասին: Նշենք, որ Հյուսիս-հարավ կոչվող այդ ճանապարհը կառուցվելու է կառավարության նախաձեռնությամբ և Ասիական զարգացման բանկի տրամադրած վարկային միջոցների հաշվին: Եվ մինչ մայրաքաղաքից ժամանած ծրագրի
«Շատ եմ ասել ու էլի կասեմ՝ հաղթանակի համար էի գնացել նախագիծ». Լոլա Քարամյան
«Պարելիս մարմինդ պետք է խոսի, ամեն մի շարժումդ մի բան նշանակի», – ասում է 26-ամյա Լոլա Քարամյանը, ում շատերը ճանաչում են «Շանթ» հեռուստաընկերության «Պարիր, թե կարող ես» նախագծից: Պարել սկսել է վաղ տարիքից. 9 տարեկանում ընդունվել է Երևանի պետական պարարվեստի ուսումնարանի բալետի բաժին, այն ավարտելուց հետո արդեն Հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարային բաժնում