Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրվում է նախկին կնոջը հարվածելու, զոքանչի համակարգիչը ջարդելու մեջ

Նոյեմբեր 14,2013 19:04

Դիլիջան քաղաքի բնակիչ, 1983 թ. ծնված Արամ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հոկտեմբերի 14-ին կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում ձեռքերով հարվածել է նախկին կնոջը՝ Արեւիկ Հովհաննիսյանին, պատճառելով առողջության կարճատեւ քայքայմամբ թեթեւ մարմնական վնասվածք: Ըստ «Դատալեքս» կայքի՝ Ա. Գեւորգյանը մեղադրվում է նաեւ այն բանում, որ դիտավորությամբ վնասել է Ա. Հովհաննիսյանի մորը՝ Հասմիկ Հովհաննիսյանին պատկանող «COMPAQ» տեսակի նոթբուք համակարգիչը եւ համակարգչային սեղանի ապակին՝ պատճառելով 175 000  դրամի նյութական վնաս:

Ա. Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով («Դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը») եւ  185 հոդվածի 1-ին մասով («Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը»): Նախկինում չդատված Ա. Գեւորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարության առաջին նիստը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում նշանակված է նոյեմբերի 19-ին:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930