Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանություն Սարդարապատ գյուղում

Նոյեմբեր 14,2013 18:55
inqnaspanutyun

Նոյեմբերի 14-ին, ժամը 14.45-ին,  հիվանդանոցից  ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դիակ:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, Սարդարապատ գյուղի 16-րդ փողոցի թիվ 6 տան դիմաց, «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենայի միջից անհայտ անձը չպարզված հրազենից կրակոց է արձակել 1972 թ. ծնված Արմեն Եփրեմյանի վրա և դիմել փախուստի:

Ա. Եփրեմյանը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:

Կատարվել են դեպքի վայրի զննություն և այլ  անհրաժեշտ ու անհետաձգելի օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ:

Ոստիկանության տարբեր  ստորաբաժանումների  համակարգված աշխատանքի շնորհիվ հանցագործություն կատարելու  մեջ կասկածվող անձը կարճ ժամանակում հայտնաբերվել և  ձերբակալվել է:

Ոստիկանության Արմավիրի մարզային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

 

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930