Օրվա լրահոսը
Ընթացքի մեջ են մանկապարտեզների նորոգման և հիմնանորոգման, ինչպես նաև մշակութային կենտրոնների ջեռուցման ապահովման ծրագրերը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների նորոգման, հիմնանորոգման, ինչպես նաև մշակութային հաստատությունների ջեռուցման ապահովման ու վերանորոգման՝ Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի ծրագրով նախատեսված աշխատանքները: Ծրագրի ընթացիկ աշխատանքների հետ կապված՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության ծրագրավորման և նախագծանախահաշվային փաստաթղթերի հետ աշխատանքների բաժնի պետ էդվարդ Շաքարյանը տեղեկացրել է, որ այս
Եղնուկյանի դատավարությունը հուլիսի 25-ին
Հուլիսի 25-ին կմեկնարկի ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի ընկերոջ՝ Կարո Եղնուկյանի գործով դատավարությունը։ Նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը մայիսի 30-ին է հայց ներկայացրել Կարո Եղնուկյանի դեմ՝ պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության եւ հրապարակային ներողության պահանջ։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռոզա Ծառուկյանի գլխավորած խորհրդի անդամներին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռոզա Ծառուկյանի գլխավորած «Ֆերմերների ազգային միավորման» (ՖԱՄ) խորհրդի անդամներին՝ քննարկել գյուղատնտեսության տարբեր ճյուղերին առնչվող մի շարք հարցեր: Ռոզա Ծառուկյանն ակնառու է համարել գյուղատնտեսության, այդ թվում անասնապահության զարգացումը և ներկայացրել մեղվաբուծության զարգացման ուղղությամբ առաջարկվող քայլերը: ՖԱՄ ղեկավարը շնորհակալություն է հայտնել կառավարությանը՝ մեղվաբուծությունն ուշադրության կենտրոնում պահելու համար և մեծապես կարևորել մեր երկրում
Սամվել Ալեքսանյանը նեղված է. Տիկին Շողիկը վերջերս լավ չի ֆինանսավորում
Այսօր ԱԺ ՀՀԿ-ական օլիգարխ-պատգամավոր Սամվել Ալեքսանյանը խորհրդարանում, լրագրողների համար անակնկալ, եկավ և նստեց լրագրողների կողքին: Առիթից օգտվելով, լրագրողները մի քանի հարցեր ուղղեցին Սամվել Ալեքսանյանին: Հետաքրքրվեցին` ինչո՞ւ է որոշել «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում «Երևան Սիթի» սուպերմարկետ բացել: Սամվել Ալեքսանյանն ասաց, որ այդ հարցերով զբաղվում է իր կինը. «Դիմեք տիկին Շողիկին»: Այնուհետև նա հումորով նեղսրտեց, որ
«Լավագույն մարզական ընտանիք 2013». մասնակցության ռեկորդ
Ավարտվեց «Լավագույն մարզական ընտանիք 2013» մրցույթի առաջին փուլը, որին, անցած ինը տարիների հետ համեմատած, մասնակցեցին ռեկորդային թվով ընտանիքներ: Ամփոփելով առաջին փուլի արդյունքները` սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, մրցույթի կազմակերպիչ եւ պատասխանատու Խաչիկ Ասրյանն Aravot.am-ին ասաց, որ չորս տարիքային խմբերում ՀՀ 45 քաղաքներում, Երեւանի` 12 եւ ԼՂՀ` 7 վարչական շրջաններում ընդհանուր առմամբ մասնակցել է 2041 ընտանիք
Ա.Գ. Սարգսյան. «Եթե այս իրավիճակը շարունակվի, երբ ժողովուրդը դառնում է քոչվոր, անսովոր քայլեր պետք է ձեռնարկվեն»
Դեմկուսի նախագահը կարծում է, որ իշխանության առաջին դեմքերը պետք է փոխեն իրենց մտածելակերպը: Երեկ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը կանխատեսեց, որ եթե մինչեւ 2015 թվականի աշունը վերեւներից հեղափոխություն չարվի, ապա դա արդեն կարվի ներքեւից: Այս կապակցությամբ այսօր «Առավոտը» Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ է իրատեսական համարում այս կանխատեսումը: Պարոն
Նշանակվել է հատուկ հանձնարարությունների գծով գեներալ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով գեներալ-մայոր Հովիկ Ֆոլիկի Օհանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ հատուկ հանձնարարությունների գծով գեներալի պաշտոնում: ՀՀ ՊՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Մեղադրվում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ
Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է Նազարյան եղբայրների կողմից իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը: Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2013թ. մարտի 20-ին` ժամը 23:30-ի սահմաններում, Գ.Նազարյանը իր եղբոր` Կ.Նազարյանի և հորաքրոջ որդու` Ա.Նազարյանի հետ, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Արտաշատ քաղաքի բակերից մեկում վիճաբանել է ՀՀ ոստիկանության
«Դոմինո Փրոդաքշնը» բողոքարկելու է ՏՄՊՊՀ որոշումը
18.06.2013թ. ՀՀ ՏՄՊՊ հանձնաժողովը վարչական վարույթի շրջանակներում ընդունել է որոշում «Դոմինո Փրոդաքշն» ընկերության վերաբերյալ՝ որակելով վերջինիս գործողությունները որպես «անբարեղիճ մրցակցության դրսևորում»: Հանձնաժողովին ներկայացված ապացույցների, մեր կողմից բերված փաստարկների ուժով հիմնավորված է, որ ոչ միայն մրցակցություն, այլև անբարեխիղճ մրցակցություն չկա և չի կարող լինել, և որ իրականում վեճը գտնվում է այլ հարթությունում` Արամ Հարությունյան և Աշոտ
Սուքիաս Ավետիսյան. «Մենք գիտենք, որ մենաշնորհը խանգարում է եւ պայքարում ենք դրա դեմ»
ՀՀԿ-ական պատգամավորը սակայն որեւէ օրինակ չկարողացավ բերել որպես այդ պայքարի արդյունք:
«Արվեստը երակներումդ պետք է հոսի». Մարիամ Այունց
Այսօր արդեն շատերին է ծանոթ «Hande made» (ձեռքի աշխատանք) արտահայտությունը: Ոմանք նախընտրում են Hande made պատվերները՝ ավելի օրիգինալ երևալու և տարբերվելու համար, իսկ ոմանք էլ միևնույնն է նախապատվությունը տալիս են աչքով տեսած և գնած ապրանքներին: Մարիամ Այունցը 20 տարեկան է, նա արդեն շուրջ մեկ տարի իր hande made աշխատանքները ներկայացնում է հանրությանը և փորձում՝ իր
Բ. Ասատրյան. ««ՀայՌուսգազարդի» հայկական բաժնեմասը ոչ թե «Գազպրոմին», այլ սեփական ժողովրդին վաճառեք»
Բագրատ Ասատրյանի կարծիքով` «ՀայՌուսգազարդի» 100% բաժնետեր լինելով, «Գազպրոմը» քաղաքական ճնշումներ էլ կգործադրի
«ԲՀԿ-ի շուրջ համախմբվածները երիտասարդներ են, ովքեր մտահոգված են երկրի վաղվա օրվա խնդիրներով». Հրաչյա Բասմաջյան
Երիտասարդների խնդիրների, նրանց առջեւ ծառացած մարտահրավերների մասին զրուցեցինք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների Միության գլխավոր քարտուղար Հրաչյա Բասմաջյանի հետ: Նրա միջոցով փորձեցինք պարզել՝ ինչպիսի՞ խնդիրներ է տեսնում հայաստանյան ամենահայտնի քաղաքական ուժերից մեկի երիտասարդական թեւը, դրանց լուծման ինչպիսի՞ ճանապարհներ է առաջարկում եւ ո՞վ է ԲՀԿ կուսակցական երիտասարդը: Նախ Դուք ի՞նչ սահմանում կտաք. ո՞վ է այսօր
Հրամանատարաշտաբային զորավարժություններ «Արզնի» օդանավակայանի տարածքում
Հունիսի 19-ին «Արզնի» օդանավակայանի տարածքում անցկացվեց հրամանատարաշտաբային զորավարժության ամփոփիչ փուլը՝ ոստիկանության ստորաբաժանումների և ոստիկանության զորքերի մասնակցությամբ՝ «Հատուկ համահավաք ջոկատի կիրառումը զանգվածային անկարգությունների կանխման և խափանման հատուկ օպերացիայում» թեմայով: Զորավարժության նպատակը զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների փոխհամագործակցության ու գործողությունների ներդաշնակման ապահովումը և ոստիկանության ծառայողների ունակությունների ու հմտությունների ամրապնդումն էր՝ տարբեր ծառայությունների ներկայացուցիչների առավելագույն ընդգրկումով, ինչը հնարավորություն
Մալթային դիտավորյալ պարտվելը բացառվում է
Մալթայի հավաքականին պարտվելն անքան անհավանական էր, որ սկսել են լուրեր պտտվել, իբրեւ Ռուբեն Հայրապետյանը խաղը վաճառել է, կամ ֆուտբոլիստները խաղադրույքներ են դրել (տոտալիզատորներում Մալթայի հաղթանակի գործակիցը 10 էր) ու դիտավորյալ պարտվել: Իր ասուլիսում ՀՖՖ նախագահն արդեն պատասխանել է հետաքրքրասերներին, հայտարարելով, որ ինքը ոչինչ չի վաճառում, առավել եւս` ֆուտբոլում: Իսկ ֆուտբոլիստների մասին Սուրեն Բաղդասարյանն ասաց. «Նման
Ոստիկանության Երեւանի քննչական վարչության պետ է նշանակվել Արսեն Այվազյանը
NEWS.am-ի տեղեկություններով՝ Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, փոխգնդապետ Արսեն Այվազյանը նշանակվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քաղաքի քննչական վարչության պետի պաշտոնում: Հիշեցնենք, որ նա նախկինում զբաղեցնում էր քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի պետի պաշտոնը: Երեւանի քննչական վարչության նախկին պետ Գեւորգ Գեւորգյանն անցել է կադրերի ռեզերվ:
Արծվիկ Մինասյանի բողոքը. «Չեն անում, Հովիկ Արգամիչ, չեն անում, հակառակն են անում»
Այսօր օրվա երկրորդ կեսին խորհրդարանը արագացված ռեժիմով սկսեց քննարկել հուլիսի մեկից նվազագույն աշխատավարձը տասը հազար դրամով ավելացնելու մասին կառավարության նախաձեռնությունը: Ընդդիմադիրներն իրենց ելույթներում խիստ քննադատության ենթարկեցին գազի եւ դրան ածանցյալ մնացած բոլոր թանկացումների ֆոնին կառավարության կեցվածքը: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն, օրինակ հայտարարեց, որ ՀՅԴ խմբակցության՝ նվազագույն աշխատավարձերի բարձրացման բանաձևը, որը կառավարությունը մոտ վեց
Կոնգրեսի փոխնախագահ. «Բռնակալությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է մասնակցությունը» (Տեսանյութ)
«Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում» թեմայով միջազգային համաժողովի շրջանակներում Հայաստան է ժամանել Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի փոխնախագահ Ամի Կոոպմանսշափը: Ներկայացնում ենք Aravot.am-ի հարցազրույցը տիկին Կոոպմանսշափի հետ: – Ձեր կարծիքով որո՞նք են այն երեք հիմնական սկզբունքները, որոնց իրականացման արդյունքում երկիրը կարող է հասնել իրական ժողովրդավարության: -Կարծում եմ՝ ժողովրդավարությունը չի կարող զարգանալ առանց քաղաքացիների մասնակցության:
Նորք-Մարաշ վարչական շրջանում նոր կանգառասրահներ են տեղադրվել
Մայրաքաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցը Երևանի քաղաքապետարանի 2013թ. շինբարեկարգման ծրագրով հիմնանորոգված առաջին փողոցն է: Արմենակյան փողոցը երկար տարիներ հիմնական նորոգման չէր ենթարկվել: Գործընթացը սահմանափակվել էր մասնակի կամ փոսային նորոգումներով: Փողոցի ամբողջական ասֆալտապատումն ավարտվել է մայիսի սկզբին: Մինչ այդ անցկացվել է 575 գծամետր ոռոգման նոր ջրագիծ, որի անհրաժեշտությունը նույնպես զգացվում էր տարիներ շարունակ: Փողոցի տեսքը
Իսկ ո՞վ փոխարինի Վարդան Մինասյանին
Մալթայի հետ խաղից հետո կրկին Վարդան Մինասյանի հրաժարականի մասին հարց բարձրացավ: Սակայն մարզիչը հայտարարեց, թե երկրորդ անգամ նույն քայլին չի դիմի: Մեկնաբանելով Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի հրաժարական տալ-չտալու հարցը, ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանն ասաց. «Ես խնդրին այն տեսանկյունից չեմ նայում, թե Վարդան Մինասյանն արժանի՞ է հավաքականի գլխավոր մարզիչ լինել, թե՞ ոչ: Առաջին հերթին մտածում
Արամ Սարգսյան. «Չեմ պատկերացնում, որ Վազգեն առաջինը նման շքեղ նվեր վերցներ»
Դեմոկրատական կուսակցության նախագահը կարծում է, որ իր «անհեթեթ եւ միամիտ» հայտարարությամբ Աշոտ Սուքիասյանը բացահայտում է, որ վարչապետն ու Կճոյանը անտեղյակ չեն եղել օֆշորային ընկերությունում իրենց ունեցած բաժնեմասերից:
409.88 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հունիսի 19-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 7,300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 409.88 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409.95 դրամ:
Կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 20-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Արզումանյան փողոցի 3, 4, 6, 7, 8, 10, 13, 15, 17, 19 համարների, Հալաբյան փողոցի 1, 3, 5, 7, 9, 9/1, 11 համարների, Լենինգրադյան փողոցի 2-42 համարների, Սիսակյան փողոցի 2, 4,
Սուրեն Բաղդասարյան. «60-70-ական թվականներին հենակետային կիսապաշտպան տերմին չկար»
Այսօրվա մամուլի ասուլիսում Սուրեն Բաղդասարյանը հիշեց, որ 60-70-ական թվականներին ֆուտբոլում հենակետային կիսապաշտպան հասկացություն չկար: «Կուզենայի մի բանի մասին խոսել, որն էլի կապված է տակտիկայի հետ: Հիմա ասում են` հենակետային կիսապաշտպան: 60-70-ական թվականներին այդպիսի տերմին չկար: Կային կիսապաշտպաններ` կենտրոնական, եզրային եւ ֆունկցիաների տարբերություն չկար: Բոլորն էլ մասնակցում էին թե պաշտպանությանը, թե գրոհներին: Այսօր Կառլեն Մկրտչյանի մասին
Երկարաձգվում է ռադիոհեռարձակման թվայնացման ժամկետը
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին կառավարության հեղինակած օրինագիծը: Ըստ այդմ, առաջարկվում է երեք տարով երկարաձգել ռադիոհեռարձակման թվայնացման հետ կապված անցումային դրույթը՝ մինչև 2016 թ.-ի հուլիսի 20-ը: 6 ամսով երկարաձգվում են նաև անալոգային հեռարձակումից թվային հեռարձակման անցնելու, ինչպես նաև մարզային հեռուստաընկերությունների անալոգային լիցենզիաների գործողության ժամկետները՝ 2015 թ.-ի հունվարի
Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել Իրինա Զաքյանին և Տիգրան Գևորգյանին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամ, օպերային մեներգչուհի Իրինա Զաքյանին և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆլեյտահարների խմբի մենակատար-կոնցերտմայստեր, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գևորգյանին: Շնորհավորելով արվետագետներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել և կարևորել նրանց գործունեությունը հայ մշակույթն ու կատարողական արվեստը արտերկրում ճանաչելի դարձնելու գործում։ «Քաղաքապետարանը պատրաստ
Կբացվի ՄՊՀ-ի հայաստանյան մասնաճյուղը
Նախօրեին Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի գիտական խորհուրդը հավանության է արժանացրել ՄՊՀ-ի հայաստանյան մասնաճյուղ բացելու որոշումը: Հիշեցնենք, որ տվյալ հարցը ժամանակին քննարկվել է երկու երկրների ղեկավարների մակարդակով, իսկ հարցի լոբբինգը իրականացրել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Մոսկվայի պերական համալսարանը աշխարհի լավագույն համալսարանների տարբեր վարկանիշներով մտնում է աշխարհի թոփ 100 համալսարանների մեջ: Իսկ Ռուսաստանում այն ունի
Աշոտ Սուքիասյանի նամակը գլխավոր դատախազին եւ «Հետքին». Ամբողջական տեքստ
Հետք. ՀՀ գլխավոր դատախազ՝ պարոն Աղվան Հովսեփյանին Պատճենը` Hetq.am ՀՀ քաղաքացի Աշոտ Սուքիասյանից Մեծարգո պարոն Հովսեփյան, Կապված վերջին իրադարձությունների հետ, կուզենայի ներկայացնել իմ պարզաբանումները: Հասկանում եմ, որ պետք է լուսաբանեմ ողջ եղելությունը: 2009թ.-ի օգոստոսի 20-ին ՀՀ Կառավարությունում տեղի ունեցավ ժողով, որի նպատակն էր ադամանդագործության և ոսկերչության զարգացումը ՀՀ-ում և աշխատատեղերի ավելացումը: Դրան հաջորդեցին Էկոնոմիկայի նախարարության կազմակերպած ժողովները նույն