Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլի այդ հայտարարությունը մեզ նույնիսկ հիասթափեցրեց». «Հրապարակ»

Դեկտեմբեր 12,2013 11:04 Share

Որքան հասկացանք՝ «Քաղաքացիական պայմանագրի» նպատակն է Սերժ Սարգսյանի եւ նրա թիմի հեռացումն իշխանությունից։ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ ասել է. «Քաղաքացիական պայմանագրի» կարեւորագույն արդյունքը լինելու է հենց այն, որ Հայաստանի Հանրապետության զարգացման հիմնական խոչընդոտ Սերժ Սարգսյանն իր թիմով կհեռանա»։

Մի քիչ նեղ եւ անշուք նպատակ չի՞ արդյոք, որպեսզի այն դնես քաղաքացիական հասարակությանը տեղից շարժելու եւ նրա գործողությունները համակարգելու նպատակով հրապարակ եկած կազմակերպության առջեւ։

Անկեղծ ասած՝ Նիկոլի այդ հայտարարությունը մեզ նույնիսկ հիասթափեցրեց, որովհետեւ առանց պայմանականների էլ Սերժ Սարգսյանն իր խայտառակ թիմով ժամանակավոր երեւույթ է ու մի երկու տարի հետո պիտի հեռանա։ Նույն բանը ՀԱԿ-ն էր անում՝ պահանջում էր արտահերթ ընտրություններ, որպեսզի իրականացներ Սերժ Սարգսյանի հեռացումը։ Վերջն ի՞նչ եղավ։

Հիմա ոչ ՀԱԿ կա, ոչ նույնիսկ ՀՀՇ, իսկ Սերժ Սարգսյանն էլ առոք-փառոք իր գործին է։ Լեւոն Զուրաբյանի ամենաչսիրած մղձավանջն այսօր, եթե կուզեք իմանալ, Սերժ Սարգսյանի իմպիչմենթի գործընթաց սկսելն է։ Նա հիմա աշխատում է այդ մասին հնարավորինս քիչ խոսել, նույնիսկ մոռանալ, մինչեւ Սերժ Սարգսյանն իր ոտքով հեռանա։

Ուզում ենք ասել՝ այնքան էլ ճիշտ չէ, երբ Պետրոսին բերելու համար Պողոսին հեռացնելն ես հայտարարում գերնպատակ։ Քաղաքական գերնպատակ։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031