Լրահոս
Օրվա լրահոսը

Ձյան մաքրման աշխատանքներն ընթանում են նաև չդադարող ձյան պայմաններում

Դեկտեմբեր 12,2013 10:29

Դեկտեմբերի 11-ի կեսօրին վերսկսված ձյան տեղումների հնարավոր հետևանքները մեղմելու, ճանապարհները տրանսպորտային միջոցների համար բաց, իսկ հետիոտնի համար մաքուր պահելու նպատակով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների սանմաքրման և կոմունալ տնտեսության ձեռնարկությունները, չդադարող ձյան պայմաններում, ողջ գիշեր կատարել են ձնամաքրման աշխատանքներ:

Գործընթացը միաժամանակ ծավալվել է մի քանի ուղղություններով: Մաքրվել են գլխավոր ու երկրորդական փողոցները, բակային տարածքներն ու բազմաբնակարան շենքերի շքամուտքերին հարակից աստիճանավանդակները:

Մայրաքաղաքի հատկապես բարձրադիր տեղանքում գտնվող վարչական շրջաններում, որտեղ տեղումներն ավելի առատ են, իսկ գոգավորություններն ավելի շատ, աշխատանքներն, ըստ էության, ընթացել են առանց դադարի: Ձյան մաքրման աշխատանքներին մասնակցել են վարչական շրջանների կոմունալ ծառայությունների և համատիրությունների, ինչպես նաև պայմանագրային հիմունքներով ներգրավված աշխատակիցները:

Ընդհանուր թվով 128 միավոր ձյուն մաքրող, աղցան, մայթ մաքրող  և այլ մասնագիտացած մեքենասարքավորումներ են գործի դրվել՝ առատ տեղումների հետևանքները հնարավորին արագ վերացնելու համար: Աշխատանքների համակարգումն իրականացրել է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և հատուկ օպերատիվ շտաբը՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի անմիջական վերահսկողության ներքո, ով տարվող աշխատանքների ընթացքի մասին պարբերաբար զեկուցել է քաղաքապետին: Գիշերվա ընթացքում օգտագործվել է ավելի քան 310 տոննա աղ և շուրջ  640խ/մ ավազ։ Աշխատանքները շարունակվում են: Վաղ առավոտից ձյան մաքրման աշխատանքներում ներգրավվում են նաև մայրաքաղաքի շինարարական կազմակերպությունների կողմից տրամադրված մեքենասարքավորումները:

008 003 006

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031