Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունը» մերժում է թուրքական նախապայմանները

Դեկտեմբեր 12,2013 10:24

1993 թվականից Թուրքիան միակողմանի փակել է Հայաստանի Հանրապետության հետ ցամաքային սահմանը: Այն վերաբացելու եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար այդ երկիրն առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, որոնցից առաջնայինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը պատկանող տարածքներն Ադրբեջանին հանձնելու պահանջն է:

Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունները՝ որպես ինքնիշխան պետություններ, վերականգնել են իրենց պետականությունները հայ ժողովրդին պատկանող պատմական հայրենիքի մի մասում՝ շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքում: Վարելով հանդուրժողական քաղաքականություն՝ Հայաստանի Հանրապետությունը, առանց նախապայմաններ թելադրելու, հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ: Սակայն այս 20 տարիների ընթացքում դա չի ընդունվել եւ մերժվել է Թուրքիայի կողմից:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն Հայաստան ժամանելուց մի քանի օր առաջ հանդես էր եկել հայտարարությամբ՝ ասելով. «Դուք երբ հարեւան երկրի հողերի բռնազավթումից հրաժարվեք, մեր բարեկամ լինելու առջեւ արգելքներ չեն լինի»: Եվ սա հայտարարում է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մի պետության, որը մոտ մեկ դար առաջ Ցեղասպանության արդյունքում բռնազավթել է հայ, հույն եւ արաբ ժողովրդների բնօրրանի զգալի հատվածը: Մի պետության, որն աջակցում է ռազմատենչ իր քաղաքականությունը շարունակող եւ հայկական Նախիջեւանի, Շահումյանի, Գետաշենի ու Արծվաշենի տարածքները բռնազավթած Ադրբեջանին:

Թուրքիան պետք է քաջ գիտակցի, որ եթե Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար իր առջեւ նախապայմաններ չի դրել, դա չի կարող անվերջ շարունակվել կամ էլ դա չի նշանակում, որ Հայաստանը չի կարող հայտարարել իր նախապայմանների մասին:

Հայ ժողովուրդը Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ սկսելու հարցում ունի իր մեկնակետը, որի հիմնական բաղադրիչը Թուրքիայի կողմից օկուպացված հայկական բոլոր տարածքների վերադարձն է եւ հայ ժողովրդի՝ իր հայրենի բնօրրանը վերադառնալու իրավունքի իրացումը:

«Ժառանգություն» կուսակցության

Լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Փառք աստծո, որ երկրում կան գիտակից մարդիկ։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031