Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Նիկոլայ Պատրուշևի և Ալեքսանդր Մեժուևի հետ

Դեկտեմբեր 12,2013 11:10 Share
Artur Bagdasaryan

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում աշխատանքային այցով գտնվող Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և Բելառուսի Հանրապետության անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ալեքսանդր Մեժուևի հետ:

Նիկոլայ Պատրուշևի հետ հանդիման ընթացքում կողմերը քննարկել են անվտանգության տարբեր ոլորտներում հայ-ռուսական ռազմավարական գործակցության ներկա վիճակը և հեռանկարները, երկու երկրների անվտանգության խորհուրդների աշխատակազմերի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցեր:

Ալեքսանդր Մեժուևի հետ Արթուր Բաղդասրյանի հանդիպման ժամանակ կողմերը շեշտեցին հայ-բելառուսական հարաբերությունների խորացման ուղղությամբ երկու երկրների անվտանգության խորհուրդների դերակատարության կարևորությունը, համագործակցության նոր ոլորտների բացահայտման անհրաժեշտությունը:

Արթուր Բաղդասարյանն իր բելառուս գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրեց Հայաստան, ինչը սիրով ընդունվեց:

Արթուր Բաղդասարյաննը հանդիպում է ունեցել նաև Ուկրաինայի Անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի առաջին տեղակալ Ալեքսանդր Մեդվեդենկոյի հետ:

Կողմերը քննարկել են Հայաստանի և Ուկրաինայի համապատասխան կառույցների աշխատակազմերի միջև համագործակցության հաստատման, ինչպես նաև անվտանգությանը և պաշտպանությանը վերաբերող հարցեր:

 Ազգային անվտանգության խորհրդի 

մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031