Օրվա լրահոսը
Նախկինում 5 անգամ դատապարտված կինը՝ նոր հանցանքով
Մայիսի 12-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, 1970 թ. ծնված, նախկինում 5 անգամ դատապարտված Հերմինե Զ.-ն Սվաճյան փողոցում գործող հագուստի տոնավաճառի մի տաղավարից գողացել է աշխատակցուհու դրամապանակը, որի մեջ եղել է ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար և փաստաթղթեր: Ժամը 19.30-ին Հերմինե Զ.-ն բերման է ենթարկվել բաժին: Գողացված գումարը հետ
Մեր մտավորականների ինֆանտիլիզմը
Նրանց հայացքը բոլոր պարագաներում ուղղված է վերեւ՝ իշխանությանը, նախագահին, որը «ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնի մշակույթին», արգելի սերիալները, գռեհիկ հումորը կամ այն ստեղծագործությունները, որոնք իրենց ճաշակով չեն:
«Բարեւ Երեւան» դաշինքը դիմելու է դատարան՝ վիճարկելու ԿԸՀ-ի որոշումը
Դաշինքը պահանջում է անվավեր ճանաչել ընտությունների արդյունքները
ԱԱԾ աշխատակիցը ազատ արձակվեց
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանն այսօր հրապարակեց Ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության գլխավոր վարչության 4-րդ բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Տեր-Մինասյանի դատավճիռը: Համաձայն այդ դատավճռի՝ նրա նկատմամբ կիրառվեց համաներում, նա դատապարտվեց 4 տարվա ազատազրկման: Արմեն Տեր-Մինասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից: Հիշեցնենք, որ նա մեղադրվում էր Ռոբերտ Չիլինգարյանի հետ Լաիշյանի
ԵԱՀԿ-ն վերապատրաստում է ոստիկանության աշխատակիցներին տեղեկատվական անվտանգության վերաբերյալ
Մոտ երեսուն ոստիկանության ուսանողներ և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ ներգրավվեցին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից Հայաստանի ոստիկանության ակադեմիայում կազմակերպված տեղեկատվական անվտանգության վերաբերյալ երկշաբաթյա ինտենսիվ դասընթացում, որը մեկնարկեց 2013 թ. մայիսի 13-ին: Ծրագրի մասնակիցները կընդլայնեն ՏՏ համակարգերի և տվյալների պաշտպանության մասին իրենց գիտելիքները, ինչպես նաև ձեռք կբերեն համակարգչային և համակարգիչների կիրառմամբ կատարվող հանցագործությունների հետաքննության հմտություններ : Դասընթացի հիմնական
Դանիել Իոաննիսյանը դիմելու է դատարան
«Բարեւ Երեւան» դաշինքի ավագանու թեկնածու Դանիել Իոաննիսյանը պատրաստվում է ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու իր դիմումի վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը բողոքարկել Վարչական դատարանում: «Մերժումը հանձնաժողովի կողմից խիստ ապօրինի էր: Ինձ մերժեցին, որովհետեւ ընտրական օրենսգիրքն ասում է, որ ընտրությունների արդյունքները կարող են բողոքարկել միայն դաշինքներն ու կուսակցությունները, բայց ես այդ պահին չէի բողոքարկում ընտրությունների արդյունքները, դիմել
Դիմել են «Երևան-Ջուր» ընկերությանը, սակայն ապարդյուն
Ձեզ են գրում Երևանի Ջրվեժի «Մայակ» թաղամասի 3 շենքի բնակիչները: Մեզ մոտ մի քանի ամիս է ինչ աղետալի վիճակ է: Մասնավորապես Երևան-Ջուր ընկերությանը պատկանող շենքի մոտով հողի միջով անցնող ք.Երևանին մատակարարվող ջրի մագիստրալներից մեկը վնասվել է և շենքի տակ է լցվում մեծ քանակությամբ խմելու ջուր, ինչի հետևանքով օր օրի խարխրլվում են շենքի հիմքերը: Բնակիչները բազմաթիվ
Վարդան Սեդրակյանը Սերժ Սարգսյանի համար խոչընդոտ չէր
Aravot.am-ի հարցին ի պատասխան` Սեդրակյանն իր բոլոր ասուլիսներում ասում էր թե շատ բան գիտի նախագահ Սերժ Սարգսյանի անցյալի մասին, նույնիսկ բերելով օրինակներ, ասում էր, թե նա վերացնում է իր ճանապարհից բոլոր խոչնդոտները, իսկ իրեն համարում էր Սարգսյանին մրցակից, ձեր կարծիքով, սա այդ դե՞պքն է, այսինքն` Սերժ Սարգսյանն ուզում էր վերացնել իր ճանապարհին կանգնած Վարդան Սեդրակյանին`փաստաբան
ՃՏՊ Բագրատաշեն-Այրում ավտոճանապարհին
Մայիսի 13-ին, ժամը 02.40-ին ահազանգ է ստացվել, որ Բագրատաշեն-Այրում ավտոճանապարհին` ե/գ կայարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նոյեմբերյան-Ալավերդի ավտոճանապարհի 27-րդ կմ-ում` Շնող գյուղի մոտակայքում, «ԲՄՎ» մակնիշի 26SL528 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Ա.Ամիրջյան) բախվել է էլ. սյանը. տուժածներ չկան: ԱԻՆ
Կրակողն ասում է, որ Սեդրակյանն իրեն ասել է, թե Հայրիկյանին վախեցնել է պետք…
Այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում Պարույր Հայրիկյանի մահափորձը կազմակերպելու մեջ մեղադրվող Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը խոսեց Սեդրակյանի գործով դատավարության մասին, որը սկսվելու է վաղը: Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը Վարդան Սեդրակյանին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 34-38-305 հոդվածներով: ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն` 34-րդ հոդվածով սահմանվում է հանցափորձը (Հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված
Իր նորածին աղջկան խեղդած 46-ամյա մայրապետը դատապարտվեց պայմանական ազատազրկման
Դատարանը հաշվի է առել ընտանիքի վիճակը
Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին կոչ է արել քվեարկել Dorians-ի համար Եվրատեսիլի կիսաեզրափակչում (Տեսանյութ)
Լեգենդար բրիտանացի ռոք երաժիշտ, Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմին տեսաուղերձ է ձայնագրել իր եվրոպացի երկրպագուների համար` կոչ անելով նրանց մայիսի 16-ին կայանալիք Եվրատեսիլի կիսաեզրափակչում քվեարկել հայկական Dorians խմբի օգտին: Տեսաուղերձը տեղակայված է Dorians-ի YouTube-ի պաշտոնական ալիքում` Երաժշտի պաշտոնական կայքում վիդեոն ուղեկցվում է հետեւյալ գրառումով. «Մեր համաշխարհային համերգային շրջագայության առաջին մասն ավարտվել է եւ մենք
Հայ աստղագետներն Արցախում հանդես եկան դասախոսություններով
Անցած շաբաթվա ընթացքում Արցախի դպրոցներում իրականացվեց Հայկական աստղագիտական ընկերության աստղագիտական դասախոսությունների ծրագիրը, որի ընթացքում աստղագետներն այցելեցին Ստեփանակերտի և Շուշիի ավագ և հատուկ մասնագիտացված դպրոցները: Ծրագիրն իրականացվում էր ամերիկահայ նշանավոր աստղագետ, Կոռնելի համալսարանի պրոֆեսոր Երվանդ Թերզյանի և Արցախի Հանրապետության Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ: Ընդամենն անցկացվեց 10 դասախոսություն: Աստղագետները պատմեցին ժամանակակից աստղագիտության խնդիրների և զարգացումների, հայ
Պատյաններ iPhone-ի համար՝ 880 հազար դոլարով
Իր անհավանական թանկ աշխատանքներով հայտնի ոսկերիչ Անիտա Մայ Թանը Al-Gems Global Design House-ից ներկայացրել է iPhone-ի համար հավաքածու երկու պատյաններից (Dragon & Spider), որոնց արժողությունը 880 հազար դոլար է: «Վիշապ» (Drago) պատյանը պատված է 18 կարատանոց ոսկով եւ զարդարված 2200 անգույն ադամանդներով, ու նաեւ շագանակագույն, կոնյակի եւ շամպայնի գույնի ադամանդներով: Քարերի ընդհանուր կշիռը 32 կարատ
Բրիտանացի միլիարդատերը պարտված գրազի համար օդանավի ուղեկցորդուհի է աշխատել
Երկու տարի ուշացումով Ռիչարդ Բրենսոնը կատարել է պայմանը՝ սափրել ոտքերը, կարմիր շրթներկ քսել եւ աշխատել «Air Asia» ընկերության չվերթներից մեկում: 2010 թվականին, երբ Բրենսոնը դեռ «Ֆորմուլա 1»-ի «Virgin Racing»-ի սեփականատերն էր, գրազ է եկել «Lotus Racing»-ի սեփականատեր Թոնի Ֆերնանդեսի հետ, թե ում թիմն ավելի բարձր տեղ կզբաղեցնի Աշխարհի գավաթի Կոնստրուկտորների մրցավազքում: Ըստ գրազի պայմանի, պարտվողը
Փայտի հայտնի և անհայտ գյումրեցի վարպետը (Տեսանյութ)
Երբեմն թվում է, թե Գյումրու համար այլևս անվերադարձ անցյալում է արհեստավոր վարպետների այն անկրկնելի առատությունը, որը քաղաքին բերում էր փառք ու պատիվ: Սակայն մի փոքր խորանալով և առավել խորն ուսումնասիրելով քաղաքը, կտեսնենք, որ անգամ այսչափ ավերվածություններից ու արտագաղթից հետո, բարեբախտաբար, Գյումրին այսօր էլ դեռ ունի վարպետներ, որոնք իրենց արհեստը բարձրացրել են արվեստի մակարդակի:Նրանց հանդեպ ընդամենը
Արքայազն Հարրին վոլեյբոլ է խաղացել զինվորականների հետ
Միացյալ Թագավորության արքայազն Հարրին, որ գտնվում է ԱՄՆ-ում, Կոլորադոյում վոլեյբոլ է խաղացել պատերազմների թեժ կետերում ծանր վիրավորված ամերիկացի եւ բրիտանացի զինվորականների հետ: Թագաժառանգը լինելու է նաեւ Նյու Յորքում, որտեղ էլ նախատեսում է պոլոյի բարեգործական հանդիպում կազմակերպել, որի հասույթը փոխանցվելու է աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկի՝ Լեսոտոյի օգնության հիմնադրամին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Մարդ է ընկել ձորակը
Մայիսի 13-ին, ժամը 08.03-ին ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Լեռնագործների փողոցի 3-րդ նրբանցքի մոտակա ձորակում ընկած մարդ կա. Վերջինիս դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 08.20-ին հրշեջ-փրկարարները ձորակից դուրս են բերել Լեռնագործների փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 38 տան բնակիչ Վարդան Թադևոսյանին (ծնվ.1970թ.): Տուժածին տեղափոխել են
Այսօր Արոնյանը խաղում է Ռաջաբովի հետ
Նորվեգիայում ընթացող շախմատի «Norway Chess 2013» գերմրցաշարի չորրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը, որը միայն հաղթանակներ է տարել: Նրան հաջորդում է Հիկարու Նակամուրան՝ 2,5 միավոր: Մյուս գրոսմայստերները դասավորվել են հետեւյալ հաջորդականությամբ. Վիշվանաթան Անանդ, Լեւոն Արոնյան, Մագնուս Կարլսեն, Պյոտր Սվիդլեր, Թեյմուր Ռաջաբով՝ 2,0-ական, Վան Հաո, Վեսելին Տոպալով՝ 1,5-ական, Ջոն Լյուդվիգ Համմեր՝
Ջազային վիրտուոզների «Life in Ekaterinburg»-ը
Ջազային վիրտուոզներ Վահագն Հայրապետյանի և Դանիիլ Կրամերի համերգին հաջորդեց նաև երաժիշտների համատեղ՝ «Life in Ekaterinburg» ձայնասկավառակի շնորհանդեսը, որը կայացավ ժամը 22:00-ին՝ «Mezzo» ակումբում: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Վահագն Հայրապետյանը, ձայնասկավառակը ձայնագրվել է 2 տարի առաջ, երբ ջազմենները համատեղ հյուրախաղերի էին Սիբիրի ու Ուրալի տարբեր քաղաքներում: «2011թ. փետրվարի 17-ին Եկատերինբուրգում ես և Դանիիլը համատեղ համերգ
Լեւոն Արոնյանը պարտվեց
Նորվեգիայում ընթացող շախմատի «Norway Chess 2013» գերմրցաշարի մասնակիցները մեկօրյա հանգստից հետո Ստավանգերից տեղափոխվել են Բրյունե: Չորրորդ տուրում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով 38-րդ քայլում պարտվեց առաջատար Սերգեյ Կարյակինին (Ռուսաստան): Պարտություն կրեց նաեւ աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդը, որը խաղում էր Հիկարու Նակամուրայի հետ: Մագնուս Կարլսեն-Պյոտր Սվիդլեր, Հաո Վանգ-Թեյմուր Ռաջաբով պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Այս
Գյուղացիները փակել են Հոկտեմբերյան-Երևան ճանապարհը. Կառավարությունից վնասված բերքի փոխհատուցում են պահանջում
aravot.am-ի էլեկտրոնային հասցեին Համահայկական երիտասարդական շարժման կողմից հաղորդագրություն էր եկել, որով ասվում էր, որ շարժման անդամներից մեկը գտնվում է Հոկտեմբերյանում և տեղեկացնում՝ այսօր 17:30-ի դրությամբ Հոկտեմբերյան-Երևան ճանապարհը փակել են գյուղացիները, որոնք կառավարությունից պահանջում են կարկուտի արդյունքում գյուղացուն պատճառած վնասի փոխհատուցում: Մեզ հաջողվեց խոսել Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ Պետրոսյան Մելսիդայի հետ, ում ամուսինը նույնպես գնացել
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Երևան կժամանի Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում մայիսի 13-ին տեղի կունենա Բելառուսի Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո նախատեսված են երկու երկրների նախագահների առանձնազրույցն ու պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Բանակցությունների ավարտին տեղի կունենա մի շարք ոլորտներում Հայաստանի և Բելառուսի միջև համագործակցության զարգացմանն ու
ԿԸՀ-ն ամփոփել է ընտրության արդյունքները և ընդունել որոշում` Երևանի ավագանու անդամներ ընտրվելու մասին
Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է արձանագրություն` 2013թ. մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքների վերաբերյալ` հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները: Հաշվի առնելով վերոհիշյալ արձանագրությունը, ՀՀ վարչական դատարանի որոշումները, հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունած որոշումները, տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն
Ալիկ Տիգրանյանը նվաճեց Հոլանդիայի չեմպիոնի կոչումը
«Armchess.am»-ը տեղեկացնում է, որ Սնեկ քաղաքում անցկացված շախմատի Հոլանդիայի մինչեւ 16 տարեկանների (U16) առաջնությունում Ալիկ Տիգրանյանը ինը հնարավորից վաստակելով 6,5 միավոր պայքարն ավարտել է միանձնյա առաջատարի դերում՝ նվաճելով այդ տարիքային խմբի Հոլանդիայի չեմպիոնի կոչումը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Վահագն Հայրապետյան և Դանիիլ Կրամեր. 2 համերգ մեկ օրում
«Մենք ծանոթ ենք 2000 թվականից, շատ համատեղ համերգներ ենք ունեցել, իսկ այսօր ևս մեկ անգամ մեծ պատիվ ունենք Դանիիլ Կրամերին ընդունել մեզ մոտ և դուետով հանդես գալ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Կատուներ» բենդի ղեկավար Վահագն Հայրապետյանը: Նա և ՌԴ ժողովրդական արտիստ, դաշնակահար Դանիիլ Կրամերը այսօր 2 համերգ են ունենալու:
Լեգնիցայում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության մասնակիցներն այսօր հանգստանում են
Երեկ կայացած յոթերորդ տուրում Հայաստանի 14 ներկայացուցիչներից 7-ը՝ գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը, Հրանտ Մելքումյանը, Արման Փաշիկյանը, Ռոբերտ Աղասարյանը, Վլադիմիր Հակոբյանը, Ավետիք Գրիգորյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը, հաղթանակ տարան եւ մրցաշարային աղյուսակում որոշ առաջընթաց արձանագրեցին: Մեր տղաներից համեմատաբար լավ դիրքերում են 5,0-ական միավոր վաստակած Գաբրիել Սարգսյանը՝ 17-րդ տեղ, Սերգեյ Մովսիսյանը (նկարում)՝ 21-րդ, Տիգրան Լ. Պետրոսյանը՝ 28-րդ եւ
Մայք Թայսոնը «Օթելլո» է ուզում
Գերծանր քաշային սկանդալային բռնցքամարտիկը հայտարարել է, թե դեմ չէր լինի մարմնավորել Վիլյամ Շեքսպիրի հանրահայտ ստեղծագործության հերոսի կերպարը: «Ես սեւամորթ եմ: Հետեւաբար, ինչո՞ւ ինձ չպատկերացնել շեքսպիրյան Օթելլոյի դերում: Դա հետաքրքիր կլինի», – ասել է աշխարհի նախկին բացարձակ չեմպիոնը «New York Daily News»-ին: Այդուհանդերձ, Թայսոնը համեստորեն է գնահատել իր դերասանական վարպետությունը եւ ասել, որ մինչեւ Օթելլոյի «կերպարանափոխվելը»
Ռուդոլֆ Գրիգորյանը նվաճեց Ֆրանսիայի չեմպիոնի կոչումը
Սեն Պոլ Թրուա Շաթո քաղաքում անցկացված մինչեւ 18 տարեկանների շախմատի առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճեց հայ շախմատիստ Ռուդոլֆ Գրիգորյանը: Նա ինը հնարավորից վաստակեց 7,5 միավոր: Այս տարիքային խմբի առաջնությունում հանդես էր գալիս նաեւ մեկ այլ հայ շախմատիստ՝ Գարի Ժիրոյանը: Նա իր հայրենակցից ետ մնաց ընդամենը կես քայլ, սակայն լրացուցիչ ցուցանիշերով բավարարվեց չորրորդ տեղով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































