Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմել են «Երևան-Ջուր» ընկերությանը, սակայն ապարդյուն

Մայիս 13,2013 12:13
PrevPhoto
NextPhoto

Ձեզ են գրում Երևանի Ջրվեժի «Մայակ» թաղամասի 3 շենքի բնակիչները: Մեզ մոտ մի քանի ամիս է ինչ աղետալի վիճակ է: Մասնավորապես Երևան-Ջուր ընկերությանը պատկանող  շենքի մոտով հողի միջով անցնող ք.Երևանին մատակարարվող ջրի մագիստրալներից մեկը վնասվել է և շենքի տակ է լցվում մեծ քանակությամբ խմելու ջուր, ինչի հետևանքով օր օրի խարխրլվում են շենքի հիմքերը: Բնակիչները բազմաթիվ անգամ դիմել են «Երևան-Ջուր» ընկերությանը, սակայն ապարդյուն, քանի որ վերը նշված ընկերության աշխատակիցները տեղանքը զննելուց հետո պատճառաբանել են, թե այս վերանորոգումը կախված է մեծ ծախսերի հետ (նշեմ, որ շենքի տակ և հարակից գործող 2 խանութների տերերը նրանց առաջարկել են իրենց ֆինանսական օգնությունը):

Բնակիչները պարբերաբար զանգահարում են նշված ընկերություն, որտեղից իրենց պատասխանում են, որ իբր իրենց մոտ վթարներն այնքան շատ են, որ հիմա այդ հարցով չեն կարող զբաղվել:

Կից ուղարկում ենք ֆոտո նկարներ (նկարներն արվել են, երբ մի քանի ժամով անջատվել էր Ջրվեժի ջրամատակարարումը)»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031