Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն ամփոփել է ընտրության արդյունքները և ընդունել որոշում` Երևանի ավագանու անդամներ ընտրվելու մասին

Մայիս 12,2013 15:42

Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է արձանագրություն`  2013թ. մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքների վերաբերյալ` հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները:

Հաշվի առնելով վերոհիշյալ արձանագրությունը, ՀՀ վարչական դատարանի որոշումները, հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունած որոշումները, տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները` ԿԸՀ-ն ամփոփել է ընտրության արդյունքները և ընդունել որոշում` Երևանի ավագանու անդամներ ընտրվելու մասին:

Համաձայն ԿԸՀ որոշման` Երևանի ավագանու անդամներ են ընտրվել.

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից` Երևանի ավագանու 17 անդամ,

«Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից`  Երևանի ավագանու 6 անդամ,

Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակից`  Երևանի ավագանու 42 անդամ:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի` Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշման մեջ նշվում է, որ Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա:

ԿԸՀ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031