Օրվա լրահոսը

Բուհի ռեկտոր. «Ես դեսպո՛տ չեմ, ժողովուրդ»

«Պրոֆեսորներից մեկն ինձ անվանել էր դեսպոտ, եթե այդպես լիներ, երեկվա մեր միջոցառումը չէր լինի, ուղղակի թույլ չէի դա: Ես դեսպոտ չեմ, ժողովուրդ»,- ժպտալով ասաց Արա Ավետիսյանը:

«Մարքսային» միության առիթով

Եվ հույսներս ուրիշների ու հզորների վրա դնելը մեզանում արդեն սպառնում է դառնալ համազգային մտածողություն, ավելի ճիշտ` համազգային հիվանդություն, և մեր մասին չափազանց դիպուկ է արտահայտվել մեր դերասաններից Լևոն Հարությունյանը, որն ասում է, որ հայերիս մեջ մի արտառոց օրգան է առաջացել` մուննաթ:

Հայտնի շենքերը քանդելու կամ վերաձեւելու անկոտրում ախորժակը չեն կարող չմտահոգել

Գործն արդյունքով է երեւում: Ու դատելով նրանից, որ ժամանակ առ ժամանակ տարբեր հայտնի կառույցների գլխին կախվում է ավերվելու սպառնալիքը՝ խարխլված լինելու հիմնավորումներով, այս խնդրով արդյունավետ զբաղվողներ չկան:

Հայ երկրպագուները փորձում են դժոխքի վերածել Բուլղարիայի հավաքականի այցը

Հենց Բուլղարիայի հավաքականը ժամանեց Երեւանի «Զվարթնոց» օդանավակայան, հայ երկրպագուները նրանց դիմավորեցին «վախենալու» դեմքերով, սուլոցներով, վանկարկումներով, ձեռքի հայտեի ժեստերով։

Օմբուդսմեն. Կոմայգու այլասերվածությունը վերացնելը անհրաժեշտ է… հնարավոր է… եվրոպական է…

Տևական ժամանակ է, ինչ քաղաքացիները մեզ բողոքում են, իսկ հանրությունը վրդովված է, որ մի շարք անձինք Կոմայգում պարբերաբար զբաղվում են պոռնկությամբ, ինչպես նաև ունենում սեռական հարաբերություններ հենց մանկական այգու տարածքում: Նման այլասերվածությունը անհրաժեշտ է վերացնել, քանի որ այն ոչ միայն անբարոյական է, այլև անօրինական: Այսպես, պոռնկությամբ զբաղվելու համար պատասխանատվություն է նախատեսվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի

«Իբր Հայաստանը եվրոպական ժողովրդավարական դրախտ էր, հիմա էլ դարձավ ասիական դժո՞խք»

Հատվածներ քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ հարցազրույցից: – Հայաստանում իրողությունների ընկալման երեք շերտ կա,- նշեց պարոն Շիրինյանը։- Առաջինը՝ ժողովրդի հսկայական զանգվածը, որը բնազդով է զգում, թե ինչ է կատարվում, տեսաբան չէ, քաղաքական վերլուծող չէ։ Հասկանում է, որ իր համար գլխավորն անվտանգության հարցն է, ու այլ ճանապարհի պարագայում Արցախի հարցը կունենա շատ աղետալի ընթացք։ Իրական փոթորիկը մեկ բաժակ

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով` Երևան քաղաքի դատախազ է նշանակվել Ա.Դավթյանը

ՀՀ գլխավոր դատախազի` 2013 թվականի հոկտեմբերի 11-ի հրամանով Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արթուր Դավթյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազ՝ ազատվելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի պաշտոնից։  ՀՀ դատախազություն

Կորյուն Փիլոյան. «Ինձ ոչ ոք չի առաջարկել հեռանալ»

Նույնիսկ գլխավոր դատախազն անակնկալի եկավ, որ ես նման ցանկություն հայտնեցի։

Արդարադատության նախարարության աշխատաոճը դրական շոկ է առաջացրել (Տեսանյութ)

«Մեր փորձը բավականին հարուստ է եւ ուսանելի անդամ մյուս երկրների համար՝ դա էլեկտրոնային կառավարումն է: Մենք իրոք հպարտանալու տեղ ունենք եւ այս առումով բավականին առաջ ենք գնացել անդամ բոլոր երկրներից տարբեր ծրագրերու,՝ դա լինի էլեկտրոնային ռեգիստրը թե այլ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների

Սերժ Սարգսյանը որտեղ ասես կայացրել է հայոց պետականությունը

«Հայոց արծիվներ» կազմակերպության ղեկավար Խաչիկ Ասրյանը հայտարարել է, թե «Հայոց նախագահ Սերժ Սարգսյանը մեր մեծ ընտանիքի առաջնորդն է ու մեծագույն դերակատարություն է ունեցել հայոց պետականության կայացման մեջ, եւ ոչ միայն մեր հայրենիքում, այլ հատկապես Երկիր մոլորակի տարբեր անկյուններում»։ «ՉԻ» – Սերժ Սարգսյանը, փաստորեն, հայոց պետականություն է կայացրել Երկիր մոլորակի տարբեր անկյուններում, օրինակ՝ Պոլինեզյան կղզիներում, Բուրկինա-ֆասոյի

Դիմակավոր և ատրճանակով զինված. ավազակային հարձակում Արզնիում

Հոկտեմբերի 11-ին, ժամը 05.10-ին, ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արզնի գյուղի, Գետաշեն 3-րդ թաղամասի թիվ 23 տանը դիմակավոր մարդ է մտել:  Մեկնած օպերատիվ խմբին, ժամը 06.00-ին, 1949 թ. ծնված Սոնյա Ղ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 05.00-ի սահմաններում, անհայտ անձը` դիմակավորված, ատրճանակով զինված, խոհանոցի պատուհանից մուտք է գործել

Երևանը և Ստավրոպոլը ստորագրել են եղբայրացման համաձայնագիր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2795» տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևան ժամանած ՌԴ Ստավրոպոլի քաղաքապետ Գեորգի Կոլյագինի հետ:  Այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Ստավրոպոլի քաղաքապետ Գեորգի Կոլյագինը ստորագրել են եղբայրացման մասին համաձայնագիր, ըստ որի՝ կողմերը պարտավորվել են ամրապնդել և զարգացնել բարեկամական հարաբերությունները երկու մայրաքաղաքների միջև: Ըստ այդմ, համագործակցություն կծավալվի քաղաքային տնտեսության տարբեր

Հրայր Թովմասյանը հույս հայտնեց, որ ԼՂՀ հարցի լուծման համար ներդրում կունենան

Նիստի աշխատանքային լեզուն ռուսերենն էր, սակայն ՀՀ արդարադատության նախարարությունը չէր խախտել «Լեզվի մասին» օրենքն ու ապահովել էր հայերեն թարգմանությունը:

Ոստիկանության հայտարարությունը «Էրեբունի-Երևանի» մասին. Ցուցաբերեք զսպվածություն, հանդուրժողականություն

Հարգելի համաքաղաքացիներ՛ր: Հոկտեմբերի 11-12-ը մեր ավանդական ու սիրելի մայրաքաղաքային հանդիսության՝ «Էրեբունի-Երևան» տոնակատարության օրերն են, տոն, որին մասնակցելու են հազարավոր երևանցիներ, հյուրեր, զբոսաշրջիկներ: Հրապարակային հանդեսներն ու միջոցառումներն ընդգրկուն ու բազմամարդ կլինեն, ինչը նշանակում է մարդկանց մեծ կուտակումներ Երևանի տարբեր հատվածներում: Անցանկալի միջադեպերից զերծ մնալու համար քաղաքացիներին կոչ ենք անում պահպանել համակեցության կանոնները, ցուցաբերել զսպվածություն, հանդուրժողականություն, հարգալից

Կադրային փոփոխություններ` դատախազությունում

ՀՀ դատախազությունում շարունակվում են կադրային փոփոխությունները: «Փաստինֆո»-ի տեղեկությունների համաձայն` ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ է նշանակվել Գագիկ Խաչիկյանը, ով մինչ նոր նշանակումը զբաղեցնում էր մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնը: Իսկ նշված վարչության պետ նշանակվել է Արտակ Հարությունյանը` ազատվելով ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող եւ կիբերհանցագործությունների գործերով վարչության

Լյուդմիլա Սարգսյան. «Շատ սկզբունքային ընդդիմադիրներ այսօր հրաժարվել են ընդդիմություն լինելուց»

Հատված ՀԱԿ խմբակցության անդամ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ հարցազրույցից:  – Դժվար չէ՞ տարանջատված պայքարել համախմբված իշխանական թիմի հետ։ – 2007-ին էլ ընդդիմությունը միասնական չէր, բայց երբ եկավ այն խարիզմատիկ լիդերը, որը կարողացավ համախմբել բոլորին (խոսքը Լևոն Տեր- Պետրոսյանի մասին է), համախմբումը կայացավ։ Ընդդիմությունը միավորվում է հատկապես նախագահական ընտրությունների շեմին, որովհետև այդ ժամանակ միասնական ճակատ ստեղծելն ամենակարևորն է,

Համաներման կիրառմամբ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 462 դատապարտյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի  «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հոկտեմբերի 10-ին, ժամը 21:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 70 դատապարտյալ:  «Արթիկ» ՔԿՀ – 1, «Էրեբունի» ՔԿՀ – 44, «Կոշ» ՔԿՀ – 5, «Վարդաշեն» ՔԿՀ – 6, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ – 4,

Մայրաքաղաք ժամանած պաշտոնական պատվիրակություններն այցելել են Ծիծեռնակաբերդ

«Էրեբունի-Երևան-2795» տոնակատարություններին և Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների մայրաքաղաքների միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Երևան ժամանած 17 երկրների 31 պատվիրակությունների անդամները Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` իրենց հարգանքի տուրքը մատուցելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Պատվիրակության անդամները եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, գրառումներ կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

Վարդաքարում դպրոց չկա, հինն էլ 3 տարի առաջ են քանդել

Շիրակի մարզի Վարդաքար համայնքն արդեն 3 տարուց ավելի է, ինչ դպրոց չունի, մինչդեռ աշակերտների թիվը գյուղում գերազանցում է 100-ը։ Վարդաքարցի աշակերտները դասապրոցեսն անցկացնում են գյուղապետարանի ու մանկապարտեզի կիսախարխուլ շենքերում։ Աշակերտների ծնողները մեզ հետ զրույցում հայտնեցին, որ իրենց առաջարկվել էր աշակերտներին ուղարկել հարեւան գյուղի դպրոց, որը բավականին հեռու է, եւ, վերջապես՝ ինչո՞ւ պետք է երեխան մի

Վրաերթ կատարած և դեպքի վայրից փախուստի դիմած անհայտ ավտոմեքենայի վարորդը որոնվում է

Հոկտեմբերի 10-ին, ժամը 18.45-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Աբովյանի Երիտասարդական փողոցում վրաերթի է ենթարկել 17-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ ավտոմեքենայի վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն  

Խաչիկ Ասրյանին ոչ միայն կհեռացնեին զբաղեցրած պաշտոնից, այլեւ կձերբակալեին

Նորմալ երկրում, երբ պետական պաշտոնյան հանդես գա ագրեսիվ, հիստերիկ, առանձնակի դաժանություն պարունակող եւ սպանություն քարոզող կոչերով, ապա նրան ոչ միայն կհեռացնեն զբաղեցրած պաշտոնից, այլեւ նվազագույնը՝ կձերբակալեն։ Սակայն խոսքը նորմալ երկրների մասին է, այլ ոչ «ապահով Հայաստանի», որտեղ իրենց անձեռնմխելիությունն են վայելում ՀՀԿ-ականները։ Նույն «ապահով Հայաստանում» սպորտի փոխնախարար, «Հայոց արծիվներ» կազմակերպության առաջնորդ, «հայոց գերագույն արծիվ» ՀՀԿ-ական

Պայթյուն` «Հայրենիք» կինոթատրոնի հարևանությամբ գտնվող խաղահրապարակում. կա վիրավոր

shamshyan.com. Խոշոր պայթյուն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Հայրենիք» կինոթատրոնի հետնամասում՝ դպրոցի և մանկապարտեզի հարևանությամբ գտնվող խաղահրապարակում, ուժեղ պայթյուն է որոտացել: Ըստ նախնական տեղեկությունների՝ կա 1 վիրավոր, ում տեղափոխել են հիվանդանոց: Ոստիկանությունը արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների հետ պարզում է պայթյունի հանգամանքները և վիրավորի ինքնությունը: Պայթյունի հետևանքով

Գյումրիում «Կադիլակ»-ը վրաերթի է ենթարկել 35-ամյա կնոջ

Հոկտեմբերի 10-ին, ժամը 09.00-ի սահմաններում, «Կադիլակ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Հաղթանակի պողոտայի և Սպանդարյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 35-ամյա կնոջ, որը ձեռքի շրջանում ստացել է վնասվածքներ: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն  

Պաշտոնական փաստաթղթերով՝ Կճոյանի սանիկն ավելի շատ ոսկու պաշար ունի, քան ամբողջ Ռուսաստանը. գործարար

Պաշտոնական փաստաթղթերով՝ Կճոյանի սանիկ Աշոտ Սուքիասյանն ավելի շատ ոսկի ունի, քան ամբողջ Ռուսաստանի Դաշնությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց սնանկացման եզրին կանգնած գործարար Փայլակ Հայրապետյանը՝ հավելելով, որ բանկը խայտառակ բիզնես ծրագիր է կազմել: «Ներկայացված բիզնես ծրագրով իբր Աշոտ Սուքիասյանը 10 հազար տոննա ոսկի ունի եւ 5 միլիոն 600 հազար կարատ էլ ադամանդ: Ես

Տարոն Մարգարյանը՝ Փակ շուկայի մասին. «Հուշարձանային շենքերի պահպանությունը հիմնականում մշակույթի նախարարությանն է»

Իմ կողմից, իմ լիազորության սահմաններում բոլոր հնարավոր քայլերը ձեռնարկվել են, երկու անգամ վարչական արձանագրություն է կազմվել, մեկ անգամ հենց լրատվամիջոցների, եւ ամբողջ հետաքրքրվող մարդիկ տեսան, որ քանդման աշխատանքներ եղան:

Հրդեհ էլեկտրական ենթակայանում

Հոկտեմբերի 11-ին, ժամը 03.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 21-րդ կմ-ում՝ «Մագնում» գազալցակայանի տարածքում, այրվում է էլ. ենթակայան: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.15-ին, մարվել՝ 04.55-ին: Այրվել են էլ. ենթակայանի տանիքի փայտյա կառուցատարրերը` 15 քմ և 1 տրանսֆորմատոր: ԱԻՆ

ՇԵՂՈՒՄՆԵՐ ԹԵՄԱՅԻՑ

ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ
Գլուխ քսաներեքերորդ

ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

– Փաստորեն, մերոնցից մենակ Հենրիկ Մխիթարյանն ա «Առաջ, Հայաստան» կարգախոսով շարժվում: – Հա, բայց Հենոն ապահով Հայաստանը թողած՝ անապահով Գերմանիայում ա խաղում:

Ռոբերտ Հովհաննիսյանը հավասարվեց Վլադիմիր Հակոբյանին

Սանկտ-Պետերբուրգում ընթացող Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարի 6-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանը պարտվեց Մաքսիմ Մատլակովին: Իսկ ահա գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթանակ տարավ եւ 4,5 միավորով հավասարվեց իր ավագ թիմակցին: Հակոբյանը նահանջել է 14-րդ հորիզոնական, իսկ Հովհաննիսյանը բարձրացել 25-րդ:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Մկրտիչ Արզումանյան. «Արել եմ այն, ինչ երբևիցե չեմ ցուցադրել»

«Երբ արդեն ունեի մտադրություն նկարելու ֆիլմ Մկրտիչի և Հովհաննեսի հետ միասին, հարց ծագեց, թե ֆիլմը ինչի՞ մասին է լինելու և ո՞ւմ հետ պետք է նկարել, որովհետև Հայաստանի կինոշուկան այդքան մեծ չի, որպեսզի կարողանաս բազմաթիվ ֆիլմեր նկարել և մտադիր էինք որևիցե այլ երկրի հետ համատեղ անել: Այնպես ստացվեց, որ գործերով հաճախ Ղազախստանում էինք լինում և այնտեղ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930