Օրվա լրահոսը

Սամվել Նավոյան.«Հայկո-Մկոն սկզբում միասեռականությունն էին քարոզում, հիմա՝ անասնապղծությունը, ինչպե՞ս չմտահոգվենք»

«Մենք հումորով էինք լսում Հայկո-Մկոյի հաղորդումները, որտեղ սկզբում միասեռությունն էր բթացնում մեր երիտասարդության ուղեղները, հետո՝ մազոխիզմը, հիմա արդեն՝ անասնապղծությունն են քարոզում: Բրազիլիայում մի 74-ամյա ծերունի արդեն ուզում է օրինականացնել իր ամուսնությունը՝ իր այծի հետ: Սպասումը, որ այդպես կլինի՝ կա: Նա հրավիրել է սատանայապաշտ «չսպասավորի»: Սա է ճանապարհը»,-այսօր «Նոյյան տապան» ակումբում, խոսելով «Կանանց եւ տղամարդկանց հավասար

Մարիամ Գիշյան. «Սերժ Սարգսյանն է անում» (Տեսանյութ)

Բնապահպան ակտիվիստների շարքում կանգնած Մարիամ Գիշյանը, որը եւս եկել էր կառավարության շենքի մոտ մասնակցելու ի պաշտպանություն Թեղուտի կազմակերպված երթին, Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Ամեն ինչի մեղավորը նախագահն է, երկիրը ծախում է, բնությունը ծախում է, ծախում է մարդկանց թունավորման միջոցով, նրան պետք է, որ Թեղուտը բացվի, որ ժողովուրդը միանգամից ջնջվի, գենոցիդը կատարյալ լինի: Սերժ Սարգսյանն է

Լեհաստանի դեսպան. ԵՄ-ին ասոցացվելուց Հայաստանը տարեկան 150 մլն եվրո օգուտ կունենար

Մամուլի ազգային ակումբն այսօր «Աշխարհը և մենք» ծրագրի շրջանակներում հյուրընկալել էր ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն: Դեսպանը խոսեց «Հայաստանը և Լեհաստանը», «Եվրամիությունը և տարածաշրջանը» թեմաներով: «ԵՄ-ն իր արեւելյան հարեւաններին առաջարկեց Արեւելյան գործընկերության ծրագիրը, Հայաստանը մնում է ԵՄ գործընկեր: ԵՄ-ն արեւելյան հարեւաններին առաջարկեց Ասոցացման համաձայնագիրը, որը մի մակարդակ բարձր էր: Վեց պետություններից

Բնապահպանները՝ կառավարությանը. «Դուք բոլորդ ծառաներ եք» (Տեսանյութ)

«Դուք բոլորդ ծառաներ եք, ծառաներ, որ պիտի ծառայեք ժողովրդին: Եվ դուք ծառաներդ, ձեր տերերին պատերազմ եք հայտարարել: Այս պատերազմում դուք պարտվելու եք եւ ձեզանից յուրաքանչյուրը պատասխան է տալու իր արարքների համար, օրենքով կամ օրենքից  դուրս», – ահա այս կոչը այսօր ՀՀ կառավարության շենքի առջեւ հնչեցրին երկրի բնապահպանական աղետով անհանգստացած բնապահպաններն ու մտահոգ քաղաքացիները, կառավարությանը մեղադրելով

Լեհաստանի դեսպան. ՀՀ քաղաքացին ստիպված կլինի ոչ թե «Վոլվո», այլ «Նիվա» վարել

ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին այսօր Մամուլի ազգային ակումբում խոսելով ՀՀ-ի Մաքսային միությանը միանալու որոշման մասին՝ ասաց. «Միգուցե ճանապարհին Հայաստանը դեմքը մի պահ թեքել է Մաքսային միություն, բայց դեռ ոչ մի քայլ չի արել: Եթե խոսքը վերաբերում է մաքսերին, ապա ՀՀ-ում դրանք ավելի ցածր են, եթե խոսքը վերաբերում է կարգավորումներին, դրանք

Գեւորգ Սաֆարյանը գտնում է, որ երկրի ղեկավարությունը ոչնչացնում է երկիրը (Տեսանյութ)

Թեղուտի համար պայքարող Գեւորգ Սաֆարյանի խոսքով՝ այսօր, այս խնդրի մասին իրենց կազմակերպած երթի միջոցով իրազեկում են հանրությանը, իսկ թե այդ ամենից ինչ զարգացումներ կլինեն՝ հետո կերեւա: «Ես չգիտեմ կառավարությունում ինչ են քննարկում, ի դեմս բնապահպանության նախարարության, որը կատարում է միայն մի ֆունկցիա, տալիս է հանքերի շահագործման լիցենզիաներ, հետեւանքների մասին չի մտածում, նույն օլիգարխիկ համակարգն է

«Եթե չլինի Պոլիտեխնիկը՝ չի լինի նաև Հայաստանի արդյունաբերությունը»

«Նոյյան Տապան» լրատվական վերլուծական կենտրոնի մամուլի սրահում այսօր տեղի ունեցավ ՀՊՃՀ-ում երկարատև աշխատող դասախոսներ՝ Էդուարդ Մանուկյանի և Ազատ Միրզոյանի ասուլիսը: Դասախոսներին մտահոգում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում տիրող իրավիճակը, դասախոսական կազմը պահանջում է ՀՊՃՀ-ի ռեկտոր Արա Ավետիսյանի հրաժարականը՝ կապված վերջինիս կողմից կատարվող մեծ թվով կրճատումների հետ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ներկայացնելով ՀՊՃՀ-ում տիրող իրավիճակը, նույն

Կոնդեցիները` կառավարությանը. «Հավաքվեք կառավարության անդամներով, լքեք Հայաստանը» (Տեսանյութ)

«6 տարի է` անտուն են թողել, մեր պապական տներից խաբելով հանեցին, ասեցին մեր պայմանագիրն ավելի լավն է լինելու, բայց ինչ լավ, խաբեցին»,-այսօր կառավարության շենքի մոտ Կոնդի բնակիչները բողոքի ակցիա էին անում, պահանջելով վարչապետի հետ հանդիպում: Իհարկե, վարչապետի հետ հանդիպումը չկայացավ, բայց կառավարության ներկայացուցիչ Ալեքսանդր Ղազարյանը հանդիպեց կոնդեցիների հետ, լսեց նրանց դժգոհությունները, սակայն ոչ մի մխիթարող

Ցուցարար. «Թեղուտում ուզում են բացել մահաբեր նոր հանք» (Տեսանյութ, ֆոտոշարք)

Այսօր կառավարության շենքի մոտից սկսված բողոքի ցույցը, որն ուղղված էր Թեղուտի պաշտպանությանը, երթի միջոցով շարունակվեց դեպի «Վալեքս Գրուպի» գրասենյակ, այնուհետեւ Բաղրամյան 26: Ցուցարարները, որոնց թվում էին բնապահպաններն ու մտահոգ քաղաքացիները, կոչ էին անում տեր կանգնել մեր երկրի հարստություններին: Մտահոգ քաղաքացի Գեւորգ Սաֆարյանը հայտարարեց, որ մեր երկրում հանքարդյունաբերությունը դարձել է պատուհաս մեր ժողովրդի գլխին: Նրա խոսքով՝

Փաստաբանի սպանության գործով դատական նիստը հետաձգվեց

Այսօր Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության գործով դատական նիստը հետաձգվեց մինչեւ հոկտեմբերի 22-ը՝ տուժողի իրավահաջորդի եւ նրա ներկայացուցչի՝ նիստին չներկայանալու պատճառով: Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ Մանրամասները՝ շուտով:

Կառավարությունը նպատակահարմար չի համարել զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների կենսաթոշակի չափը ավելացնելու նախագծի ընդունումը

Կառավարության որոշմամբ Էդիկ Բարսեղյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ Արարատի մարզպետի պաշտոնից:

Մեկ այլ որոշմամբ Արարատի մարզպետ է նշանակվել Արամայիս Գրիգորյանը:

Փաստաբանները «կադաստր» չեն ուզում (Ֆոտոշարք)

Ալեքսանդր Սիրունյանի կարծիքով, օրինագիծն ինքնին թակարդ է: «Արդարադատության նախարարությունում գուցե վարչություն ստեղծվի, կամ կադաստր է ստեղծվում»,- ասաց նա:

Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Արա Պապյան եւ Ռուբեն Սաֆրաստյան

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի եւ Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի «Դեմ առ դեմ» բանավեճը: Քննարկման թեման` Ադրբեջանի նախագահական ընտրություններում Ի. Ալիեւի հաղթանակն ու դրա ազդեցությունը տարածաշրջանային զարգացումների եւ Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման վրա:

«Այսուհետ մեր դպրոցում ոչ ոք իրավունք չի ունենա միասեռական ուսուցիչներին ասի՝ աչքիդ վերեւը ունք կա»

«Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների մասին» օրենքի հետ խնդիրներ են առաջ եկել: ՀՀ իշխանություններից մենք ստացել ենք հավաստում, որ մեր անհանգստությունները իրենք ընկալում են եւ պատրաստ են օրենքից հանել որոշ հատվածներ: Խոսքն այս արտահայտության մասին է, որ գենդերը դա ձեռքբերովի հասարակայնորեն ամրագրված վարքագիծ է: Սա տալիս է միասեռական ամուսնությունների հնարավորություն, մանկասեռական հանցագործությունների

Արա Աբրահամյանի շենք-շինությունները Երեւանում շուտով կբացվեն

Հույս կա, որ կվերաբացվի նաեւ հայտնի ՑՈՒՄ-ը՝ «Մանկական աշխարհը», որը Արա Աբրահամյանի սեփականությունն է, սակայն չի գործում, թեեւ վերանորոգումն արդեն ավարտվել է. «Շուտով մենք մանուկների շենքը կվերադարձնենք նրանց»՝ խոստացավ ՌՀՄ նախագահը:

Իրանի դրամաշնորհով գազիֆիկացվում են Մեղրին և Ագարակը

ՀՀ սփյուռքի նախարարությունը գրասենյակային գույքով, սարքավորումներով, համակարգչի մասերով, կենցաղային ապրանքներով ապահովելու նպատակով նախարարությանը հատկացվել է մոտ 7 մլն դրամ:

Վարդան Մինասյան. «Խմբից դուրս գալու չնչին շանս ունենք եւ դա պետք է օգտագործենք»

Անդրադառնալով թիմերի առաջին հանդիպմանը` գլխավոր մարզիչը նշեց, որ մեր տղաները տրվեցին սադրանքներին:

Ռազմավարություն՝ «հավատքը դեպի իշխանություն» բարձրացնելու ուղղությամբ

«Երեկ մեզ մոտ խորհրդակցություն էր, քննարկում էինք ստրատեգիայի նոր ուղղություն, որ նվիրված լինի երիտասարդությանը, ոնց անենք, որ մարդկանց հավատքը վերադառնա դեպի իշխանություն, դեպի երկիր, որ բարոյական նորմաները պահպանենք բարձրացնենք բարձր մակարդակի վրա»:

Տիգրան Սարգսյան. «Հիմա պետք է մտածենք նաև, որ պետական պաշտոնատար անձինք բուհերի խորհուրդներից դուրս գան»

Հակառակ դեպքում մենք չենք կարող անցնել միջազգային չափանիշներին:

Գարեգին Զուգասզյան. «Մեր երկրի ղեկավարությունը չի համապատասխանում ժամանակի պահանջներին»

Խոսելով փոխզիջումների մասին՝ Գ. Զուգասզյանն ասաց. «Մենք պատրաստ ենք պահել այդ հուշարձանը իր (նկատի ունի Ս. Ալեքսանյանին.-Տ.Հ.) ձեռքերում, եթե նա տիրոջ վարք ցուցաբերի դրա նկատմամբ, եթե վերականգնվի շուկայի ճարտարապետական տեսքը»:

Աջակցություն կցուցաբերվի ևս երեք հարյուր փոքր և միջին ձեռնարկատիրոջ

Կառավարության որոշմամբ երեք տարով հետաձգվել է «Թեղուտ» ՓԲԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում հաշվարկվող ԱԱՀ-ն:

Ձեռք ես տվել՝ խաղա

Ազգային ժողովի նախագահը խորհուրդ տվեց, որ բոլորը սկսեն իրենցից: Ես էլ խորհուրդ եմ տալիս, որ ինքն օրինակ ցույց տա Անցյալ ամբողջ շաբաթ հայաստանյան մամուլի ամենաաղմկահարույց թեման, իհարկե, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Զարուհի Փոստանջյանի հարցն էր Սերժ Սարգսյանին: Քննարկումների ու կարծիքների պակաս չկար: Սակայն բոլոր տեսակի արձագանքներից ձեր խոնարհ ծառային ամենից շատ զարմացրեց Ազգային ժողովի նախագահի

«Հայաստանին Մաքսային միությանն անդամակցելու որոշումը ստիպել է կայացնել ԵՄ-ն` Հայաստանին սուվերենությունից զրկելու իր համառ ցանկությամբ»

«Առավոտի» բացառիկ հարցազրույցը ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւի հետ «Հայաստանը Եվրասիական միության դիտորդ անդամ է եւ հնարավորություն ունի միանալու այդ գործընթացին: Ընդհանուր սահմանի գոյությունն էլ այս պարագայում պարտադիր պայման չէ: Մենք ունենք Կալինինգրադի օրինակը, որը նույնպես ընդհանուր սահման չունի: Կարելի է այնպիսի մաքսային գոտի ստեղծել, որ Հայաստանն այս պրոյեկտի մաս դառնա: Բայց դա, այսպես ասած, Հայաստանի

Ստեղծվում է նոր հանրային հեռուստաընկերություն (Տեսանյութ)

Այսօր «Կոնգրես» հյուրանոցում նախաձեռնող խմբի կողմից ներկայացվեց Հայաստանի իսկական հանրային հեռուստաընկերության հայեցակարգի նախագիծը, իրավակազմակերպչական տեսակը, տեխնիկական լուծումները, ֆինանսավորման հնարավոր աղբյուրներն ու եղանակները, բովանդակության մասին պատկերացումները: Նախաձեռնողը Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանն է:  Լեւոն Բարսեղյանը նշեց, որ քննարկումը օնլայն հեռարձակվում է ու կատակեց. «Հսկող մարմինների գործը հեշտացնում ենք»: Նաեւ հավելեց. «Սա իսկապես բաց, հանրային

Քաղցկեղով հիվանդ կնոջ հաշմանդամության կարգն ապօրինի փոխել են

Լիլիթ Նալբանդյանը, որը պայքարում է կարգը վերականգնելու համար, գտնում է, որ ԲՍՓ-ն իր կարգը դիտավորյալ է փոխել, որպեսզի միակ խնամակալ որդուն զինծառայությունից չազատեն: Հիվանդ մարդու համար բժշկասոցիալական փորձաքննություն (ԲՍՓ) գործակալությունում առողջության վերաբերյալ փորձաքննություն անցնելն եւ հաշմանդամության կարգ ստանալը եւս մեկ սթրես է: Այստեղ հատկապես «զգույշ» ու խտրական են վերաբերվում այն անձանց, ովքեր զորակոչի տարիքի երեխաներ

Արա Աբրահամյանը՝ Զարուհի Փոստանջյանի հարցի մասին. «Մարդ էդքան սահմանափակ չպիտի լինի»

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, այսօր կայացած իր ասուլիսում, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է վերաբերվում ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին, որը նա տվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ԵԽԽՎ-ում, ասաց. «Գիտե՞ք ինչ կա, չի՛ կարելի: Ես ապրում եմ երկրից դուրս, տարեկան ամենաքիչը քառասուն երկրում եմ լինում, բայց ես երբեք ինձ թույլ չեմ

Քաղշինն ինչ որոշի՝ բնակիչները կհամաձայնե՞ն

Սիսակյան 3 վթարային շենքի բնակիչները ոչ մի կերպ չեն կարողանում որոշել՝ ում պետք է առաջնահերթ վերաբնակեցնել: «Պարոն Նիկոյան, դուք մեր շենքի բնակիչների մեջ ռումբ եք գցել այն օրվանից ի վեր, որ ասել եք՝ բնակիչները որոշեն, թե վերաբնակեցման առաջնահերթությունն ում տան: Չեք պատկերացնի՝ դարձել ենք հայ ու թուրք»,- երեկ Երեւանի քաղաքապետարանում այսպես արձագանքեցին Սիսակյան թիվ 3

«Դեմ առ դեմ»` Արա Պապյան եւ Ռուբեն Սաֆրաստյան

Հոկտեմբերի 10 -ին, ժամը 15.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի եւ Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի «Դեմ առ դեմ» բանավեճը: Քննարկման թեման` Ադրբեջանի նախագահական ընտրություններում Ի. Ալիեւի հաղթանակն ու դրա ազդեցությունը տարածաշրջանային զարգացումների եւ Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման վրա:  Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝

«Ձեր լուսավոր խորհրդարանի քննասենյակում չի՞ շպրտվի մի կողմ դիմում-խնդրանքս»

Ազգային ժողովին է դիմել արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Զավեն Մակարյանը: Տպագրում ենք դատապարտյալի նամակն ամբողջությամբ: Սա այն բացառիկ դեպքերից է, երբ համաներումը տարածվում է դատապարտյալի վրա, բայց չեն տարածում: «Հարգարժան ԱԺ-ի պատգամավորներ, խնդրում եմ Ձեր ուշադրությունը եւ մարդասիրությունն ուղղել իմ անձին, հանուն բարեխղճության եւ արդարադատության չնչին հիմնարար սկզբունքը պաշտպանելու, եթե, իհարկե, դա գործում

Կդադարեցվի Նոր Նորք եւ Աջափնյակ վարչական շրջանների ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, հոկտեմբերի 11-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի. – Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ, 9-րդ զանգվածների և հարակից տարածքների ջրամատակարարումը: – Աջափնյակ վարչական շրջանի Ֆուչիկի փողոցի և նրբանցքների, Մարգարյան փողոցի 19, 21, 23, 25, 27, 29, 31 շենքերի, Կարապետյան փողոցի և հարակից

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930