Օրվա լրահոսը
ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ
– Փաստորեն, մերոնցից մենակ Հենրիկ Մխիթարյանն ա «Առաջ, Հայաստան» կարգախոսով շարժվում: – Հա, բայց Հենոն ապահով Հայաստանը թողած՝ անապահով Գերմանիայում ա խաղում:
Ռոբերտ Հովհաննիսյանը հավասարվեց Վլադիմիր Հակոբյանին
Սանկտ-Պետերբուրգում ընթացող Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարի 6-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանը պարտվեց Մաքսիմ Մատլակովին: Իսկ ահա գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթանակ տարավ եւ 4,5 միավորով հավասարվեց իր ավագ թիմակցին: Հակոբյանը նահանջել է 14-րդ հորիզոնական, իսկ Հովհաննիսյանը բարձրացել 25-րդ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Մկրտիչ Արզումանյան. «Արել եմ այն, ինչ երբևիցե չեմ ցուցադրել»
«Երբ արդեն ունեի մտադրություն նկարելու ֆիլմ Մկրտիչի և Հովհաննեսի հետ միասին, հարց ծագեց, թե ֆիլմը ինչի՞ մասին է լինելու և ո՞ւմ հետ պետք է նկարել, որովհետև Հայաստանի կինոշուկան այդքան մեծ չի, որպեսզի կարողանաս բազմաթիվ ֆիլմեր նկարել և մտադիր էինք որևիցե այլ երկրի հետ համատեղ անել: Այնպես ստացվեց, որ գործերով հաճախ Ղազախստանում էինք լինում և այնտեղ
БЛИЦ. Բուլղարիան հնարավոր է բողոք ներկայացնի Հայաստանի դեմ
Բուլղարիայի ֆուտբոլի միությունը (ԲՖՄ) Հայաստանի հավաքականի երկրպագուների պահվածքի համար հնարավոր է բողոք ներկայացնի Հայաստանի դեմ: Հայտնում է բուլղարական «Բլից» պարբերականը: «Մենք կդիմենք ՈՒԵՖԱ-ին և ՖԻՖԱ-ին: Սա վիրավորական է», – ասել է ԲՖՄ-ի նախագահ, նախկին դարպասապահ Բորիսլավ Միխայլովը Զվարթնոց օդանավակայանում: Այսօր Երևանի օդանավակայանում հայ երկրպագուները Բլուղարիայի հավաքականին դիմավորել էին սուլոցներով, զանազան բացականչություններով և «ցիգանի» (գնչու, «ի»-ն
Վոլոդյա Ավետիսյանի դատական գործի քննությունը հետաձգվեց (Ֆոտոշարք)
Հոկտեմբերի տասին Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարանում տեղի ունեցավ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի դատական գործի քննությունը, որի ընթացքում բողոքարկվում է նրան կալանքի տակ պահելու որոշումը: Մինչ քննության սկսելը՝ դատարանի շրջակայքում հավաքվել էին ազատամարտիկներ և կողմնակիցներ ինչպես Երևանից, այնպես էլ մարզերից: Այդ ընթացքում հնչում էին կարծիքներ, որ կատարվածը պատվեր է: Ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը նշեց, որ 21 տարի
Providence Journal. Ռոդ Այլենդում կնշեն հայկական եկեղեցու 100-ամյակը
Սուրբ Սահակ-Մեսրոպ հայկական առաքելական եկեղեցին, որը ամենահին հայկական եկեղեցին է Ռոդ Այլենդում և ամենահներից ԱՄՆ-ում, այս ամիս պատրաստվում է նշել 100-ամյակը, որը կսկսվի հոկտեմբերի 20-ին «Շուշի» պարային համույթի ներկայացմամբ: Գրում է «Պրովիդենսի ջուրնալ» պարբերականը: Եկեղեցու քահանա Շնորհք Սուինն ասում է, որ խորհրդանշական է, որ «Շուշի»-ն կատարում կունենա Ռոդ Այլդենում, քանի որ այդ նահանգն առաջինն էր
Արկադի Անդրիասյանին և Էդուարդ Մարկարովին շնորհվեց ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ. Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի և ձեռք բերած ակնառու նվաճումների համար Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի վետերաններ
Սերժ Սարգսյանը մասնակցել է հայկական ֆուտբոլի լեգենդար թիմի՝ «Արարատ-73»-ի մեծարման երեկոյին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է հայկական ֆուտբոլի լեգենդար թիմի՝ «Արարատ-73»-ի մեծարման երեկոյին: 1973 թվականին մեկ խաղաշրջանի ընթացքում ԽՍՀՄ չեմպիոնի և ԽՍՀՄ գավաթակրի տիտղոսները նվաճած թիմի փառավոր հաղթանակի 40-ամյակի առթիվ կազմակերպված երեկոյի ժամանակ Հանրապետության Նախագահը Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի վետերաններին՝ հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար, պարգևատրել է պետական
Սամվել Բալասանյան. «Ես դեմ եմ որևէ թանկացման»
Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, իր պաշտոնավարման մեկ տարին ամփոփելիս, խոսեց նաև տրանսպորտային ոլորտում կատարած ներդրումներից` նշելով, որ 10 նոր ավտոբուսներ են բերել Գյումրի և պատրաստ են գիծ տրամադրել բոլոր նրանց, ովքեր ի վիճակի կլինեն նմանատիպ գեղեցիկ ավտոբուսներ բերել, որպեսզի ձերբազատվեն հնամաշ միկրոավտոբուսներից: Քաղաքապետը նաև ասաց, որ ամեն ինչ անելու են, որպեսզի կարգավորեն քաղաքակիրթ երթևեկությունը, օրինակ`
Ազատամարտիկները սպասում են՝ «ապրանքը հասունանա, որ մորթեն»
«Այսօր Ազատության հրապարակում ազատամարտիկների հերթական հավաքն էր: Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը դժգոհեց, որ իրենց չարախոսողների ու իրենց փոփոխությունների նախաձեռնությանը թերահավատորեն մոտեցողների պակաս չկա: «Հարցնում են՝ ինչ պիտի անեք, ով մոռացել է՝ ինչ ենք արել, թող հարցնեն իրենց քիրվա ադրբեջանցիքին: Իսկ թե այսօր ինչ կարող ենք անել, էլի խորհուրդ կտամ հարցնեն քիրվա ադրբեջանցիքին»,- ասաց պարոն Սարգսյանը: Հետո
Հրաչյա Բադալյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ նշանակվեց
ՀՀ Նախագահի հրամանագրերը՝ Մ. Սարգսյանին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու մասին Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով ՝ որոշում եմ. 1. Մնացական ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից: 2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: 2013-10-10 Հ. Բադալյանին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու մասին Ղեկավարվելով
Լեւոն Վարդանյան. «Շենքերի վրա փալասները կախում են, ոնց որ ուզբեկական տրուսիկներ լինեն»
«Ամեն տարի չի կարելի այդպես նշել, հասկացանք քաղաքի տոնն է, կլոր տարիները կարելի է տոնել, բայց հասարակությունը լարված վիճակում է ու ոչ մեկը չի մտածում, թե ինչու է այդքան գումար ծախսում: Ոչ մեկը պատասխան չի տալիս թե ինչու ենք 40 քաղաքապետ հրավիրում, կամ չգիտեմ, ինչ անում: Այդ գումարով ուրախ կլինեի, որ երկու մանկապարտեզ ջեռուցեին այս
Asbarez. Հայկական Մրենը՝ վտանգված հուշարձանների ցուցակում
Կարսի 7-րդ դարի Մրենի հայկական տաճարը ներառվել է «Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի» վտանգված հուշարձանների 2014թ. ցուցակի մեջ: Հայտնում է «Ասպարեզ» թերթը: Մրեն Տաճարը գտնվում է Հայաստանի սահմանից ոչ հեռու նույնանուն պատմական քաղաքում՝ Ախուրյան գետից մոտ 1,5կմ դեպի արևմուտք: 2014թ. վտանգված հուշարձանների ցուցակում 41 երկրներից ներառվել են 67 կոթողներ, որոնք թվագրված են հնագույն ժամանակներից մինչև 20-րդ դարը: 2014թ.
Ինսուլինը ձեռք կբերվի աննախադեպ ցածր գնով
Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանության արժանացրեց առողջապահության նախարարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության կարիքների համար ինսուլին դեղի գնման 2013-2019 թվականների գործընթացը կազմակերպելու մասին» որոշման նախագիծը, որի համաձայն 2013-2019 թվականների կարիքների համար առողջապահության նախարարությունը մարդկային ինսուլինը ձեռք կբերի անմիջապես արտադրողից` դանիական «Նովո-Նորդիսկ Ա/Ս» ընկերությունից: Նախարարությունը բանակցություններ է վարել ինսուլին արտադրող ամենաճանաչված երեք խոշոր կազմակերպությունների հետ` ներկայացնելով իր պայմաններն
Դատախազությունը անպատասխան է թողնում Կոմայգու համասեռամոլների մասին նամակները
Վերակազմավորվող ՀՀՇ-ի անդամ Հովհաննես Իգիթյանը մեզ հետ զրույցում իր դժգոհությունը հայտնեց Կոմայգու գործունեության հետ կապված: Նա ասաց, որ Կոմայգում կանգնողներին, երբ ծեծում են, ծեծողներն են պատժվում. «Դրանք չեն եվրոպական արժեքները, դա ընդամենը այլասերվածություն է»: Այսօր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Aravot.am-ի հետ զրույցում խոսելով Կոմայգում տիրող իրավիճակի մասին, ասաց, որ պետական, իշխանական մակարդակով միջամտություններ չեն արվում. «Այդ
«Քեզ տվել ես Սերժին, բա հոգիդ ո՞ւմ ես տալու». (Տեսանյութ)
«Հպարտ եմ, որ Հայաստանը Սերժ Սարգսյանի նման նախագահ ունի, ազնիվ, խելացի, հայրենասեր եւ Ղարաբաղի դիրքերում կռված: Նա իր աշխատակազմի հետ շենացնում է մեր երկիրը: Փառք ու պատիվ մեր նախագահ Սերժ Սարգսյանին: Փարով Երեւան, Ժառանգության կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյան, բարձրացրու Զարուհի Փոստանջյանի եւ ընկերուհու, որը հրամանատարն է քաղաքապետարանի նստացույցի ֆինանսավորմանը, որը հաջորդ նախագահական ընտրությանը առանց վանդակավոր
Պարգեւատրումներ ստացան ԶԼՄ-ների խմբագիրներն ու լրագրողները
«Կարևորը մասնակցությունն է, իսկ ինչ վերաբերվում է քանակին, ապա քանակը գնալով ավելանում է, ինչն էլ նպաստում է արդյունքի լավացմանը»,-այսօր «Լավագույն գիտական և ստեղծագործական աշխատանքի» համահայկական մրցանակաբաշխության արդյունքների ամփոփման ժամանակ նշեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Հաղթողներին տրվեց պարգեւներ: Մրցանակաբաշխությունը հիմնադրել է Ռուսաստանի հայերի միությունը և համաշխարհային հայկական կոնգրեսը Արա Աբրահամյանի գլխավորությամբ, որին այնուհետև միացել են
Վճռաբեկ դատարանը վերադարձրել է «մարմնավաճառուհու» գործով բողոքը
Նարեկ Գյոզալյանը դատապարտվել էր ազատազրկման 6 տարի ժամկետով: Նա դիմել էր վերաքննիչ քրեական դատարան, եւ այս տարվա հուլիսի 15-ին դատարանն անփոփոխ էր թողել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը: Նարեկ Գյոզալյանը դիմել էր վճռաբեկ դատարան, որպեսզի գործը բեկանվի եւ ուղարկվի ստորադաս դատարան նոր քննության: Վճռաբեկ դատարանն էլ բողոքը օրեր առաջ վերադարձնելու մասին
«Հենրիկ Նավասարդյանի վարքագիծը հանրային ծառայողի էթիկայի կանոնների կոպիտ խախտում է». ԹԻՀԿ
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի կողմից էթիկայի կանոնները խախտելու և շահերի բախման իրավիճակում գտնվելու վերաբերյալ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ի դիմումին ի պատասխան Երևանի քաղաքապետարանը, ի դեմ իրավաբանական վարչության պետի, տեղեկացրել է, որ դիմումում բարձրացված փաստերի ուսումնասիրությունը հիմք չի տալիս եզրակացնելու, որ Հ. Նավասարդյանը գտնվել է շահերի բախման իրավիճակում և համակարծիք չեն
Սերժ Սարգսյանն ընդունել է Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակ Գեդիմինաս Կիրկիլասին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակ Գեդիմինաս Կիրկիլասին: Հանրապետության Նախագահը նշել է, որ Հայաստանը կարևորում է Լիտվայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով համագործակցությունը: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին, Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին: ՀՀ Նախագահի աշխատակազմ
Ցուցադրություն՝ նվիրված «Էրեբունի-Երևան 2795» տոնակատարությանը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևան քաղաքի պատմության թանգարանում մասնակցել է «Հայկական գորգագործության ավանդույթները» ցուցադրության բացմանը, որը նվիրված է «Էրեբունի-Երևան 2795» տոնակատարությանը։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանի ուղեկցությամբ շրջել է սրահում, ծանոթացել ցուցադրության նմուշներին, ինչպես նաև սրահում ցուցադրվող գորգաթելերի ավանդական՝ բնական նյութերով ներկման եղանակին։ Ցուցադրությանը ներկայացված են շուրջ 50 ձեռագործ գորգեր, որոնց մի մասը
Տիգրան Սարգսյանը կմեկնի Մոսկվա
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 11-ին աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում: Այցի շրջանակում ՀՀ կառավարության ղեկավարը հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Իգոր Շուվալովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի հետ: ՀՀ կառավարություն
Քաղաքամայր Երևանը պատրաստվում է հերթական տարեդարձին
«Էրեբունի-Երևան 2795» տոնակատարությունների տոնական բեմերի կահավորման աշխատանքներին ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքում Տարոն Մարգարյանին են ներկայացվել «Երևանում տոն է» խորագիրը կրող համերգային ծրագրի մանրամասներն ու բեմական կահավորման աշխատանքները: Տոնական միջոցառման մանրամասները ներկայացնելով քաղաքապետին՝ «Շարմ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը նշել
$ 100 միլիոնով Լենոքս Լյուսը կվերադառնա ռինգ
Բրիտանացի լեգենդար գերծանր քաշայինը պատրաստ է վերադառնալ պրոֆեսիոնալ ռինգ եւ մենամարտել սուպերչեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի հետ: Բայց դրա համար նա պահանջում է $ 100 միլիոն հոնորար: Ալեքսանդր Պովետկին-Վլադիմիր Կլիչկո մարտի ժամանակ, որին ներկա է եղել Լյուսը, պրոումոթերները նրան ռինգ վերադառնալու համար առաջարկել են $ 50 միլիոն: Սակայն 48-ամյա վետերանը պահանջել է կրկնապատիկը: «Daily Mail»-ը մեջբերում է Լյուսի
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսի մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի ընտանիքին, մտերիմներին և ԵԺԿ համայնքի բոլոր անդամներին՝ Վիլֆրիդ Մարտենսի մահվան կապակցությամբ: Սերժ Սարգսյանը զորակցություն է հայտնել պարոն Մարտենսի ընտանիքին և մտերիմներին, իսկ ԵԺԿ համայնքի անդամներին մաղթել տոկունություն և ոգու արիություն: «Վիլֆրիդ Մարտենսն անուրանալի ավանդ ունի Եվրոպայի ամենամեծ քաղաքական ընտանիքի՝ Եվրոպայի ժողովրդական
Հրանտ Դինքի սպանության գործով անցնող մեղադրյալի փաստաբան. «Իմ պաշտպանյալն անմեղ է»
Էրհան Թունջելի Թունջելի ձերբակալության մասին հրամանագիր էր արձակել Հրանտ Դինքի սպանության գործի վերաքննություն իրականացնելու մասին որոշումը կայացնելուց հետո
«Փոստանջյանին խարույկի վրա կենդանի պետք է այրել որպես Ռամիլ Սաֆարովի». Խաչիկ Ասրյան
yerkir.am․ «Հայոց արծիվներ» կազմակերպության ղեկավար Խաչիկ Ասրյանը «Ժառանգություն»խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին Yerkir.am-ի հետ զրույցում անվանեց «թուրքի բոստանից զորացրված դաշտամուկ»: Անդրադառնալով ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի հնչեցրած հարցին` Ասրյանը հայտարարեց, որ ցանկանում է, որ իր խոսքերը լինեն ավելի կոշտ, կոպիտ, եւ այն ուղղում է ո’չ թե Զարուհի Փոստանջյան քաղաքացուն, ո’չ թե Զարուհի Փոստանջյան կնոջը, ո’չ թե Զարուհի Փոստանջյան մորը, այլ` «ոմն Զարուհի Փոստանջյան» քաղաքական
Նաիրա Զոհրաբյան. Հայաստանի համար անչափ կարեւոր է շարունակել երկխոսությունը Եվրոպական միության հետ
Հոկտեմբերի 10-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց Լիտվայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Գեդիմինաս Կիրկիլասի գլխավորած պատվիրակության հետ: Հյուրերի խնդրանքով Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելու հայտարարությունից հետո երկրում ստեղծված իրավիճակը՝ նշելով, որ Հայաստանի համար անչափ կարեւոր է շարունակել երկխոսությունը Եվրոպական միության հետ այն հիմնարար բարեփոխումների շրջանակում, որոնց ուղղությամբ արդեն իսկ
Ուղեւորների պակասի պատճառով վարորդները լքել են աշխատանքը
Վարորդներն աշխատանքից ազատվել են, որովհետեւ չեն կարողանում կատարել իրենց վրա դրված ամենօրյա վճարի «պլանը»:
Վարդան Ղուկասյանի եղբայրը Սամվել Բալասանյանից հետ է պահանջում իր «Չայկան» (Տեսանյութ)
Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը մամուլի ասուլիս էր հրավիրել`ամենայն մանրամասնությամբ ներկայացնելով իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում յուրաքանչյուր ոլորտում կատարած աշխատանքները: Ասուլիսը տևեց ուղիղ երկու ժամ, քաղաքապետը բավականին երկար խոսելուց, ավելի ճիշտ հաշվետվություն ներկայացնելուց հետո, պատասխանեց նաև լրագրողների հարցերին: Aravot.am-ը Սամվել Բալասանյանից հետաքրքրվեց` մի՞թե իր բողոքով են քրեական գործ հարուցել Վարդան Ղուկասյանի ընկերոջ` քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի


















































