Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Հայրապետյան և Դանիիլ Կրամեր. 2 համերգ մեկ օրում

Մայիս 12,2013 15:21

 

«Մենք ծանոթ ենք 2000 թվականից,  շատ համատեղ համերգներ ենք ունեցել, իսկ  այսօր ևս մեկ անգամ  մեծ պատիվ ունենք Դանիիլ Կրամերին ընդունել մեզ մոտ և դուետով հանդես գալ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Կատուներ» բենդի ղեկավար Վահագն Հայրապետյանը:

Նա և ՌԴ ժողովրդական արտիստ, դաշնակահար Դանիիլ Կրամերը այսօր 2 համերգ են ունենալու:

«Ժամը  19:00-ին դուետով հանդես ենք գալու Արամ Խաչատրյան համերգասրահում, իսկ 22:00-ին «Mezzo classic house» ակումբում»,-նշեցին երաժիշտները:

Համերգի ընթացքում հնչելու են հայտնի ջազային ստանդարտներ, ստեղծագործություններ Պաուլ Դեսմոնդիից, Թելոնիուս Մոնկիից, Ստյուարտ Գորրելլիից, Վինսենտ Յումենսից  և այլ ջազային վիրտուոզներից:

Դանիիլ Կրամերը կարծում է, որ իրենց դուետի առանձնահատկությունն իր և Վահագն Հայրապետյանի իրար նման չլինելն է. «Ես դասական երաժիշտ եմ, ով եկել է ջազ, իսկ Վահագնը ծնված է ջազմեն: Ես ամեն ինչ այնքան լավ չեմ նվագում, ինչպես բնածին ջազմենները: Մենք նման չենք, և դրանում է մեր  հաջողությունը»:

Մեկ օրում երկու համերգ ունենալը Դանիիլ Կրամերի զբաղվածության պատճառով է. «Շատ զբաղված եմ, իրոք, ժամանակ  չունեմ, վաղը առավոտյան վերադառնում եմ Մոսկվա, իսկ երեկոյան այնտեղ պետք է փառատոնի մասնակցեմ»,-պարզաբանեց Կրամերը:

Վահագն Հայրապետյանն էլ ավելացրեց, որ մեծ համերգասրահում համերգ լսելը այլ զգացողություն է, իսկ ակումբում լրիվ այլ է. «Ակումբում տարածքը փոքր է, երկու ռոյալ է լինելու իրար կողքի, ստացվում է, որ մարդիկ շատ մոտ կլինեն, գրեթե մեր կողքին, լիովին տարբեր զգացողություններ են»,-ասաց Վահագն Հայրապետյանը:

 

Անի ՄԻՐԱՔՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031