Օրվա լրահոսը

Շաքարը ստվերվում է

Այս տարվա առաջին եռամսյակում ներքին շուկայում շաքարավազի գնանկումը համաչափ չի եղել ապրանքատեսակի ոչ միայն համաշխարհային գների, այլև Հայաստան ներկրվող մաքսային արժեքի նվազմանը։ Մյուս կողմից՝ 22,4 հազ. տոննա շաքարավազի արտադրության պայմաններում պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Լուս Աստղ շուգար» ընկերությունը (Ախուրյանի շաքարի գործարան) դուրս է մնացել հունվար-մարտի 1000 խոշոր հարկատուների ցանկից (ընկերության վճարած հարկերը Դ20 մլն-ից պակաս են եղել)։

Ստացվում է, որ միայն ՀՅԴ անդամներն ու իրենց ընտանիքի անդամներն են նրանց ձայն տվել

Լրագրողները վարչապետին ահազանգել էին՝ ՀՀԿ-ականները ընտրակաշառք են բաժանում։ Վարչապետն ասել էր՝ հերյուրանքներ են։ Վստահ եմ՝ եթե Չարենցի փողոցի պայմանական Կիրակոսին եւ Էրեբունի թաղամասի պայմանական Բաղդասարին ոստիկանությունը հարցնի, նրանք էլ են ասելու՝ հերյուրանքներ են։

Երվանդ Բոզոյան. «Մարդիկ այլեւս հույսեր չեն կապում ընդդիմության հետ»

Հատված քաղաքագետ ԵՐՎԱՆԴ ԲՈԶՈՅԱՆԻ հետ հարցազրույցից:    –Ինչո՞ւ Երեւանի ավագանու ընտրություններում ընդդիմությունը ընդհանուր առմամբ անհաջողության մատնվեց։ Որո՞նք են ձախողումների հիմնական պատճառները:    -Ավագանու ընտրությունները տրամաբանական շարունակությունն էին նախագահական ընտրությունների, իսկ այդ ընտրություններում ընդդիմությունը չկարողացավ հանդես գալ միասնական թեկնածուով, ազդեցիկ ուժերը հրաժարվեցին մասնակցությունից: Ստացվեց այնպես, որ գործող նախագահի հիմնական մրցակից դարձավ Րաֆֆի Հովհաննիսյանը, որի թիմը բավական

Սերժ Սարգսյանին ուղղակի ինտրի՞գ էր պետք

«Արման, կարո՞ղ ենք առանց տեսախցիկների»,- երեկ կառավարության նիստում ունեցած ելույթից հետո այսպես դիմեց Սերժ Սարգսյանը՝ իր նորանշանակ մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանին։ Եւ տասը րոպե Սերժ Սարգսյանը կառավարության անդամների հետ ինչ-որ բան քննարկեց՝ գաղտնի։ Թե ինչ, հայտնի չէ։ Ու մի տեսակ ինտրիգ մտավ, թե այդ ի՞նչ գաղտնի բաներ ասաց Սերժ Սարգսյանը կառավարության անդամներին, որ չէր կարող

ԽԱՌԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ահարոնի փիառը, Նազրվանի խիյարը, Հմայակ ջան:

Ինչպես Աժ-ում չպետք է մանդատներ վերցնեին, այնպես էլ՝ ավագանիում. Գառնիկ Մարգարյան

Ինչպես Աժ-ում չպետք է մանդատներ վերցնեին, այնպես էլ՝ ավագանիում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը՝ անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին: Գառնիկ Մարգարյանը գտնում է, որ ճիշտ կլիներ՝ իրենց ընդդիմադիր ուժ համարողները հրաժարվեին մանդատներից Երևանի ավագանու կազմում: «Մենք, ժամանակին լինելով դեռևս ՀԱԿ կազմում, 2012 թ. խորհրդարանական ընտրություններից առաջ ասում էինք,

«Ամեն ընտրություններից առաջ գները զսպվում են, եւ ամեն ընտրությունից հետո գների բարձրացման մի նոր ալիք է գալիս»

Հատվածներ «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանի հետ հարցազրույցից: – Դեռ Երեւանի ավագանու ընտրություններից առաջ նկատվում էր դանդաղ գնաճ։ Ինչո՞վ էր դա պայմանավորված։ – Կա այսպիսի օրինաչափություն, ամեն ընտրություններից առաջ գները զսպվում են, եւ ամեն ընտրությունից հետո գների բարձրացման մի նոր ալիք է գալիս։ Ես այս նոր, վերջին թվերին չեմ տիրապետում, բայց երեւույթը միշտ

Հայտնաբերվել է դի

Մայիսի 8-ին, ժամը 10.51-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի թիվ 23 շենքի 2-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ – փրկարարները բացել են բնակարանի դուռը և պատշգամբում հայտանաբերել են 1939թ. ծնված Էմմա Տերյանի դին: Դեպքի վայրում

ՃՏՊ Կոմիտասի պողոտայում

Մայիսի 8-ին, ժամը 22.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 65 շենքի մոտակայքում՝ Լամբադա կամրջի հարևանությամբ, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ 2106» մակնիշի 09ՕՕ272 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Լավրենտ Գևորգյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել սյանը և կողաշրջվել: Զոհեր

Օրեցօր ավելի ու ավելի են ամրապնդվում վարչապետ Տիգրան Սարգսյանի դիրքերը

Չենք կարող չարձանագրել, որ օրեցօր ավելի ու ավելի են ամրապնդվում վարչապետ Տիգրան Սարգսյանի դիրքերը։ Շատերը փորձեցին նրան թուլացնել, տեղաշարժել, մի կողմ հրել՝ ապարդյուն։ Սերժ Սարգսյանը, փաստորեն, նրան լիովին վստահում է եւ չի պատրաստվում ոչ միայն փոխել, այլեւ նրա թիմի անդամներին ձեռք չի տալիս եւ նրան կրկին քարտ-բլանշ է տրամադրում՝ անորոշ ժամանակով պաշտոնավարելու համար։ Թե ինչով

Գուրգեն Եղիազարյանը՝ ՀՀ նոր կառավարության մասին. Գլուխն է հոտած, գլուխը պետք է փոխել

«Նախարարների փոփոխության մասին անիմաստ եմ համարում խոսել: Եթե մի կառավարություն գլխավորել է Տիգրան Սարգսյանը, ապա սրանով ամեն ինչ ասված է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը: «Եթե Տիգրան Սարգսյանը վարչապետ է, ուրեմն՝ անիմաստ եմ համարում կառավարության, նախարարների մասին խոսելը: Դա անիմաստ զբաղմունք է: Տիգրան Սարգսյանն այն մարդն է, որը ոսկին վաճառեց՝

Քանդակագործ․ «Քաղաքում ավելի հարմար տեղ չկար, կարծես թե ամեն տեղ սրճարան է»

Այսօր Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի նիստի օրակարգում դրված էր քանդակագործ Տիգրան Արզումանյանի «Լեռնային պար» խմբաքանդակի հետագա ճակատագրի հարցը: Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի անդամները համակարծիք էին, որ պետք է պատժել խմբաքանդակը թալանածներին, ինչպես նաեւ՝ ստիպել «Դվին» հյուրանոցի սեփականատեր հանդիսացող ընկերությանը տրամադրել անհրաժեշտ գումար քանդակախումբը վերականգնելու համար: Քանդակախմբի հեղինակ Տիգրան Արզումանյանն ասաց, որ ամիսներ առաջ, երբ ինքը

2,5 տարեկան գեղասահորդուհին (Տեսանյութ)

Այս աղջնակն աշխարհի ամենափոքրիկ գեղասահորդուհին է: Սակայն չմուշկներին տիրապետում է մեծահասակներից ոչ պակաս: Միայն վայելել կարելի է:     Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Կոնգրեսական. «Ես ինքս չեմ հավատում, որ Նիկոլը ծախվել է, ես ներքին հավատ ունեմ»

«Նիկոլ Փաշինյանը չընդունեց ՀԱԿ-ի կողմից ԲՀԿ-ի հետ բանակցությունները, բայց ընդունեց Րաֆֆիի կողմից Ծառուկյանի մոտ գնալը, խոսելը»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ ակտիվիստների դատավարությունից առաց այսպիսի կարծիք հայտնեցին ՀԱԿ համախոհները՝ քննադատելով, որ Նիկոլ Փաշինյանը չի եկել Տիգրան Առաքելյանի ազատության համար կազմակերպված որեւէ ակցիայի: Նունե Մկրտչյանի խոսքերով՝ «Իմ երեխան մինչեւ հիմա գիտի մեր երկրի թագավորը Նիկոլն է,

Աբրամովիչ-Մոուրինիո բանակցությունները փակուղի են մտել

Տեղեկացնելով այս մասին՝ բրիտանական «The Sun» հանդեսը գրել է, թե Մադրիդի «Ռեալից» Լոնդոնի «Չելսի» տեղափոխվելու համար անհրաժեշտ է չեղյալ հայտարարել Մոուրինիոյի եւ «Ռեալի» միջեւ գործող պայմանագիրը, որի ժամկետը լրանում է միայն 2016 թվականին: Իսկ Արքայական ակումբը պորտուգալացի մարզչի տրանսֆերի համար որպես փոխհատուցում պահանջում է 25 միլիոն ֆունտ ստերլինգ: Սակայն Ռոման Աբրամովիչի սեփականություն հանդիսանող ակումբի ղեկավարությունն

Լեւոն Զուրաբյան. «Եթե ավագանիում գոնե 1 կոնգրեսական լիներ…»

Նա պնդում է, որ Կոնգրեսը միակ ուժն է, որը վճռել է ավազակապետության վերջ տալ

Տ․ Ուրիխանյան. «Եթե տիկին Զոհրաբյանն ունենա ավելի հստակ ձեւակերպումներով արտահայտվելու անհրաժեշտություն` կանի դա»

Երեւանի ավագանու ընտրություններում քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանն այսօր zham.am  կայքին տված հարցազրույցում անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, որ ավագանու ընտրություններից հետո ԲՀԿ-ում շոկային տրամադրություններ են, ասել էր. «Ո՛չ, չկա: Ավելին, ինձ համար հասկանալի չէ, թե ԲՀԿ այդ աղբյուրի մոտ, որը, ի դեպ, ԲՀԿ համամասնական ցուցակի առաջին եռյակում է, ինչո՞ւ է շոկ առաջացել» : ԲՀԿ մամուլի  խոսնակ Տիգրան

Լեւոն Արոնյան-Վիշվանաթան Անանդ պարտիան ավարտվեց ոչ-ոքի

Այսօր Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում աշխարհի տասը առաջատար գրոսմայստերների մասնակցությամբ մեկնարկած «Norway Chess 2013» գերմրցաշարի 1-ին տուրում ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգման 2-րդ հորիզոնականն զբաղեցնող Լեւոն Արոնյանը եւ աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդը 33-րդ քայլում համաձայնեցին ոչ-ոքիի: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

1tv. «Ղրիմում փորձում են բացահայտել «Արմենիա» նավի գաղտնիքները»

Ղրիմում հերթական անգամ փորձում են բացահայտել խորտակված «Արմենիա» նավի գաղտնիքները: Հայտնում է Ուկրաինայի ազգային առաջին ալիք պետական հեռուստաընկերությունը: Նավը, որը էվակուացնում էր Սևաստոպոլի բժշկական վերնախավին, Յալտայի և Սիմֆերոպոլի բնակիչներին, խորտակվել է 1941թ. նոյեմբերին: Նավը գնդակոծել են գերմանական ինքնաթիռները, սակայն մինչև հիմա հայտնի չէ, թե կոնկրետ որտեղ է տեղի ունեցել աղետը, քանի հոգի է մահացել և

Asbarez. «Ցարնին խոստումը չպահեց ու չուղղեց նախկինում ասածը»

Բոստոնի մարաթոնի պայթյունն իրականացնողների հորեղբայրը՝ Ռուսլան Ցարնին, որն իր եղբորորդիների ծայրահեղականացման մեջ մեղադրել էր մահմեդականություն ընդունած Միշա անունով հայի, վերջերս զանգահարել էր «Արմենիան միրոր-սփեքթաթոր» թերթի խմբագրություն և ներողություն խնդրել հայերից. «Հայաստանը հզոր մշակույթ ունի, հետևաբար ես ուզում եմ շեշտել, որ նրա [Միշայի] ազգային պատկանելիությունը ոչ մի կապ չունի: Երնեկ երբեք ասած չլինեի դա», – ասել

ԿԸՀ․ «17 տեղամասերի արդյունքներում կողմ ձայների որևէ փոփոխություն չի գրանցվել»

Երևանի ավագանու 2013թ. մայիսի 5-ին կայացած ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ ստացված դիմումների հիման վրա այսօր իրականացված ընդհանուր առմամբ 32 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքների ավարտին թվով 17 տեղամասերի արդյունքներում կողմ ձայների որևէ փոփոխություն չի գրանցվել: Մնացած ընտրական տեղամասերում ոչ էական փոփոխությունների արդյունքում` «Առաքելություն» կուսակցությանը և «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվերը

Քանդակագործ․ «Ես ինքս կարող եմ վերականգնել քանդակը, կարիք չկա իտալացի մասնագետներ բերել»

«Եթե «Դվին» հյուրանոցի շենքը բարեկարգվի, տարածքն էլ՝ բացվի, ինչու չէ՝ թող մնա նույն տեղում»

Կենտրոնն էլ դատախազ ունի

ՀՀ գլխավոր դատախազի` 2013թ. մայիսի 8-ի հրամանով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ է նշանակվել Թ.Միրզաբեկյանը` ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնից: Հիշեցնենք, որ այս վարչությունից օրեր առաջ ՀՔԾ պետ է նշանակվել Վահրամ Շահինյանը, եւ Շենգավիթի դատախազ՝ Արթուր Դավթյանը:   Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

ԼՂՀ ԱԳ փոխնախարարը հանդիպել է դանիական պատվիրակության հետ

Ս.թ. մայիսի 8-ին Հայաստանի Հանրապետությունում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Ֆելիքս Խաչատրյանը հանդիպել է Դանիայի Արտաքին Քաղաքականության հարցերով Ընկերակցության պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում փոխնախարարը ընդհանուր տեղեկություններ է տվել ԼՂՀ-ում պետականաշինության գործընթացի, ինչպես նաև Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորման ներկա փուլի վերաբերյալ: Այնուհետև Ֆելիքս Խաչատրյանը պատասխանել է հյուրերի բազմաթիվ հարցերին:

Ինչպե՞ս բարելավել սիրային հարաբերությունները

  Բրիտանացի փորձագետները նշում են հինգ միջոց, որոնք երաշխավորում են ամուր և երջանիկ հարաբերություններ. «Նախևառաջ, անհրաժեշտ է տղամարդուն հանգիստ թողնել, սակայն երբ նա խնդրում է մի քիչ լռել, ավելի լավ է լսել նրան: Երկրորդ՝ անհրաժեշտ է թույլ տալ, որպեսզի նա ինքնուրույն որոշում կայացնի: Երրորդ՝ պետք է տղամարդու համար պարբերաբար անակնկալներ պատրաստել՝ իմանալով նրա նախասիրությունները: Պետք

Մուկուչյանը, ցիտելով Սադոյանին, ասաց, որ Փոստանջյանի «լեզվի տակ ոսկոր չկա»

Փոստանջյանն առաջարկեց ցիտել նախագահին, որ՝ «խիյարը թարս է աճում»

Ինքս ինձնից ամաչում եմ. Աղվան Վարդանյան

Այսօր նախկին դաշնակցական, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը մամուլի ասուլիսում վիրավորական արտահայտություններ էր արել ՀՅԴ Բյուրոյի, կուսակցական գործիչների հասցեին: Այդ կապակցությամբ yerkir.am-ը դիմել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանին, ում Պավլիկ Մանուկյանը սպառնացել էր… – Պարո’ն Վարդանյան, ապարանցի Պավլիկը սպառնում է, որ եթե Աղվան Վարդանյանը ծպտուն հանի, ինքը կխոսի: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա: -Ասել եմ, բնականաբար,

Al Jazeera. «Կերակրատեսակների շուրջ վեճերը շարունակում են թեժ մնալ Կովկասում»

Ազգային խոհանոցով հպարտանալը տարածված է Հարավային Կովկասում, սակայն «ստամոքսային ազգայնականությունը» բավական մեծ վեճերի առիթ է դարձել հարևանների միջև, որոնք մրցակցում են որոշակի ճաշատեսակները սեփականը ճանաչելու համար, գրում է «Ալ Ջազիրա» լրատվականը: Անցած տարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տոլման հռչակել է որպես ադրբեջանական ազգային ուտելիք: Իսկ Ադրբեջանի ազգային խոհանոցի կենտրոնը ավելի հեռուն է գնացել՝ մեղադրելով հայերին

Անճշտություն կանգառի ցուցանակում

«Երևանտրանս» ՓԲԸ-ի կողմից կանգառներում տեղադրված ցուցանակներում սխալ են նշված երթուղայինների համարները: Նալբանդյան փողոցի կանգառներից մեկում` ՀՊՏՀ-ի մոտակայքում, նկատեցի, որ ցուցանակի վրա նշված համարներից շատ քչերն են անցնում այդ կանգառով: Օրինակ. 18 համարի ավտոբուսի փոխարեն գրված է 18 երթուղային և սա այն դեպքում, երբ այդ երթուղու գիծը վաղուց արդեն փոխվել է : 64 համարի երթուղայինն անցնում է

Բարեփոխումների ծրագրերը շարունակվում են

2013 թվականին ՀՀ առողջապահության նախարարությունը շարունակում է համակարգում իրականացվող բարեփոխումների ծրագրերը։ Դեռ անցած տարեվերջին նախանշվել են  գերակա մի շարք ուղղություններ։ Նախարարության առաջնահերթ խնդիրներից մեկը մնում է մարզերի առողջապահական համակարգի զարգացումը։ ՀՀ առողջապահության նախարարությունը հետևողական աշխատանքներ է տանում նաև համակարգին հատկացված միջոցներն առաջին հերթին  որակյալ ծառայության ապահովման և բուժաշխատողների համարժեք վարձատրման, ինչպես նաև անվճար դեղերով բնակչության

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930