Օրվա լրահոսը

Ինչպե՞ս էր Երեւանի քաղաքապետն իրեն զգում կամուֆլյաժը հագին

Տարոն Մարգարյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես էր բանակում չծառայած քաղաքապետն իրեն զգում, երբ կառավարության հատուկ նիստ էին անում կամուֆլյաժները հագած։ Իսկ նիստից հետո էլ «ռազմաճակատ»՝ «Արձագանք 2013» միջոցառմանը մասնակցելու։ Նա հպարտորեն պատասխանեց. «Շատ լավ, հպարտ էի ինձ զգում»։ Պարզվում է՝ բանակում չծառայելու փաստը որեւէ կաշկանդվածություն չի առաջացնում երիտասարդ քաղաքապետի մոտ, նա չի ափսոսում, որ չի ծառայել,

Վլադիմիր Հակոբյանը հաղթեց ու հավասարվեց առաջատարներին

Սանկտ-Պետերբուրգում ընթացող Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարի 5-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանը պարտության մատնեց ռուսաստանցի գրոսմայստեր Վլադիմիր Բուրլակին եւ 4,5 միավորով եւս ութ շախմատիստների հետ գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Մեր մյուս ներկայացուցիչներից առաջին հարյուրյակում են Զավեն Անդրիասյանը՝ 38-րդ հորիզոնական, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 46-րդ եւ Վահե Բաղդասարյանը՝ 80-րդ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետապնդել են Ժիրայր Սեֆիլյանին

Երեկ` ս. թ. հոկտեմբերի 9-ի կեսգիշերին անձնական օգտագործման ավտոմեքենայով Ալեք Մանուկյան 5/5 հասցեում գտնվող Նախախորհրդարանի գրասենյակից տուն վերադառնալիս հետևել ու հետապնդել են Նախախորհրդարանի քարտուղարության համակարգող Ժիրայր Սէֆիլյանին: Հետապնդողները եղել են ԲՄՎ մակնիշի արծաթագույն ավտոմեքենայով: Հաջողվել է ֆիքսել հետապնդող ավտոմեքենայի պետհամարանիշի մի մասը` 24 MU: Դեպքը տեղի է ունեցել Ժիրայր Սէֆիլյանի տան շրջակա տարածքում` Երևանի Զեյթուն

Դեգրադացիայի քառորդը

Չորս տարի առաջ այս օրը Ժնևում Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների, ինչպես նաև Շվեյցարիայի արտգործնախարարի ներկայությամբ ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները, որոնք այսօր կարծես թե և՛ կան, և՛ չկան: Չկան այն իմաստով, որ դրանք հայտնվել են, այսպես ասած, դիվանագիտական գզրոցներում, սակայն կան այն տեսանկյունից, որ դրանք ոչ ոք չեղյալ չի հայտարարել, և այդ արձանագրությունները Հայաստանի համար ունեն,

Եվրոպական մեծահոգություն

Որքան էլ ոմանք պնդում են, թե Եվրոպան շուտով սկսելու է պատժիչ սանկցիաներ կիրառել, կոմպրոմատներ գործի դնել իշխանությունների դեմ, փակել դեպի Եվրոպա շարքային քաղաքացիների մուտքը՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամագրումը պատժելու համար, երեկ Եվրոպական խորհրդարանի որոշումը՝ վիզային ռեժիմը դյուրացնելու մասին, հակառակն է ապացուցում: Խոսքը Շենգենյան գոտու երկրներ մեկնող անձանց կարճաժամկետ մուտքի արտոնագրեր տրամադրելու հեշտացված կարգ մտցնելու մասին

Այրվել է ավտոտնակ

Հոկտեմբերի 10-ին, ժամը 04.45-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Գեղանիստ գյուղում այրվում է ավտոտնակ: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.13-ին, մարվել՝ 05.37-ին: Այրվել է 15 անվադող և տանիքի փայտյա կառուցատարերը՝ 80 քմ մակերեսով: ԱԻՆ  

FOLK

Փողը հաղթում ա մարդուն, Ու հարուստը՝ աղքատին. Գյուղապետը՝ գյուղացուն, Ղարաբաղցին՝ տեղացուն:

Ճարտարապետ․ Զվարթնոց օդանավակայանի «կլոր» շենքը շատ ավելի լավ կարող է աշխատել․ (Տեսանյութ)

Օդանավակայանի հին ուղևորային համալիրի`Կլոր շենքի քանդել-չքանդելու հարցն այսօր Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի նիստի օրակարգում էր: Քննարկմանը ներկա էր նաև կառույցի ճարտարապետներից մեկի` Արթուր Թարխանյանի դուստրը` Անահիտ Թարխանյանը, որն իր կողմից ներկայացրեց շենքը պահպանելու վերաբերյալ իր առաջարկները: Նրա խոսքով, երբ 2001թ.-ին ՀՀ կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության միջև կնքվել է պայմանագիր, ըստ որի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը կոնցեսիոն

ՀՀԿ Շիրակի կառույցի ղեկավար. «Մեր պատգամավորական խմբից առանձնահատուկ պասիվի չեմ կարող առանձնացնել»

Aravot.am-ը ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանին հարցրեց, թե ինչո՞ւ այս մարզից ընտրված ՀՀԿ-ական պատգամավորները պասիվ են  խորհրդարանում, ելույթներ քիչ են ունենում, մարզին առնչվող խնդիրները չեն բարձրաձայնում խորհրդարանի ամբիոնից: «Ես ինքս պատգամավորական աշխատանքին ծանոթ չեմ այն չափ, ինչ չափ պատգամավորները բնականաբար, բայց թե որպես քաղաքացի, մտավորական շատ լավ գիտեմ, որ պարտադիր  պայմանը խոսքով հնչեցնելը

Նախագահի նախկին թեկնածուն «հերոսացավ»

«Փակ շուկայի» դիմաց այսօր տեղի ունեցած ակցիայի ժամանակ նախագահի նախկին թեկնածու Ռոբերտ Ահարոնյանն իր «աստեղային» ժամն էր ապրում: Նա նույնպես ակցիայի մասնակից էր, բայց ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի աջակիցների շարքերից էր խոսում: Ակցիայի ամենաթեժ պահին, նա մի բարձր տեղ գտավ իր համար ու վերեւից սկսեց իր հայտարարությունը: «Մենք տեսել ենք հանրապետություններ, որտեղ ձեզ նման փորձել

«Photomodel of the Universe -2013»-ում` Լուսինե Բեգլարյանն արժանացել է առաջին մրցանակին

Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը Բոդրում քաղաքում անցկացվեց «Photomodel of the Universe -2013»`«Տիեզերքի ֆոտոմոդել» մրցույթը, որին մասնակցում էին աշխարհի երեսուն երկրներից ժամանած քառասուն մասնակից: Այս մասին  Aravot.am-ի հետ զրույցում ասաց Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի», «Միսս եւ Միստր աշխարհ» միջազգային կազմկոմիտեի նախագահ Աշոտ Խաչատրյանը: Այս մրցույթ-փառատոնի հեղինակ հիմնադիրը եւս Աշոտ Խաչատրյանն է, նրա փոխանցմամբ`Հայաստանը մրցույթում ներկայացրել

Սյունիքի գյուղերն այս տարի էլ կջեռուցվեն ավանդական եղանակով

Եղանակները ցրտելուն պես Սյունիքի մարզի գյուղերը ջեռուցման լուրջ խնդրի առջեւ են կանգնում: Հատկապես մեծ դժվարությունների են բախվում մարզի չգազաֆիկացված գյուղերը, որտեղ գյուղացիները ամեն անգամ ձմռան շեմին վառելափայտի հայթայթման  դժվարին գործին են լծվում: Գյուղաբնակների դժգոհությունը նույնն է՝ անտառից օգտվել չի թույլատրվում, հատկացվելիք թափուկներով ամբողջ ձմեռը հնարավոր չէ տուն տաքացնել, իսկ վաճառվող փայտի գինն էլ գյուղացու գրպանի

Սամվել Ալեքսանյանի եւ շուկայի մրգերից բողոքող կնոջ միջեւ միջադեպ տեղի ունեցավ. (Տեսանյութ)

Այսօր «Փակ շուկայի» դիմաց տեղի ունեցող ակցիային մասնակցում էր նաեւ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: «Փրկենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնության անդամներից մոտ մեկ ժամ շուտ շուկայի դիմաց հավաքված Ալեքսանյանի աջակիցները նրան գովասանքով էին դիմավորում, կանանցից մեկն էլ, ձեռքերը նրան պարզած հիանում էր. «Հրաշք է, մատաղդ լինեմ, ցավդ տանեմ»: Սկզբում հավաքվածները չէին խոստովանում, որ Ալեքսանյանի հետ կապ ունեն

Շրջվել է զինվորական մեքենա, 3 վիրավոր տեղափոխվել է Իջեւանի բժշկական կենտրոն

Զինվորականները վերադառնում էին ուսումնական վարժանքից

Այսօր ժամը 21:00-ի դրությամբ ազատ են արձակվել 114 դատապարտյալներ

ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հոկտեմբերի 9-ին, ժամը 21:00-ի դրությամբ, ազատ են արձակվել 114 դատապարտյալներ: «Նուբարաշեն» ՔԿՀ – 7, «Արթիկ» ՔԿՀ – 2, «Վանաձոր» ՔԿՀ

РИА Новости. Ընդդիմության անօրինական ցույցերը կճնշվեն. Ալիևի շտաբ

Ընդդիմության բոլոր անօրինական ցույցերը, որոնք ուղղված կլինեն ընտրությունների արդյունքները չճանաչելուն, խստորեն կճնշվեն, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Իլհամ Ալիևի ընտրական շտաբի ղեկավար Ալի Ահմեդովը: Հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվականը: «Դա իրենց (ընդդիմադիրների) իրավունքն է, նրանք կարող են զանգվածային միջոցառումներ իրականացնել, բայց միայն օրինական ճանապարհով: Բոլոր անօրինական ցույցերը խստորեն կճնշվեն: Այդ ցույցերի համար հատուկ վայրեր կհատկացվեն,

РИА Новости. Ալիևի շտաբը հայտարարել է ընտրական հաղթանակի մասին

Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի ընտրական շտաբի ղեկավար Ալի Ահմեդովը հայտարարել է, որ իրենց թեկնածուն հաղթել է նախագահական ընտրություններում: Հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվականը: «Մենք կարող ենք բարձր ասել, որ Իլհամ Ալիևն ընտրվել է որպես Ադրբեջանի առաջիկա հինգ տարիների նախագահ», – ասել է Ահմեդովը: Ըստ նրա, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշ ժամանակ անց կհայտարարի ընտրության արդյունքները:

Кавказский Узел. ԱՊՀ, ԵԱՀԿ դիտորդները գոհ են Ադրբեջանի ընտրություններից, ընդդիմությունը խախտումներ է արձանագրում

Ադրբեջանի նախագահական ընտրությունների քվեարկության մեկնարկից ամբողջ երկրի ընտրատեղամասերում խախտումներ են տեղի ունենում, որոնք՝ «լրջորեն ազդում են ընտրության արդյունքների վրա», ասված է «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ» (ԺՈւԱԽ) դաշինքից նախագահի թեկնածու Ջամիլ Հասանլիի ընտրական շտաբի հայտարարության մեջ: Հաղորդում է «Կավկազկսի Ուզել» լրատվականը: «Խախտումները զանգվածային բնույթ են կրում ամբողջ երկրով մեկ և արվում են հօգուտ «Ենի Ադրբեջան» կուսակցության

Շավարշ Կարապետյանը 2-րդ անգամ է օլիմպիական կրակի փոխանցավազքի ջահակիր դարձել

Ստորջրյա լողի աշխարհի 17-ակի, Եվրոպայի բազմակի չեմպիոն Շավարշ Կարապետյանը, որն աշխարհին հայտնի է նաեւ 1976 թվականին Երեւանյան լիճն ընկած տրոլեյբուսի 20 ուղեւորների կյանք փրկելով, Մոսկվայում երկրորդ անգամ է մասնակցել Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի փոխանցավազքին: Նախորդ օրը ջահը նրա ձեռքում հանգչել էր: Այս անգամ լեգենդար մարզիկը ջահը տարել է Վոլխոնկի եւ Լենիվկի փողոցների հատման կետից մինչեւ

«Սա մեծագույն աշխատանք է, որ արեց պարոն Նալբանդյանը». Հրանուշ Հակոբյան

Հովսեփ Նալբանդյանին շնորհվեց «Մայրենիի դեսպան» մեդալը

Վոլֆգանգ Բյորնզեն. «Ակնկալում ենք, որ Հայաստանի ԱԺ նախագահը դառնա կրթաթոշակի համահովանավոր»

Այսօր «Մեդիա կենտրոնում» Բունդեսթագի անդամ Վոլֆգանգ Բյորնզենը (Բյոնստրուպ) եւ Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը խոսեցին Բունդեսթագի Միջազգային խորհրդարանական կրթաթոշակային ծրագրի մասին: Թե ինչ է այն իրենից ներկայացնում՝ Վոլֆգանգ Բյորնզենը մանրամասնեց, որ կրթաթոշակի նախապայմաններն են գերմաներենի իմացությունը, բարձրագույն ուսումնական հաստատության վկայականն ու ցանկությունը.  «Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորները հաճույքով են աշխատում Հայաստանից եկած կրթաթոշակակիրների հետ, ովքեր նաեւ հիանալի դեսպաններ

Contact. Իշխանական exit-poll. Իլհամ Ալիևը 83% ձայն է հավաքել

«Պրոգնոզ» սոցիոլոգիական կենտրոնը երեկոյան հայտարարել է 125 ընտրատեղամասերի Ադրբեջանի նախագահական ընտրությունների exit-poll-ի արդյունքները: Հայտնում է «Կոնտակտ» լրատվականը: Ըստ «Պրոգնոզ»-ի (Прогноз) արդյունքների, ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի օգտին քվեարկել է ընտրողների 83%-ը: Միակ ընդդիմադիր թեկնածու Ջամիլ Հասանլիի օգտին՝ 8,2%-ը: Երրորդ տեղում է Իգբալ Ահազադեն 2%-ով: Մյուս թեկնածուները 1%-ից ցածր են հավաքել: «Կոնտակտ»-ը հիշեցնում է, որ Ադրբեջանի իշխանությունները

ԵԽ-ն «կանաչ լույս» վառեց վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագրի համար

azatutyun.am․  Եվրոպական խորհրդարանը այսօր կողմ քվեարկեց Հայաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման և ետընդունման համաձայնագրերին՝ փաստորեն հաստատելով իր պատրաստակամությունը համագործակցել Հայաստանի հետ մարդկանց տեղաշարժի և նրանց ապահով վերադարձի հարցերի շուրջ: Այսպիսով՝ Եվրամիությունը համաձայն է Հայաստանի քաղաքացիներին ավելի դյուրին պայմաններով տրամադրել Շենգեն արտոնագիրը, փոխարենը պարտավորեցնելով Հայաստանին ետ ընդունել Եվրոպայում ապօրինի գտնվող իր քաղաքացիներին: Երկու համաձայնագրերի շուրջ բանակցությունները

Գյումրու Ավզնոց թաղամասում բնակվող 30-ամյա երիտասարդին սպանե՞լ են, թե՞…

Aravot.am-ին  տեղեկություններ էին հասել այն մասին, որ օրերս սպանել են  Գյումրու Ավզնոց թաղամասի 30-ամյա մի երիտասարդի: Այս լուրը ճշտելու նպատակով Aravot.am-ը դիմեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանին, ով  տեղեկացրեց. «Մեզ մոտ կա հետևյալը. Գյումրի-Ղարիբջանյան ավտոճանապարհին վրաերթ է տեղի ունեցել. անհայտ մեքենան վրաերթի է ենթարկել Դավիթ Մխիթարյանին ու  Հովհաննես Խաչատրյանին: 1983 թվականին  ծնված,  Գյումրու Ավզնոց թաղամասի

Ականատեսի պատմելով՝ Սամվել Ալեքսանյանը սրբերի նման չարչարվել է «Փակ շուկայի» նկուղներում․ (Տեսանյութեր)

Այսօր «Փակ շուկայի» դիմաց ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի աջակից կանանցից մեկը Ալեքսանյանի սրբության մասին էր պատմում: Սվետլանա Դավթյանի խոսքով. «Սամվել Ալեքսանյանը ուրիշների նման ցուցամոլ չի, որ մի բան չեն անում ու տեսախցիկներ են ուզում, որ նկարեն՝ էս ինչը նվիրեցինք էս մարդուն: Բայց չգիտեն՝ ինչքան լավ բաներ է արել Ալեքսանյանը բոլոր ժողովրդի համար: Նրան կարելի է

«Տարօրինակ է, որ փաստաբանները չինովնիկ չլինելով՝ ուզում են իրենց գործողությունների սահմանափակում»․ Հրայր Ղուկասյան

pastinfo.am․   ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը մշակվել է երեք տարի, լրամշակվել: Նախագիծն, ըստ այն մշակած աշխատանքային խմբի, երկու տասնյակ երկրների փորձի խորն ուսումնասիրման արդյունք է: Այն արդեն գտնվում է խորհրդարանում, որտեղ սպասվում են ակտիվ ու թեժ քննարկումներ: Նախագծին առնչվող վիճահարույց դրույթների, կառուցողական ու ոչ կառուցողական քննադատության մասին է «Փաստինֆո»-ի հարցազրույցը աշխատանքային խմբի ղեկավար Հրայր

«Մեզ համար թատրոնում աշխատելը պայքար է».Նազգոլ Նադերյան

«Հայֆեստ-2013» 11-րդ միջազգային թատերական փառատոնն այս տարի հոկտեմբերի 4-8-ը անցկացրեց իրանական ծրագիր: Երևանի երկու՝ Կամերային և Փոքր թատրոններում բեմադրվել է իրանական թատերախմբի հինգ ներկայացում: «Այս տարի իրանցի դերասանները խաղացել են լեփ-լեցուն դահլիճներում: Հայ հանդիսատեսը նրանց ջերմությամբ է ընդունել»,-այսօր այս մասին Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնում ասաց իրանական ներկայացումների համակարգող Ալբերտ Բեգիջանյանը` կարեւորելով դրանց ցուցադրությունը Հայաստանում:

Հայաստանի շուրջ ԱՄՆ-ի Սենատում լսումները հետաձգվել են

amerikayidzayn.com․ ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպական հարցերով ենթահանձնաժողովում «Առանցքային պահ Արևելյան գործակալության համար. հեռանկար Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Բերառուսի, Հայաստանի և Ադրբեջանի համար» խորագրով լսումների անցկացումը հետաձգվել է: Ըստ ԱՄՆ-ի Սենատի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկությունների, լսումները, որոնք պետք է անցկացվեին ԱՄՆ-ի սենատոր Քրիստոֆեր Մերֆիի նախագահությամբ ԱՄՆ-ի Կոնգրեսի Դիրքսենի անվան մասնաշենքում հոկտեմբերի 9-ին՝ ԱՄՆ-ի արտգործնախարարի Եվրոպայի և

Մաքսային միության հետ մեր համադրելիությունը կոռուպցիոն եւ ԽԾԲ-ական «մշակութային» գործո՞նն է (Տեսանյութ)

Այսօր «Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման մարտահրավերները» թեմայով սեմինարի ժամանակ փորձագետ Արտակ Մանուկյանը, ներկայացնելով Եվրամիության եւ Մաքսային միության անդամ երկրների պետական գնումների համակարգերի համեմատական վերլուծությունները, եւ բավականին հետաքրքիր տվյալներ ներկայացնելով՝ մի սարկաստիկ միտք արտահայտեց, թե մի հարցում Հայաստանը էականորեն կշահի Մաքսային միություն մտնելուց, դա այն է, որ մենք նույն կենցաղ-տնտեսական մշակույթի կրողն ենք: Նա դառը հեգնանքով նկատեց,

Շիրակի մարզի դատախազին տեղյակ չեն պահել քավորի Հարութի որդու ազատ արձակման մասին

Ինչպես Aravot.am-ին տեղեկացրել էին քավոր Հարութի շրջապատի մարդիկ ու նաև ոստիկանական որոշ աղբյուրներ, երեկ համաներմամբ ազատ են արձակել Հարություն Խաչատրյանի լողի վարպետ որդուն` Գևորգ Խաչատրյանին, որին կալանավորել էին ապօրինի զենք կրելու համար: Հիշեցնենք, որ քավոր Հարութի անչափահաս որդին ապրիլի 23-ին, լսելով, որ կրակոցներ են հնչում իրենց տան դիմաց ու փորձում են սպանել իր հորն ու

Լրահոս
Մարդկային միտքը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031