Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս բարելավել սիրային հարաբերությունները

Մայիս 08,2013 19:42

 

Բրիտանացի փորձագետները նշում են հինգ միջոց, որոնք երաշխավորում են ամուր և երջանիկ հարաբերություններ. «Նախևառաջ, անհրաժեշտ է տղամարդուն հանգիստ թողնել, սակայն երբ նա խնդրում է մի քիչ լռել, ավելի լավ է լսել նրան: Երկրորդ՝ անհրաժեշտ է թույլ տալ, որպեսզի նա ինքնուրույն որոշում կայացնի: Երրորդ՝ պետք է տղամարդու համար պարբերաբար անակնկալներ պատրաստել՝ իմանալով նրա նախասիրությունները: Պետք է կարողանալ լսել տղամարդուն, նույնիսկ եթե խոսակցությունը բավականաչափ հետաքրքիր չէ. ընդ որում՝ տղամարդուն հիմնականում պետք չեն խորհուրդներ, նա ուղղակի ցանկանում է, որ իրեն լսեն: Վերջապես, պետք է տղամարդուն հասկացնել տալ, որ նա գրավիչ է և գրգռում է ձեր ցանկությունները: Անհրաժեշտ է դա անել սիրախաի միջոցով»: Հաղորդում է ՝ life.mediamall.am–ը՝ վկայակոչելով Raut-ը:

«Առավոտ երիտասարդականը» հարցում անցկացրեց երիտասարդների շրջանում ՝ իմանալու նրանց կարծիքը, թե իչպես կարող են զույգերը բարելավել իրենց սիրային երջանիկ հարաբերությունները: Ամենից շատ հնչած կարծիքները ներկայացնում ենք այստեղ.
.Քո սիրելիի կարծիքի հետ հաշվի նստելը, նրան հարգելը, վստահելը, ինչ-որ տեղ նաև լսելը, անել այն ամենը, ինչը նրան հնարավորություն կտա գնահատված լինել:
.Զիջելը, մեկը մյուսի փոքրիկ քմահաճույքները տանելը:
. Անակնկալներ անելը, ոչ թե տոների ժամանակ, այլ ամենանաչսպասված պահերին:
.Պետք է սիրելիի ծնողների հետ հարաբերություննները բարելավել՝ հաճախակի նրանց այցելելով և շփվելով:
.Քեն չպահել, երբ վիճում են զույգերը: Եթե հաշտվում են, պետք է նորից սկսեն ամեն բան,  ոչ թե հիշաչարի պես ինչ-որ բաներ երեսով տան կամ «վրեժ լուծեն»:
20-ամյա Լիանան ասում է. «Նախքան ընկերություն անելը մարդ պետք է լրջորեն մտածի, թե իրեն ով և ինչ է պետք: Փոքր վեճերը չպետք է բաժանման հանգեցնեն, մարդիկ պիտի հասկանան, որ չպետք է դիմացինին փորձության ենթարկեն, առանց այն էլ սիրո դեպքում բազում փորձություններ են լինում: Իսկ եթե որևէ կոնֆլիկտ կա, պետք է իրենք որոշեն, զիջումների գնան և ոչ թե իրենց կյանքը հրապարակային քննարկման ենթարկեն ընկերուհիների, հարևանների, բարեկամների հետ»: 25-ամյա Գարիկն էլ այն կարծիքին է, որ սիրահարները պետք է երբեմն միմյանց ժամանակ տան, այլ ոչ թե ամբողջ անդադար օրը զրուցեն. «Նախ պիտի մի քիչ կարոտեն իրար: Զույգերը պետք է գաղտնիքներ ունենան, որ միմյանց հետաքրքիր լինեն: Լսել եմ, որ հոգեբանների կարծիքով, զույգերը չափից շատ անկեղծ չպիտի լինեն, որպեսզի նաև միմյանվ չկորցնելու վախ լինի, նաև պիտի մեկ-մեկ կորեն, որ գտնեն»,-ասում է նա:Իսկ 23-ամյա Աննայի խոսքով՝ սիրահարները միմյանց պետք է ամենօր երջանկացնեն. «Սերը զգացմունքների վրա է կառուցված, իսկ մենք ամենօր լինում ենք տարբեր իրավիճակներում, որոնք ևս ազդում են մեր հարաբերությունների վրա: Մենք չպետք է թողնենք, որ առօրյա խնդիրները «վերացնեն» մեր սերը: Անձամբ ես ատում եմ, երբ զույգերը իրենց ֆինանսական խնդիրներից են խոսում»: Աննան նաև հավելում է. «Սերն առաջնահերթ բանը պետք է լինի մարդու համար, այլապես նրա կյանքը կկորցնի իր գույնը»:

Նազենի Բաղդասարյան

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հարգելի Noro, Ձեր հարցը չի հրապարակվում, քանի որ գրում եք տրանսլիտով: Ընթերցեք խնդրեմ մեր հրապարակման կանոնները:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031