Լրահոս
Օրվա լրահոսը

Asbarez. «Ցարնին խոստումը չպահեց ու չուղղեց նախկինում ասածը»

Մայիս 08,2013 20:13

Բոստոնի մարաթոնի պայթյունն իրականացնողների հորեղբայրը՝ Ռուսլան Ցարնին, որն իր եղբորորդիների ծայրահեղականացման մեջ մեղադրել էր մահմեդականություն ընդունած Միշա անունով հայի, վերջերս զանգահարել էր «Արմենիան միրոր-սփեքթաթոր» թերթի խմբագրություն և ներողություն խնդրել հայերից. «Հայաստանը հզոր մշակույթ ունի, հետևաբար ես ուզում եմ շեշտել, որ նրա [Միշայի] ազգային պատկանելիությունը ոչ մի կապ չունի: Երնեկ երբեք ասած չլինեի դա», – ասել էր նա:

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը «Ասպարեզ» թերթում գրում է, որ նա Ցարնիին առաջարկել էր հեռուստատեսությամբ կրկնել ներողությունը, ինչին նա տվել էր իր համաձայնությունը, սակայն ավելի ուշ մերժել է՝ պնդելով, որ իր նախկին հայտարարությունները ճիշտ են եղել:

Ինչպես նաև ասել է, որ «Արմենիա միրոր-սփեքթաթոր»-ը իր խոսքերը սխալ է մեջբերել. «Ես երբեք չեմ ասել «Երնեկ երբեք ասած չլինեի դա: Ես ասել եմ, որ հայերի անունը օգտագործելիս մտադրություն չունեի նրանց կապելու պայթյունի հետ: Ես խոսել եմ կոնկրետ անձի մասին, որի մասին ինձ պատմել էին և այդ տեղեկությունը հաստատվել է»:

Հարութ Սասունյանը գրում է. «Ինչո՞ւ Ցարնին ներողություն խնդրեց «Արմենիան միրոր-սփեքթաթոր»-ից, իսկ հետո պնդեց, թե իրեն սխալ են մեջբերել: Հնարավո՞ր է այնպես եղած լինի, որ լրատվամիջոցներում արած իր հայտարարությունների համար զղջացել է, իսկ հետո հետ է կանգնել, երբ «անհայտ ինչ-որ մեկը» խորհուրդ է տվել ներողություն չխնդրել հայերից:

Ինչո՞ւ սկզբում իր վրա պատասխանատվություն վերցրեց ներողություն խնդրել հայերից հիմնական հեռուստակայաններով, իսկ հետո հրաժարվեց:

Այս անպատասխան հարցերից կարելի է միայն ենթադրություններ անել հորեղբայր Ցարնիի խորհրդավոր շարժառիթների և հանելուկային կապերի մասին»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031