Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Եղիազարյանը՝ ՀՀ նոր կառավարության մասին. Գլուխն է հոտած, գլուխը պետք է փոխել

Մայիս 09,2013 10:21
gurgen yexiazaryan

«Նախարարների փոփոխության մասին անիմաստ եմ համարում խոսել: Եթե մի կառավարություն գլխավորել է Տիգրան Սարգսյանը, ապա սրանով ամեն ինչ ասված է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը: «Եթե Տիգրան Սարգսյանը վարչապետ է, ուրեմն՝ անիմաստ եմ համարում կառավարության, նախարարների մասին խոսելը: Դա անիմաստ զբաղմունք է: Տիգրան Սարգսյանն այն մարդն է, որը ոսկին վաճառեց՝ թուղթ դրեց: Գնացեք մի հատ հարցրեք՝ ո՞ւր է մեր հանրապետության ոսկին, որից հետո ոսկին միայն թանկացել է: Նրա գործունեության արդյունքում մենք Հայաստանում ունենք 39 տոկոս աղքատություն, իսկ իրենց թվերով աղքատությունը, վստահ եմ, 40-ն էլ կանցնի: Մի մարդու աշխատանքի արդյունքում, եթե ՀՀ քաղաքացին մենակ աղքատացել է՝ ի՞նչ նախարարի կամ Կառավարության մասին կարելի է խոսել. գլուխն է հոտած, գլուխը պետք է փոխել»,- նշեց նա՝ ավելացնելով, որ տնտեսության մեջ Տիգրան Սարգսյանը խայտառակ հետագիծ ունի: Մեր դիտարկմանը, թե ըստ պաշտոնական վիճակագրության՝ 7 տոկոս տնտեսական աճ է գրանցվել ՀՀ-ում, Գուրգեն Եղիազարյանը շեշտեց. «Էդ 7 տոկոս տնտեսական աճը թող տան իրենց գլխներին: Դուրս եկեք մարդանց հարցրեք՝ իրենց կենցաղի մեջ գոնե մի դրական էլեմենտ ավելացե՞լ է, թե՞ ոչ: Այսօր քաղաքացին շատ ավելի աղքատ է, քան այն ժամանակ, երբ Տիգրան Սարգասյանը դեռ վարչապետ չէր դարձել: Մարդիկ հիմա ավելի աղքատ են, քան սրանից մեկ տարի առաջ: Իրենց կեղծ վիճակագրությամբ 12 տոկոս աղքատության շեմ կար, իսկ հիմա՝ 40 տոկոսի մասին է խոսք գնում»: Մեր հարցին, թե ի՞նչ պետք է անել, որպեսզի Կառավարության աշխատանքն արդյունավետ դառնա, ՍԴՀԿ անդամն ասաց. «Պետք է ժամ առաջ պրծնել էդ Տիգրան Սարգսյանից»: Հարցին, թե՝ դրանով ամեն ինչ կլուծվի՞, Գ. Եղիազարյանը բացասական պատասխան տվեց. «Հայաստանին պետք են արմատական համակարգային փոփոխություններ: Եթե ցանկանում ենք նորմալ երկիր դառնալ, ապա պետք է նորմալ ընտրություններով նախագահ ունենանք, որ ՀՀ քաղաքացին իմանա, որ իր ձայնը տեղ է հասել: Այսօր պաշտոնները նշանակում է խուժանը, ոչ թե ՀՀ քաղաքացին: Դրա համար ունենք այն, ինչ ունենք»:

ՏԻԳՐԱՆՈՒՀԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«168 ԺԱՄ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031