Լրահոս
Օրվա լրահոսը

Օրեցօր ավելի ու ավելի են ամրապնդվում վարչապետ Տիգրան Սարգսյանի դիրքերը

Մայիս 09,2013 10:30

Չենք կարող չարձանագրել, որ օրեցօր ավելի ու ավելի են ամրապնդվում վարչապետ Տիգրան Սարգսյանի դիրքերը։ Շատերը փորձեցին նրան թուլացնել, տեղաշարժել, մի կողմ հրել՝ ապարդյուն։ Սերժ Սարգսյանը, փաստորեն, նրան լիովին վստահում է եւ չի պատրաստվում ոչ միայն փոխել, այլեւ նրա թիմի անդամներին ձեռք չի տալիս եւ նրան կրկին քարտ-բլանշ է տրամադրում՝ անորոշ ժամանակով պաշտոնավարելու համար։ Թե ինչով է Տիգրան Սարգսյանն այս վստահությանն արժանացել, եւ երկրի տնտեսության որ ցուցանիշներն են երկրի նախագահին այդքան համոզիչ թվում, մեզ՝ շարքային մահկանացուներիս հասանելի չէ։ Պարզապես չենք կարող կասկածներ չունենալ, որ Սերժ Սարգսյանը կտրված է հայկական իրականությունից, եւ դրանում փոքր չէ նաեւ իր՝ վարչապետի վաստակը։

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031