Լրահոս
Օրվա լրահոսը

Տ․ Ուրիխանյան. «Եթե տիկին Զոհրաբյանն ունենա ավելի հստակ ձեւակերպումներով արտահայտվելու անհրաժեշտություն` կանի դա»

Մայիս 08,2013 21:13

Երեւանի ավագանու ընտրություններում քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանն այսօր zham.am  կայքին տված հարցազրույցում անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, որ ավագանու ընտրություններից հետո ԲՀԿ-ում շոկային տրամադրություններ են, ասել էր. «Ո՛չ, չկա: Ավելին, ինձ համար հասկանալի չէ, թե ԲՀԿ այդ աղբյուրի մոտ, որը, ի դեպ, ԲՀԿ համամասնական ցուցակի առաջին եռյակում է, ինչո՞ւ է շոկ առաջացել» :

ԲՀԿ մամուլի  խոսնակ Տիգրան Ուրիխանյանն Aravot.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին` ո՞ւմ մասին է խոսքը եւ ի՞նչ տարաձայնություններ կան ԲՀԿ-ում, ասաց. «Եթե ԲՀԿ խմբակցության քարտուղարը որեւէ բան է հայտարարում, ուրեմն, դա, բնականաբար ունի հիմք եւ արժանի է ուշադրության»:

Կհստակեցնենք` ո՞ւմ մասին է խոսքը` Վարդան Օսկանյանի՞, Գուրգեն Արսենյանի՞, թե` Աբրահամ Մանուկյանի` հարցին էլ ԲՀԿ մամուլի խոսնակը պատասխանեց. «Ես չէի ցանկանա մասնավորեցնել եւ պարզաբանել: Եթե տիկին Զոհրաբյանն ունենա ավելի հստակ ձեւակերպումներով արտահայտվելու անհրաժեշտություն` կանի դա»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Հարցազրույցի մանրամասները կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031